23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։
«Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը (Մաքսային միությանը– խմբ.), այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ… Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը հսկա նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ։ Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ 2013 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար։ Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա «երրորդ երկիր», ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առևտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր:
Հայկական ժամանակ
«Հանրապետական խմբակցությունը «դեմ» է քվեարկելու Մարտի 1-ի Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագծին, որի քննարկումը խորհրդարանը սկսեց երեկ և կշարունակի այսօր: Այս մասին երեկ «Հժ» թղթակցին ասել է Աժ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Այսպիսով, Հանրապետականն արդեն երրորդ անգամ կտապալի Հայ ազգային կոնգրեսի այս նախաձեռնությունը, որին ի սկզբանե հրապարակավ խոստացել էր աջակցել։ «Այն հարցերին, որոնք բարձրացվում են ընդամենը ժամանակի և պահի ազդեցության տակ, որպեսզի այդ ժամանակահատվածում որոշակի քաղաքական դիվիդենտներ վերցնեն, մենք դեմ ենք, որովհետև, հիշելով այդ ողբերգական իրադարձությունները՝ մենք փորձում ենք դասեր քաղել և որևէ կերպ թույլ չենք տա՝ որևէ քաղաքական ուժ դա շահարկի իր քաղաքական շահերը սպասարկելու համար»,– ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Հայկական ժամանակ
Ինչպես հայտնի է՝ գործարար, հայտնի «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին շաբաթներ առաջ ձերբակալել էին Թբիլիսիի օդանավակայանում: Հետագայում նա ասել էր, որ պատրաստվում էր Հայաստան գալ: Այս ձերբակալության ու նրան ՀՀ իրավապահներին արտահանձնելու հեռանկարի մասին օրեր շարունակ լրատվություն էր տրվում: Սակայն փետրվարի 1-ին Թբիլիսիում ձերբակալված Սուքիասյանը դեռեւս Հայաստան չի հասել:
Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան հավանաբար մոտ 2 ամիս կպահեն Վրաստանում, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք իրենց հանրապետության սահմաններում հանցագործություն չի կատարել: Եթե պարզվի, որ Վրաստանում նա հանցանք չի կատարել, նոր միայն կուղարկեն Հայաստան։
Պրն Հայրապետյանը երեկ էր խոսել քննիչի հետ, ով տեղեկացրել էր, որ 40 օր է տեւում այդ գործընթացը: Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ 3 ծանր հոդվածով:
«Հույս ունեմ, որ այդ գործընթացներն ավելի կարճ կտեւեն, եւ Սուքիասյանին շուտ կարտահանձնեն Հայաստանին»,-ասաց Հայրապետյանը, ով հույս ունի, որ Սուքիասյանին ձերբակալելուց հետո իր կորցրած ունեցվածքը ետ կստանա։
Հրապարակ
ՀՀ կառավարությունը մտադիր է ՌԴ կառավարության հետ ստորագրել մի համաձայնագիր, որը վերաբերելու է ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրմանը՝ ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով։
Ճիշտ է, համաձայնագիրն առայժմ նախագծային տարբերակով է, բայց կարելի է վստահ լինել, որ այն ի վերջո ստորագրվելու է, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, համաձայնագրի նախաձեռնությունը Ռուսաստանինն է։ Եվ կարծես թե այս համաձայնագիրը լրացնելու կամ փոխարինելու է գալիս «Համերկրացիներ» կոչվող հայտնի պետական ծրագրին, որը մեր երկրում իրականացվում է այդ պետության միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքացիներին գրավիչ պայմաններով առաջարկում է աշխատանք՝ նախապես կազմված ցանկից, բնակության իրավունք ու քաղաքացիություն, բայց միայն ՌԴ ծայրամասային բնակավայրերում՝ դարձյալ որոշակի ցանկից»։
