Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել Հայաստանում՝ ՀՖՖ պաշտոնական կայքին
— Հենրիխ, նախ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների անունից շնորհավորում ենք քեզ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում պաշտոնապես ընդգրկվելու համար: Այսօր արդեն պաշտոնապես ներկայացնում ես Դորտմունդի «Բորուսիան» և կարծում եմ, արդեն կարող ես խոսել քո տրանսֆերային «ոդիսականի» մասին:
— Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ես էլ ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված էին իմ գործերով: Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր ինձ շնորհավորել են այս տեղափոխության առթիվ և իրենց բարեմաղթանքներն են հղել:
Ինչպես խոստացել էի, իմ առաջին պաշտոնական հարցազրույցը այսօր արդեն որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի, Հայաստանում տալիս եմ ՀՖՖ պաշտոնական կայքին: Ես խոստացել էի, որ իմ տեղափոխության և գործերի մասին ինքս կտեղեկացնեմ, երբ ամեն ինչ կլինի իրավականորեն ավարտված:
Որևէ «ոդիսական» իրականում չկար: Ուղղակի արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընթացքում, երբ ես հիմնականում Երևանում էի և համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջև ընթացող բանակցություններին և իմ գործակալի գործողություններին, տարբեր պատճառներով տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ և խոսակցություններ: Դրանք ԶԼՄ-ների համար օգտակար էին, ինձ համար՝ ոչ: Այդ էր պատճառը, որ ես խնդրեցի անհարկի մեկնաբանություններ չանել, նաև կանխել բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ էին ստեղծում և իրենց համար լուծում ինչ-որ խնդիրներ: Արդեն ասել եմ, որ տրանսֆերային բանակցությունները ակումբների միջև սովորական գործընթացներ են ֆուտբոլում:
Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ պետք է հետևեի խաղի կանոններին: Այո, ընթանում էին բանակցություններ, դրանով զբաղվում էր պրոֆեսիոնալ գործակալ և ես պետք է սպասեի բանակցությունների ավարտին և պաշտոնական ձևակերպումներին: Այսօր արդեն ես Գերմանիայի «Բորուսիայում» եմ: Սա է «ոդիսականը»:
— Ի վերջո, ե՞րբ մեկնեցիր Դորտմունդ:
— Չնայած ամենատարբեր տեղեկությունների, որ տարածվում էին, ես Երևանից մեկնել եմ Վիեննա հուլիսի 8-ին, որտեղից էլ մեկնել եմ Դյուսելդորֆ: Այնտեղ ինձ դիմավորել է «Բորուսիա» ակումբի ներկայացուցիչը, ում հետ ուղևորվել ենք Դորտմունդ:
— Ե՞րբ տեղի ունեցավ քեզ ներկայացնելու պաշտոնական արարողությունը
— Ինձ, որպես նորեկի, ներկայացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 8-ին, երկուշաբթի, քանի որ այդ օրն ակումբում հայտարարված էր ազատ օր: Նախօրեին թիմը հանդիպում էր անցկացրել «Մագդեբուրգի» հետ և երկուշաբթին «Բորուսիան» «բաց» օր էր հայտարարել ԶԼՄ-ների համար: Այդ օրը տեղի ունեցան նաև թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական նկարահանումները, որը պահանջվում է արարողակարգով: Բոլոր իրավական խնդիրներն արդեն արված են, պայմանագրերը ստորագրված են: Ինձ հանձնվեց 10 համարի մարզաշապիկը: Պետք է ասեմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ինձ շատ լավ են ընդունել և ես շատ ուրախ եմ դրա համար:
— 10 համարի մարզաշապիկը քո ընտրությունն է՞ր, թե՝ ակումբի:
— Իմ ընտրությունն էր: Ես տատանվում էի ինձ և իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 համարի և 10 համարի միջև: Որոշեցի ընտրել նորը և ընտրեցի 10 համարի մարզաշապիկը:
— Անցած մրցաշրջանում դու «Շախտյորի» կազմում երկու անգամ խաղացել ես «Բորուսիայի» դեմ: Թիմում ունեի՞ր ծանոթներ:
— Թիմում ծանոթներ չունեի, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստի հետ:
— Խոսե՞լ ես Յուրգեն Կլոպի հետ թիմում քո դերակատարման մասին:
— Ոչ, մարզիչն ինձ հետ դեռ չի խոսել: Այսօրվանից մասնակցելու եմ հիմնական կազմի մարզումներին:
— Քո ընտրությունն է՞ր «Բորուսիան»:
-Այո: Ես սա շատ կարևոր քայլ եմ համարում իմ կյանքում: Ես ընտրեցի «Բորուսիան», քանի որ այն հզոր ակումբ է, լավ խաղացողներ և լավ մարզիչ ունի: «Բորուսիաի» երկրպագուները մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ, կկարողանամ ուրախացնել նրանց: Իմ նպատակը թիմի հետ յուրաքանչյուր խաղում հաղթելն է:
— Որտե՞ղ ես ապրելու: Ինչպես «Շախտյորի» դեպքում` թիմի մարզաբազայո՞ւմ:
-Ոչ, ակումբն ինձ բնակարան է տրամադրելու: Այժմ ակումբի ներկայացուցիչները զբաղվում են այդ հարցով:
— Ի՞նչ զգացողություններով ես հեռանում «Շախտյորից».
— Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներիս, «Շախտյորի» բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ են օգնել ինձ այս տարիների ընթացքում: Առանց նշածս մարդկանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր:
Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին, որ ես տեղափոխվեմ «Բորուսիա»: Հուսով եմ, որ կկարողանամ բոլորի հույսերն արդարացնել:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.