13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...««Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով բավականին լուրջ հակասություններ են առաջացել Հայաստանի քաղաքական իշխանության և նախաքննական մարմնի միջև: Բանն այն է, որ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է Գալստյանին ու Տոնոյանին պահել կալանքի տակ, գործին տալ այնպիսի «բովանդակություն», որ պատերազմի պարտության պատճառը հնարավոր լինի նաև նրանց «գրպանը գցել»:
Սակայն քննությամբ զբաղվող խումբը, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում հիմքեր «ստեղծել» նրանց կալանքի տակ պահելու համար: Բանն այն է, որ մասնավորաբար Պատրոն Դավիթի խափանման միջոցի հարցով դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել է այնպիսի ապացույցներ, որոնցով ամբողջությամբ հերքվում են այն վարկածները, թե, օրինակ՝ մատակարարված ապրանքը եղել է անորակ ու ժամկետանց: Մյուս կողմից՝ այդպես էլ որևէ փորձաքննություն չի իրականացվում, միակ նշանակված փորձաքննությունն էլ մնացել է անկատար:
Մեր ունեցած տեղեկություններով, սրա պատճառն այն է, որ ցանկացած փորձաքննության արդյունքում ամբողջ մեղադրանքը կարող է «ջրվել»: Սակայն նախաքննական մարմինը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի կարողանում ապահովել Փաշինյանի հրահանգների կատարումը և գործի բազմակողմանի քննությունը ձգձգելով՝ առանց որևէ հիմքի շարունակել կալանքի տակ պահել Գալստյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Մինչ նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը և բանակցություններից հետո հայտարարության հրապարակումը, բոլորի համար ակնհայտ էր, որ հերթական ոչ հայանպաստ` կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է ստորագրվելու, որում հստակ սահմանագծվելու են դեմարկացիայի և դելիմիտացիայի քայլերի հերթականությունը, որոնց արդյունքում Հայաստանը տարածքային կենսական և ռազմավարական նշանակության կորուստներ է ունենալու:
Բայց ինչպես նախկինում գրել էինք` Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթերը ստորագրելու այլ սցենար էր նախապատրաստել: Նա խուսափում և հրաժարվում էր հենց այդ օրը ստորագրել վերոնշյալ բովանդակությամբ փաստաթղթերը, քանի որ շատ լավ գիտակցում էր` դա լինելու էր իր իշխանության վերջը:
Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ խնդիրը իր իշխանությունը, իր աթոռը պահելն է, նա այդ նույն կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրելու համար ընտրել էր այլ եղանակ: Ըստ պայմանավորվածության` Նիկոլ Փաշինյանը Սոչիում ստորագրում էր հասարակության լայն շերտերի ընկալման համար հնարավորինս «անատամ» մի հայտարարություն, որից հետո ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով ստորագրվում են հիմնական պայմանագրերը: Այդպիսով, ըստ նրա` կարողանում է պահել իր իշխանությունը` գոնե որոշ ժամանակով մոլորեցնելով հանրային կարծիքը և իր միանձնյա պատասխանատվությունը փորձում է բաշխել այլոց, տվյալ դեպքում` այդ նախարարների վրա:
Մեր տեղեկություններով` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս օրերին կոնկրետ փաստաթղթերի շուրջ Մոսկվայում բանակցություններ է վարել ռուսական և ադրբեջանական կողմերի հետ, և այդ փաստաթղթերով ու քննարկումների արդյունքներով շտապ վերադարձել է Հայաստան:
Ավելին, երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթերի հետ կապված հանդիպում է անցկացրել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական կորիզ հանդիսացող կազմի հետ` ներկայացնելով Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ճանապարհային քարտեզը, ստորագրման եղանակները:
Այսինքն` ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Նիկոլ Փաշինյանը կստորագրի երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, պարզապես այս անգամ նա դա կանի այլ անձանց միջոցով: Ինչպես ամիսներ առաջ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին տրամադրելու փաստաթուղթը ստորագրեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, որի մասին նա վերջերս խոստովանեց ԱԺ-ում, նույն կերպ Հայաստանի կապիտուլյացիոն այս փաստաթղթերը կստորագրեն Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը:
