Ամերիկահայ համայնքը անցյալ շաբաթ կարեւոր քայլ կատարեց Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու եւ վերջ դնելու Թուրքական կառավարության որդեգրած երկարաժամկետ քաղաքականությանը, որի նպատակն էր ջնջել Հայոց քաղաքակրթության բոլոր հետքերը ներկայիս Թուրքիայի հողատարածքից:
Հայոց ցեղասպանության սոսկ ընդունումից ավելի այն կողմ գնալով, Կոնգրեսի որոշ անդամներ ներկայացրել են նոր բանաձեւ, որը պահանջում է ՙԹուրքիայի Հանրապետությունից պաhպանել իր քրիստոնեական ժառանգությունը եւ վերադարձնել զավթած եկեղեցական գույքը՚:
Ներկայացուցիչների Պալատի կողմից ներկայացված համապարփակ թիվ 306 բանաձեւը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը`
«1) վերջ դնել բոլոր տեսակի կրոնական խտրականությանը,
2) թույլ տալ քրիստոնեական եկեղեցու գույքի հոգեւոր եւ աշխարհական օրինական սեփականատերերին, առանց խոչնդոտների եւ սահմանափակումների, կազմակերպել եւ իրականացնել աղոթքներ, կրոնական կրթություն, հոգեւոր ուսուցում, կատարել նշանակումներ եւ կազմակերպել իրավահաջորդություն, կրոնական համայնքի ժողովներ, սոցիալական ծառայություններ, ներառյալ ծառայել աղքատների եւ հիվանդների կարիքներին, ինչպես նաեւ իրականացնել այլ կրոնական գործունեություն,
3) վերադարձնել օրինական տերերին քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը եւ այլ կրոնական գույքը, ներառյալ շարժական գույքը, ինչպիսիք են արվեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, ապասքը եւ այլ իրերը եւ
4) թույլ տալ քրիստոնեական եկեղեցու գույքի օրինական հոգեւոր եւ աշխարհական սեփականատերերին, առանց խոչընդոտների եւ սահմանափակումների, պահպանել, վերակառուցել եւ վերանորոգել իրենց հայեցողությամբ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, մասունքները, սրբավայրերը եւ այլ կրոնական գույքըե:
Այս երկկուսակցական բանաձեւը, որը սատարում էին հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը եւ դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը, անմիջապես ստացան Պալատում իրենց գործընկերներից 30-ի աջակցությունը, որից տասը հանրապետականներ էին: Սա լավ մեկնարկ է, քանի որ հանրապետականները Պալատում մեծամասություն են կազմում եւ նրանց աջակցությունը խիստ կարեւոր է բանաձեւի բարեհաջող ընդունման համար: Հատկանշական է, որ հանրապետական կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհթինենը, ով Ներկայացուցիչների Պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն է եւ երկար ժամանակ ընդդիմանում էր Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, առաջիններից մեկն էր, ով սատարեց եկեղեցու գույքի վերադարձման կապակցությամբ ներկայացված բանաձեւին:
Զարմանալի չէ, որ այս բանաձեւը նման մեծ աջակցության արժանացավ, քանի որ դժվար է պատկերացնել, որ Կոնգրեսի, Պետական դեպարտամենտի կամ Օբամայի վարչակազմի որեւէ անդամ դեմ կլիներ կրոնական կառույցը իր օրինական տերերին վերադարձնելուն: Ըստ հասարակական արդի ստանդարտների` ոչ ոք չէր ընդունի եկեղեցին մզկիթի կամ մզկիթը եկեղեցու վերածելը: Թուրքիայի բարեպաշտ ղեկավարները, որպես լավ մահմեդականներ, առաջինը կընդունեն եւ կպահպանեն պաշտամունքի վայրերի սրբությունը:
Բացի Կոնգրեսում երկկուսակցական ամուր կոալիցիա կազմելուց, գործնականում Ամերիկայում բոլոր կրոնական համայնքները, լինեն ավետարանական, կաթողիկե, ուղղափառ, հրեական կամ մահմեդական, կաջակցեն նման բանաձեւի ընդունմանը: Բոլոր էթնիկ խմբերը, ինչպիսիք են իսպանախոսները, ամերիկայի հույները, ասորիները իռլանդիացիները, հրեաները, արաբները, աֆրոամերիկացիները եւ ասիացի ամերիկացիները, նույնպես նեցուկ կկանգնեն այս բանաձեւի ընդունմանը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ բանաձեւը նպատակ ունի «կարեւորել, դիմակայել եւ ի վերջո փոխել Թուրքիայի կողմից տասնամյակներ շարունակ պաշտոնապես որդեգրված` քրիստոնեական եկեղեցու գույքը ոչնչացնելուն, սրբավայրերի սրբապղծելուն, քրիստոնեական համայնքների դեմ խտրականության, ինչպես նաեւ հայերի, հույների, ասորիների, խալդեացիների, պոնտացիների, արամեականների (սիրիացիներ) եւ այլոց հավատքի ծեսերը ազատորեն կատարելու իրավունքը մերժելուն ուղղված քաղաքականությունըե:
Կրոնական ազատության իրավունքը պարզապես Թուրքիայի ներքին հարցը չէ: Այս իրավունքը պաշտպանված է բազմաթիվ միջազգային պայմանագրերով, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որի ստորագրողներից է նաեւ Թուրքիան: Թուրքական կառավարությունը շարունակում է խախտել Լոզանի պայմանագրի 41-րդ եւ 42-րդ հոդվածները, որոնցով նախատեսվում է տրամադրել ֆինանսական միջոցներ եւ հնարավորություններ ոչ մահմեդական փոքրամասնություններին` կրթության, կրոնի եւ բարեգործական նպատակներով, ինչպես նաեւ պաշտպանել նրանց կրոնական հաստատությունները: Ցավոք, Կոնգրեսի բանաձեւը չի նշում այս խախտումների եւ Լոզանի պայմանագրով Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների մասին:
ԱՄՆ միջազգային կրոնի ազատության հարցերով հանձնաժողովը, որը հրապարակում է աշխարհում կրոնական իրավունքների խախտման վերաբերյալ տարեկան հաշվետվություն, երրորդ տարին անընդմեջ Թուրքիային ներառում է իր «հսկողության ցուցակումե: Հանձաժողովը գտնում է, որ «Թուրքիայի կառավարությունը շարունակում է կիրառել կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ լուրջ սահմանափակումներ, դրանով սպառնալով Թուրքիայում կրոնական փոքրամասնություն կազմող համայնքների կենսունակությանն ու գոյությանըե: Թուրքիայի կառավարությունը նաեւ «շարունակում է միջամտել կրոնական համայնքների ներքին կառավարման եւ կրթության իրականացման գործընթացներում եւ զավթել պաշտամունքի վայրերըե:
Վերջին տարիներին Պալատը եւ Սենատը ընդունեցին մի քանի բանաձեւեր` կոչ անելով Թուրքիայի կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսին, Լիտվային, Ռումինիային եւ Վիետնամին պաշտպանել պաշտամունքի վայրերը եւ վերադարձնել կրոնական փոքրամասնություններին պատկանող անիրավաբար առգրավված գույքը: Այս բանաձեւերի համաձայն` Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի թիվ 306 բանաձեւը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը հարգել բոլոր քրիստոնեական փոքրամասնությունների պաշտամունքի իրավունքը եւ նրանց վերադարձնել յուրացված եկեղեցիները եւ այլ կրոնական գույքը:
Թարգմանիչ` Կարինե Գեւորգյան
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.