13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Նոր Նորք վարչական շրջանի նախկին թաղապետ, հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի արձանը դեռևս կանգնեցված չէ, թեև ավագանու որոշմամբ առաջարկությունը հաստատվել է։ Առաջարկությունը, ըստ քաղաքապետարանի, ներկայացրել էր Նոր Նորքի ներկայիս թաղապետը՝ Արմեն Ուլիխանյանը, սակայն վերջինս էլ դեռևս ամիսներ առաջ մեր թղթակցի հետ զրույցում հերքել էր, թե ինքն է այդ նախաձեռնության հեղինակը։ Ավագանու որոշմամբ նախկին թաղապետի կիսանդրին պետք է տեղադրվեր Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։
Երեկ Դավիթ Պետրոսյանի հորից՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու մինչև հիմա կիսանդրին տեղադրված չէ։ Վերջինս ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, և հորդորեց մեր հարցերի պատասխանը ստանալ քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից էլ ասացին, որ որոշումն արդեն կա, իսկ մնացածը՝ քանդակի էսքիզները, պատրաստումը և տեղադրումը, տեխնիկական հարցեր են։ Իսկ մենք կարծում էինք, թե հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո նախաձեռնության հեղինակները թերևս մտափոխվել են՝ գիտակցելով դրա անլրջությունը։
Հիշեցնենք, որ նախկին քաղապետի կիսանդրին կանգնեցնելու համար քաղաքապետարանը «շատ լուրջ» հիմնավորումներ էր գտել։ «…Որոշման համար հիմք է հանդիսանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը։ Մեծ ներդրում է ունեցել կրթության, մշակույթի, սպորտի զարգացման, բարեկարգման, շենքերի գազիֆիկացման, բնակֆոնդի վերանորոգման, խաղահրապարակների կառուցման բնագավառներում»,–հիմնավորել էին քաղաքապետարանից։ Այս սկզբունքով շարժվելու դեպքում քաղաքապետարանը առնվազն պարտավոր է բոլոր վարչական շրջաններում, որոնց ղեկավարները քիչ թե շատ կատարել են իրենց գործառույթները, կանգնեցնել նրանց արձանները։ Հետաքրքիր «մշակութային» պատկեր կունենանք»,–գրում է թերթը։
«Հրապարակ».
«…Առաջին օրվանից ես նշել եմ, պնդել եմ, որ ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ…. ստորացնել մարդուն… էդ աշխատաոճը ես չեմ հանդուրժի այս համակարգում։ Ծեծել չի կարելի։ Դա քրեորեն հետապնդելի է»։
Հոկտեմբերի 12-ին հնչած այս խոսքի հեղինակը ոստիկանապետ Վովա Գասպարյանն է։ Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում՝ 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով։ Այս դեպքի մասին տեղեկացրել են Անդրեասյանի հարազատները և փաստաբանը։ Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը և ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռուցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով։ Մհեր Անդրեասյանն այժմ կալանավորված է և շարունակում է պնդել, որ կողոպուտի հետ որևէ առնչություն չունի։ Կատարվածից կարելի է մեկ եզրակացություն անել. Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ վերռնշյալ ելույթից հետո իր ենթականերին թաքուն «աչքով է արել», թե հանկարծ լուրջ չընդունեք։ Այլ բացատրություն չի կարող ունենալ մեկ ամիս անց կատարված այս գազանությունը։
«Հայկական ժամանակ».