Ուշագրավ է, որ համաձայնագրի նախագծում պարբերաբար օգտագործվում է «ներգաղթ» բառը։ Այսինքն՝ Ռուսաստանում աշխատելու մեկնող ՀՀ քաղաքացիները, ըստ այդմ, ոչ թե կարտագաղթեն, այլ կներգաղթեն:
Հայկական ժամանակ
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված «ղալաթի» արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր:
Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, նշեց, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով, պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: «Ուղղակի երբևէ այդ նորմը չի կիրարկվել, որ նշվի, թե ո՞ր դեպքում դա պետք է համարել լեզվի կոպտագույն խախտում»,-ասաց պարոն Երիցյանը:
Լեզվի տեսչության պետը հավելում է՝ համաշխարհային պառլամենտարիզմի փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների պառլամենտներում էլ են օրենսդիրները կամ պառլամենտում ներկա գործադիր մարմնի ներկայացուցիչները երբեմն անվայելուչ արտահայտվում: «Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, վերջին դեպքերից հետո մտածում եմ, որ կիրարկման կարգը պետք է առաջ տանել, և հստակեցնել, թե ո՞ր ելույթի , հարցուպատասխանի և այլնի ժամանակ ինչը պետք է համարվի լեզվի կոպտագույն խախտում»,-համոզված է Սերգո Երիցյանը: Նա ասում է, որ մինչ վերջերս նախադեպ չէր եղել որևէ պաշտոնատարի հետ կապված, դրա համար էլ չէին հստակեցվել չափանիշներն ու չափորոշիչները. «Այժմ մտածում ենք կիրարկման կարգերի մասին, որովհետև, եթե դրանք չլինեն, չենք կարող գործել օրենսդրական դաշտում: Իսկ վերջին զարգացումները հիմք են տալիս այդ մասին մտածել»:
Առավոտ
Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 մլն դրամի տուգանքը։ Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել՝ ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։
Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ են, լկտի, անհիմն բաներ են արել»,- ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով՝ նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի:
Հայկական ժամանակ
ՀՀԿ գործադիր մարմնի նիստերը կրկին դարձել են տաղտկալի ու կարճ. ամենաշատը դրանք տևում են 20 րոպեից կես ժամ: «Ռազմավարական» հարցերը «թմով» լուծելուց հետո Սերժ Սարգսյանն էլի անցել է անհատական ռեժիմին, ԳՄ-ից հետո առանձին-առանձին հանդիպում է հոգնած ծերերի հետ, հրահանգավորում նրանց: Կարճ է տևել նաև ԳՄ վերջին նիստը, որի միակ բանախոսը եղել է ՀՀԿ կազմակերպիչ Ռ. Թադևոսյանը, ով ներկայացրել է, թե ՀՀԿ գյուղապետերն ընտրությունների ժամանակ ում են «հաղթել», ինչու են «հաղթել», էլ երբ են «հաղթելու»:
Խոսվել է նաև ՀՀԿ-ի կողմից ստեղծվելիք ԱԺ գազային ժամանակավոր հանձնաժողովի մասին, Սերժ Սարգսյանն ասել է` հարց չեմ տեսնում, թող 5-5 հարաբերություն լինի (5՝ ընդդիմություն, 5՝ իշխանություն): Ինչ վերաբերում է հանձնաժողովի փակ-գաղտնի աշխատանքային ռեժիմին, ըստ մեր աղբյուրի, «բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը բացվելու, ներկայացվելու են»: «Իսկ ինչո՞ւ այդ ամենը չեք ուզում ներկայացնել նաև հանրությանը» հարցի բացատրությունն էլ այն էր, թե չեն ցանկանում «շովու» լինի, և ընդդիմադիրները «դիվիդիներ» հավաքեն:
Հրապարակ
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կալանքի տակ է առնվել ոչ միայն Վանաձոր համայնքի գույքը, այլ նաև անշարժ ու շարժական գույքը։ Նույն այդ հաղորդագրության մեջ ասվում է, թե դատարանն այս որոշումը կայացնելիս խախտել է Վանաձորի ավագանու իրավունքները՝ նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով։
