Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացիներ իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց («սև շուկայում» 1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արժեքը 100-120 հազար դրամ է): ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, թմրամիջոցը հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։
Մեկ այլ դեպքով ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի») 148 հատ դեղահաբի («սև շուկայում» 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1.5 մլն ՀՀ դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը ՀՀ տարածք: 2019թ. հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.