23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ տրանսպորտի տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնում նոր հաստիք են բացել` երկաթուղային տեսուչ: Սկզբում, ինչպես պահանջում է օրենքը, Քաղծառայության խորհուրդը ռեզերվից նոր կադր է պահանջել` ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը, սակայն կարճ ժամանակ անց փոշմանել են: «Հրապարակ»-ի տեղեկություններով` փոշմանելու պատճառն այն է, որ այդ պաշտոնը «բրոնյա» արված է եղել, եւ մոտ 2 ամիս առաջ բաժնի պետի պաշտոնում նշանակել են անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբորը` Սամվել Մարտինյանին:
«Չնայած մրցույթը նախատեսված է օգոստոսի 25-ին, սակայն Մարտինյանի հարցը բարձր մակարդակով լուծված է, ասում են` Արթուր Բաղդասարյանի մակարդակով»,-գրում է թերթը:
«Մեր միջոցառումներին գործնական կերպով մասնակցում են հարյուրավոր խմբեր, որոնց հանրագումարը շատ ավելի մեծ թիվ է կազմում, քան հանրահավաքների մասնակիցներն են»,- հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«ՉԻ»-ն հակադարձում է. «Խոսքն ամենայն հավանականությամբ «Ժառանգության» կազմակերպած «քաղաքացիական ժողովների» մասին է, որոնց լավագույն դեպքում մասնակցում է մի 60-70 հոգի։
Թե ինչպես են այդ 60-70 մասնակիցները ներկայացնում «հարյուրավոր խմբեր»՝ մնում է անհայտ։ Չէ, մենք հասկանում ենք, որ «Ձախորդ Փանոսը» հեքիաթի հանրահայտ հերոսն, օրինակ, կարող է միաժամանակ ներկայացնել և՛ ջրային թռչունների որսի սիրահարների ակումբը, և՛ ընտանեկան բռնություններից տուժածների միությունը։ Ավելին, Արմեն Մարտիրոսյանն ինքը միաժամանակ և՛ ընդդիմադիր կուսակցության անդամ է, և՛ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ներկայացուցիչ։ Եվ այնուամենայնիվ, 60-70 հոգուն չի կարելի անվանել «հարյուրավոր խմբեր» ու եզրակացնել, որ նրանց հանրագումարը հանրահավաքների մասնակիցների թվից մեծ է։
Չնայած՝ ո՞վ ասաց, որ չի կարելի։ Պրն Մարտիրոսյանի երկրորդ «կարգավիճակը» լիովին տալիս է այդ իրավունքը»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Վստահ եմ, որ մենք ՝ հայաստանցիներս, արժանի ենք այս հարցերում չլինել դաղստանցիների, բելառուսների և ադրբեջանցիների կողմից։ Հեռու եմ ազգային սնապարծությունից, պարզապես ելնում եմ պատմական իրողություններից, ինչպես նաև մասնագետների գնահատականներից։ Հենց վերջերս եմ զրուցել արևմտյան փորձագետների հետ, և նրանք ինձ ասացին, որ թեև զուտ ձևական առումով մամուլի ազատության վիճակով մենք առաջ ենք Ադրբեջանից և գտնվում ենք Վրաստանի մակարդակի վրա, բայց մտածելակերպով ավելի եվրոպամետ ենք և համապատասխան ռեժիմ հաստատելու դեպքում իրապես կարող ենք նոր որակ ստեղծել տարածաշրջանում։ Ես էլ եմ դրան հավատում՝ խոսելով մեր բազմաթիվ արատների մասին, եկեք չմոռանանք մեր առավելությունները։
Ինչ մնում է ռեժիմին։ Իշխանությունը կարծես թե նորից պատրաստվում է «սղացնել» «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին իբր բարեփոխումներ, որոնք կօգնեն նրան բաժանել հաճախականություններն իրեն ծառայող «պատասխանատու» հեռուստաընկերություններին։ Ես այդպես հասկացա օրենքի փոփոխությունները մշակող աշխատանքային խմբի՝ լրագրողական հ/կ-ները ներկայացնող հ/կ-ների ղեկավարների նախորդ օրվա հայտարարությունից։ Ճիշտ է, որ մերոնք դրա մասին խոսում են այսօր, թե չէ՝ հերթական «մրցույթն» անցկացնելուց հետո իշխանությունները կասեն՝ օրենքը կատարելագործման կարիք ունի։ Հրաշալի արդարացում է»։
