ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր վարել է ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտյանը նախ շնորհակալություն է հայտնել նրանց նախորդ տարվա աշխատանքի համար և դիմելով նրանց նշել. «Բոլոր խնդիրներով հանդերձ մեզ հաջողվեց ապահովել անցումը 12-ամյա համակարգին, անցած ուսումնական տարում մենք ունեցանք առաջին 12-րդ դասարանը: Թեև դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և այս փոփոխության հանրային ընկալումը միանշանակ դրական չէ, բայց հերքելով բոլոր ասեկոսեները, ուզում եմ շեշտել, որ 12-ամյա կրթության համակարգը հետադարձ չունի: Հերթական անգամ հայտարարում եմ, որ խոսակցություններն այն մասին, թե 12-ամյա կրթության համակարգից կրկին անցում է կատարվելու 11-ամյա կա 10-ամյա համակարգի, ընդամենը խոսակցություններ են: Մենք դեռևս փորձարկման փուլում ենք և ես դժվար է առայժմ հայտարարել, թե 12-ամյա կրթության համակարգը կայացել է: Այդ համակարգի առաջին շրջանավարտները մենք կունենենանք 2018թվականին: Իսկ մինչ այդ, ուժերի համատեղմամբ պետք է լուրջ աշխատանք տանենք կրթական ծրագրերի, դասագրքերի, գնահատաման համակարգի և այլ խնդիրների բարելավման ուղղությամբ»:
Նախարարը տնօրենների ուշադրությունն է հրավիրել և շեշտել կրթական ոլորտի իրավական պահանջների կատարման կարևորությունը. «Շատ խիստ ենք վարվելու այն տնօրենների հետ, ովքեր կրթության և գիտության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում կունենան իրավական բացթողումներ»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարը շեշտել է նաև կրթության որակի բարելավման խնդիրը, նշելով, որ այս տարվանից ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը ավելացել է: Նախարարի խոսքով սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ ԿԳՆ-ի կողմից խիստ վերահսկողություն կսահմանվի հատկապես մայրաքաղաքի ավագ դպրոցների նկատմամբ:
Աշակերտների հաճախումների հետ կապված կեղծ տվյալներ հայտնաբերելու դեպքում նախարարության մոտեցումը խիստ է լինելու: «Աշակերտների բացակայությունները թաքցնելու դեպքեր հայտնաբերելու դեպքում տվյալ տնօրենը կունենա լուրջ խնդիրներ՝ ընդհուպ կարող է ազատվել աշխատանքից: Ավագ դպրոցի բոլոր աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ ավագ դպրոցներին տրված ազատական մոտեցումները, ինչպես ցույց է տալիս փորձը, երբեմն փորձ է արվում չարաշահել ինչպես կրթության կազմակերպման պատասխանատուների, այնպես էլ աշակերտների ծնողների կողմից:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին և հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել և սովորել ցանկացած դպրոցում:
«Ձեր առաջնային պարտավորությունն է սիրիահայ երեխաների համար ապահովել բոլոր պայմանները, կազմակերպել լրացուցիչ արտաժամյա պարապմունքներ` լեզվական իմացության և ծրագրային տարբերություններով պայմանավորված խնդիրները հարթելու համար: Յուրաքանչյուր սիրիահայ երեխա մեր ժողովրդի զավակն է և նրա կրթությունը քաղաքական և պատերազմական ֆորս մաժորի հետևանքով չպետք է տուժի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 18:23Աշակերտը պիտի ունենա ազատ ընտրելու իրավունք
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.