Վանաձորի քիմկոմբինատի նոր սեփականատերն է դարձել «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն` «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Չնայած նա ասում է, թե գործում ներգրավված են նաև արտասահմանյան կազմակերպություններ, սակայն փակագծերը չի բացում:
Ըստ Մանուկյանի, դրա շնորհիվ կվերագործարկվի 20 տարի պարապուրդի մատնված քիմիական հսկան, կբացվեն նոր աշխատատեղեր, կներգրավվեն վանաձորյան մասնագետներ, որոնք արդեն կորցրել են հույսը, թե կոմբինատը կվերաբացվի, և հայացքներն ուղղել են դեպի այլ երկրներ: «Այժմ գեգամետյան հանքավայրի և վանաձորյան քիմպրոմի հետ մենք կունենանք միջինը 250 հազար դրամ աշխատավարձով 450-500 աշխատատեղ»,- ասել է գործարարը` տեղեկացնելով, որ Վանաձորի քիմպրոմի բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել 15 միլիոն դոլարով, արդեն ներդրվել է 45 միլիոն դոլար, ևս 15 միլիոն` կներդրվի առաջիկայում:
Կոմբինատում վերսկսվելու է կարբիդի և արտասահմանում մեծ պահանջարկ վայելող ֆերոքրոմի կոնցենտրատի արտադրությունը: Նախատեսվում է տարեկան արտադրել 15-20 հազար տոննա ֆերոքրոմի կոնցենտրատ, որը հիմնականում կարտահանվի: «Հայաստանը հավակնում է լուրջ տեղ ունենալ միջազգային մետալուրգիական շուկայում, որը զգում է ֆերոքրոմի կարիք: Ինչ վերաբերում է կարբիդին, ապա տարածաշրջանում չկա դրա արտադրություն, քանի որ թուրքական գործարանն այժմ լուրջ հիմնախնդիրներ ունի: Այդ իմաստով մեր մրցակիցներն են Չինաստանն ու Սլովակիան: Հայկական կարբիդը նույնպես մեծ պահանջարկ կունենա միջազգային շուկայում»,- ասել է Մանուկյանը` հավելելով,- վստահ եմ, որ կարելի է վերագործարկել քիմիական հսկան և դարձնել շահութաբեր: Թեև լսել եմ, որ նախկինում գործարանը ձեռքից ձեռք է անցել, բայց այդպես էլ չի գործարկվել: Կարծում եմ` դրա համար անհրաժեշտ է ցանկություն»:
Սակայն, ֆերոքրոմի արտադրության համար անհրաժեշտ հումքը արդյունահանվելու է Սևանա լճի ափամերձ գեգամետյան հանքավայրում, և բնապահպանական նկատառումներով` հումքը վերամշակման կտեղափոխվի Վանաձոր:
Տնտեսվարողի հերթական հավաստիացման առնչությամբ ի՞նչ կարծիքի է բնապահպանը, բնապահպանական տեսանկյունից ինչքանո՞վ է վնասակար այս գործընթացը, մեզ հետ զրույցում մանրամասնեց Կարինե Դանիելյանը. «Իմ տեսակետը, իհարկե, բացասական է: Ամբողջ Սևանը հանքերով պատելը շատ սխալ է: Քանի որ օրենքը հիմա թույլ չի տալիս վերամշակոււմը տեղում իրականացնել, ուստի կտեղափոխվի Վանաձոր: Բայց հավատացեք, դա` միայն սկզբում: Նույն պատմությունը եղավ նաև Սոթքի դեպքում, հիմա այնտեղ մանրացում են կատարում, բայց պատճառաբանում են, որ դա վերամշակում չի: Բոլոր դեպքերում դրանք ծանր մետաղներ են, որոնք կազդեն շրջակա միջավայրի աղտոտվածության աճի վրա: Այս դեպքում` եթե քրոմ է արտադրվելու, դա լուրջ վնաս կհասցնի ջրային ռեժիմին: Սեյսմակայունության ռիսկայնությունը շատ մեծ է, քանի որ պայթյուններ պետք է իրականացնեն, իսկ այդ ամենն իր բացասական անդրադարձը կունենա շրջակա միջավայրի վրա: Այս հարցին դեռ չենք անդրադարձել, քանի որ նախաձեռնությունը նոր է սկսվում, բայց սա լուրջ ու մտահոգիչ թեմա է»:
Հիշեցնենք, որ «Մաքս Կոնցեռնի» սեփականատեր, հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով գեգամետյան հանքավայրի շահագործմանը, նշել է, որ դա բնապահպանական սպառնալիք չէ Սևանին և շրջակա միջավայրին: «Բոլոր բնապահպանական փորձաքննությունների տվյալները վկայում են այդ մասին»,- վստահեցրել է պատգամավորը:
Շուշան Գալստյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.