«Ինձ պետք է քո օգնությունը: Քույրս հիվանդ է, բայց չի ուզում բուժվել: Ես հոգնել եմ բժիշկների դռները մենակ գնալուց», – ընկերուհուս ձայնի մեջ արցունք էր լսվում: Խնդրանքն ընդամենը իր հետ Առողջապահության նախարարի մոտ գնալն էր: Չմերժեցի: Միևնույն է, ընկերուհուս չէի կարող համոզել, որ բժշկությունն անզոր է օգնել նրա քրոջը` Հասմիկին, ով փոքրուց կանգնած էր միզում, սափրում էր դեմքը «թրաշ» ստանալու համար` կապում էր կրծքերը և տղամարդու անգամ պատահական հպումն իր մարմնին վերջին վիրավորանքն էր համարում: Վիրավորվում էր նաև, երբ իրան հրապարակավ ոչ թե Կարեն, այլ Հասմիկ էինք ասում: Բժշկական միջամտությունը նա պատկերացնում էր հրաշք-վիրահատության ձևով, որը նրա համար մի քանի սանտիմետրանոց «առնականության» տեր դառնալու և մեկընդմիշտ երջանկանանալու միակ ճանապարհն էր:
Բայց ժամանակները սովետական էին, նման վիրահատություն կատարում էին միայն Մերձբալթյան հանրապետություններից մեկում, և այն արժեր 18 հազար ռուբլի: Կարենը հաշվել էր, որ կոշկակարի իր աշխատավարձով այդ գումարը կկարողանա հավաքել 20 տարում: Ստացվում էր, որ բաղձալի «սանտիմետրերի» տեր նա կարող է դառնալ լավագույն դեպքում 45 տարեկանում, ինչը 25 տարեկան օրիորդի համար խոր ծերություն էր թվում:
Նրան երկար ժամանակով կորցրեցի տեսադաշտիցս և վերգտա միայն վերջերս: Իմացա, որ 15 տարի ապրել էր ռուսական մի գավառում, հայ կնոջ հետ, որն, ի վերջո, փախել էր իրենից: Անփող, ծեծված, մարմնի տարբեր մասերում դանակի խոր հետքերով և նույնքան խորը դեպրեսիայով նա վերադարձավ Հայաստան, փակվեց Մասիվի իր բնակարանում և մարդկանցից մեկ պահանջ ունի` որ մոռանան իրեն:
«Դժվարությունները մեզ միավորում են»,- բացատրում է հասարակական ակտիվիստ Աշոտ Գևորգյանը, ում հետ ծանոթացա նույնասեռականների խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ: Ինքը փորձած ունի հոմոֆոբիային դիմակայելու բոլոր մեթոդները` բռունցքներից մինչև ՀԿ-ին անդամակցելը: Ասում է. «Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվեցին փոխօգնության խմբեր: Մենք գործում էինք դեռևս ոչ պաշտոնապես, համախմբվում էինք նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար: Նրան պատմում եմ Կարենի մասին: Խորհուրդ է տալիս առայժմ հանդիպել և կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նույն պրոբլեմներն ունեն: «Սկիզբը զրույցն է, հետո ընկերական խմբեր են ձևավորվում, հետո դրանք միավորվում են ԼԳԵՓՔ /լեսբուհիներ, գեյեր, փոխգենդերներ, քուիերներ, այսինքն` սեռական բազմազանությունն ընդունողներ/ համայնքում: Այստեղ մեկը մյուսին օգնում է ծանր պահերին: Ասենք, ինչ-որ մեկն ունի ֆինանսական խնդիր, մյուսը` կացարանի, հեռացել է տանից և քնելու տեղ չունի, երրորդը հոգեբանական կրիզիս է ապրում»: Տարիներ առաջ Աշոտը ծանր վիճակից հանեց Էջմնիածնից եկած մի երիտասարդի` 19 տարեկան Վարդանին: Նրան գտնելով Կիրովի այգում: «Ես հաճախ իջնում եմ այնտեղ, որ գտնեմ նույնասեռականների, ում