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը Թուրքիային և Ադրբեջանին իր տված խոստումները կփորձի իրականացնել անաղմուկ` լայն հասարակության համար փակ և գաղտնի:
Իսկ թե ինչպիսի խայտառակ և Հայաստանի համար վտանգավոր, նվաստացուցիչ դրույթներ և սահմաններ են նշված այդ փաստաթղթերում` կներկայացնենք առաջիկայում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավական ոլորտում հետաքրքիր իրավիճակ է տիրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են:
Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն: Եվ նույնիսկ մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչեւ հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ավելին, չի բացառվում՝ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ եւս լինեն, որոնց նպատակը մեկն է՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ սպասվելիք փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 23.11.21թ համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են սահմանափակումները։ Գրեթե բոլոր երկրներում իշխանությունները տարատեսակ արգելքներով ու սահմանափակումներով ստիպում են քաղաքացիներին պատվաստվել, քանզի համավարակի դեմ պայքարի միակ միջոցը դա են համարում։ Հայաստանում կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ։
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ տարեց մարդիկ, թոշակառուները այն թիրախային խումբն են, որոնք չեն կարողանում հաղթահարել կորոնավիրուսի համավարակը, իսկ վարակվելու դեպքում վերջիններս մոտ շատ բարձր է մահացության ցուցանիշը։ Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց։
Շուտով «Հայփոստ-ի ծառայություններից կկարողանան օգտվել միայն պատվաստված քաղաքացիները։ Բացի այդ, «Հայփոստ»-ի ծառայություններից օգտվում են նաեւ սոցիալական նպաստ ստացողները, որոնց մեծ մասը գրանցված աշխատող չէ, եւ վերջիններս կորոնավիրուսի համար հանդիսանում են թիրախային խումբ, շատ ժամանակ կորոնավիրուսով վարակվելու դեպքում արդյունքը լինում է անդառնալի։ Ստացվում է, որ չպատվաստված քաղաքացիները շուտով չեն կարողանա նաեւ թոշակ ու նպաստ ստանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին, մասնավորաբար կեղծ պատվաստումների մասին տեղեկություններին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին ու ոստիկանությանը հանձնարարեց. «Ձերբակալեք, կալանավորեք»: Ընդհանրապես, ակնհայտ էր, որ Փաշինյանը բավականին ջղագրգիռ էր: Իրականում նրա անհանգստություններն ու զայրույթը բավականին խոր հիմքեր ունեն և պայմանավորված չեն քաղաքացիների առողջության մասին մտահոգությամբ:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ պատվաստման ցածր տոկոսը ուղիղ համեմատական է իր ու իր թիմի վարկանիշին, քանի որ հանրությունը որևէ կերպ չի վստահում իշխանություններին ու նրանց խոսքերին, այդ թվում՝ նույնիսկ այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին պատվաստումն է: Դրա արդյունքում նա ավելի ու ավելի է նյարդայնանում՝ շտապեցնելով ոլորտի պատասխանատուներին: Ի հետևանս, գործընթացն ավելի է տուժում:
Բոլորին արագորեն զանգվածաբար պատվաստելու մոլուցքն իր հերթին հանգեցրել է բացասական այլ երևույթների, այդ թվում՝ ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունեցող ԲԿ-ների կողմից տեստի անցկացման (ինչի մասին մենք գրել ենք նախորդ համարում), առանց պատվաստման կեղծ «թուղթ» տալու դեպքերի, ինչի մասին խոսում էր Փաշինյանը, և այլն: Այսինքն, ձևավորվում է կոռուպցիոն լուրջ «ինստիտուտ»՝ իր բոլոր ծանր հետևանքներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես օրեր առաջ էինք հայտնել, կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվն ավելացնելու համար։
Հայաստանում համավարակից մահերի աճը և պատվաստումների ոչ բավարար քանակը ստիպում են իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում, քննարկում են կորոնավիրուսով վարակված և չպատվաստված քաղաքացինների բուժման ծախսերը այլևս չհոգալու մասին որոշումը։ Համաձայն այդ որոշման՝ այսուհետև պետությունը կհոգա միայն պատվաստված քաղաքացիների բուժման ծախսերը, եթե վերջիններս հանկարծ վարակվեն ու հայտնվեն հիվանդանոցում, իսկ դեռևս չպատվաստված քաղաքացիները, ովքեր կորոնավիուսով վարակվելուց հետո կհայտնվեն հիվանդանոցում, ստիպված կլինեն իրենց գրպանից վճարել բուժման ծախսերը։
