«Մայիսն այս տարի դարձյալ անձրևոտ էր, տեղումների քանակը գերազանցեց նորման մինչև 250 տոկոսի չափով: Ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը նորմայից ցածր էր մինչև 0,9 աստիճան: Այսինքն կարելի է ասել` համարյա նորմայի սահմաններում էր` մի փոքր բացասական շեղումով: Հունիսի առաջին կեսն աչքի ընկավ զանգվածային բնույթի տեղումներով, այսինքն՝ այդ տեղումները հիմնականում հորդառատ էին, առանձին վայրերում գրանցվեցին կարկուտ և քամու ուժգնացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` անդրադառնալով եղանակային կանխատեսումներին:
Ըստ նրա՝ տարվա այս ժամանակահատվածին նման երևույթները բնորոշ են։ Հայաստանում հիմնականում հորդառատ անձրևները դիտվում են մայիս-հունիս ամիսներին, և եթե երկրի հարավային հատվածում դրանք հունիսի կեսերին քչանում կամ իսպառ բացակայում են, ապա հյուսիսային հատվածում մինչև ամսվա վերջ պահպանվում են, այսինքն՝ հյուսիսային շրջաններում մինչև հունիսի վերջը պահպանվում է կարկուտի վտանգը։
Օդի ջերմաստիճանն այսօրվանից բարձրանում է։ Երեկոյան հնարավոր է չոր ամպրոպ, բայց տեղումների հավանականությունը փոքր է: Վաղը կգրանցվի 28-30 աստիճան տաքություն, իսկ հունիսի 20-ին օդի ջերմաստիճանը կհասնի 31-32 աստիճան տաքության:
Առաջիկա հինգ օրերին Հայաստանի հարավային շրջաններում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, ընդհանուր առմամբ, 5-6 աստիճանով: «Այսինքն, եթե այս օրերին Արարատյան դաշտում և հարավային շրջաններում գրանցվել է մինչև 28 աստիճան, ապա առաջիկա հինգ օրերին այդ ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի 32-34 աստիճանի: Նվազագույն ջերմաստիճանը նույնպես կբարձրանա և լեռնային շրջաններում, նախկին մինչև 12 աստիճանի փոխարեն, կհասնի մինչև 16-18 աստիճանի»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, առանձին վայրերում երեկոյան ժամերին գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում, այսինքն՝ հյուսիսային հատվածում դեռևս զանգվածային բնույթի տեղումների հավանականությունը պահպանվում է:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.