ՀՀ կառավարության փակ նիստից հետո Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ լրագրողների հետ զրույցից պարզ դարձավ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկված նախկին «կուտակային վճարի» փոխարեն պետք է կիրառել «սոցիալական վճար» տերմինը, սակայն դրանից պարտադիրի սկզբունքն, ըստ էության, չի փոխվելու:
Ըստ Ասատրյանի. «Կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա համակարգի գործարկումը: Քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և դրա շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները և հարցերը»:
Նախագծի համաձայն՝ պետական աշխատողների համար տվյալ վճարը կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից:
Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, այն հարցին, թե՝ ի՞նչ է կատարվում իրականում և ի՞նչ ելք կառաջարկեք, ասաց. «Ելքն այս իրավիճակից այն է, որ «պարտադիր» բաղադրիչը չպետք է լինի՝ պայմանավորված բազմաթիվ մեխանիզմների բացակայությամբ, մասնավորապես՝ երաշխինքերի ամբողջ համակարգն է բացակայում, վստահություն չկա և բացի այդ՝ գոյություն ունի պարզապես պետական հաստատության ներկայացուցիչների չափազանց ցածր եկամուտների մակարդակ, որի պարագայում այսպիսի հասարակությունը դեռևս չի կարող մտածել իր ավելի հեռանկարային, ավելի բարեկեցիկ կյանքի մասին: Այս հարցով պետությունն է շահագրգռված: Հարց է առաջանում ՝ինչի՞ համար են անհանգստացած. հիմա մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն լուծվում, որոնց մասին չեն էլ մտածում, իսկ հիմա դուք մտածում եք, թե 40 տարի հետո քաղաքապետը ինչպես պետք է ապրի՞ : Առնվազն ակնհայտ է դառնում, թե՝ նման մոտեցումը մշակողները կամ ցանկացողները ինչ են ուզում: Բազմաթիվ խնդիրներ կան, մեկը մյուսի հետ կապված, և, բնականաբար, այս պահին «Կուտակային կենսաթոշակային»-ի անունը ինչ կդնեն, պարզապես ծիծաղելի է. ինչ ուզում եք, դրեք: Խնդիրը շատ հստակ է և լիարժեք. այսօրվա քաղաքացին չունի արժանավայել եկամուտ, և ինքը երբևիցե չի ընդունի, որ եկամուտներն այսօր պահենք, հետո, իբր թե, տանք »:
Կապ հաստատեցինք նաև Հրանտ Բագրատյանի հետ, որն ասաց, որ Ազգային ժողովում դեռ չեն ստացել որոշման նախագիծը, իսկ ինքը մեկնաբանություն է տալիս, երբ տեղեկատվությունը հաստատ է լինում. « Ես չեմ կարող ասել, որ այդպես չէ, բայց դեռ թուղթ չենք ստացել Ազգային ժողովից»:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանի հետ. «Ելքը տեսնում ենք պայաքարի մեջ: Ըստ էության ոչինչ էլ չի փոխվել. նույն այլանդակությունն է, այլ տերմիններով: Աչքակապությամբ են զբաղվում, քամելիոնի են ձգտում՝ գույնը փոխելով: Դրանից Էությունը չի փոխվում:Որոշման և ոչ մի դրույթ չի համապատասխանում մեր սկզբունքներին: Գումար տալը պետք է լինի կամավորության սկզբունքով, այնինչ կրկին պարտադիր է, ինչպես տեսնում ենք, որևէ ձևով աշխատողի համար «պարտադիր»-ը չպետք է լինի ֆինանսական բեռ, այնինչ որոշման մեջ ֆինանսական բեռ է գրված: Սա ուղղակի որակում եմ մարդկանց գրպանները լցնելու մեծապատիվ մուրացկանություն՝ մի փոքր այլ տերմիններով»:
Հռիփսիմե Գալստյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.