Իմ պապը երբեք ինդուլգենցիա չի եղել, երբ ես սխալվել եմ: Ամենակարեւորը՝ չի խրախուսել սուտը: Պապս ասում էր՝ բալես, օղին տեխնիկական խնդիր է առաջացնում միայն մի դեպքում՝ երբ տեխնիկական սպիրտ է: Նա ասում էր՝ երբեք սուտ մի խոսիր, սուտը շփացած մարդկանց զբաղմունքն է: «Սուտը քո ընտրությունն է, բալես, բայց քեզնից առաջ մենք ենք եղել ու չենք ստել»,-ասում էր նա: Ու ի՞նչ էր նշանակում սա: Նա ասում էր՝ սուտը քար է, որ ընկնում է ինչ-որ մեկի ճամփին. «Դու կարո՞ղ ես քեզ քար զգալ. քանի ջահել ես՝ չես զգա, բայց միշտ հիշիր, որ ստելով ոչ միայն ինքդ ես ծանրանում, այլեւ ծանրանում ես ուրիշների վրա»: Եվ մի արա այնպես, որ ցանկանան ազատվել քեզանից, բալես,- շշնջում էր պապս: «Սուտը որբացնում է, տղաս»,-ասում էր նա: Այս վերջին մտքի շուրջ նա այդպես էլ չծավալվեց: Բայց մի անգամ մի կերպ բառերով ասաց՝ ստում են նրանք, ովքեր ճիշտն ասելու երեւակայություն չունեն: Նա նաեւ ասում էր՝ բալես, հիմնարկի ղեկավար չդառնաս, քանի որ բոլորը քո մասին կասեն ամենալավ բաները: Դրանից հետո դու ինքդ կուզես լսել դրանք՝ պահանջելով ավելի ու ավելի ուժեղացնել լավի դոզան: «Ածականները վատ խորհրդատու են»,-ասում էր նա: Ըստ նրա, մարդը մի բան է, որին պետք է խնայել: Այսինքն, երբ դու կարող ես ինչ-որ բան տալ մարդկանց, մի թույլ տուր, որ նրանք այն վերցնեն դիֆերամբներով: «Խնայիր նրանց, քանի որ կարող են կարմրել իրենց երեխաներին համբուրելիս»,-ասում էր պապս: Պապս մարդուն տեսնում էր մենակության մեջ, ինքն իր հետ, իսկ մենակության մեջ նույնիսկ Աստված լինելն իմաստ չունի: Էդ դեպքում, ըստ նրա, ի՞նչ կարիք կա մարդուն ասել, որ Աստված է: Նա վստահեցնում էր, որ ղեկավար լինելու մեջ վատ բան չկա, էդ ղեկավարն էլ մեկ ուրիշի ենթական է, բայց երբ նրա գովքն ես կարդում, նրան սովորեցնում ես իրենից ազդեցիկ պաշտոնյայի գովքը կարդալ: «Գովասանքը վիրուս է, բալես»,-ասում էր պապս: Նա ինձ խորհուրդ էր տալիս ապրել էնպիսի տան մեջ, որ պատուհանից կարողանամ ճնճղուկներին կերակրել: «Թող հացը երբեք չլինի քո ամենաքնձռոտ կերակուրը, այլապես դու կմտածես հացը թափելու եւ ոչ թե բաշխելու մասին»,-ասում էր նա: Պապս, որ խելոք մարդ էր, ասում էր՝ էստեղ-էնդեղ խելոք-մելոք չխոսես, ոչ ոք պարտավոր չէ քո ներկայությամբ գլխի ընկնել թե ինչքան քիչ բան գիտի: Եվ հետո,-ավելացնում էր նա,-երբեք վստահ չլինես, որ քո խոսքերի կարիքն ունեն միայն էն պատճառով, որ դու ես ասում: Ուրիշի նույն բառերն, ըստ նրա, կարող են մարդկանց ավելի շատ օգնել: Ի՞նչը նկատի ուներ պապս: Գլխի եմ ընկել, երբ պապս արդեն չկար: Նա ուզում էր ասել՝ ապրիր այնպես, որ քեզ օղին չխոսեցնի, որ ստելու կարիք չլինի, որ ղեկավար չլինես եւ որ պատուհանիդ ճնճղուկներ մոտենան: Այսինքն, կյանքն այն է, երբ մարդիկ քո մեջ են, ոչ թե շուրջդ՝ դու կուզեի՞ր ստել քո միջի մարդուն, լինել նրա ղեկավարը, լսել նրա գովաբանական ածականները ու մի ճնճղուկի հայացքին չարժանանայիր:
Մհեր Արշակյան
Ejournal
- 18:50Մենք կփրկվենք, եթե վերադառնանք ազգային մեր արմատներին
- 13:29Սուրբ Գիրքն ամեն օր. հոկտեմբերի 11
- 16:54Պատրանքներով տարվելը արդյո՞ք հատուկ է միայն մեր ժողովրդին, չգիտեմ
- 13:46Սուրբ Գիրքն ամեն օր. հոկտեմբերի 10
- 19:00Շուխոնց հրաշագործ Ավետարանը կտարվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
- 17:55Ազգի և պետության շահերի հետ չի կարելի խաղալ
- 15:18Սուրբ Գիրքն ամեն օր. հոկտեմբերի 9
- 18:14Հայրենիքը հայերենով է հայրենիք
- 12:15Սուրբ Գիրքն ամեն օր. հոկտեմբերի 8
- 19:00Վախն է, որ մեզ ստրկացնում է
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.