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ կորոնավիրուսի դեմ հիվանդանոցային բուժման ծախսերը տատանվում են 700 հազարից մինչև 1,5 մլն դրամ։ Ի դեպ, կառավարությունը միտված է այս որոշումը կիրառել դեկտեմբեր ամսից։ Փաստորեն, մոտ մեկ ամսից կառավարությունը պատերազմից հետո համավարակի պայմաններում առանց այն էլ ծանր տնտեսական վիճակում հայտնված չպատվաստված քաղաքացիներին միայնակ է թողնում համավարակի դեմ։
Ստացվում է՝ եթե պատվաստված չեք, ապա կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետության կողմից չի լինի ոչ մի աջակցություն, ստիպված կլինեք միայնակ պայքարել համավարակի դեմ ու հոգալ բոլոր ծասերը ձեր գրպանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Ներկայիս իշխանությունները գրեթե ամեն քայլափոխի նախընտրում են շեշտել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրենց մանդատ է տվել։ Պատահական չէ, որ Փաշինյանը իր հավաքների ժամանակ հայտարարում էր, թե իշխանությունը հող է ժողովրդի ոտքերի տակ, հետևաբար իրենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն։ Ավելին, վերջինս իր հանրահավաքներից մեկի ժամանակ նշում էր, որ եթե Արցախի հարցի լուծման ինչ-որ մի տարբերակ հնարավոր համարի, ապա կգա և հրապարակում հավաքված ժողովրդի հետ կքննարկի այն։
Բայց ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները ոչ միայն իրենց հաշվետու չեն համարում ժողովրդի առաջ, այլև քաղաքացիներից գաղտնի պետության շահերը դնում են զոհասեղանին ու ամեն անգամ ժողովրդին ուղղակի կանգնեցնում կատարված փաստի առաջ։ Հիմա էլ այդպես է: Պարզվում է՝ Փաշինյանը հանրությունից գաղտնի հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Վերջինս օրերս հայտարարեց, թե Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ։
Այսինքն, եթե Էրդողանը չհայտարարեր Փաշինյանի մտադրության մասին, մեր հանրությունն այդպես էլ չէր իմանա, թե իշխանություններն ինչ ուղղությամբ են տանում երկիրը։ Կարճ ասած՝ սա հերթական դեպքն է, երբ մեր երկրի շահերը շոշափող առանցքային հարցերի մասին տեղեկանում ենք ուրիշներից, տվյալ դեպքում՝ թշնամուց։ Այդպես էր պատերազմի ժամանակ, երբ մեր իշխանությունները զբաղված էին «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Գետաշենն ազատագրելով, իսկ մեր հանրությունը ստիպված էր թշնամուց տեղեկանալ, որ Շուշին զավթված է։
Նույն իրավիճակն էր նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրման դեպքում, երբ, առանց հասարակությանը տեղեկացնելու և հանրության կարծիքը հաշվի առնելու, Փաշինյանը համաձայնեց հայկական կողմի համար ստորացուցիչ պայմանների հետ։ Եթե հիշում եք, իշխանականները հայտարում էին, թե Սյունիքի սահմաններն անվտանգ են, սակայն շատ չանցած, երբ թշնամին ներխուժեց Գեղարքունիքի և Սյունիքի տարածքներ, հերթական անգամ պարզվեց, որ մենք ընդհանրապես իշխանություն չունենք, քանի որ սահմանների պաշտպանությունը բարձիթողի վիճակում էր, իսկ այդ մասին ստիպված էինք տեղեկանալ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներից ու լրատվամիջոցներից։
Ինչևէ, եթե խորը վերլուծում ենք իրադարձությունների շղթան, ապա ստացվում է, որ մեզ համար աղետալի հետևանքների հանգեցրած պատերազմից մեկ տարի հետո Թուրքիայից հարաբերությունների հաստատում խնդրելը դավադիր պլանի հերթական մասն է։ Առաջին անգամ, երբ Փաշինյանը խոսեց Թուրքիայից դրական ազդակների մասին, դրան Էրդողանը արձագանքեց՝ նախապայմաններ առաջ քաշելով և ակնարկելով, թե դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի հետ սահմանները և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ հրաժարվի Արցախից։
