Հունիսի 8-ին, ժամը 18:00-ից հետո Երևանի Սիրահարների այգին կվերածվի Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ նշվելու է Թագուհու ծննդյան օրը, հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի մամուլի ծառայությունը:
Ամեն տարի հունիսին Մեծ Բրիտանիայի դեսպանատները նշում են Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը:
«Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ Թագուհու կենացը խմելու, այլ նաև բարձրաձայնելու առկա խնդիրների, այս անգամ՝ հատուկ կարիքներով մարդկանց և պարալիմպիկ սպորտի մասին: Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող և իր էությամբ եզակի «Փարոս» կամերային երգչախումբը: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը հաշմանդամ են, տեղաշարժվում են սայլակների օգնությամբ: «Փարոսը» ստեղծվել է 1993 թվականին, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնելու Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի ֆոտոցուցահանդեսը, որը կներկայացնի մեր պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները», – ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ II-ը ծնվել է 1926 թ. ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952-ի հունիսի 2-ին, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում` ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից։
- 17:15Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումը
- 14:25Հանրահայտ մարդիկ, որոնք հետագայում դարձել են ԱՄՆ քաղաքացիներ
- 14:00Այսօր ժպիտի միջազգային օրն է. լուսանկարներ, որոնք կստիպեն ձեզ ժպտալ
- 11:44Շառլ Ազնավուրը՝ «Вечерний Ургант» հաղորդման հյուրը (տեսանյութ)
- 15:00Run — Նիկոլ Շերզինգերի նոր երգը
- 12:17Նոր տեսահոլովակ. Վերա Բրեժնևա-Девочка моя
- 12:15Այսօր լրանում է Կոմիտասի ծննդյան 145 ամյակը (տեսանյութ)
- 18:21Երկու Առաքյալ — Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի թմբուկի քանդակներից
- 18:26Ջորջ Քլունիի հարսանիքի ծախսերը կհոգա հարսնացուն
- 13:2817 անհավանական կամուրջներ
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.