Պարուհիների հետ զրուցել են «1937 թվականի ոգով»
«Առավոտ» օրաթերթը հունիսի 10-ին հրապարակել էր մոսկվաբնակ Արսեն Մարգարյանի նամակ-ահազանգը, ըստ որի` Հայ Առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթին աշխատավարձ չի տալիս, չնայած այս համույթի համար գումարներ են տրամադրում ռուսահայ գործարարները` Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Հայրապետյանը և այլք:
Արսեն Մարգարյանը նոր նամակով տեղեկացրել է օրաթերթին, որ առաջին նամակից հետո, Եզրաս սրբազանի կարգադրությամբ, նրա օգնականները հրավիրել են «Հայասայի» պարուհիներին և «1937 թվականի ոգով զրուցել հետները` հասկանալու համար, թե ով է տեղեկատվական արտահոսքի հեղինակը»: «Հայ Առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը մի առիթով ասել էր, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին ամբողջությամբ պատկանում է Գարեգին Բ կաթողիկոսին և նրա եղբայր Եզրաս սրբազանին: Տեր Սահակը չէր էլ ենթադրում, որ Հայ Առաքելական եկեղեցին նաև ԽՍՀՄ ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթների» վերածննդով է զբաղված»,-գրում է Արսեն Մարգարյանը:
«Առավոտ»-ը հիշեցնում է, որ Եզրաս սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարազատ եղբայրն է: «Կաթողիկոսը եղբորը թեմի առաջնորդ կարգեց մեծ կռվով-վեճերով: Սա այն կաթողիկոսն է, որ ուզում է քանդել Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, իսկ սակավածառ Արմավիր քաղաքում էլ այգի հատել` եկեղեցի կառուցելու համար»:
Ըստ «Ժամանակ»-ի իշխանությանը մերձ աղբյուրների, ՀՀԿ վերնախավը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանի գործունեությունից: Պատճառն այն է, որ նա չի կարողանում չեզոքացնել իրենից առաջ մարզը գլխավորած ՀՅԴ ուրվականը: Դրանից բացի, ընտրությունների ժամանակ չի կարողանում հանրապետականների օգտին պահանջված թվեր ապահովել: Այս ամենով հանդերձ` խոսակցություններ են պտտվում, թե մարզպետի եղբայրն առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը:
Թերթի թղթակիցը զրուցել է մարզպետի հետ: «Ինձանից դժգոհելու խնդիր չկա: Արագածոտնի մարզում Հանրապետականները բավականին մեծ հեղինակություն ու կշիռ ունեն: Ավելին, իմ բոլոր հնարավորություները օգտագործելու եմ` բարձրացնելու համար Հանրապետական կուսակցության հեղինակությունը, և դա այդպես էլ կլինի»,- ասել է նա:
—Արագածոտնի մարզում լուրեր են տարածվում, թե 2012 թ. ԱԺ ընտրություններին, մեծամասնական ընտրակարգով, թիվ 15 ընտրատարածքում առաջադրվելու է Ձեր եղբայրը` Նաիրի Սահակյանը: Ավելին, ասում են նաև, որ թիվ 15 ընտրատարածքում Նաիրի Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու է Հանրապետական կուսակցությունը: (Ստացվում է, որ նա դեմ է դուրս գալու ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի՞ն):
-Իմ եղբայրը իր թեկնածությունը չի դնելու: Իմ եղբայրը կյանքում չի դնելու իր թեկնածությունը, որովհետև ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, մարզային կուսակցության նախագահն եմ: Ոնց կորոշի երկրի նախագահը, գործընթացները կզարգանան այդ կարգով: Երկրի նախագահը`Հանրապետական կուսակցության նախագահը, ինչ որոշում կկայացնի, մենք պարտավոր ենք ի-րա-գոր-ծե-լու:
Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Իսկ դա, ըստ թերթի, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանի աներոջ և զոքանչի դեմ քրեական գործ բացելու ցուցումը տվել է անձամբ Աղվան Հովսեփյանը։
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ նախորդող շաբաթվա ընթացքում դատարանները միանգամից երկու արդարացման դատավճիո են կայացրել, որոնք, ըստ էության, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ են եղել. Օրերս թերթին հայտնի է դարձել դրանցից մեկի՝ մայիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արձակած վճռի նախապատմությունը և մանրամասները, որոնք ծանր հետևանք կարող են ունենալ ՀՀ գլխավոր դատախազի հետագա կարիերայի համար:
Հունիսի 21-ին կայանալիք Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում առաջադրվել է մեկ թեկնածու` Արամ Սիմոնյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, մտերիմներն արդեն շնորհավորել են նրան, քանի որ մրցակիցներ չունի և համարվում է մեխանիկորեն ընտրված: Սակայն, ըստ թերթի, համալսարանի 72 հոգանոց խորհրդի որոշ անդամներ մտադիր են դեմ քվեարկել նրան: ԵՊՀ-ում մեծ ազդեցություն ունի նախկին պրոռեկտոր, այժմ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը: Սիմոնյանի ու Քարամյանի միջև լուրջ հակասություն կա, և Քարամյանն աշխատում է նրա դեմ, գրում է թերթը:
Ակտիվորեն պատրաստվում է «քցել» շեֆին
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա աշնանը դուրս գալ կառավարող կոալիցիայից: Ըստ նախնական ծրագրի՝ ԲՀԿ-ն պետք է կոալիցիայից դուրս գա այն ժամանակ, երբ հնարավորինս հզոր լինի, և փոքր լինեն իր այդ քայլին հակազդելու և ԲՀԿ-ին վնասելու հնարավորությունները։ Այս ծրագիրն իրականացնելու համար, ըստ թերթի աղբյուրների, Ծառուկյանն արդեն սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ տարբեր ազդեցիկ անձանց և ուժերի հետ։ Նա փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել այդ անձանց հետ, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ բախման գնա, նրանք պահպանեն չեզոքություն և անգամ աջակցեն իրեն: Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումներ լինելու են ոչ միայն քաղաքական դեմքերի, այլև օլիգարխների, քրեական և գողական աշխարհի հեղինակությունների հետ:
Իշխանական քարոզչամեքենաները սրտաճմլիկ վերլուծություններ են անում, թե բա չեք ասի՝ Հայ ազգային կոնգրեսը պառակտվում է, գրում է թերթը և հավելում, թե քանի որ վերջին օրերին այս թեման հաճախ է քննարկվում, թերևս արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ խնդրին…
Վերջին հաշվով մարդկանց ցանկացած խումբ էլ կարող է մի քանի օրում տարբեր անվանումներով մի 40–50 կուսակցություն գրանցել, հետո դրանք միավորել ու անունը դնել, ասենք, «Նոր կոնգրես», բայց ի՞նչը պիտի փոխվի դրանից, եթե համակիրներ չկան, հարցնում է թերթը։ Այլ կերպ ասած, ըստ թերթի, Կոնգրեսի պառակտման մասին խոսակցություններն իրական կլինեին միայն այն դեպքում, եթե Կոնգրեսի 500 հազար համակիրներից, ասենք, հարյուր հազարը երես թեքեին ՀԱԿ–ից և գնային այլ ուժերի հետևից։ Կա՞արդյոք ՀԱԿ–ում այդպիսի պրոբլեմ, հարցնում է թերթը և պատասխանում՝ իհարկե չկա, հետևաբար՝ «պառակտման» շուրջ խոսակցություններն ավելորդ են։
