13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Մարդիկ խոսեցին և մոռացան էպոսագետին, ապրիլի 2-ը դեռ թարմ է: Այդ օրը համայնքապետի ընտրությունից առաջ գյուղապետարանի շենքի դիմաց գլխից խփեցին Պռոշյանի դաշնակցական գյուղապետին: Հրաչ Մուրադյանի սպանությունը մինչհիմա բացահայտված չէ:
Դեպքից 8 ամիս անց գործով նոր օպերատիվ-քննչական խումբ է ստեղծվում: Ոչ ոք չի հավատում, որ մարդասպանը մեղադրյալ Արայիկ Պետրոսյանն է:
Լուրեր կան, որ իրավապահները լավ էլ հասկացել են, որ Վովա Գասպարյանը շտապեց և սխալ մարդու բռնել տվեց: Իսկ երեկ տեղեկացանք, որ Արայիկ Պետրոսյանին բաց են թողել՝ նոր քննչական խմբի որոշմամբ
Անմոռանալի անուն՝ Լյուքս
Անմոռանալի անուն, մեր բանակում տիրող հանցածին միջավայրի խորհրդանիշ: Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի մարմինը, որը մայիսի 16-ին կատաղած մարտունեցիք Սևանի մայրուղի հանեցին, այս տարվա ամենամեծ վերքն էր, ամենատպավորիչ դրվագը տարվա իրավական խճանկարում: Հետագայում մարդիկ ափսոսում էին, որ այդ օրը Վովա Գասպարյանին և Սեյրան Օհանյանին հաջողվեց հետ տալ մահվան թափորը, և Լյուքսի մարմինը չհասավ Երևան: «Միայն այսպիսի ցնցումը կօգներ, որ սրանք խայտառակվեին աշխարհով մեկ»,- լսեցինք շատերից:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է որ այս օրերին արձանագրվող -14 աստիճան ցրտից ավելի ցուրտ օրեր ենք ապրել, ինչպես 2012 թվականին։ Այդ տարվա դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում նվազել է մինչև –28 աստիճան։
Ինչ վերաբերում է մառախուղին, ապա արդեն 15 օր մշուշի մեջ գտնվող Երևանում տասնամյակներ առաջ գրանցվել են շատ ավելի մեծ թվով մառախլապատ օրեր։ Մասնավորապես՝ 1953 թվականի ձմռանը Երևանը մառախուղի մեջ է եղել 90 օր, այսինքն՝ 3 ամիս շարունակ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Եթե ես տեսնում եմ, որ իմ աչքի առաջ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, ապա անկախ նրանից՝ ես եկել եմ այդ իրադարձությունը լուսաբանելու, թե պարզապես զբոսնում եմ Կիևյան կամրջով, ես պարտավոր եմ իմ ուժերի չափով կանխել ողբերգությունը։ Եթե ինձ՝ որպես լրագրողի, խմբագրությունը գործուղում է Ազգային ժողով, որպեսզի ես լուսաբանեմ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` տարբեր քաղաքական ուժերի միջև ընթացող բանավեճը, ապա ես չեմ կարող մասնակցել այդ բանավեճին որպես կողմ, բարձրանալ ամբիոն, ելույթներ ունենալ, ակցիաներ անել և այլն։
Ինչո՞ւ ես չեմ կարող դա անել։ Որովհետև դա կխանգարի իմ հետագա աշխատանքին, ցանկացած բառ. որը ես դրանից հետո կգրեմ Ազգային ժողովի քննարկումների մասին, ընթերցողի կողմից ընկալվելու է իմ կատարած ակցիայի բեկումով, և դա կնսեմացնի իմ խոսքի արժեքը։ Ես չեմ ընկալվի որպես իրադարձությունը լուսաբանող, այլ որպես իրադարձության մասնակից, բանավիճող կողմերից մեկի ներկայացուցիչ։
Չեմ պատրաստվում մեկին դաս տալ՝ բացի իմ ուսանողներից, և համակրանքով եմ վերաբերվում իմ գործընկերներից շատերին, որոնք ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը և իրենց գրչով կամ խոսքով պաշտպանում են այդ ուժի շահերը։ Դա նորմալ է: Նրանք էլ, կարծում եմ, պետք է նորմալ վերաբերվեն լրագրության նկատմամբ իմ դասական, գուցե նաև՝ դասագրքային մոտեցմանը։
Ի վերջո՝ ճաշակի խնդիր է:
Խմբագրականն ամբոջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 23-ին, նույն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ «գազային համաձայնագրերի» քվեարկությունը, որն այդքան կարևոր էր ՀՀԿ-ի համար։
Երեկ մեր թղթակիցը պատգամավորի ամուսնուց հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ Պետրոսյանը չէր ներկայացել ԱԺ, այն դեպքում, երբ փաստորեն Երևանում է եղել, իսկ երեկոյան արդեն վթարի ենթարկվել։ Ամուսինը՝ Արման Հարությունյանը, կարճ է պատասխանել հարցին՝ վատառողջ է եղել։ Նույն պատճառաբանությամբ «քվեարկությանը» չէր մասնակցել նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Տաճատ Վարդապետյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:
Պարոն Հարությունյանն «Առավոտին» ասել է, որ ՀՔԾ պետին նամակ է ուղարկել` իր բազմաթիվ հրապարակումներն անարձագանք տեսնելուց հետո. «Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց կատարված հանցագործությունից հետո ունեցել եմ 60-ից ավելի հոդվածներ, հարցազրույցներ, հայտարարություններ Լիսկայի եւ նրա բանդայի հեղինակած հանցագործությունների վերաբերյալ, որոնք ճչացող ապացույցներ են, բայց մինչեւ հիմա իմ հրապարակումների հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Ինքս նաեւ զանգահարել եմ գլխավոր դատախազություն, ՀՔԾ, զրուցել հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների հետ, նրանք ասել են` գրավոր դիմեք»:
