«Ռոսիա» կինոթատրոնի տարածքը, որը մի մեծ գարշահոտ ցնցոտի է հիշեցնում, ասես ուրիշ քաղաք լինի Երևանի մեջ՝ իր պետական սահմանն ու անվտանգության գոտին ունեցող: Սա օդանավակայան չէ, մետրո կամ գոնե ջրանցք, բայց արի ու տես, որ «յարմըրկեն» ռազմավարական նշանակության այս օբյեկտներից պակաս խիստ չի վերահսկվում
: Էժանագին ակնոցների և ծագումը կորցրած հովանոցների արանքով կիսասափրագլուխ տղաներ են վազվզում՝ լրտեսներ փնտրելով անցորդների մեջ: Պարզվում է, այս տարածքը հետաքրքիր է լրտեսներին, որոնք կարող են նկարահանել ռազմավարական «յարմըրկան» ու պրոբլեմ դառնալ Սուքիասյանի և նրա ընտանիքի գլխին:
Չնայած երևանցիներն այստեղ գլուխը կախ են քայլում, որ արագ անցնեն «բոշայատես» և «պեռաշկիահոտ» այս վայրը, ու չեն էլ նկատում կանգառի ահռելի ցուցանակը` վրան ջնջած տեսախցիկ: Երևի թե մենք էլ չէինք նկատի, եթե չլիներ մեր գործընկեր, գրող, լրագրող Գայանե Բաբայանի մասին ֆիլմը, որի նկարահանման համար եկել էինք այստեղ: Մեկ տարի առաջ ավտովթարից զոհված մեր ընկերուհին հենց այս գարշահոտ տարածքով է անցել տուն գնալու ճանապարհին, քուրդ բանաստեղծ Ալիխանե Մամեի հետ, որի հետ զրուցում էինք այդ թեմայով: Բայց Ալիխանեն չհասցրեց բացել բերանը: «Ստեղ նկարահանումներ չի թույլատրվում: Էս սաղ տարածքը մերն ա, էս մայթով-բանով-սաղ սենց «Նարեկ» ՍՊԸ-ինն ա»,- վրա հասան երկու կիսասափրագլուխ և սկսեցին քշել մեզ և պատկառելի բանաստեղծին… փողոցից:
«Մենք կանգառում կնկարենք, տոնավաճառի կողմը չենք պահի կամերան»,- շվարած համոզում էինք տղաներին: «Կանգառը սեփականաշնորհված է «Նարեկ» ՍՊԸ-ի կողմից»: «Լավ, մայթի եզրին»,- խնդրեցինք: «Մայթը «Նարեկ» ՍՊԸ-ինն է»,- պնդեց «աշխատողը»՝ ներկայանալով որպես «Նարեկ» ՍՊԸ-ի «անվտանգություն»: Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե արդյոք նա սեփականաշնորհե՞լ է հանրային սեփականություն հանդիսացող մայթը, և որևէ օլիգարխ կամ կիսաօլիգարխ առհասարակ այդ իրավունքն ունի՞: Մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը հաստատեց, որ մայթն իրոք սեփականաշնորհել է «Նարեկ» ՍՊԸ-ն, և որ այդտեղ, անվտանգության նկատառումներով, արգելված են ոչ մասնագիտական տեսա- և լուսանկարահանումները: «Մի հատ ինձ զանգեիք, և ամեն ինչ լավ կլիներ», — բարյացակամորեն ասաց նա: Մենք կարող էինք պնդել, որ մասնագիտական խումբ ենք, որ անվտանգության աշխատողներն իրավունք չունեին, բայց սրա փոխարեն հանկարծ «դեժավյու» ապրեցինք:
Մի պահ թվաց, թե վերադարձել ենք 94 թվական, երբ այս թաղով անցնելիս կիսասոված մարդիկ շշուկով խոսում էին Գռզոների հարստության մասին ու, մատով ցույց տալով նրանց կառուցած տձև, թեք շենքը, որը նոր հայկական քաղքենության առաջին սիմվոլներից էր Երևանում, պատմում էին, թե էլ ում է իր «կրիշի» տակ առել Գռզոն, էլ ում է քշել քաղաքից Վանոն, էլ ինչ նոր շենք ու առևտրի վայր է վերցրել: Հետո այլ անճաշակ շինություններ հայտնվեցին`սևամորթների երրորդ աստիճանի բիստրո հիշեցնող «Քվինբուրգերը», չպատճառաբանված բարձր գներով գաճաճ «Լունապարկը», տոնական զբոսավայր-եկեղեցին, որտեղ փուչիկներով են մտնում, և որն այդպես էլ չընդունեցին երևանցիները: Ու մի պահ, գուցեև անարդարացի, բայց օրինաչափ թշնամանք ապրեցինք այն թիմի դեմ, որի համար իր կյանքի վերջին տարիներին այդքան կրքոտ պայքարում էր ընդդիմադիր լրագրող, մարտի 1-ով մարդկանց դատող-դատապարտող Գայանե Բաբայանը:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.