Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ և Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին` սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, և համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, և եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարևոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ` հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, և այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաև հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, և շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետևանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղացիներին, որ առավել անապահովներին պետք է օգնենք։
Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր նիստն սկսենք այս հարցերից»։
Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին կառավարության որոշմամբ հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50 հազարական դրամի չափով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետևանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։
Երեկ արմավիրցիները վարչապետին նաև տեղեկացրել էին, որ կարկտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փոխհատուցել այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել 350 մլն դրամ, որից 328 մլն 600 հազար դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու և տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար։ Որոշումը թելադրված է Արմավիրի մարզի տարածքում հակակարկտային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Նախարարը վարչապետին հավաստիացրել է, որ հակակարկտային կայանները կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին է հատկացրել ավելի քան 7.5 մլն դրամ Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրում կա 9 և ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկը Հունան Մխիթարյանի ընտանիքն է։ Աջակցություն կստանան այդ բոլոր ընտանիքները։
Վարչապետն այցելել է նաև մշակույթի պալատ և ընդառաջելով արմավիրցիների ցանկությանը, այսօրվա իր կարգադրությամբ 1 մլն դրամ է հատկացրել գյուղում ներկայացում բեմադրելու համար։ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ըստ ամենայնի աջակցել մշակույթի պալատի գործունեությանը։ «Դրամական միանվագ օգնությունը տուժածներին աջակցելու առաջին քայլն է, երկրորդը կլինի այդ նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցների հաշվին», — ասել է Տիգրան Սարգսյանը։
Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 5 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ավելի քան երկու միլիոն դրամ է հատկացվել Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների համար։
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.