«Հրապարակը» գրում է, թե Վովա Գասպարյանը ոստիկանապետ նշանակվելուց ի վեր զբաղված է կադրային փոխատեղումներով: Վերջին տասն օրվա ընթացքում դարձյալ մեկնարկեցին կադրային փոփոխությունները, որի թվում էր նաեւ Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը:
«Պարզվում է՝ վերջինիս պաշտոնանկությունը շատ ցավոտ է եղել Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար, քանի որ Մարտիրոսյանին նշանակել էր Նազարյանը ու պահապան հրեշտակի պես հսկում էր, որպեսզի նա էլ չհայտնվի պաշտոնանկությունների ցանկում: Սակայն մեկ տարվա ձգձգումից հետո օրերս տեղի ունեցավ անխուսափելին:
Մենք տեղեկացանք, որ այս կապակցությամբ շատ անտրամադիր է Նազարյանը, առավել եւս, որ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակել է իր «մարդուն»՝ Սերոբ Հարությունյանին:
Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նազարյանից, սակայն որեւէ բառ վերջինս չի ասել: Մինչդեռ հայտնի է, որ Նազարյանի սիրելի զբաղմունքը լրատվամիջոցներով երեւալն է: Ավելին, նա մտերիմների շրջապատում պարծենում է, թե սերտ կապեր ունի լրատվական դաշտի հետ եւ ցանկացած լրատվամիջոցով կարող է իր ուզած ինֆորմացիան սղղացնել կամ անցանկալի տեղեկատվության դեմն առնել: Թե ովքեր են իր «կլիենտները», գիտի ինքը, բայց փաստը մնում է փաստ, որ որոշ լրատվամիջոցների դեպքում զգուշանում է անգամ ի պաշտոնե կարծիք հայտնել որեւէ հարցի շուրջ եւ պետք է թույլտվություն ստանա ոստիկանության լրատվության վարչությունից:
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է նրա կարծիքը լսել Կենտրոնի բաժնի պետի փոփոխության վերաբերյալ, իրեն «մեդիադաշտի» կառավարիչ հռչակած Նազարյանը, մեր լրատվամիջոցի անունը լսելով, ասել է. «Հարցերը՝ լրատվության վարչության միջոցով», եւ, առանց լսելու, անջատել է հեռախոսը»,- գրում է թերթը:
«Հրապարակ».
ՀՀ սոցապահովագրության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբորից՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից «Ժամանակ» թերթը երեկ հետաքրքրվել է, թե իրենց բնակարանի թալանի հետ կապված ինչ նորություն ունի։
«Վերջինս սկզբում շատ սիրալիր պատասխանեց. «Դեռ քննությունն ընթանում է, մեկ մարդ հանձնվել է, իսկ մյուսին դեռ չեն հայտնաբերել, ուրիշ նորություն առայժմ չկա»։ Այնուհետեւ ցանկացանք հարցնել եղբորից՝ Վազգեն Խաչիկյանից. Ի՞նչ կարծիք ունի նրա ձերբակալման վերաբերյալ, ի՞նչ է կարծում, այդ գումարները նա մենա՞կ է յուրացրել, թե՞ ոչ, սակայն վերջինս Վազգեն Խաչիկյանի անունը լսելուն պես ասաց. «Ես շատ զբաղված եմ» եւ անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Շիրակի մարզպետարանի դեմ-դիմաց՝ բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը եւ շրջակա բնակիչների անվտանգությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրիի քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Գիտեք ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:
Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին քաղաքապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը եւ տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:
Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
«ՊՊՎ ավտոմեքենայի վրա կրակելու մեղադրանքով ձերբակալված Էջմիածնի բնակիչ Աշոտ Կ.–ն երեկ երեկոյան կալանավորվել է։ Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 1-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, կրակոց է արձակել իր երթևեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, բայց գնդակը, դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն, անդրադարձ էր կատարել։ Ըստ ոստիկանության, այս փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քրօրի 34-104– րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1– ին մասով (ապօրինի զենք, զինամթերք պահելը)։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Աշոտ Կ.–ն, որի ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել էր հրազենային վնասվածք։ Դեպքից հետո Աշոտ Կ.–ն ոստիկանների հսկողության տակ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժնում էր»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Երեկ «ՀԺ»–ին հայտնի է դարձել, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այս շաբաթվա վերջին մեկնում է իր հայրենի երկիր։ Ընդ որում՝ մեկնում է զգալիորեն երկար ժամանակով, նա Հայաստան կվերադառնա 2013-ի հունվարի առաջին տասնօրյակում, հավանաբար՝ հենց հունվարի 10-ին։ Իհարկե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանները միշտ էլ այդ շրջանում մեկնել են՝ իրենց երկրում դիմավորելու Ծննդյան տոները։ Այս տարի, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանում երկուսուկես ամսից նախագահական ընտրություններ են, և այդ շրջանը պետք է որ հետաքրքրեր այդ երկրին։ Առավել ևս, որ Հայաստանում ընթանում են քաղաքական, այսպես կոչված, խմորումներ քաղաքական կոնսուլտացիաների անվան տակ, և ԱԱՆ-ի դեսպանը պետք է որ բաց չթողներ դրանց մոտիկից հետևելու, իր ղեկավարությանն առաջին ձեռքից ինֆորմացիա փոխանցելու հնարավորությունը։ Այն, որ դեսպանն, այնուամենայնիվ, մեկնում է, երկու բան կարող է