Յուրաքանչյուր հինգշաբթի Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում թաղապետ Սերյոժա Հովհաննիսյանն ընդունում է իր ղեկավարած վարչական շրջանի քաղաքացիներին, ծանոթանում նրանց դիմումներին ու բողոքներին:
Այս անգամ նախապես երկու քաղաքացի էր գրանցվել, բայց ընդունելության ժամին նրանց թիվը նկատելիորեն ավելացավ: Դիմումները հիմնականում սոցիալական բնույթի էին, և զարմանալի չէր, քանի որ, գաղտնիք չէ, այս վարչական շրջանում աղքատությունը վաղուց է «տնավորվել»:
Բնակիչները, թերևս, շահեցին այդ օրը, քանի որ լրագրողի ներկայությամբ թաղապետը, կարծես, պատրաստակամ էր հարցերը լուծել: Իրո՞ք կբավարարի նրանց խնդրանքները՝ դժվար է ասել: Ամեն դեպքում մենք կփորձենք թաղապետին դիմած քաղաքացիներից ճշտել՝ Հովհաննիսյանն ինչքանով է իր խոսքի տերը:
Շենգավիթն ամենաբարձիթողի համայնքի համբավ ունի հենց թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ չի լուծվում «Հայրենիք» կինոթատրոնին հարակից խաչաձև գետնուղու հարցը: Տարիներ շարունակ այս գետնուղին ոչ միայն հասարակական զուգարանի դեր է կատարել ու կատարում, այլև թափառաշրջիկների «բնակատեղի» է դարձել: Արշակունյաց պողոտան դարձավ արագընթաց, հետն էլ՝ մայրաքաղաքային ամենաշատ վթարներ արձանագրող փողոցներից մեկը, և պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ վախենում են գետնուղիով անցնել: Հետաքրքիր է, քաղաքապետը մինչև հիմա տեղյակ չէ՞, թե ինչ վիճակում է այդ գետնուղին:
Ինչևէ, վերադառնանք թաղապետարան. մեր այցի օրը ընդունելության ցուցակում էր Հովսեփ Օհանյանը, որը խնդրեց աջակցել իր երեխային, որն ուսանող է Մանկավարժական համալսարանում և հեռացման եզրին է ուսման վարձի կեսը չվճարելու համար. «Ընդամենը 70 հազարի օգնություն ա պետք , լավ երեխա յա, չեմ ուզում դուրս մնա: Ես էլ երկրորդ կարգի հաշմանդամ եմ»: Թաղապետը խոստացավ օգնել: Գրեթե նույնանման խնդրանքով էր եկել մյուս բնակիչը՝ Անահիտ Ղարիբյանը. դուստրը շախմատիստ է, սեպտեմբերին մրցումների պետք է մեկնի Բուլղարիա, բայց ճանապարհածախսը՝ 1200 եվրո, չի կարողանում հայթայթել կամ հովանավորներ գտնել:
Սպասողների մեջ նաև ծեր թոշակառուներ կային: Նրանց ընդունելությունից էլ պարզ դարձավ, որ թաղապետարանի մշտական այցելուներ են`կրկին սոցիալական խնդիրներով: Նրանցից մեկն էլ եկել էր խնդրելու թաղապետ Հովհաննիսյանին, որ միջնորդի՝ ՀՀ նախագահն իրեն ընդունի:
Բայց ամենատարօրինակը տարեց բնակչուհիներից մեկի բողոքն էր. «Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, հիվանդ ծնողներ եմ պահել ու խնամել, որի պատճառով չեմ հասցրել ամուսնանալ: Առաջին հարկում եմ ապրում: Հիմա հիվանդ կին եմ, էդ երեխեքի աղմուկը տանել չեմ կարող, դուք էլ բերեցիք ու խաղահրապարակ կառուցեցիք բակում»: Նա պահանջում էր, որ այդ «կարուսելները և սղարաները» բակից հեռու տանեն: Թաղապետն խոստացավ, որ եթե շենքի բնակիչների 30 տոկոսը կողմ քվեարկի բնակչուհու բողոքին, այսինքն՝ համաձայնության ստորագրություն տա, որ խաղահրապարակը բակից հեռացվի, ապա թաղապետարանը կընդառաջի:
Պետպատվերի հետ կապված դիմում էլ կար: Բնակիչներից մեկն էլ բողոքում էր, որ աղբարկղերը տեղադրված են հենց իրենց պատուհանների տակ, և գարշահոտությանը դիմանալ հնարավոր չէ: Բնակիչը խնդրեց՝ եթե հնարավոր է, մի քիչ հեռու տեղափոխեն աղբարկղերը կամ իրեն թույլատրեն մի քանի մետր առաջ գնալ և կանաչ ցանկապատ անցկացնել: Բողոքում էին նաև շենքի լիազորների վատ աշխատանքից:
Ահա այսպիսի ևս մի քանի բողոք, ու ընդունելությունն ավարտվեց:
Բնակիչների ընդունելությունից հետո թաղապետ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնականում սոցիալական խնդիրներ են բարձրացվում, բայց իրենք ֆինանսապես ի զորու չեն այդչափ աջակցություն ցուցաբերել: Այ, նույնիսկ այսպիսի մանր-մունր հարցերը չեն լուծվում չինովնիկների անտարբերության պատճառով և ստիպում են բնակիչներին՝ ժամերով քարշ գալ ղեկավարների դռներին:
Շուշան Գալստյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.