Առավոտ
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, մինչև Նոր տարի պետք է ևս մեկ անգամ «նշանակվեր» Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ` ըստ օրենքի: Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ պատրաստ է «Հանրային խորհրդի մասին» օրենքը, որով, ինչպես տեղեկացրել ենք, ընդարձակվում են ՀԽ լիազորությունները թե ԱԺ-ում, թե գործադիր մարմնում:
Սպասվում էր, որ դեկտեմբերին այն կընդունվեր, ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը, ըստ այդ օրենքի, կառաջարկեր Վազգեն Մանուկյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում, սակայն օրենքը, ըստ մեր աղբյուրների, քննարկման կդրվի գարնանը՝ ապրիլ-մայիսին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Գեներալ Մանվելի հետ «ա լա ֆղանս» ողջագուրված Սամվել Ալեքսանյանին հարցրինք` հիմա ի՞նչ, «կրակադիլ» չե՞ք դնելու ձեր սեղանին, հնարավորություն չունե՞ք, գուցե գեներալներն օգնե՞ն: «Հլը հարցրա տես կօգնե՞ն` կարող ա օգնեն»,- խեղճացած ասել է Սամվել Ալեքսանյանը:
«Չէ` չենք կանա օգնենք, կրակադիլն ի՞նչ ա, որ լավ բան ըլեր, իր սուպերմարկետում էլ կըլեր, մենակ ՍԱՍ-ում չէր ըլնի»,- ասացին «կրակադիլների» և դրանց միսն ուտողների վրա լավ ջղայնացած գեներալները:
Իսկապես, ինչո՞ւ «Սիթիի» ձեր բիզնես-պարտնյորները չեն բերում «կրակադիլ», չեք դիմանում, էլի, մրցակցությանը: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- հիշեցրել է Լիմինդրովիչը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ազգային ժողովը երեկ վավերացրեց գազի վերաբերյալ ստորացուցիչ, մեր ազգային շահերին և ինքնիշխանությանը հակասող համաձայնագիրը, որը 30 տարով էապես սահմանափակում է ՀՀ նախագահների. Ազգային ժողովների և կառավարությունների գործունեությունը։ Գիտեմ, որ իմ կարծիքը ամբոխահաճո չի հնչի, բայց պիտի ասեմ. չվավերացնելը կնշանակեր հրաժարվել ռուսական գազից, որովհետև «Գազպրոմը» (Կրեմլը) չէր համաձայնի մեզ հետ բանակցել այլ վերապահումների կամ նոր համաձայնագրի շուրջ՝ կպատժեր «չորով»։
Սկզբունքորեն կարելի է գնալ նաև այդ ճանապարհով, բայց այդ դեպքում իշխանության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք կկարողանան ժողովրդին բացատրել՝ հանուն ինչի՞ նա պետք է նոր զրկանքներ կրի։ Այս իշխանության մեջ նման մարդիկ գոյություն չունեն՝ նրանք չունեն բավականաչափ հեղինակություն, որպեսզի նման բան առաջարկեն ժողովրդին։ Այնպես որ՝ երեկ Ազգային ժողովի մեծամասնությունը չէր կարող դեմ քվեարկել այդ նվաստացուցիչ համաձայնագրին, որի պատասխանատուն կառավարությունն է՝ իր ոչ պրոֆեսիոնալ և գուցե կոռուպցիոն գործելակերպով։ Հետևաբար՝ բողոքել պետք էր այդ գործելակերպի, ոչ թե պատգամավորների քվեարկության դեմ։
Ընդհանրապես իշխանությունը, կարծես թե, ցանկություն չունի քաղաքացիների հետ «բացատրվելու»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Տարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման՝ 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել Աժ նախագահի երկու տեղակալների և տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները, որոնք ընդամենը 2007 թվին էին գնվել։ Աժ-ում ձեռն ի սիրտ բացականչում են. «Հե՜յ գիտի Թորոսյան, Նիկոյան, գնացին, իրենցից հետո մեծ խնայողություններ թողնելով, հիմա մինչև վերջին կոպեկը տարվա ավարտին մսխվել է»։
Իսկ 2007-ի ավտոմեքենաներն ի՞նչ են անելու՝ հարցրինք Աժ աշխատակազմի մեր աղբյուրին։ «Տալու են հանձնաժողովների նախագահների տեղակալներին»։ Բա տեղակալների՞ ավտոմեքենաներն ինչ են անելու։ «Հիմնականում դուրս են գրելու»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը իրեն հարց տալու նպատակով մոտեցած լրագրողից շատ ագրեսիվ պահվածքով խլեց միկրոֆոնը և հայտարարեց. «Ես հարցազրույց չեմ տալիս։ Ոչ մի հարց, ասեցի։ Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»։ Վերջին շրջանում Աժ մեծամասնությունը բավականին ագրեսիվ պահվածք է դրսևորում լրագրողների հանդեպ։
Բոլորովին վերջերս էլ Աժ նախագահ, կրկին ՀՀԿ–ական Հովիկ Աբրահամյանն էր լրագրողներին «հաստավզեր» անվանել։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ սա պետք է նորմալ համարել։ Եթե որևէ երկրում ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր, իրենց քիմքին անհաճո լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը պարզապես անխուսափելի է դառնում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.