«Արզնի-կաթ» ընկերության շուրջ վերջերս ծավալվող իրադարձությունները ստիպեցին, որ ականատեսի աչքերով փորձենք գնահատել իրավիճակը:
Սա բավականին մեծ տնտեսություն ունեցող ընկերություն է: Թռչնաֆաբրիկա, ձվի արտադրություն, 3000 գլուխ նախիր, որն արդեն սար էր բարձրացել:
Հրաշալի ձիանոց կար, խոշոր ու գեղեցիկ ձիերով: Ձիասպորտի դաշտ ու լրացուցիչ հարմարություններ էին կառուցվում: Նախրապահ շները ևս իրենց բնակելի հատվածն ունեին: Մի խոսքով՝ աշխատող, եռուն կառույց:
Վարչական շենքի դիմաց աշխատակիցների օթևանն էր: Նրանց հասնելու համար պահակակետում մեզ անցաթուղթ տվեցին տեղը տեղին` օր ու ժամով, ինչպես, ասենք, ցանկացած պահպանվող օբյեկտ մուտք գործելուց: Տնօրենը` Գեղամ Ջանվելյանը, մի քիչ նեղված էր ու չցանկացավ խոսել գործերից. «Գնացեք ձեր աչքով տեսեք, գրում եք՝ երեք մետրանոց պարիսպ կա, դուք գալուց պարիսպ տեսա՞ք»:
Պարիսպ իրոք չկար, ընդհանուր տարածքի մեջ ամբողջ տնտեսությունն էր, պարսպապատված էր միայն ֆաբրիկան: Մեզ հետաքրքրությամբ զննող աշխատակից-բնակիչները հիմնականում նախրապան ու կթվորներ էին: Կողք կողքի օթևաններում 11 տարուց ավելի ապրողներ կային: «Շատ էլ լավ ենք ապրում,-ասացին նրանք,- հարմարվել ենք, մեր գործը ստեղ ա, կոմունալ ծախսեր չենք վճարում, վարձ չենք վճարում»: Դատելով տան կահկարասուց ու նրանց հագուկապից, բացի սննդից՝ այլ բանի վրա պիտի որ ծախս չլիներ: Հարցին` թե էդ դեպքում փո՞ղն ինչ եք անում, երիտասարդ մի կին, որը երեխայի ու ամուսնու հետ Նոյեմբերյանից էր եկել աշխատելու, ուսերը վեր քաշեց:
Դատելով աշխատավարձերի ցուցակից՝ մեկ ընտանիքը 200-250 հազար դրամ գումար է վաստակում:
«Մի տան պես ենք ապրում, ոչ կռվում ենք, ոչ էլ հարամություն կա, մեզ նման աշխատող մարդկանց համար առաջնային ինչ պետք ա կա. փող են տալիս՝ երբ դիմում ենք, եթե՝ չէ, ձու են տալիս, հաշվում են 35-40 դրամ, իսկ մենք այդ ձուն խանութում հանձնում ենք 45-50 դրամով», -պատմում էր մի կին՝ մեզ ուղեկցելով այդտեղից վերջերս հեռացած ու աղմուկ բարձրացրած Գագիկ Ռոստոմյանի կացարանը: Հնոտիներից ու օղու շշերից բացի՝ ուրիշ ոչինչ չկար: «Հա, ալկագոլիկ էր, իրար հետ էինք աշխատում, քանի անգամ ա՝ ինչ ասես բերել գլխիս»,- իր նախկին հարևանի մասին ոգևորված պատմում էր կթվորուհի Արմիդան:
«Իրո՞ք ձեր աշխատողները համարակալված են»,- հարցրեցի Գեղամ Ջանվելյանին: «Եթե դա տենց ա, ես էլ եմ համարակալված, իմ համարը 86-ն է,- ասաց նա՝ ցույց տալով տաբելային ցուցակը,- դա ընդամենը աշխատավարձ ստանալու գործընթացը հեշտացնելու նպատակով ենք արել: Ինչ վերաբերում է «փախուստին»՝ նշեմ, որ նա ուղղակի առանց անցագրի դուրս է եկել տարածքից, ինչը աշխատանքային ժամին արգելվում է: Բայց, ինչպես ինքներդ տեսաք, պարիսպ հաղթահարելու խնդիր չկա: Դրանից հետո ինչ-ինչ մարդկանց է հանդիպել, հետո՝ հայտնվել ոստիկանությունում ու եկել իր կնոջն ու որդուն «ազատագրելու»: Ոստիկաններն էլ եկել էին, սակայն կինը չէր ցանկանում գնալ նրանց հետ՝ ասելով, որ իրեն այստեղ շատ լավ է զգում. «Ինչ կլինի՝ թողեք աշխատեմ, գնամ կովերս կթեմ, մարդս ինչ արել՝ արել է, ես իրա հետ գործ չունեմ»: Բայց մենք հետագա բարդություններից խուսափելու համար նրան ասել ենք, որ գնա»:
Ինչ էլ ասելու լիներ Գեղամ Ջանվելյանը՝ ակնհայտ է, որ նման աշխատակիցներ ունեցող ֆերմերը պարտադրված է ինչ-ինչ խստություններ կիրառել որը կարող է ժամանակ առ ժամանակ հունից հանել անօթևանի հոգեբանությամբ այս մարդկանց: Այստեղ խնդիրը մեկն է` երկրի սոցիալ-տնտեսական ողբալի վիճակը հազարավոր մարդկանց դարձնելով գործազուրկ ու տնազուրկ՝ ձևավորեց համապատասխան մտածողությամբ ու վարքով մի խավ, որը պատրաստ է մի քանի կոպեկի համար դավաճանել բարերարին կամ գործարքի գնալ` սեփական արժանապատվության գնով:
Շուշան Գալստյան
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.