Զրույցը, որ տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր երիտասարդի հետ, որը վերջերս է վերադարձել Բուլղարիայից, մտորելու տեղիք է տալիս: Ցավալի է, որ ամեն բան արվում է, որ մեր երիտասարդները հիասթափվեն ու հեռանան երկրից: Բազմաշնորհ է մեր զրուցակիցը, բայց… լսենք նրան, կարևորը, որ լավատես է ու տա Աստված, որ վերջնականապես չհիասթափվի Հայրենիքից:
— Գառնիկ Բեգլարյան, բեմական անունը՝ ԳԱԲրիել:
— Ես Սյունեցի եմ. Ծնվել եմ լեռնահայաստան — Կապանում, որտեղ ապրել եմ իմ մանկությունը , որտեղ միշտ կա ջերմություն և սեր։ Ես ասելիք ունեմ, դժվար է, փորձում եմ ասելիքս տեղ հասցնել, չգիտեմ ինչպես կստացվի, բայց կարող եմ ասել, որ բեմն իմ կյանքն է:
— Դուք առաջա՞րկ ստացաք Բուլղարիայից:
— Ոչ, ինտերնետում , www.tvart.info-ի հայտարարության հիման վրա ուղարկեցի իմ երգը և իմ տվյալները , մեկ ամսից ես նամակ ստացա Tv Art հեռուստաալիքի տնօրեն Ստիլիյան Իվանովից, Ստիլիյանը հավանել էր իմ երգը GABriel – My Dream և իմ X Factori shown , և առաջարկեց համագործակցություն։
— Ինչպե՞ս ստացվեց TV Art հեռուստաընկերության հետ աշխատանքը:
— Ցավոք, այն, ինչը որ պետք է ներկայացնեի, չստացվեց։ Ես պետք է իմ Նոր՝ «Հայաստան» երգը (երգի խոսքերի հեղինակը Կարինե Պետրոսյանն է, երաժշտության հեղինակը ես և իմ հորեղբայր Էդվարդ Բեգլարյանն ենք) ներկայացնեի Tv Art , որտեղ պետք է նաև Հայաստանի մասին հոլովակ նկարահանվեր, բայց ինչ որ տեխնիկական պատճառներով խոստացված երաժշտության գործիքավորումը (մինուս) տեղ չհասավ: Ես հիմա չեմ ուզում խոսել այն մասին թե ինչպես և ու մեղքով հիմար վիճակի մեջ հայտնվեցի։ Բայց քանի որ ես հանդիպել էի շատ կարգին մարդկանց ի դեմս Ստիլիյան Իվանովի ինչ -որ բան հաջողվեց անել. Նա օգնեց, որ երգը հնչի բուլղարական առաջադեմ ռադիոյով , ես կարողացա Իմ My Dream երգը ներկայացնել նաև FM + ռադիոընկերությանը , որտեղ խոսվեց նաև Հայաստանի մասին:
Երկու շաբաթից Սոֆիայում լույս կտեսնի Բուլղարիայում հայտնի MERI ամսագիրը, որտեղ ևս անդրադարձ կա իմ մասին։
— Ինչ տվեց TV Art – ը Ձեզ:
— Երբ հրավեր ստացա, չգիտեի, որ գնում եմ մի երկիր, որտեղ պետք է այսքան ջերմություն գտնեմ: Անմոռանալի օրեր ապրեցի. Ծանոթացա AGBU Համահայկական բարեգործական կազմակերպության՝ Սոնյա Ավագյան -Պետրոսյանի հետ որի շնորհիվ տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում: Ես այնտեղ երգեցի Սոֆիայի հայության համար։
— Ասում եք մեր երկրում դժվար է կայանալը, սիրած գործով զբաղվելը,երբ չունես գումար կամ հովանավոր: Նպատակ ունե՞ք հեռանալու Հայաստանից:
— Այո, թերևս գնամ, բայց առայժմ կապրեմ իմ քաղաք Կապանում, Երևանում հիասթափություններ շատ եղան: Առանց վարձատրության աշխատացնողների պակաս չկա մայրաքաղաքում: Ես ուրախ եմ որ ես հայ եմ, բայց Հայաստանում շատ քիչ են գնահատում մարդուն նրա մուտքը կյանք, նամանավանդ արվեստի աշխարհ շատ բարդ է: Ստեղծագործող մարդու համար, որտեղ գնահատում են քո գործը այնտեղ էլ նա պետք է ապրի, այնտեղ նա երջանիկ է։
Հ.Գ» Ի դեպ Գառնիկ Բեգլարյանը երկու ձեռքերը հանգուցած վարժությամբ գրանցվել է Դյուցազնագրքում՝ Հայաստանի ռեկորդների գրքում։
https://www.youtube.com/watch?v=IxqGfkNFsjk
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.