նշանակել, կամ՝ զեկուցելու ենթակա բան Հայաստանում չի կատարվում, կամ՝ ինչ-որ պետք է զեկուցեր, արդեն զեկուցել է, և վստահ է, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվելու։ Ավելի հավանական է երկրորդ տարբերակը»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը և այդ առումով, բնականաբար, չի կարող հավակնել «պատմական ճշմարտության» դափնիներին։ Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի անվանի, որովհետև դասագրքի տեքստում կան որևէ պաշտոնական փաստաթղթում և, մասնավորապես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ՝ անպատասխանատու պնդումներ։ Օրինակ՝ «Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքամ զոհվեց 10 հոգի»։ Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որևէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի։ Մարտի 1-ին վերաբերող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, որ թե Էդիկ Մինասյանը, թե ամբողջ «ստեղծագործական կոլեկտիվը» բարեխիղճ չէին և տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին։
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց, կա՞ արդյոք այդպիսի բան՝ «պատմական ճշմարտություն»։ Եվ եթե նույնիսկ կա ընդհանրապես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարի առաջ, և բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում։ Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները։ Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի «հորդորով» նա այդ նախադասությունը կջնջի։ Իսկ վաղը՝ «իրավիճակի փոփոխությանից» հետո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգրի։ Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որևէ «պոլիտբյուրոյի» ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ։
Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը և անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից։ Օրինակ՝ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1 +»-ը, կամ՝ որ նայն մարտի 1-ից 20-ը արգելել էր բոլոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը։ Պատմություն գրողը մարդ է, և եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց։
Կարևորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խոսի իր, ոչ թե իր «պոլիտբյուրոյի» կամ քաղաքական թիմի անունից։ Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում:
«Առավոտ».
«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարևանի հետ, ով այս պահին ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ի դեպ, Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։ Ազգանվան անհամապատասխանությունը երկար պատմություն ունի։ Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում։ Տեղացիները պատմում են, որ հարևանների միջև միջադեպը ծագել է դիտողությունից։
Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչև լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարևաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարևանը համարձակվել է բարձրանալ վերև ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռագբորկան» շարունակելու։ Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաև Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց։ Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետևանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, և նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Քանի որ տեղեկություններ ստացանք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց գտնել կողմերին ու անձամբ իրենցից պարզել միջադեպի պատճառը։ Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ Հայկազ Խաչատրյանն իսկապես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ «հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»։ Իսկ որտեղ է գտնվում «քեֆչի Հասանը», ով հարևանին ուղարկել էր վերակենդանացման բաժանմունք։ Պարզվում է՝ ազատության մեջ է, քանի որ փաստի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից կցկտուր հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել նշված հասցեում։ Այլ մանրամասներ խոստացան հայտնել ավելի ուշ։ Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դա նշանակում է, որ Հայրապետյանների զարմիկն ազատության մեջ է», –գրում է թերթը։
«Հրապարակ».
Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, որը հայտնի է «Նոնո» մականվամբ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Վերջինս բարձրագույն կրթություն չունի, ավարտել է միայն միջնակարգ դպրոցը։ Մինչդեռ հայտարարված մրցույթի պահանջների մեջ պարտադիր պայման է եղել բարձրագույն կրթության եւ համապատասխան դիպլոմի առկայությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նոնոն այդ պաշտոնին նշանակվելու է եւ մրցույթում հաղթել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ։ Նոնոն եղել է ԱԺ նախագահի եւ նրա եղբոր՝ Ջոնիկի մտերիմը։ Ասում են, որ նա պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին։ Բացի այդ, Նոնոն Աբրահամյանների շնորհիվ եղել է Արտաշատի ավագանու անդամ»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.