«Ալ Քաիդա»-ի սուրհանդակը, ում հետևելու միջոցով հաջողվեց հայտնաբերել Ուսամա բեն Լադենի թաքստոցը, Իբրահիմ Սայիդ Ահմեդն էր, հայտնում է Associated Press-ը:
Ահմեդը ծնունդով Պակիստանի Սվաթ հովտի Մարթունգ գյուղից է, որը երկար ժամանակ թալիբների պատվարն էր:
Ավելի վաղ Իբրահիմ Սայիդ Ահմեդը հայտնի էր Աբու Ահմեդ ալ Քուվեյթի կեղծանունով: Իր եղբոր հետ՝ բեն Լադենի համար նա սկսել է աշխատել Քուվեյթից Սվաթ հովիտ վերադառնալուց հետո, որտեղ ինչ-որ ժամանակ տեղափոխվել են նրանց ծնողները:
Սվաթ հովիտը գտնվում է պակիստանյան Աբոթաբադ քաղաքից հյուսիս, որտեղ բեն Լադենը թաքնվում էր հինգ տարի շարունակ: Որ Ահմեդին հետևելով հնարավոր էր հայտնաբերել բեն Լադենին, ԿՀՎ-ն հասկացավ «Ալ Քաիդա»-ի բարձրաստիճան ներկայացուցչին՝ ձերբակալված Հասան Ղուլին հարցաքննելուց հետո:
Ահմեդը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ենթադրյալ կազմակերպչի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդի ու լիբիացի Աբու Ֆարահի՝ «Ալ Քաիդա»-ի ղեկավար կազմի երրորդ դեմքի մերձավորներից էր: Բայց Մուհամեդն ու Աբու Ֆարահը, որոնց նույնպես հաջողվեց ձերբակալել, Ահմեդի մասին ողջ տեղեկատվությունը չեն հայտնել:
Սուրհանդակին հնարավոր եղավ ձերբակալել 2010-ի օգոստոսին՝ հեռախոսազանգի բացահայտման ու խափանման շնորհիվ: Հետևելով Ահմեդին՝ ամերիկացիները հայտնաբերեցին Աբոթաբադում բեն Լադենի առանձնատունը: Անսպասելի հարձակման հետևանքով 2011-ի մայիսի 2-ին «Ալ Քաիդա»-ի առաջնորդը սպանվեց: Ամերիկացիները գնդակահարեցին նաև բեն Լադենի որդիներից մեկին: Սպանվեցին Ահմեդը, նրա եղբայր Աբրարը, ինչպես նաև մի կին, որը, ըստ ԶԼՄ-ների, հենց այդ նույն Ահմեդի կինն էր:
- 17:15Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ. Սամվել Կարապետյանի դստեր գրառումը
- 14:25Հանրահայտ մարդիկ, որոնք հետագայում դարձել են ԱՄՆ քաղաքացիներ
- 14:00Այսօր ժպիտի միջազգային օրն է. լուսանկարներ, որոնք կստիպեն ձեզ ժպտալ
- 11:44Շառլ Ազնավուրը՝ «Вечерний Ургант» հաղորդման հյուրը (տեսանյութ)
- 15:00Run — Նիկոլ Շերզինգերի նոր երգը
- 12:17Նոր տեսահոլովակ. Վերա Բրեժնևա-Девочка моя
- 12:15Այսօր լրանում է Կոմիտասի ծննդյան 145 ամյակը (տեսանյութ)
- 18:21Երկու Առաքյալ — Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի թմբուկի քանդակներից
- 18:26Ջորջ Քլունիի հարսանիքի ծախսերը կհոգա հարսնացուն
- 13:2817 անհավանական կամուրջներ
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.