13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։
Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։ Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում։ Ավելի ուշ Փաշինյանը հանձնարարել է բոլորին՝ նախարարներ, մարզպետներ՝ մարդ բերել հանրահավաքի։
Երեկ ահազանգեր ստացանք, որ օլիգարխներն էլ են մասնակցել․ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, «Սպայկայի» տնօրինությունն իրենց աշխատակիցներին պարտադրել են մասնակցել հանրահավաքին։ Մի քանի ավտոբուս մարդ է բերել, օրինակ, Արթիկի քաղաքապետարանը։ Իսկ նախորդ օրերին տագնապ է հայտարարվել այն զինծառայողների շրջանում, որոնք պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ամառանոցն էին պաշտպանում՝ բոլորին կանչել են արտահերթ ծառայության։ Արդյունքները գոհացրել են իշխանական խմբակին․ օրվա վերջում նրանք հաղթական տրամադրություններ ունեին՝ իրենք էլ չէին սպասում, որ այդքան մարդ կհաջողվի բերել հրապարակ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․02.21թ. համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաեւ իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է:
Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաեւ 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«168 ժամ» թերթը գրում է. ««Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։
Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի բովանդակությունն այդ նշաձողից ցածր եղավ, կարող է մեծ հիասթափություն առաջացնել հասարակության շրջանում։
Իսկ հանրահավաքի բովանդակությունն ամենակարեւորն է, որից էլ, մեծ հաշվով, կախված է լինելու ընդդիմության հետագա հաջողությունը կամ անհաջողությունը։ Դա նշանակում է, որ այսօր հրապարակ եկող մարդիկ ընդդիմության առաջնորդներից պետք է լսեն գործողությունների հստակ ռազմավարություն ու ծրագիր, քայլերի ու անելիքների հաջորդականություն։
Եթե դա տեղի չունենա, եւ եթե հանրահավաքի հարթակից կրկին հնչեն միայն Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու, ամեն ինչ հանձնելու պատրաստակամության, իրավիճակի կործանարարության մասին բոլորին հայտնի արձանագրումներ ու գնահատականներ, ապա դա որեւէ գործնական արդյունք չի ունենալու եւ մեծապես հարվածելու է ընդդիմության գործողությունների արդյունավետությանը։
Բոլորը, առանց հանրահավաքային ելույթների էլ, գիտեն՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, ինչի է ընդունակ ապագայում, երկիրն ինչ վտանգների առջեւ է կանգնած, եւ ինչու պետք է նրան անհապաղ հեռացնել իշխանությունից։
Հետեւաբար՝ բոլոր այս արձանագրումներից բացի, ընդդիմությունը պետք է պատասխանի «ինչպես» հարցին։ Կտա՞ն ընդդիմության առաջնորդներն այդ հարցի պատասխանը, կներկայացնե՞ն ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այլ, որ ավելի կարեւոր է՝ դրանից հետո պետությունը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հստակ քայլեր, հասարակությունը կկատարի իր անելիքը՝ առնվազն ֆիզիկապես մասնակցելով բողոքի հետագա գործողություններին։
Հակառակ պարագայում այսօրվա հանրահավաքը կարող է իսկապես լինել աննախադեպ մեծ ու բազմամարդ, բայց լինել վերջինը՝ որպես այդպիսին։ Այդ իմաստով, այսօրվա հանրահավաքն իսկապես ջրբաժանային է՝ այն կարող է դառնալ կա՛մ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացի կարեւոր քայլը, կա՛մ իր դիսֆունկցիոնալությամբ նպաստել նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։
Ընդդիմությունն իր վերջին ամիսների գործունեությամբ, իսկ ավելի հաճախ՝ անգործությամբ, ինքն էլ է հասունացրել այդ ջրբաժանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 20.02.21թ. համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռեւազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձառու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագայում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սակայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ գրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ:
Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագենից: Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկերություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:
Տաթեւիկն ամուսնու եւ երեխայի հետ, էլ չենք ասում երեխայի դայակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պետական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատավայրի պայմաններն ավելի հաճելի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա… Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տարօրինակ էր թվացել չվերթեր իրականացնող ավիաընկերությունների անձնակազմերին: Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիացիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատավայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10.02.21թ. համարում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած անակնկալ այցից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր և մտահոգիչ մանրամասներ են հայտնի դարձել:
Մանավորապես, մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած մեզ ահազանգեցին՝ փոխանցելով, որ իրենց մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի և մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզի գնդի հրամանատարի միջև, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը:
Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաև որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: Այս լուրի իսկությունը ճշտելու համար զանգեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին:https://servers7.adriver.ru/images/0007104/0007104575/0/index.html?html_params=xpid%3DD6VBoaz2MSV15ZoNtR0TGY5P4BfGQHNIImr3vfMPcCVoPLO91oaYykLClEPamsOv5u-v3Gtg2LAR2oS-6PKpkSKE%26target%3D_blank%26bid%3D7104575%26sid%3D216038%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D5926028%26pz%3D0%26ad%3D716782%26bt%3D52%26bn%3D16%26ar_sliceid%3D2702452%26ntype%3D0%26nid%3D0%26ar_geoid%3D376%26url%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D216038%2526ad%253D716782%2526bid%253D7104575%2526bt%253D52%2526bn%253D16%2526pz%253D0%2526xpid%253DD6VBoaz2MSV15ZoNtR0TGY5P4BfGQHNIImr3vfMPcCVoPLO91oaYykLClEPamsOv5u-v3Gtg2LAR2oS-6PKpkSKE%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fwww.1in.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//servers7.adriver.ru/images/0007104/0007104575/0/%26ar_pass%3D
Մեր հարցին ի պատասխան՝ Մանե Գևորգյանն ասաց. «Հաղորդագրությունը տարածել ենք ամեն ինչի մասին, ինչ որ այնտեղ քննարկվել է, ավելի ամփոփ ենք, իհարկե, ներկայացրել, բայց դրան ավելացնելու որևէ բան չկա: Վարչապետը հրահանգ չի հնչեցրել գյուղը դատարկելու մասին»: Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ նման քննարկում եղել է, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, բայց մենք հիանալի հասկանում ենք, որ 2020 թվականի աշնան իրադարձությունները նոր իրողություններ ստեղծեցին տարածաշրջանում և աշխարհագրական, աշխարհաքաղաքական և տնտեսական: Օբյեկտիվորեն չկա այլ տարբերակ, քան այդ հարցի հետաձգումն անորոշ ժամանակով: ԵԱՀԿ ՄԽ-ն կտրուկ թուլացրել է իր դիրքերը, դա բոլորը նկատում են: Սա ևս իրողություն է: Ռուսաստանում տպավորություն է, որ այս և մի շարք այլ հարցերի պատասխանատվությունը, ինչպես Ղարաբաղում կյանքի կարգավորման պատասխանատվությունը, դնում են Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Սա նոր իրողություն է, որը ևս պետք է համապատասխան կերպով իմաստավորվի»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին:
Ըստ նրա՝ դեռ կարող ենք խոսել գործող և նոր ստատոա-քվոյի մասին, որն ավելի քիչ բարենպաստ է հայկական կողմի համար, սակայն այդպիսին են իրողությունները, և խոսել սկզբունքորեն նոր բանի մասին շատ բարդ է: «Նշեմ նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նոր խոստումներ է փորձում տալ այս հարցի առնչությամբ փորձելով արժանանալ Հայաստանի համակրանքին, բայց Բաքվում ամերիկյան բիզնեսը խոսում է այն տարածքներում հարմարվելու և պրոյեկտների մասին, որոնք Ադրբեջանը ստացել է: Այստեղ ԱՍՆ դիրքորոշումը երկակի է, և նրանք ևս ճանաչելու են այն իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում պատերազմից հետո: Ես մեծ նշանակություն չէի տա պետքարտուղարի հայտարարություններին, չեմ կարծում, որ դրանց լուրջ քայլեր են հաջորդելու»,- ասել է Արեշևը:
