Այսօր՝ ՎԱՐԿԱԾ ակումբում, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսում ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի» բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանը կոչ արեց այն մարդկանց, որոնք իրենց կյանքում ունեցել են ռիսկային իրավիճակներ, դիմել համապատասխան ծառայություն և անցնել ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտություն:
«Մարդիկ տեղեկացված չեն, որ գոյություն ունի բուժում և կարծում են, թե ախտորոշումն արդեն իրենց կյանքի վերջն է: Այսօր այդ բուժումը կա, հասանելի է, անվճար է»,-ասաց Ժաննետա Պետրոսյանը:
Նույն կենտրոնից համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ևս կոչ արեց մարդկանց՝ իմանալ իրենց կարգավիճակի մասին: Ըստ նրա, ՀՀ-ում բնակչության 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին:
«Ինչքան ախտորոշումը բարելավվի և ինչքան արձանագրվող դեպքերի թիվն ավելանա, այնքան ավելի շատ մարդ կիմանա իր կարգավիճակի մասին»,-նշեց Արշակ Պապոյանը և ընդգծեց, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդը, եթե ժամանակին ախտորոշվում է և ստանում է սպեցիֆիկ բուժում, նա կարող է ապրել այնքան, ինչքան որ կապրեր առանց ՄԻԱՎ վարակի:
Արշակ Պապոյանի տեղեկացմամբ, սկսած 1988թ.-ից, երբ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը, մինչև այսօր ՀՀ-ում 1586 ՄԻԱՎ վարակի դեպք է գրացվել, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացում արձանագրվել է 205 դեպք:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը< խոսելով թմրամոլների, միասեռականների և մարմնավաճառների մոտ պայքարի եղանակների մասին, նշեց, որ իրականացվում է ասեղի փոխանակման ծրագիրը. «Նրանք միշտ իրենց հետ պետք է ասեղ ունենան, կոնկրետ թմրամոլությունը բուժելու համար կա մեթադոնային բուժումը, որի ընթացքում փորձում են վերացնել կախվածությունը թմրանյութից, հետևաբար նաև ՄԻԱՎ-ի և այլ վարակների տարածվածությունը»:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե արդյո՞ք իրենց ՀԿ-ն վերահսկում է սեռական պաշտպանվածությունը, տրամադրում է բժշկական օգնություն, Մամիկոն Հովսեփյանը պատասխանեց. «Մենք ուղղորդում են սեռավարակների կենտրոն, բնականաբար նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն. անձի ցանկությունից է կախված, թե ինքն ուր կգնա»:
Ասուլիսի մյուս բանախոս «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանն իր հերթին նշեց, որ, ճիշտ է, այսօրվա դրությամբ բուժումը հասանելի է, բայց մի քանի տարի հետո խնդիրներ են ծագելու, քանի որ, նրա տեղեկացմամբ, «Գլոբալ» հիմնադրամը երկրից գնալու է:
Անահիտ Հարությունյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի, որը պակաս կարևոր չէ. «Հայաստանում բավականին տարածված է հեպատիտ C-ն, սակայն պետական ոչ մի ֆինանսավորում չկա, այդ թվում նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում: Ոչ մի գումար կառավարության կողմից չի տրամադրվում: Առողջապահության նախարարությանը նամակ ենք ուղարկել, արդեն մի քանի ամիս անցել է, սակայն ոչ մի արձագանք չկա»:
Ի դեպ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, վաղը Հյուսիսային պողոտայում ժամը 14.00-ից 18.00 անցկացնելու է ՀՀ-ում ամենամեծ ակցիան: Մարդիկ կարող են գնալ, անվճար հետազոտվել և 20 րոպեից իմանալ արդյունքները:
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.