Փաստորեն ստացվում է, որ ավագանու իրավունքները հիմա են խախտվել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, երաշխավոր էր կանգնում էլիտար շենքը կառուցող ընկերությանը, որով պարտավորվում էին կամ բնակարան հատկացնել, կամ փոխհատուցել բնակարանի գումարը։ Այն ժամանակ ևս ավագանին որևէ կապ չի ունեցել ու նույնիսկ մեծ հաշվով տեղյակ էլ չի եղել։
Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, ի տարբերություն ավագանու որոշ անդամների, չխուսափեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը, նախ իր դժգոհությունը հայտնելով այն փաստից, թե ինչու է ինքը որպես ավագանու անդամ բյուջեի կալանքի մասին իմանում մամուլից, և հետո, ինչու չի ծանուցվել ԴԱՀԿ-ից ու քաղաքապետարանից, երբ բյուջեի փաստացի տնօրինողը համայնքի ավագանին է, ոչ թե քաղաքապետարանը։ «Փաստորեն ստացվում է, որ հիմա, երբ բյուջեն կալանքի տակ է, թե քաղաքապետարանի աշխատակիցները ու թե դրա ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները առաջին հերթին աշխատավարձ չեն կարող ստանալ, և հետո բանկային որևէ փոխանցում չի իրականացվի»,-ասաց նա։
Անդրադառնալով քաղաքապետի՝ երաշխավոր կանգնելու որոշմանը, այն որակեց միանձնյա որոշում ու նշեց, «Էս դեպքում քաղաքապետարանը պարզապես պարտավոր է վճարել բնակչի փոխհատուցումը, բայց առաջին հերթին դա պետք է անի շինարարությունն իրականացնող ընկերությունը, հետո նոր քաղաքապետարանը, էսօր, փաստորեն, միանձնյա որոշման պատճառով ողջ համայնքի հարցն ա տուժում»։
Եվ հավելեց, որ քաղաքապետը դեռ այն ժամանակ իրավունք չուներ առանց ավագանու նիստի նման որոշում կայացներ ու երաշխավոր կանգներ, իսկ հիմա թող գնան ու վճարեն:
Հրապարակ
Հետևելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ դժվար չէ գալ այն եզրակացության, որ դրանց ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում։ Նկատի ունեմ, որ նրանք իրենց առաջ նպատակ չեն դնում ներկայացնել կյանքը իր ողջ բազմազանության մեջ, այլ միայն՝ կուսակցական գծին համապատասխան, սևացնել կամ սպիտակեցնել երևույթները և մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է իրենց խմբի շահերին։
Ըստ այդմ, Հայաստանում կա՜մ բացարձակապես դրական իրադարձություններ են կատարվում, կա՜մ ընդհանրապես ոչ մի լավ բան տեղի չի ունենում, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես դրական, սուտ է և կեղծիք։
Օրինակ՝ հայկական պլանշետները կամ «Երևան մոլը»։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ներկայացնում են կյանքի միայն վարդագույն տեսարանները, չեն ցանկանում նկատել, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի որդին (կամ գուցե անձամբ մարզպետը) մարդ է սպանել, իսկ դատախազությունը նրանց «պլստացրել է»։
Կամ, օրինակ՝ որ երիտ-ՀՀԿ-ականներն առանց որևէ հիմքի հարձակվում են մարդկանց վրա։ Լրատվամիջոցների մի խմբում դուք ոչ մի բացասական բառ չեք գտնի այսինչ քաղաքական գործչի մասին, հակառակ խմբում՝ ոչ մի դրական բառ նույն մարդու մասին։
Նույնը՝ միջազգային իրադարձությունները լուսաբանելիս. Ուկրաինայի վերջին իրադարձությունների պարագայում նկարագրվում էին կա՜մ «Բերկուտի» դաժանությունները, որոնք իրոք սարսափելի են, կա՜մ զինված ապստամբների ոչ պակաս դաժան գործողությունները:
Առավոտ
Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչի` օլիմպիադայի փակմանը մասնակցելու կմեկնի վարչապետ Տիգրան Սարգսյանը` յուր «կուտակային» թիմով. Դավիթ Սարգսյան, Վաչե Գաբրիելյան, Կարինե Մինասյան:
Հայոց «կուտակայինները» պետք է Սոչիում Մեդվեդևի հետ մասնակցեին հոկեյի եզրափակիչ խաղին. Մայդանում պարտվող Ռուսաստանը «հաշվել» էր, որ Ռուսաստանի հավաքականն անպայմանորեն հասնելու է եզրափակիչ, սակայն` ավաղ:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.