օգնույթուն է պետք: Նրանք լինում են համարյա բոլոր այգիներում, կայարանում»: Մոտենալու և զրույցը սկսելու համար Աշոտը լավագույն ձևը համարում է հին ավանդականը` ժամ հարցնել, կամ սիգարետ խնդրել: Հետո բառից բառ է ծնվում: Գեյերը շատ շփվող են: Չէ որ «գեյ» նշանակում է ուրախ: Վարդանը պատմում է Աշոտին, որ քնել է հարևան տղաներից մեկի հետ: Գույժը հասել է ծնողներին: Աղմուկ, ծեծուջարդ և «դատավճիռ»` հեռանալ տանից: «Մենք նրան մեծ ինֆորմացիա տվեցինք նույնասեռականության մասին: Սկզբում նա ևս ձեր ծանոթի պես կարծում էր, որ ինքը հիվանդ է: Երկար ժամանակ աշխատանք չգտնելով, զբաղվեց առևտրային սեքսով /Միասեռականները խուսափում են «մարմնավաճառ» բառն օգտագործելուց – Ս.Ս./ Բայց Վարդանին դուր չէր գալիս սեքսի դիմաց վճար ստանալու պահը: Հիմա նա սրճարաններից մեկում մատուցող է, մեր ամենաուժեղ ակտիվիստներից է, բաց անձնավորություն է, իսկ վերջերս հասել է նրան, որ իր սեռական կողմնորոշման մասին կարող է հայտնել բացահայտ և հրապարակավ», – շարունակում է Աշոտը: Խիզախության այս աստիճանին քչերն են հասնում, քչերին է հաջողվում վեր կանգնել տարասեռական հանրույթի կարծիքներից, արհամարհել հայհոյողին, ագրեսիվին, մատով ցույց տվողին: Ինքը` Աշոտը, թեև օգնել է շատերին հոմֆոբների հետ խաղաղ գոյակցության հարցում, բայց և այնպես, չի կարող առայժմ նստել տեսախցիկի առջև և ասել` «Ես նույնասեռական եմ»: Նա չի մոռանում մի քանի տարի առաջվա իր զբոսանքը Հանրապետության հրապարակում. «Ընկերներիս հետ, երեքով քայլում էինք մեզ համար: Նրանցից մեկը ռոքեր է և ականջօղ ու երկար մազեր ունի: Մեր կողքով մի քանի հոգի անցան, և սրան ինչ-որ բան ասացին: Նա էլ պատասխանեց: Կռիվը գնաց հենց հրապարակի մեջտեղում: Մի քանի րոպեից հոմոֆոբները եկան երկու մեքենայով: Այնտեղ նաև ոստիկաններ կային, ովքեր չէին միջամտում: Մենք մտանք «Մարիոթ», հեռախոս խնդրեցինք, որ զանգենք ոստիկանություն, բայց մեզ մերժեցին»: Երբ ամեն ինչ ավարտված էր, Աշոտը չգնաց ոստիկանություն, դիմում չգրեց, չպնդեց, որ իրեն պաշտպանեն: Կդիմեր, եթե մեր քրեական օրենսգրքում լիներ հոդված հոմոֆոբիայի դեմ: Ես համաձայն չեմ: Բռնությունը բռնություն է, և միշտ էլ կարելի է պահանջել պատժել հանցագործին, բայց Աշոտի բառերը չեմ մոռանա. «Երբ մարդը գիտակցում է, որ պետությունն ինքը պետք է քեզ պաշտպանի, բայց չի պաշտպանում, ինքն իրեն խղճուկ է զգում»:
Սյուզան Սիմոնյան
- 1:00«Իտեռայի» գործարքը բլեֆ է
- 22:58Իրավապահները «մաքրել են» նկարների հետքը
- 20:36Հիմնադրամը ֆինանսավորել է Քոչարյանի սպորտային նախասիրությունները
- 18:46Ընտրությունների «ապրոբացիա» Հրազդանում
- 13:55Մարդկանց երկիր.Ի պատիվ Իլյիչի
- 12:26Մարդկանց երկիր. Բողոք ցպահանջ (տեսանյութ)
- 12:35Մարդկանց երկիր.Ծնողներ. Մաս 2 (տեսանյութ)
- 16:24Մարդկանց երկիր. Ջերմիկ անկյուն
- 13:34Մարդկանց երկիր.Փշրանք (տեսանյութ)
- 14:07Մարդկանց երկիր. Օդանավակայանի բնակիչը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.