Անցած գիշեր ամերիկացի զինվորականները Պակիստանում հայտնաբերել ու ոչնչացրել են աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենին: Այս լուրն այսօր և առաջիկա մի քանի օրվա ընթացքում առաջնայինն է լինելու միջազգային լրահոսում:
2011 թ.-ի սեպտեմբերի 11-ից հետո Բեն Լադենը դարձել էր ահաբեկչության, բռնության խորհրդանիշ, նրան հայտնաբերելը ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններից մեկն էր:
«Ալ Ղաիդայի» պարագլխի սպանությունն, իհարկե, չի նշանակում ահաբեկչական ցանցի վերացում և չի ենթադրում, որ աշխարհն ազատվեց այդ ցանցից եկող մարտահրավերներից: Բայց կատարվածն ի դերև է հանում ահաբեկիչների ամենազորության մասին միֆը, ի ցուց է դնում ազատ աշխարհի ուժը, հետևողականությունը:
Շատերը հաճախ տրվում են պրիմիտիվ դատողությունների, զուգահեռներ են անցկացնում իսլամիստ ծայրահեղականների և ԱՄՆ-ի վարքագծի միջև, ասում են, որ երկուսն էլ աշխարհին փորձում են խաղի կանոններ թելադրել և այլն:
Եթե նույնիսկ ընդունենք այս սխալ թեզը, որ թելադրանքի քաղաքականություն փորձում են իրականացնել թե՛ Արևմուտքը, թե՛ ահաբեկիչները` եկեք հասկանանք, թե որո՞նք են նրանց որդեգրած խաղի կանոնների տարբերությունը:
Արևմտյան քաղաքակրթության հիմքը մարդն է, նրա ազատությունը, իրավունքները:
Ծայրահեղական իսլամիստները պատրաստ են իրենց ցնորամիտ գաղափարների համար զոհաբերել հազարավոր անմեղ մարդկանց: Հեռու չգնանք. հիշենք թեկուզև Աֆղանստանի օրինակը, որը հումանիտար աղետի առջև կանգնեց` Թալիբանի կառավարման հետևանքով:
Հետևաբար, բանական, ազատություն սիրող մարդու համար ընտրություն լինել չի կարող, որովհետև արևմտյան արժեքային համակարգի այլընտրանքը չի կարող լինել տոտալիտարիզմի վրա հիմնված տեսությունը:
Ըստ այդմ, Բեն Լադենի սպանությունն ազատության հաղթանակն է` անկախ այն հանգամանքից, որ մարդու մահվան, կորստի առիթով չեն ուրախանում: Բայց սա այն դեպքն է, որ այդ օրինաչափությունը չի գործում, և աշխարհի միլիոնավոր մարդիկ ոչ թե սգում, այլ տոնում են Բեն Լադենի մահը:
Տեղի ունեցածը նաև դաս է տարբեր տրամաչափի դիկտատորների համար: Արդարությունը հաղթելու է, հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:
Աշխարհի բոլոր դիկտատորները պոտենցիալ Բեն Լադեն են` տխուր վախճանով: Սադամ Հուսեյնի օրինակը եթե այսօր բացառիկ է, վաղը դառնալու է օրինաչափություն: Նաև դա են հուշում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Մարդը ձգտում է ազատության, ու դա է բոլոր ահաբեկիչների, դիկտատորների գերեզմանափորը:
Սուրեն Սուրենյանց
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.