Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներգրավվածությունը խիստ «օլիմպիական» է, ընդամենը մասնակցում են, ինչպես եղել է միշտ: Ճիշտ է, փոքր-ինչ դիսկոմֆորտ է, որ Սոչիում են լինելու նաև ՀՀ քաղաքական երկու «հզորագույն» թիմերը` ի դեմս ՀՀ նախագահի ու ՀԱՕԿ նախագահի, բայց ինչ ունենք, այն ունենք: Այնուհանդերձ, խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում շատ լրջորեն զբաղված է դրսից «ուժեղ» սպորտսմենների ներգրավմամբ, որպեսզի վերջիններս մեր դրոշի տակ հանդես գան ու հաղթեն, այնուհանդերձ, ՄՕԿ-ի նախօրեին հաստատած 4 հոգանոց ցանկից ակնհայտ է դառնում, որ քաղաքական ու սպորտային ֆեդերացիաների հետ լուրջ «գործընթացների» մեջ հայտնված ՀԱՕԿ նախագահին առանձնապես չի հաջողվել այդ գործը ևս:
Դիտարկման հետ ՀԱՕԿ պատասխանատուներն ամենևին չհամաձայնեցին. «Հայաստանի դրոշի տակ է հանդես գալու լեռնադահուկորդ Արմեն Սերբերակյանը` Ամերիկայի Կալիֆորնիա նահանգից: Ուզում եմ իմանաք, որ աշխարհում ձմեռային սպորտաձևերում հայտնի քիչ հայեր ունենք, զուտ դրա համար Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ ադրբեջանցիները նեգր էին բերել, դարձրել ադրբեջանցի` էդ նեգրը ոչ մի բան էլ չարեց, խայտառակ եղան, ուզում ենք հայ բերել, ոչ թե ուրիշներին»:
Նախորդ ձմեռային օլիմպիադայի ժամանակ էլ ոնց որ մեր դահուկորդներից մեկն ամենաուշը եկավ, մյուսն էլ, ասում են, մոլորվել էր: «Մոլորվե՜լ էր… հեքիա՛թ. էդ լրագրողներն էին հորինել, նրանք ինչ ասես հորինում են, լավ է չեն գրում` հայ լողորդներն էլ ջրում խեղդվել են»: Չեն հավատա՝ դրա համար, բայց դե, «թագավոր ախպեր» Ծառուկյանից սպասումներն ավելի էին:
Հրապարակ
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.