Սեպտեմբերի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղեկատության ազատության միջազգային օր:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարության աշխատակազմի ղեկավարին` գործադիրի աշխատանքի թափանցիկությանը նպաստելու համար: «Կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատախազության համակարգում լրատվամիջոցների հետ աշխատանքի շատ լավ փորձ է ձևավորվել», ասաց նա :
Ի պատասխան գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց, թե իրավապահ համակարգի կողմից հասարակությանը տեղեկատվություն տրամադրելն իր առանձնահատկությունն ունի, որը կապված է նախաքննության գաղտնիության հետ. «Երբեմն չես կարող տեղեկատվություն տրամադրել, և չես կարող բացատրել, թե ինչու չես տրամադրում տեղեկատվությունը` հենց գաղտնիության սկզբունքից ելնելով: Սակայն մենք թափանցիկ ենք դարձրել ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ենք, որ կարողանանք հանրությանը ճիշտ և ստուգված տեղեկատվություն հասցնել: Մենք կարիք ունենք հասարակական կարծիքի ճիշտ ձևավորման: Հանրությունը պետք է ճշմարտացիորեն կողմնորոշվի և ճիշտ գնահատական տա այս կամ այն հանցագործությանը»,- նշեց գլխավոր դատախազը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի համոզմամբ` տեղեկատվության ազատության ապահովումը այսուհետ էլ գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում. «Խոհրդանշական է, որ անկախության քսան տարիների ընթացքում արձանագրում ենք, որ Հայաստանում գործում է տեղեկատվության ազատության կենտրոն, որը տասը տարի այս արժեքը տարածում է հանրապետությունում: Կենտրոնն ստուգում է մեր զգոնությունը` որքան են պետական գերատեսչությունները պարտաճանաչ և թափանցիկ»:
Տեղեկատվության հետ աշխատելու խնդիրը դարձրել է համար մեկ խնդիր, քանի որ տեղեկատվության հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, և կարիք կա այն զանազանել: Առաջին հերթին կարևոր է, թե որքանով է հասարակությանը տրամադրվող տեղեկությունն արժանահավատ: «Վերջին տարիներին էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործում, և դա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ: Հայաստանը փոքրաթիվ պետությունների թվում է,որ տրամադրում է բյուջեի մասին մանրակրկիտ տեղեկատվություն առցանց:
Կառավարության կայքում առցանց կարելի է հետևել ֆինանսների նախարարության բոլոր ծախսերին: ՏՏ շնորհիվ հնարավորություն ունեք հետևելու կառավարությանն ուղղված ձեր նամակների ընթացքին: Սա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ, և տեղեկատվական կենտրոնի աշխատանքներից է բացահայտել մեր թույլ օղակները.
«Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքն» այս պարագայում ընկալվում են որպես համագործակցության շատ լավ հնարավորություն»,- ասաց վարչապետը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատության ազատության միջազգային օրվա առիթով հատուկ մրցանակներ շնորհեց այն կազմակերպություններին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:
Մրցանակների արժանացան նաև Քաղծառայության խոհուրդը, տարածքային կառավարման նախարարությունը, USAID-ն, ԵԱՀԿ Երևանի գրասենյակը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը, «Առավոտ» օրաթերթը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Գյումրու «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.