23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մեր տեղեկություններով՝ օրերս Երևանում անցկացված ցեղասպանության 100-ամյակի 2015թ. միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին մասնակցող սփյուռքահայերը դժգոհություն են հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանի գործունեությունից։ Մասնավորապես՝ դժգոհել են, որ նա հաշվի չի նստում Սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների հետ, պատկերացնում է, թե ինքը պիտի ղեկավարի Սփյուռքը։ Օրինակ՝ Հոլանդիայի ներկայացուցիչը դժգոհել է , որ նախարարությունն իրենց համայնքում ներկայացուցիչ է ընտրել՝ առանց համայնքի կարծիքը հարցնելու ու տեղի կառույցների հետ քննարկելու։ Տիկին Հրանուշը չի ընդունել այս մեղադրանքները և բորբոքվել է։ Միջամտել է Սերժ Սարգսյանը՝ հորդորելով, թե հուզվելու կարիք չկա։
«Ժամանակ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Սարգիս Կարոլինա» ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Սպայակ» ընկերության դեմ: Պատճառն, ինչպես նշում են թերթի աղբյուրները, շփոթելու աստիճան նման անվանումով արտադրանք թողարկելն է: Թերթը տեղեկացնում է, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունն արտադրում է «Արարատ ֆրութ» ապրանքատեսակը, իսկ «Սպայակ»-ը`«Արարատ ֆուդ»-ը:
ՀՀ կառավարության երեկվա նիստը Ռ. Քոչարյանի և ՀՅԴ-ի համար ոչ նպաստավոր ընթացք ունեցավ, գրում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է իրենց նախարարության կողմից 2005-2007 թթ. վարկային միջոցների ծախսման արդյունավետությունը ուսումնասիրելու նպատակով կատարված ծառայողական քննության արդյունքները: Ըստ Գրիգորյանի տվյալների` 3 տարիների ընթացքում վարկային միջոցներից անիմաստ` այդպես էլ պետք չեկած օրենքների և իրավական ակտերի նախագծեր մշակելու, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու նպատակով ծախսվել է ավելի քան 300 հազար դոլար վարկային միջոցներ: Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում Գրիգորյանը չի կարողացել պատասխանել «ՀԺ»-ի թղթակցի այն հարցին, թե ովքեր են պատասխանատու վարկային միջոցների վատնման համար, և ում գրպանն են մտել այդ գումարները: Թերթը հիշեցնում է, որ այդ տարիների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է դաշնակցական Աղվան Վարդանյանը:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. «Վերջերս ընթերցողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ եմ ես հասկանում «պուտինահայ» տերմինի տակ, որը օտագործվել է սոցիալական ցանցում և մեջբերվել է նաև իմ տեքստում։ Թեման, իրոք, հետաքրքիր է։
Եթե կարճ, ապա «պուտինահայը» կոշտ, ավտորիտար, պուտինյան Ռուսաստանի արժեքների վրա կողմնորոշված հայաստանցին է։ Իր ղեկավարության օրոք Պուտինը ստեղծել է մի համակարգ, երբ բոլոր համառուսաստանյան հեռուստաընկերությունները ղեկավարվում էին նախագահական նստավայրից, երբ ընդդիմության հավաքները փաստացի արգելվում էին, երբ, նույնիսկ ռուսաստանյան չափանիշներով, աննախադեպ մասշտաբով ծաղկում էին կոռուպցիան և հովանավորչությունը։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հոգևոր, տնտեսական, քաղաքական բազմաթիվ կապեր ունեցող մեր երկիրը ուզած-չուզած ստեղծել է նմանատիպ համակարգ։ Պուտինյան շրջանը առանձնանում է նաև տնտեսական լավ ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին նավթի բարձր գներով և տնտեսական ճգնաժամի բացակայությամբ։
Դա մեծ չափով բարերար էր ազդում նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մեր խոպանչիների, հավանաբար, 90 տոկոսը աշխատում է Ռուսաստանում և, լավ եկամուտներ ստանալով, կարողանում էր դրանց մի մասն ուղարկել իր հարազատներին։ Պուտինյան Ռուսաստանի կարևորագույն «նվաճումներից» է ընդդիմության ոչնչացումը որպես ինստիտուտ։ Երբ չկա սոլիդ, համակարգային ընդդիմություն, փողոց են դուրս գալիս մարգինալ, ոչ ադեկվատ մարդկանց փոքր խմբեր, որոնց Ռուսաստանում անվանում են «դեմշիզա»։ Հայաստանում էլ նույնը կլիներ, եթե քաղաքականություն չվերադառնար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ՀԱԿ-ի որոշ մասում էլ կան «շիզա»-ի տարրեր…»
«ՉԻ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։ Թերթը հիշեցնում է, որ 2007 թվականին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին Մհեր Սեդրակյանն ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում և զբաղեցնում էր ցուցակի 48-րդ հորիզոնականը։ Այն ժամանակ նա Էրեբունի համայնքի թաղապետն էր, և ՀՀ իշխանությունները հարմար գտան, որ նա շարունակի ղեկավարել Էրեբունի վարչական տարածքը։ Իսկ 2007 թվականին Էրեբունին ընդգրկող տարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ առաջադրված միակ թեկնածուն՝ Արմեն Պուրտոնյանը։ Սակայն, թերթի տեղեկություններով, այս անգամ Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում Էրեբունին զիջել այլ մարդկանց, և անկախ նրանից՝ իշխանությունները կսատարեն նրա նախաձեռնությունը, թե ոչ, փորձելու է պատգամավոր դառնալ։
