«Ծառուկյանն իմ ընկերն է, բայց ես նրան էլ եմ ստուգում՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Իրատես» պարբերականը նախօրեին գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա, այսպես ասած, գլխավոր հովանավոր ու հենարան Սամվել Կարապետյանը ցանկանում են ձեւավորել Գագիկ Ծառուկյանի հակակշիռ եւ ըստ այդմ աջակցում են այդ հարցում մեկ այլ օլիգարխի՝ Սամվել Ալեքսանյանին, որին փորձում են օգնել դառնալ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանի փոխարեն:
Այստեղ ինքնին հետաքրքիր է թիվ մեկ օլիգարխի «ինստիտուտի» առկայությունը, որը կարծես թե հայաստանյան ներիշխանական համակարգում, այսպես ասած, «պարտադիր կառուցվածքային տարր» է: Ավելին, այստեղ իհարկե առաջանում է նաեւ հարց, թե արդյոք Սերժ Սարգսյանին իր նախագահության տասնամյակի ընթացքում այդպես էլ չբավականացրեց հենց այդ ինստիտուտի առկայությունը, այսինքն՝ իր համար թիվ մեկ օլիգարխի առկայությունը:
Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ձեւավորված թիվ մեկն էր: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Գագիկ Ծառուկյանը մնաց այդպիսին, եւ Սերժ Սարգսյանը ստիպված էր հարաբերություն կառուցել նրա հետ: Մեծ հաշվով, այդ հարաբերությունն այդպես էլ չկառուցվեց, եւ Ծառուկյանը Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում, առնվազն դրա երկու-երրորդ ժամանակահատվածում թիվ մեկ օլիգարխի կարգավիճակում ավելի շատ խաղում էր Ռոբերտ Քոչարյանի հետ, քան Սերժ Սարգսյանի:
Հանգուցալուծումը եղավ 2015-ի փետրվարին, երբ Սարգսյանը Ծառուկյանին խաղից դուրս հայտարարեց: Դրանից հետո, սակայն, Սարգսյանը նրան վերստին ներգրավեց խաղի մեջ, եւ թերեւս միայն 2015-ից հետո Գագիկ Ծառուկյանը «դարձավ» հենց Սերժ Սարգսյանի նախագահության թիվ մեկ օլիգարխը:
Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ Ծառուկյանին խաղից դուրս բերելու հարցում էական մասնակցություն ունեցավ նաեւ հենց Սամվել Կարապետյանը, որը Հովիկ Աբրահամյանի տանը կնքված ներիշխանական հաշտության կամ հրադադարի, այսպես ասած, առանցքային միջնորդն էր, որ այդ նպատակի համար ժամանել էր Մոսկվայից:
Բանն այն է, որ այդ հաշտությունը գործնականում Հայաստանի իշխանական համակարգում ձեւավորում էր մի իրավիճակ, երբ ըստ էության դրվում էին միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «հեռացման» հիմքերը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանի տանը կայացած հաշտության տրամաբանությունը այն էր, որ Գագիկ Ծառուկյանով խաղից դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին թույլ տալով հանգիստ եզրափակել նախագահության երկրորդ ժամկետը:
Իրադարձությունները, սակայն, զարգացան այլ կերպ, եւ Սերժ Սարգսյանը խաղ վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին, արդեն առանց Ռոբերտ Քոչարյանի՝ ըստ էության վերականգնելով նրա թիվ մեկ օլիգարխի կարգավիճակը, բայց արդեն Սերժ Սարգսյանի թիվ մեկ օլիգարխի:
Այդ համատեքստում զարմանալի չէ, որ Կարապետյանները մտածում են հակակշռի մասին, քանի որ իշխանության խնդիրը չի կարող լուծվել առանց «թիվ մեկի»: Սակայն ամբողջ հարցն այն է, որ դա ոչ միայն ենթադրում է Ծառուկյանին ֆինանսական հակակշռի ձեւավորում, այլեւ գործնականում եւ թերեւս առաջին հերթին քաղաքական: Այսինքն՝ Սամվել Ալեքսանյանից Ծառուկյանին հակակշիռ կերտելու համար անհրաժեշտ է քաղաքական նախագիծ՝ Ալեքսանյանի ներքո, որովհետեւ թիվ մեկ օլիգարխ «ինստիտուտի» ուժը փողը չէ ինքնին, այլ դրա վրա կառուցված քաղաքականությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.