Սիրելի ընթերցո՛ղ, «Փաստաբանի Վարկած» խորագրի ներքո այսուհետ կանդրադառնանք իրավական ոլորտի հետ կապված Ձեզ հուզող հարցերին:
Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
Այսօր մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
Հարց. ՀՀ քաղօրի բարեփոխումների արդյունքում զրպարտություն և վիրավորանք’ հոդվածները ապաքրեականացվեցին: Սակայն ըստ իս մի շատ կարևոր դրույթ բաց է մնացել. պատժվում է միայն հրապարակավ հասցված վիրավորանքը: Իսկ մյուս դեպքերում, եթե նույնիսկ կա հավաստի ապացույցներ, որ հասցվել է վիրավորանք, այն պատիժ չի ենթադրում: Ինչն էլ մղում է մարդուն ինքնագործունեության` պարարտ հող ստեղծելով հանցանքի համար:
Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1.Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
2. Սույն օրենսգրքի իմաստով՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Պատասխանելով առաջ քաշված հարցին՝ նշենք, որ օրենսդրի կողմից, որպես քաղաքացիական պատասխանատվություն առաջացնող նախապայման դիտարկվում է հրապարակայնորեն կատարված գործողությունը, քանի որ օրենքի և հոդվածի տրամաբանությամբ հրապարակային արտահայտությամբ կատարված վիրավորանքը կամ զրպարտությունը պետք է ուղղված լինի վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն: Հետևաբար, ոչ հրապարակային արտահայտությամբ կատարված նման գործողությունը չի կարող հասարակության մեջ որևէ բացասական ընկալման առիթ հանդիսանալ: Այդ իսկ տրամաբանությամբ գործողության հրապարակայնորեն կատարված լինելն է հանդիսանում քաղաքացիական պատասխանատվություն առաջացնող հիմնական բաղադրիչը:
Հարց. Նախնական կալանքի 2 ամսում քննիչի կողմից բավարար գործողություներ չեն կատարվում, իսկ կալանքը երկարացնելու որոշումը, որպես կանոն դատարանը բավարարում է: Չեք կարծում որ պետք է սահմանվի կոնկրետ ժամկետում քննիչի կատարելիք հստակ պարտականություններ, որպեսզի մեղքը չապացուցված անձին կալանքի տակ պահելու որոշումն անհիմն չերկարաձգվի:
Պատասխան. Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում «կալանք» հասկացությունը պատիժ չէ, այլ հանդիսանում է ընտրված խափանման միջոց: Օրենսդիրը սահմանել է երկամսյա ժամկետ նման խափանման միջոց կիրառելու դեպքերի համար: Կախված կոնիկրետ քրեաան գործերի առանձնահատկություններից, բարդության աստիճանից գործով նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել տարաբնույթ և բազում քննչական գործողություններ, ինչպիսիք են՝ կատարել հարցաքննություններ, առերեսումներ, նշանակել փորձաքննություններ և այլն, որոնց արդյունքները ամփոփելուց, այսինքն բոլոր հնարավոր ապացույցները ձեռք բերելուց հետո միայն իրավունք ունի դրանք գնահատելու իրենց համակցության մեջ, տալու քրեաիրավական գնահատական: Նշված քննչական գործողությունների կատարումը մեծամասամբ պայմանավորված չեն քննիչի կամաարտահայտությամբ, այլ դրանք դատավարական օբյեկտիվ գործընթացային գործողություններ են:
Հարցի մեջ քննիչի ապօրինի գործողություններ կատարելու երանգ է նկատվում և այս կապակցությամբ պետք է նշել, որ օրենքը այդ առումով սահմանում է դատական վերահսկողության մեխանիզմը նախաքննության փուլում: Այս վերհսկողության արդյունքում է դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառվում և դրա ժամկետը երկարացվում: Դատարանում նախաքննակ մարմինը պետք է ապացուցի նման խափանման միջոց կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը և միայն այդ ապացույցները հաստատաված համարելով դատարանը կարող է կիրառել այդ սանկցիան:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.