ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Հայտարարվել է ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու մասին եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:
Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարսգայնը ուղերձով դիմել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորներին եւ հրավիրել հանդիպման՝ խոսելու խաղաղության ու կայունության մասին:
Մինչ այդ “թավշյա հեղափոխության” առաջնորդ, “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պահանջում են “Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան”:
Ապրիլի 25-ին պետք է կայանային ընդդիմոթյան առանորդ Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները՝ իշխանության անցնցում, խաղաղ փոխանցման շուրջ: Սակայն Կարապետյանը հրաժարվեց այդ հանդիպումից՝ նշելով, որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ: Այունեհտեւ ՀՀ-ում նոր թափով վերսկսվեցին քաղաքացիանական անհանազանդության զանգվածային գործողությունները, որոնց ճնշման տակ փաստորեն իշխող ՀՀԿ-ն գնաց զիջման:
Հանրապետության հարապարակում Փաշինյանն առաջադրվեց որպես “վարչապետի ժողովրդական թեկնածու”: Մինչ այդ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել էին ԲՀԿ-ն, կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն, “Ժառանգությունը”, “Հանրապետություն” եւ “Լուսավոր Հայաստան” կուսակցությունները: Նրա թեկնածությունը պատրաստ են աջակցել նաեւ որոշ ՀՀԿ-ական պագգամավորներ:
Հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ բանակցություններ սկսած նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական ուղիով՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորությունները որպես պատոնակատար ժամանակավորապես իրականացնում են Կարեն Կարապետյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.