Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց և ավարտվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ հերքման իրավունքի պահանջով քաղաքացիական հայցն ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության դատավարությունը ։
Դատավճիռը կհրապարակվի մարտի 18-ին:
Խոսքը դեռևս նախորդ տարվա օգոստոսի 29-ին հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի ժամանակ հրապարակված տեղեկատվության մասին է` առ այն, որ Մհեր Ենոքյանը 1996 թ. սպանել էր համակուրսեցուն` Իոսիֆ Աղաջանովին, ապա վերջինիս դին բաժանել 17 մասի։ Օրենքով սահմանված կարգով, սեպտեմբերի 17–ին, Մհեր Ենոքյանը սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով դիմել էր հեռուստաընկերություն։
Հիշեցնենք, որ «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հերքումը հրապարակվում է առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Իսկ նույն հոդվածի 2-րդ կետով` անճշտություն տարածած ԶԼՄ-ն, հերքման պահանջը ստանալուց հետո, մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել հերքման եղանակի, օրվա ու ժամի մասին։
Սակայն բոլոր ժամկետները լրանալուց և «Կենտրոն» հեռուստաընկերությունից որևէ պատասխան չստանալուց հետո` նոյեմբերին Մհեր Ենոքյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան` հերքման իրավունքի պահանջով: Ի դեպ, դատը պարբերաբար հետաձգվում էր պատասխանող կողմի ներկայացուցչի բացակայության պատճառով: Այս անգամ ներկայացել էր հեռուստաընկերության լրատվական բաժնի լրագրող Արթուր Հակոբյանը: «Ո՞ր մարմինը կամ պաշտոնատար անձն է տրամադրել տեղեկատվություն, ըստ որի` իմ պաշտպանյալի կողմից 1996–ին համակուրսեցու դիակը բաժանվել է 17 մասի». «Կենտրոն» ՀԸ ներկայացուցչին հարցրեց Մհեր Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը։
Պատասխանողը նախ ասաց, որ «ԶԼՄ-ների մասին» օրենքն իրավունք է տալիս լրատվության միջոցին` չհրապարակել իր տեղեկատվության աղբյուրը, սակայն փաստաբանի` հարցի վերաձևակերպումից հետո լրագրողը նշեց, որ հաղորդումը պատրաստվում է ՀՀ դատախազության պատվերով, և որ հեռարձակվող նյութերը տրամադրում է հենց այդ մարմինը: Պատասխանող կողմը, «Կենտրոն» ՀԸ տնօրենի անունից, դատարան ներկայացրեց գրություն, ըստ որի` հեռուստաընկերությունն ընդունում է, որ տեղի է ունեցել անճշտություն, և 2010-ի նոյեմբերի 28-ին «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում օգոստոսի 29-ին եթեր հեռարձակված անճշտությունը, թե Մհեր Ենոքյանը համակուրսեցու դին բաժանել է 17 մասի` հերքվել է։
Ենոքյանի փաստաբանը որպես ապացույց ներկայացրեց դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք, ի դեպ, արձանագրված են նաև 1996-ի դատավճռում. «Այնտեղ որևէ խոսք չկա դիակի մասնատման մասին»,-հայտարարեց փաստաբան Վահագն Մանուկյանը` հիշեցնելով նաև youtube.com կայքում դեռևս պահպանվող նույն հաղորդման տեսագրության մասին, ինչին ի պատասխան` Արթուր Հակոբյանն ընդգծեց, որ հեռուստաընկերությունը համացանցում չի տեղադրում տեսագրությունները:
Հիշեցնենք, որ երկրորդ փախուստից հետո` 2010-ին Մհեր Ենոքյանին վերագրվել էին երկու և ավելի անձանց սպանություն կատարելու մեղադրանք, նաև` ավազակային հարձակում։ Այս ամենի մասին Ենոքյանն իմացել էր պատահաբար: Իր «Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ» հոդվածում նա գրում է. «Փաստերի ճնշման տակ դատարանն ընդունեց սխալը: «Մհեր Ենոքյանը երբևէ չի մեղադրվել իրեն վերագրված սպանությունների համար, ինչպես նաև երբևէ չի մեղադրվել որևիցե ավազակային հարձակման համար: Դատավճռում տեղի է ունեցել գրասխալ»:
Ինձ` Մհեր Ենոքյանիս, և ինձ հետ միասին նաև ազնիվ փաստաբաններին ու քաղաքացիներին մնում է միայն ասել` կեցցե՛ մեր «արդարադատությունը», որն իրեն մեկ տարի շարունակ կույր էր ձևացնում: Եվ միայն անդադար պահանջներից ու շատ կարևոր է` ԶԼՄ-ներում հարցը լուսաբանելուց հետո միայն, ՀՀ քաղաքացուն օդից վերցված սպանությունների մեջ մեղադրելն անվանվեց ուղղակի գրասխալ:
Զարհուրելի է, որ մեր դատարաններում քաղաքացուն այդպես հեշտ կարող են սպանությունների համար մեղադրել և հետո ասել` կներեք, պարզապես գրասխալ է տեղի ունեցել: Եվ սա այսօրվա դրությամբ` 2011 թվականին: Իսկ ի՞նչ է կատարվել 15 տարի առաջ, երբ ինձ մահապատժի դատապարտեցին…»:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.