«Ոսկե ծիրան» կինոփառատոնում քաոսային իրավիճակ է:
Այն, ինչ տեղի է ունենում փառատոնը սպասարկող տոմսարկղներում, այլ կերպ, քան քաոս բնորոշել անհնար է:
Այս տարի «Ոսկե ծիրանը» 7 տարեկան է:
Փառատոնի կազմակերպիչները կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում գրեթե ամբողջ տարվա ընթացքում։ Փառատոնը դեռ չավարտված արդեն նախապատրաստվում են հաջորդ տարվան, ողջ տարվա ընթացքում տասնյակից ավելի ասուլիսներ են հրավիրում, հանրությանը տեղեկացնում, թե ինչ քրտնաջան աշխատանք են տանում, ինչ հյուրեր են ակնկալում ընդունել, ինչ ֆիլմեր բերել և այլն: Մի խոսքով, Հարություն Խաչատրյանն ու նրա թիմը կլոր տարին մի լավ քրտնում են` մի շաբաթ իրենց մասին խոսել տալու համար: Ի դեպ, նրանք նաև հասցրել են այս 7 տարիների ընթացքում մեծ թվով հովանավորներ ներգրավել, պետական աջակցության պակաս էլ կարծես չկա. Ասել կուզի`պատշաճ մակարդակ ապահովելու համար առանձնապես փողի կարիք չունեն, ժամանակի` նույնպես:
Այստեղ ինչ որ բան, իհարկե, անում են բայց առաջին իսկ օրից զգալի էին կազմակերպչական բազմաթիվ բացեր։
Չի կարելի անտեսել, որ կինոփառատոնի կազմակերպիչները հոգացել և բավական գումարներ են ծախսել նաև փառատոնի ծրագիրը ներկայացնող բրոշյուրներ տպագրելու և հետաքրքրվողներին բաժանելու վրա:
Սակայն ծրագրի առկայությունն անգամ կինոսիրողներին հնարավորություն չի տալիս նախապես տոմսեր գնել, քանի որ թե´ «Մոսկվա», թե´«Նաիրի» կինոթատրոններում չգիտեն, թե ի՞նչ ֆիլմ է ցուցադրվելու հաջորդ օրը: Ծրագրում ներկայացված են բոլոր օրերի ֆիլմերը` ըստ ժամի և ցուցադրման վայրի, բայց, ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագիրը շատ նման է մեր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Խոստումներ` ինչքան ասես, բայց թե դրանից ո՞րը կկարողանան իրագործել մեկԱստծուն է հայտնի, մեկ էլ` երևի իրենց:
Ո´չ «Մոսկվա», ո´չ էլ առավել ևս «Նաիրի» կինոթատրոնում հանձն չառան նախապես տոմսեր վաճառել. չնայած ընդամենը երկու օր է, ինչ սկսվել է փառատոնը, բայց արդեն տոմսարկղներում հասկացել են, որ ծրագրում նշված ֆիլմերը կարող են փոփոխվել և անհնար է կինոդիտողին նախապես ասել, թե տվյալ օրը, որ ժամին ինչ ֆիլմ կցուցադրվի: Երկու տոմսարկղերում էլ խորհուրդ տվեցին տոմս ձեռք բերել նույն օրը` ֆիլմը սկսվելուց առաջ: Եթե բոլոր կինոսիրողները շարժվեն տոմսարկղերի աշխատակիցների հորդորով, ապա կարելի է չկասկածել, որ յուրաքանչյուր ֆիլմից առաջ, տոմսարկղների մոտ պարզապես քաոս կլինի:
Եվ սա` միջազգային համարում ձեռք բերելու ձգտող, կինոփառատոնի կազմակերպիչների մի ամբողջ տարվա «քրտնաջան» աշխատանքի արդյունքում։
Լ.Կ.
- 14:10Մտածում էիք, որ հեղափոխություն է եղել և իշխանության եկածները սո՞ւրբ են
- 12:10Նախկին պաշտոնյաների փախուստը պետք է դիտարկել օրինականության եւ արդարության տեսանկյունից. Փաշինյան
- 13:10Ընդդիմադիր պատգամավորն ահազանգում է․ Կառավարությունը թվերով մանիպուլյացիա է անում
- 12:10ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան
- 14:50Զինված ուժերում նոր նշանակումներ է կատարել. Վարչության պետեր են փոխվել
- 14:10Եթե Դատախազությունը ծածկադմփոց անի «ԿամԱԶ»-ների թեման, առերևույթ հանցանքների բացահայտումն անելու է հաջորդ իշխանությունը
- 16:12Դեռեւս չպարզված հանգամանքներում Արցախի բանակում ունենք զոհ եւ վիրավոր
- 13:10Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել
- 12:10Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով
- 11:10Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի «դուխով» քաղաքացիությունից․Գագիկ Համբարյան
06.12.2019 | 14:59
06.12.2019 | 14:17
06.12.2019 | 13:10
06.12.2019 | 12:10
06.12.2019 | 11:10
05.12.2019 | 15:10
05.12.2019 | 14:10
05.12.2019 | 13:20
05.12.2019 | 12:46
05.12.2019 | 12:10
05.12.2019 | 11:10
04.12.2019 | 15:10
04.12.2019 | 14:05
04.12.2019 | 13:10
04.12.2019 | 12:10
04.12.2019 | 11:10
03.12.2019 | 14:50
03.12.2019 | 14:10
03.12.2019 | 13:10
03.12.2019 | 11:10
02.12.2019 | 16:12
02.12.2019 | 14:10
02.12.2019 | 13:10
02.12.2019 | 11:10
30.11.2019 | 14:50
30.11.2019 | 14:10
30.11.2019 | 13:10
30.11.2019 | 12:10
30.11.2019 | 11:10
29.11.2019 | 14:10
29.11.2019 | 13:10
29.11.2019 | 12:10
29.11.2019 | 11:10
28.11.2019 | 15:10
28.11.2019 | 14:10
28.11.2019 | 13:10
28.11.2019 | 12:10
28.11.2019 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.