Պարզ է, որ թուրքական նախապայմանները հայկական կողմի համար լիովին անընդունելի են, բայց արդեն այս անգամ Փաշինյանը հանդիպում է մուրում Թուրքիայի նախագահից։ Եվ Էրդողանն էլ, ի պատասխան Փաշինյանի խնդրանքի, եղած նախապայմաններին նոր պահանջ է ավելացնում՝ արդեն խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և ակնարկելով, որ դրա բացումը քաղաքական հարց է։ Հարց է առաջանում՝ ՀՀ իշխանություններն ընդունելի՞ են համարում Էրդողանի առաջ քաշած պահանջները և պատրա՞ստ են հանդիպման գնալ նախապայմաններ թելադրող թշնամու հետ: Ճիշտ է՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հավաստիացնում է, թե Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաների միջև շփումներ տեղի չեն ունեցել, բայց մյուս կողմից էլ՝ կասկածի տեղիք են տալիս Բաթումում Փաշինյանի՝ մի քանի ժամով «անհետանալու» մասին տեղեկությունները։
Բացի դրանից, Էրդողանի հայտարարությունների տրամաբանությունը հուշում է, որ եթե Հայաստանը միջանցքի վերաբերյալ պահանջին էլ համաձայնի, ապա, երբ հանդիպումն առարկայանա, վստահաբար Թուքիան նոր նախապայմաններ է առաջ քաշելու, քանի որ արժանապատվություն հասկացությունը չի բնութագրում ՀՀ իշխանություններին, և նրանք լիովին համակերպվել են անընդհատ զիջումներ կատարելու գործելակերպի հետ։ Մյուս կողմից էլ՝ մի՞թե այդքան արագ կարող ենք մոռանալ, որ վերջին Արցախյան պատերազմում արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և հանցագործությունները տեղի են ունեցել Թուրքիայի անմիջական աջակցության պարագայում։
Բոլորս ենք հիշում, թե ինչպես էին թուրքերն ադրբեջանական բանակի գործողությունները վերցրել իրենց կառավարման ներքո և ինչպես էին հազարավոր վարձկան ահաբեկիչների արտահանում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու նպատակով։ Եվ մի՞թե Փաշինյանը չէր, որ պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս ցեղասպանությունը շարունակելու համար։ Սա ցույց է տալիս, թե Փաշինյանի իշխանությունն ինչպիսի խղճալի վիճակում է հայտնվել ու ինչ ծանր կացության մեջ է դրել երկիրը, որ Թուրքիայի բարյացակամությունն է աղերսում: Այնինչ, ժամանակներ կային, երբ անձամբ Էրդողանն էր նամակով մեր երկրի ղեկավարից (Ռոբերտ Քոչարյանից) հարաբերությունների հաստատում խնդրում։ Բայց, ինչպես ասում են, այս մասին՝ հաջորդ դասին…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին Սյունիքում կատարվող իրադարձություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաեւ այլ քաղաքական ուժի օգտին:
Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետերի հանդեպ սկսված հետապնդումներին:
Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու, եւ իրավապահ համակարգի ղեկավար կազմից ազատումներ են լինելու՝ իհարկե պայմանավորված հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց գործունեությամբ:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է.Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետեւանք է։
Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։
Չի բացառվում, որ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, եւ Ադրբեջանը ճնշման միջոցով է փորձում ստանալ ուզածը, սակայն միանգամայն հնարավոր է, որ համաձայնությունը, իրականում, կայացել է, պարզապես առանց լարում առաջացնելու Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում նոր զիջումների գնալ եւ արցախյան պատերազմի պես լարվածությունը կհասցնի պիկին, որպեսզի հետո արդարանա՝ եթե չզիջեի, մի ամբողջ ժողովուրդ կարող էր ոչնչանալ, ես 2 միլիոն մարդու փրկեցի լայնամասշտաբ պատերազմից։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է առաջացել, հակառակորդն անգամ ականանետ է կիրառել, ողջ երկինքը լուսավորված է եղել։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջեւ, եւ դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում եւ հայտնում, որ այլեւս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել:
Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջեւանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, եւ որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթեւ ու հանգիստ գործ:
Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որեւէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն:
Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետեւաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.