Տևական ժամանակ դադարել էին կադրային փոփոխությունների մասին լուրերը, գրում է «Հրապարակ»-ը, անգամ ասում էին, թե մինչև խորհրդարանական ընտրություններ այլևս փոփոխություններ չեն արվի, սակայն օրերս կրկին ակտիվացել են այդ խոսակցությունները: Ասվում է, այս ամիս սպասվում են կտրուկ կադրային փոփոխություններ: Ըստ թերթին հասած լուրերի, ցանկը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում, այնուամենայնիվ, կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, որը լավ վարչապետի համարում ունի, և կարծում են, որ Տիգրան Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել, գոնե վիճակն ավելի չի վատանա: Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գևորգյանի և ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Ոստիկանապետը կտեղափոխվի այլ աշխատանքի: Թերթի աղբյուրները ենթադրում են, որ այս փոփոխությունները կարող են ներկայացվել որպես Հայ ազգային կոնգրեսին հերթական զիջում` չէ՞ որ պաշտոնանկությունների պահանջը ներառված էր նրանց 15 կետանոց պահանջագրում: Սակայն, ըստ թերթի, գերխնդիրը Ռոբերտ Քոչարյանի ուժեղացման դեմն առնելն է, ինչի վտանգը զգում է գործող իշխանությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է. «Մարտի 1»-ի ու, մասնավորապես, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր բան չկա: «Առավոտ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:
«Կարծում եմ, այդ գործի բացահայտումը հիմա նորից ՀՔԾ-ին չպիտի հանձնարարվեր: Պիտի հանձնարարվեր մեկ այլ մարմնի, որն այդ գործով չի զբաղվել և կաշկանդված չէ նոր փաստեր հայտնաբերելով: Մարդուն (Վահագն Հարությունյանին) դնել մի վիճակի մեջ, թե՝ քո դիրքորոշումն այս գործի վերաբերյալ պիտի փոխես, բացահայտում անես՝ չի ստացվի: Նախագահը, եթե նույնիսկ իրականում ուզում է բացահայտումներ անել, դա պիտի անի այլ մարմնի օգնությամբ: Հարցն անգամ այդ գործի նորովի քննության իմիտացիա ստեղծելը չէ, այլ այն, որ այդ հանձնարարականն էլ ի սկզբանե ձախողված է: ՀՔԾ-ն այսօր ի վիճակի չէ այդ գործի քննությունն ամբողջ ծավալով վերցնել իր ուսերին: Մենք (Փաստահավաք խումբը) հարուստ նյութեր ենք հավաքել հենց ՀՔԾ-ի քննիչների թույլ տված կոպիտ սխալների մասին, ու հանկարծ այդ նույն ՀՔԾ-ին լիազորում են այդ գործով նոր գործընթաց սկսել: Այդպես ոչ մի բացահայտում էլ չի լինի»,- ասել է Սեդա Սաֆարյանը:
Վկայակոչելով IRAN օրաթերթը՝ «Ժամանակը»-ը գրում է, որ Իրանի ազգային նավթազտման ու նավթամթերքի տարածման ընկերության նախագահ Ալի Ռեզան Զեյղամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանն օրական 3 միլիոն լիտր նավթամթերք է արտահանում, որից Հայաստանին է վաճառվում 750 հազար լիտրը: Ըստ Զեյղամի`եթե Հայաստանի հետ համաձայնությունները վերջնական դառնան, Իրանը պատրաստ է օրական ևս 750 հազար լիտր բենզին արտահանել Հայաստան:
Գնաճի մակարդակով աշխարհի 46 երկրների շարքում 3-րդն ենք
Հայաստանի և 45 այլ երկրների գնաճերի վերաբերյալ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից բարձր գնաճ այս տարվա առաջին 4 ամիսներին ունեցել են միայն Բելառուսն ու Ղըրղզստանը, գրում է թերթը: Այսպես, այս տարվա ապրիլին , 2010թ. դեկտեմբերի համեմատ, Բելառուսում արձանագրվել է 10.9% գնաճ, Ղըրղզստանում `6.8 %, Հայաստանում`5% : Մնացած երկրներում արձանագրվել է 4.8%-ից պակաս գնաճ: Վրաստանում արձանագրվել է 4.8% գնաճ, Ռուսաստանում՝ 4.3%, Թուրքիայում `2.4%:
Թերթին հասած տեղեկություններով, օրերս Սևանում կայացել է ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին պատկանող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրի բացումը: Ճոխ հանդիսությանը մասնակցել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում` ոստիկանության համակարգի վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ թերթի, հանդիսությունն անցել է առանց միջադեպերի, կրակոցներ չեն հնչել, մարդ չի սպանվել, հյուրերից որևէ մեկը չի արժանացել Ալրաղացի Լյովի թիկնազորի ուշադրությանը: Ի դեպ, «Ախ Թամարի» բացմանը հրավիրված է եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի ազգուտակը, այլև Ռոբերտ Քոչարյանի հետ ազգակցական կապեր ունեցող որոշ անձինք, գրում է «ՉԻ»-ն:
Երեկ գիշեր` ժամը 4.35-ի սահմաններում «Լինսի» հիմնադրամի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատկանող Երևանի Ավան թաղամասի Աճառյան փողոցում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է «ՀԺ»-ն: Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ, 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը եղած 4 մարդկանց և զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարն ու ոսկեղենը: Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակները հենց այդ պահարանը տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը և նույն մեքենայով հեռացել: Առավոտյան ժամը 9.40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շենգավիթում: Ոստիկանությունում հաստատել են թերթի այս տեղեկությունները` հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրաժարվել է պետի պաշտոնից
Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Դարբինյանը հրաժարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկությունից: Այդ պաշտոնը նրան առաջարկվել էր այլևս նախկին պետ Կարինե Կիրակոսյանի «սեփական դիմումից» հետո:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.