Թալանել է նաև հարկայինի պետին
Նախօրեին Գարեգին նժդեհի անվան հրապարակում ոստիկանների վնասազերծած «ջրի մարդը», որը հիվանդանոցում մահացել էր, ոստիկանության կողմից կասկածվում էր նաև մի քանի ավազակային հարձակումներ կատարելու համար: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ նա կարողացել է «ջրի մարդ» անվան տակ ներխուժել Մաշտոցի վարչական տարածքում բնակվող Աբովյան քաղաքի ծառայության պետ Լյուդվիգ Ղազարյանի տուն: Նա հաջողեցրել է մուտք գործել հարկայինի պետի տուն և նրա տիկնոջից զենքի սպառնալիքի տակ հափշտակել 6200 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր: Հավանաբար հարուցված քրեական գործը, որը երեկ տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ, տուժող կճանաչի նաև հարկայինի պետին, ենթադրում է թերթը:
Թերթը գրում է, որ ռուսական Regnum լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել` կապված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին տեղեկատվության հետ: Մոդեստ Կոլերովն ասել է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկատվության` REGNUM-ին փոխանցած հերքումը հաղորդեց ինձ անձամբ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պեսկովը: Ես Քոչարյանի ներկայացուցիչների փոխարեն չէի ընկնի հիշողությունների գիրկը և կտայի ինձ դժվարին մի հարց` ինչու՞ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչու՞ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ: Եվ ինչու՞ նոր լուրը հանդիպման մասին կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո»:
Սիեթլում Թուրքիայի պատվավոր հյուպատոս Ջոն Ուֆուկ Գյոկչենն «Առավոտ»-ի հետ զրույցում հայ-թուրքական խնդիրները մեկնաբանել է այսպես. «Երբ դու ուժ ես գործադրում, միշտ կլինի հակազդեցություն: Հավատացեք, թուրքական կողմն ավելի շատ պաշտպանվում է` չի փորձում հարձակվել»: Թերթի հարցին`մի՞թե պաշտպանական միջոց է սահմանը փակելը, պատասխանել է. «Ոչ, խնդիրն այս տարածաշրջանում քաղաքականությունն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:
«Առավոտ»-ի զրուցակիցը նաև հավելել է. «Եթե մենք ապրենք անցյալով` հավատացեք, երբեք իրար չենք հասկանա, և սահմանը կմնա փակ: Սահմանը փակ կմնա բարեկամության համար, և պատճառը կլինի այլ երկիր` ոչ Հայաստանը: Սահմանները փակ կլինեն Ադրբեջանի պատճառով»:
Թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերջերս այցելած օտարերկրյա դեսպաններից մեկը նրա առանձնասենյակից դուրս գալուց հետո հետաքրքիր դիտարկում է արել: Նա նկատել է, որ գլխավոր դատախազի սեղանին Ֆեմիդայի՝ արդարադատության և օրինականության աստվածուհու արձանն է դրված, որի մի ձեռքում սուրն է, մյուսում՝ կշեռքը: Ընդ որում՝ կշեռքը խորհրդանշում է հավասարակշռված մոտեցում ոճրին և պատժին, ուստի արդարադատության ու օրինականության մակարդակը պայմանավորված է կշեռքի նժարների հավասարակշռվածությամբ: Դեսպանը նկատել է, որ աստվածուհու կշեռքի նժարները խիստ խախտված են՝ մեկը շատ վեր, մյուսը՝ շատ վար, այնպես, ինչպես դատախազությունը գործում է մեզանում՝ օրենքի ու օրինականության ոչ մի նորմ չպահպանելով:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.