Խոսելով հունվարի 30-ին կայանալիք երեք երկրների վտխվարչապետների հերթական աշխատանքային հանդիպման մասին՝ Եվսեևն ասել է, որ այդ հանձնաժողովից, ինչպես ռուս խաղաղապահներից և ուժայինների շփումներից, ևս շատ բան է կախված լինելու: «Համագործակցությունը կաթվածահար չի լինելու այնպիսի սպեցիֆիկ գործչի վարչապետության պարագայում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, սակայն նրա ներկայությամբ համագործակցությունն այլ ձև է ձեռք բերում»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին և մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երևանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան և, բառի բուն իմաստով, առևանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, և Լևոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։
«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ որպես զորամիավորման հրամանատար՝ իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թևում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թևում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչև Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։
Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։
- Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առևանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։
- Երեկոյան, երբ Երևանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։
Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետևից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերևը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։
Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչև պատերազմը չավարտվի։
- Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։
- Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին, ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։
- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվեցին, նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։
- Ես, համենայնդեպս էսօր, ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել, թե, ասենք, Տոնոյանն ինչքանով է էս ամեն ինչի հետ կապված, որ ասում են՝ վաղը, մյուս օրը քննությունը կպարզի։ Ես Տոնոյանի հետ էլ եմ ծառայել, Վաղարշակի հետ էլ եմ կարճ ժամանակ ծառայել։ Ես միայն կարող եմ Վաղարշակին ասել, որ շտապել պետք չէր էդ պաշտոնին, ում ինչ պաշտոն առաջարկում են, ասում է՝ ես եմ։ Թող մի հատ գնար բանակի հետ զրուցեր Վաղարշակը, տեսներ՝ ինչ մթնոլորտով կընդունեին իրեն, ոնց են նայում իրեն։
- Պարոն Երանոսյան, 1-ին բանակային կորպուսը, որը մի քանի տարի ղեկավարել եք, ըստ պլանի՝ պատերազմի ժամանակ հարավային թևում հստակ գործառույթ ուներ իրականացնելու։ Դուք տեղյա՞կ եք՝ կատարե՞լ է իր գործառույթները և որքանո՞վ։
- Ես էսօր չեմ ուզում էդ փակագծերը բացել, նորից եմ կրկնում՝ բանակն էսօր ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, բայց երբ ժամանակը եկավ, փակագծերը կբացեմ։
- Լավ, ո՞րն էր հիմնական խնդիրը, Շուշին պահելու, Արցախը չհանձնելու ռեսուրս մենք իսկապե՞ս չունեինք։
- Ուրեմն, ես ասեմ՝ էսօր թող չասեն, թե մարդկային ռեսուրսները քիչ են եղել։ Մարդկային ռեսուրսները բավական են եղել, թե ինչու են «մոբը» կանգնեցրել․․․ Կար խնդիր, թե «մոբը» որտեղից ուր պիտի գնար։ Մի բան էլ՝ Օմարի լեռնանցքը, Վարդենիսի հատվածն անառիկ են եղել։ Թուրքերը վերցրել էին երեք ուղղություն՝ ձախ, աջ, հետո՝ մեջտեղի ուղղությունը։ Փորձեցին մեջտեղից՝ չկարողացան, ձախից փորձեցին, եկան հասան մինչև Տոնաշեն, դրանից հետո կանգնած էր հրամանատար։ Քելբաջարի օպերացիա սկսեցին, չկարողացան։ Ինչո՞ւ չկարողացան․ որովհետև հին տղաներն էին էնտեղ գտնվում, որ կարողանում էին մարտը ղեկավարել՝ երիտասարդ հրամանատարներին կողքից ցուցումներ տալով։ Սա է պատճառը։ Իսկ աջ թևում՝ Ջաբրայիլ, Հադրութ, խառնաշփոթ իրավիճակ էր։ Էսօր ես ասացի՝ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետև գլխավոր շտաբին հանգիստ է պետք տալ, որովհետև գերլարված գործողության մեջ են իրենք։
- Ենթադրենք՝ բանակին հանգիստ թողեցին, իսկ կառավարությանը, իշխանությանը նույնպե՞ս հանգիստ թողնենք, թե՞ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
- Նիկոլի խելքը որ մի տոկոս էլ հասներ, ինքը պիտի հրաժարվեր, ամսի 10-ին ինքը պիտի հրաժարական տար։ Էս ամենի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն իրեն ասաց՝ ես եմ գերագույն հրամանատարը։ Գերագույն հրամանատարը տանուլ է տվել պատերազմը, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը ազգին էս ի՞նչ դարձրեց, ի՞նչ պիտի ասենք։ Առաջ ասում էինք՝ հաղթած բանակ, բանակի կենացն էինք խմում հոտնկայս, հիմա ո՞ւմ կենացը պիտի խմենք՝ Նիկոլի՞»,-գրում է թերթը:
«Եթե շահերը ՌԴ-ին դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստանալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այստեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշխարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:
Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի և անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական և, մասնավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանության կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե որ խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախջախված, պարտված երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկավարելու կատարյալ անկարողություն:
Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասնյակ հազարավոր փախստականներ, որոնց կարիքները աղքատ և անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա, և սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային արտագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլև ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում և այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:
Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտությունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավարի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների և գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:
Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետևյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտածեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նաև Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետության ղեկավար, որը պատասխանատու էր աղետի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:
Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենեւին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաեւ այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում գտնվում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով:
Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի եւ իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ:
Միեւնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Ադրբեջանը վաղուց է պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին, այլեւս կասկածելու տեղ չի մնում:
Ադրբեջանաթուրքական զորավարժություններից եւ համատեղ հայտարարություններից զատ հետաքրքիր նրբություններ են պարունակում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեի նիստում այս տարի տեղի ունեցած դեպքերը, որոնք, սակայն, վրիպել են հանրության լայն շրջանակների ու, կարծես թե, նաեւ մեր երկրի իրավաքաղաքական ղեկավարների տեսադաշտից:
Ինչի՞ մասին է խոսքը. 2016 թվականից սկսած՝ վեց ամիսը մեկ անգամ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի նիստին ներկայացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձվելու հարցը:
Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այն ներկայացվեց նաեւ այս տարվա հունվարին, սակայն հենց նիստի օրը բոլորի համար անակնկալ կերպով ադրբեջանական կողմը հրաժարվեց դրա քննարկումից: Այսինքն՝ 4 տարի շարունակ հետեւողական պահանջում էր քննարկել հարցը ու հանկարծ հետ կանգնեց: Իսկ ինչո՞ւ։
Պատճառների մասին ուշագրավ բացահայտում է արել ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը. «Տարօրինակ կերպով այս տարվա հունվարին Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ այն կրկին օրակարգ մտնի, բայց նիստի օրը այդ հարցը հենց ինքն է հանում քննարկման օրակարգից. այսպիսի բան չէր եղել այսքան ժամանակ:
Նրանք չցանկացան քննարկել, քանի որ եթե այն քննարկվեր, եւ նախարարների կոմիտեն մերժեր որոշում կայացնելը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս փաստաթղթի մեջ ներառել նրանց վերադարձի հարցը»:
Ստացվում է՝ դեռ այս տարվա հունվարին ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն է ունեցել եւ դիտմամբ փախստականների վերադարձի հարցի քննարկումը վերջին պահին հետաձգել է, որպեսզի հետո խնդիրների առեջեւ չկանգներ:
Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում այդ կետն ամրագրված է եւ, փաստորեն, ենթակա կատարման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.