23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անցած ուրբաթ ոչ պաշտոնական այցով Մոսկվայում էր:
Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, նա հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ ու ընթրել: Այցը քաղաքական ենթատեքստ է ունեցել, և Կարեն Կարապետյանը որոշել է ամրապնդել իր դիրքերը: Այլ տվյալներ թերթին չի հաջողվել ճշտել, միայն քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ասել է, որ Կարապետյանը գործուղման էր մեկնել Մոսկվա:
«Հայկական ժամանակ» օրաթերթին երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը կադրային փոփոխություններ է իրականացրել ոստիկանության համակարգում: Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը նշանակվել է Չարենցավանի ոստիկանության պետ: Ոստիկանության Չարենցավանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Նոր անձնագրերը պատրաստ չեն լինի մինչև սեպտեմբեր՝ ինչպես նախատեսված էր, «Ժամանակ» օրաթերթին տեղեկացրել է ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով՝ հայտարարված էր մրցույթ երկու ձևաչափով: Գումարն անմիջապես վճարելու ձևաչափով մրցույթում հաղթել է լեհական PWPW կազմակերպությունը, իսկ երկրորդ ձևաչափով, որի համակարգը ներդնելուց հետո վճարումը իրականացվելու է տարաժամկետ, հաղթել է ֆրանսիական Obertur ֆիրման: Այժմ կառավարությունը պետք է որոշի, թե որ ընկերությունն է պատրաստելու նոր անձնագրերը: Հավանական է, որ առաջիկայում կառավարությունը որոշում կընդունի, և անձնագրերի նոր համակարգի ներդրումն ու թողարկումը կլինեն 2012-ի սկզբին: Ի դեպ, նոր անձնագրերն ունենալու են անտեսանելի չիպ: Նոր անձնագրերի կազմի վրա ամրացված չիպը պարունակելու է ոչ միայն անձնագրային տվյալներ, այլև տիրոջ երկու ցուցամատների մատնահետքերը: Չիպով ապահովվելու է անձնագրի հուսալիությունը և կանխվելու՝ հնարավոր կեղծումը: Նոր անձնագիր ստանալու համար 16 տարին լրացած քաղաքացին պետք է վճարի 5000 դրամ: Հին անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերության ժամկետի ավարտը, իհարկե`նոր անձնագրերի թողարկումից հետո, տեղեկացնում է թերթը:
«Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը պետք է անհարմար զգա և ամաչի իր քայլի համար»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
«ՉԻ»-ն հեգնանքով հակադարձում է. «Մեր տեղեկություններով, պարոն Նիկոյանի այս հայտարարությունից հետո ԱԺ խմբակցություններն արտահերթ խորհրդակցություններ են անցկացրել և հաստատել անհարմար զգալու և ամաչելու ընթացակարգերը: Ըստ այդմ՝ ընդամենը մի բացակա պատգամավորի փոխարեն քվեարկողը պիտի թեթևակի կարմրի, երկուսի փոխարեն քվեարկողը՝ գետինը մտնի, երեք և ավելի կոճակ սեղմողը՝ հանդիսավորապես մեղա գա, պատառոտի վերնաշապիկը և նախնյաց շիրիմների, Մասիս սարի, քյաբաբի և այլ սրբությունների արևով երդվի, որ պատահաբար է ստացվել:
Մեր տեղեկությունների համաձայն՝ նույն այդ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է նաև առավելագույնս ամաչած պատգամավորների խրախուսման ընթացակարգը: Մասնավորապես որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից ամաչավճար վճարել առավել ամաչունակ պատգամավորներին: Այս առաջարկները խորհրդարանին կներկայացվեն առաջիկա նստաշրջանին: Քվեարկության ընթացքում կամաչեն շուրջ 60 պատգամավորներ»:
Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի, տեղեկացնում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ։
Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, ըստ թերթի, այլևս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ ևս։ Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում
Համատիրությունների տված միակ «օգուտը»
«Հրապարակ»-ը գրում է. «Վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ ու գողություն անում: Տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներով և զգուշացնում բնակիչներին` դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ:
Ոստիկանության լրատվականից չհերքեցին այս տեղեկությունը` նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քաղաքացիներին զգուշացնելով` իրենք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, և չբացառեցին, որ խուճապի առիթ հենց դա է տվել»:
