«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին հիմնադրամի ներկայացուցիչները: Հայաստանում ամեն 13-րդ կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ, նրանցից 30 տոկոսն ունի «Հերցեպտին» դեղամիջոցի կարիք: Հիշեցնեմ, որ մեկ սրվակն արժի 3000 դոլար, իսկ ամբողջ կուրսը՝ 18 սրվակ 54000 դոլար արժողությամբ: Բնական է, դեղորայքը չի մտնում պետպատվերով նախատեսված դեղորայքի ցանկի մեջ:
Հանդիպմանը ներկա էին «Հոֆման-Լա Ռոշ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Բագրատ Լալայանը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիայի բաժանմունքի բժիշկ Արթուր Ավետիսյանը, Հայ ամերիկյան առոջության մամոգրաֆիկ կենտրոնի բժիշկ Նելլի Ավագյանը, հիմնադրամի հիմնադիր Սյու Սեպետչյանը և… երեք լրագրող:
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ տարեկան ախտորոշվում է 900-1000 կնոջ մոտ, որից 500-600 կին մահանում է: Այդ հիվանդությունը Հայաստանում աճում է, իսկ զարգացող երկրներում՝ նվազում: Հիվանդության աճի առաջին պատճառը բժշկին ուշ դիմելն է, իսկ երկրորդ պատճառը` բուժման որակը»,- փաստեց Արթուր Ավետիսյանը:
Ու չնայած դրան, մեր թանկագին լրատվամիջոցները ասուլիսը չէին կարևորել: Ակումբի աշխատակցուհին ասաց՝ եթե Նեմեց Ռուբոյի ասուլիսը լիներ, հաստատ շատերը կգային: «ՄաՄաՍյու» հիմնադրամը բարեգործական է, որևէ խմբագրի դա չի գրավում: Ցավոք, նույնիսկ գիտակցումը, որ խնդիրը շատ կարևոր է ու անհրաժեշտ է լուսաբանել՝ ոչինչ չի փոխում. հետո ինչ, որ ոչ մեկը ոչ մեկին չի հայհոյել, և բժիշկներն ու հյուրերն էլ մեր պատգամավորի նման ժարգոնով չեն խոսում… Դե, մտածել են` ի՞նչ մի հետաքրքիր բան պիտի լինի, որ…
Երևի մտածում են՝ ինչ-որ մի կին բուժման կարիք ունի, մեզ ի՞նչ, հո մեր մայրը չի, կամ քույրը, կամ մենք… Մուհալ մի արեք, քթներիդ կբուսնի:
Ի՞նչ կարող ենք պահանջել հասարակությունից, երբ մենք՝ լրագրողներս, ընդամենը ծախու գրչակների ենք վերածվել, վազում ենք սենսացիաների հետևից. հարգի են պապարացիները, ոչ թե լուրջ լրագրությունը: Ասենք, որ մեր խմբագիրները բարեգործականները չեն ողջունում, քանի որ հետաքրքիր չի հանրությանը, քանի որ «կայծ» չկա, սկանդալ չկա, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Բա ո՞ւր կորավ մարդկայնությունը, ո՞ւր են մարդասիրական մղումները, որոնցով պետք է ուղղորդվի յուրաքանչյուր մարդ, որոնք պետք է առաջնային լինեն: Ամեն ինչից, ամեն տեսակի թեժ լուրից կարևոր պետք է լինի մարդու կյանքի փրկության հարցը: Մեկ մարդու, երկու, երեք, հարյուր…. Հազարավորներ… Որ մեռնում են, այնինչ կարող էին ապրել, եթե փող ունենային:
Քիչ է՝ պետությունը մարդու գործոնը շահարկելով ոչինչ չի անում նրա կյանքը պահպանելու համար, դեռ ավելին՝ խանգարում է, քանի որ եթե մեր, այսպես կոչված, «անվճար» քաղցկեղի բուժումը չլիներ թղթի վրա, հիվանդը կարող էր օգնություն հայցել միջազգային կառույցներից, իսկ այս դեպքում այդ անվճար բուժման «պտիչկան» արջի ծառայություն է մատուցում՝ խանգարելով այլ տեղերից օգնություն ստանալու հնարավորությանը:
Բագրատ Լալայանը ոչինչ չի կարող անել առանց պետական աջակցության կամ գոնե առանց ապահովագրական ընկերությունների: Ապահովագրական ընկերություններից և ոչ մեկի ցուցակի մեջ քաղցկեղը չի նշվում որպես թիրախային խումբ: Ուրեմն՝ պետք է պետությունը պարտադրի այդ ընկերություններին, որպեսզի ներառեն քաղցկեղը: Ստացվում է, որ եթե նույնիսկ ամսական 100 դոլար ապահովագրական վճար ես մուծում, միևնույն է՝ հիվանդության դեպքում չես կարող ստանալ քեզ անհրաժեշտ օգնությունը: Էլ ո՞ւմ է պետք էդ ապահովագրությունը: Լալայանն ասաց, որ կփորձի պայմանավորվել տնօրինության հետ, որպեսզի 3 գնված + 1 անվճար համակարգը փոխարինվի 2+2-ով, որն, իհարկե, օգնություն կլինի, կիսով չափ կկրճատվի անհրաժեշտ գումարի չափը:
Ի դեպ, Բագրատ Լալայանն ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել, որի շրջանակներում մրցանակ կտրվի բնակչությանը ոչ մատչելի դեղորայքի խնդիրը լավագույնս լուսաբանած լրագրողին: Գուցե ակտիվանա՞ք, բարեկամներ:
Սա ասուլիս լուսաբանել չդառավ, բայց էս է, կներեք…
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.