Երեկ կեսօրին Երևանում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը հերթական անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ իշխանությունները հայտարարում են, թե իրենք աշխատանքներ են կատարել փողոցների ջրահեռացման ուղղությամբ, փաստը հուշում է, որ նրանց խոսքը տարբերվում է գործից, գրում է «Առավոտ» օրաթերթը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը. «Դժվարանցանելի էին դարձել մայրաքաղաքի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Ռուբինյանց փողոցներն ու Ազատության և Հերացի պողոտաները: Չէր գործում անգամ իշխանությունների կողմից մեծ շուքով բացված Խանջյան փողոցի թունելների ջրահեռացման համակարգը: Իսկ Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող գլխավոր փողոցում հսկայական լիճ էր գոյացել, և ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ: Այստեղ վարորդներին օգնության էր հասել աղբատար ավտոմեքենան, որը պարանի օգնությամբ մեքենաները հատ-հատ դուրս էր բերում ջրից»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ իր եղբորը`Տիգրան Փոստանջյանին հունիսի 3-ին համաներմամբ ազատ արձակելու որոշումը «բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում»:
Օրաթերթի դիտարկմանը, թե Տիգրան Փոստանջյանը դատավարության ընթացքում ի վերջո չառարկեց, որ իր նկատմամբ կիրառվի համաներում`«Ժառանգության» պատգամավորն այսպես է պատասխանել. «Սա ճնշման ներքո ընդունված որոշում էր: Եվ այստեղ միանշանակ է օրենքի պահանջների խախտումը: Եթե հատկապես կար համաներման ակտ կիրառելու հնարավորություն, ապա պետք է շարունակվեր դատաքննությունը, և նրան անհապաղ կալանքից ազատեին: Մինչդեռ դատարանն այդ միջնորդությունը չբավարարեց ու որոշեց, որ ավելի լավ է`այս ճանապարհն ընտրեն»…
Թոխմախի Մհերը վարչապետին չի մտահոգում
Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում երեկ հայտարարել էր, թե ինքը չի ճանաչում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս առթիվ Տիգրան Սարգսյանի մտերիմ շրջապատից մեկը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք առանձնապես չեն մտահոգվում այդ փաստի առթիվ, քանի որ կառավարության ղեկավարն ու Թոխմախի Մհերը գտնվում են այլ արժեքային հարթություններում:
«Շախմատը այնպիսի խաղ է, որ ամեն քայլից հետո մտածելու ժամանակ է պահանջում, ու եթե ձեռք ես տվել`պիտի խաղաս»,- «Ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել է, թե երկխոսությունը վաղուց է սկսվել, ապա նշել է, թե` «ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջադրվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
-«Նման դեպքում հայտնի ֆիլմի հերոսն ասում էր. «Հարսնացուն կգոռա, քացի կտա…, ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ շախմատը այնպիսի խաղ է, որ ամեն քայլից հետո մտածելու ժամանակ է պահանջում, ու եթե ձեռք ես տվել` պիտի խաղաս: Հիմա հասել ենք մի փուլի, որ իշխանությունն ասում է` էլ չեմ խաղում: Մենք քայլն արել ենք` ինքը հրաժարվում է այդ քայլը կատարելուց: Նման դեպքում կամ որակազրկում են, կամ պատժում են:
Մենք շախ ենք հայտարարել, և իրենք պարտավոր են քայլ կատարել, և հուսով եմ, որ իրենք հետևություն կանեն, որովհետև հակառակ դեպքում իրենք հասկացված չեն լինի ոչ միայն մեր կողմից, իրենք հասկացված չեն լինի թե՛ ներքաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերի կողմից, թե՛ արտաքին քաղաքական ուժերի կողմից, ինչը չափից ավելի կարևոր է: Այն դեպքում, երբ ընդդիմությունը փորձում է խաղաղ ճանապարհով երկիրը այս ծանր իրավիճակից էվոլյուցիոն ճանապարհով դուրս հանել, իսկ իշխանությունը հրաժարվում է, իշխանությունը չպիտի մոռանա, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ողջունեցին երկխոսությունը և երկխոսության գաղափարը, իշխանությունը դա չպիտի մոռանա ու իր հանդեպ վերջին շրջանի ձևավորված վերաբերմունքի նուրբ նոտաները հենց դրա հետևանքն են, մեր աշխատանքի հետևանքն են. ինքը պիտի հետևություն անի ու պիտի գնա ավելի մեղմ ճանապարհով: Եթե իշխանությունը կնախընտրի կոշտ ճանապարհը` դա արդեն իր խնդիրն է, բայց ինքը հանգստանալու ոչ մի հնարավորություն չունի, որովհետև ինքը կարող էր ինքնավստահ լինել, եթե երկրում բոլոր խնդիրները լուծված լինեին, ժողովուրդը ապրեր բարվոք, բարգավաճ և օրինական երկրում, այս դեպքում ինքը կարող էր ասել ամեն ինչ…
Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց, առաջիկա օրերին կվերակազմավորվի, գրում է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ։ Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, որը հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, այլևս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ ևս։ Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում։
Հովիկ Շահինյանը տեղյակ չէ՞, որ զենք ունի
Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը, գրում է թերթը:
Այս նիստում որպես վկա ցուցմունք է տվել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը: Նույն գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, որն սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ է եղել. մեղադրանք է առաջադրվել միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, որը չի ընդունում մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ: Գործը հասարակական և քաղաքական հնչեղություն է ստացել, քանի որ քննության ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվել է պաշտոնից և կալանավորվել:
Հովիկ Շահինյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, թե ինքն է սպանել: Նախորդ շաբաթ «Հրապարակ»-ի խմբագրություն դիմած Բաղդասարյանի ծնողները պնդել են, որ իրենց որդու վրա ուզում են բարդել սպանությունը, որ Վռամը թեև մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը:
Թերթը գրում է, որ գործում կատարված շրջադարձից ու սպանության մեղադրյալի փոփոխությունից հետո Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ բանտարկությամբ:
Երեկ դատարանում Հովիկ Շահինյանը կրկնել է, թե միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, որ ինքն է կրակել, ու Շահինյանը հորդորել է հանձնվել:
Օրաթերթի փոխանցմամբ, դատարանում պարզվել է, որ կրակոցները հնչել են Հովիկ Շահինյանին պատկանող մեքենայից: Դատավորի հարցին՝ հնարավո՞ր է Ձեր մեքենայի մեջ զենք է եղել, Շահինյանը պատասխանել է` ոչ, դա անհնար է: Դատապաշտպաններից մեկը հիշեցրել է, որ ամբաստանյալներն ասել են, թե այդ մեքենայի «բարդաչոկից» զենք են հանել` «երեք ատրճանակ ցելոֆանի մեջ», և դրանցով կրակել: Հովիկ Շահինյանն ի պատասխան ասել է, թե տեղյակ չէ դրա մասին…
Նախօրեին «Ազատ դեմոկրատներ» անվանումով կուսակցության անունից հաղորդագրություն էր տարածվել, թե ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն այցելել է իրենց գրասենյակ ու հանդիպում ունեցել կուսակցության ղեկավարության հետ: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից, սակայն, «Հայկական ժամանակ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրել են, որ «Ազատ դեմոկրատներ» անունով կուսակցություն Հայաստանում գոյություն չունի`գրանցված չէ: «Գրանցման համար հայտ էլ ներկայացված չէ: Կուսակցության գրանցման համար առաջին հերթին հարկավոր է, որպեսզի նախաձեռնող խումբը կուսակցության հիմնադիր համագումարից առնվազն մեկ ամիս առաջ հայտարարություն տա այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու կուսակցության հիմնադիր համագումարը, որ ժամին, որ վայրում: Էդ համագումարում պետք է որոշում ընդունվի, թե էսինչ անվանումով կուսակցություն է հիմնադրվում, որից հետո պետք է հաստատվի կուսակցության կանոնադրությունը, ընդունվի ծրագիրը, ընտրվեն ղեկավար և վերահսկող մարմիններ, լիազորված անձ, որը պետք է 90 օրվա ընթացքում փաստաթղթերը ներկայացնի ռեգիստր`գրանցման»,- թերթին ասել է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի հասարակական միավորումների և ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցման և լրատվական միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Պողոսյանը:
Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը ղեկավարում է երկու անգամ դատապարտված անձը, որին էլ, փաստորեն, վստահված է մատաղ սերնդի դաստիարակության գործը։ Այս հանգամանքը հատկապես աբսուրդի է նմանվում, երբ հաշվի ես առնում, որ մանկապարտեզի տնօրենը ժամանակին զրկված է եղել իր իսկ երեխաներին խնամելու և դաստիարակելու իրավունքից։
Օրերս ահա այդպիսի բովանդակությամբ ահազանգ էր ստացվել մեր թերթի խմբագրություն, որի հետքերով էլ երեկ գնացինք։ Մեր այցելության պահին մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը պատրաստվում էր դուրս գալ, սակայն տեղեկանալով, որ «Հայկական ժամանակ»–ից ենք, սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ իմացավ մեր այցելության դրդապատճառը։ Նա նախ հետաքրքրվեց, թե ով է ահազանգողը, այնուհետև, այդ մասին ոչինչ չիմանալով, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարեց՝ «Մենք փաստաբանի ներկայությամբ կխոսենք»։ «Ես հիմա շտապում եմ Երևան, ցանկալի կլինի վաղը, երևի թե։ Ես չգիտեմ դրա հեղինակը ով է։ Դուք էդպես արագ արձագանքում եք, հա՞, էդ նամակներին։ Եթե դուք էդպես արձագանքում եք, ինչ ես տնօրեն եմ աշխատում, մեր տարածքի հետ կապված խնդիր ունենք։ Ես բազմիցս ահազանգել եմ, ինչո՞ւ նման արձագանք չի եղել։ Ինչևիցե, ես ուշանում եմ, ինձ ներող կլինեք, պատեհ առիթի դեպքում համեցեք կզրուցենք»,– մեզ հանդիմանեց ու հրաժեշտ տվեց Աննա Սարգսյանը։ Իսկ ահա մասաիսի քաղաքապետարանում վստահեցնում էին, որ թիվ մեկ մանկապարտեզի տնօրենի կենսագրության` վերը նշված դրվագի մասին իրենք ոչինչ չգիտեն: Այս մասին էր պնդում քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, նույնն էր հայտարարում նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Պավել Աթանյանը…
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.