23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիրը: Ըստ այդմ՝ Հարություն Սարգսյանը հայտարարագրել է 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն և ավտոտնակ: «Շարժական գույք» բաժնում մարզպետի հայտարարգրածն ընդամենը մեկ «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի ավտոմեքենան է:
Թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլ ներդրումներ Սարգսյանը չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:
Հարություն Սարգսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարություն Սարգսյանին է պատկանում Զառիթափ գյուղում գործողղ «Փշոնք» ֆիրման, որը զբաղվում է թանի, մասուրի հյութի և սառը սուրճի արտադրությամբ:
Հայկական Ժամանակ
2015 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծն ԱԺ քառօրյայում այն էնտուզիազմով չքննադատվեց, ինչպես սովորաբար լինում էր: ՀՀԿ-ն էլ պաշտպանվեց, բայց էլի այն լուրջ փաստարկներով չէ, ինչպես նախկինում ջանում էին: Թվում էր՝ բոլորը կարծում էին, որ «քննադատենք-չքննադատենք, միևնույն է, ՀՀԿ-ականներն անցկացնելու են»: ՀՀԿ-ում էլ, իրենց «կոճակի զորությունը» քաջ գիտակցելով, այլևս չեն փորձում զուր էներգիա վատնել թեթև «քլնգոցներին» հակադարձելու վրա:
ԲՀԿ-ի կողմից բյուջեում թերություններ հայտնաբերելու հիմնական պատասխանատու Միքայել Մելքումյանը, ում ուսերին էր դրված այս բյուջեն քննադատելու հիմնական բեռը, մեզ ասաց, որ բյուջեն մերժելու հիմնավորումը երկու մասից է բաղկացած՝ մասնագիտական, այսինքն՝ ֆինանսատնտեսական և քաղաքական:
Ֆինանսատնտեսական առումով Մելքումյանը բերեց այն հիմնավորումը, որ բյուջեում նախատեսված է ցածր տնտեսական ցուցանիշ՝ 4,1 տոկոս, որն էլ, տարբեր ռիսկերով պայմանավորված, կառավարությունը կկարողանա ապահովել ոչ ամբողջությամբ՝ մոտ 2,5 տոկոսով, իսկ դա, ըստ պատգամավորի, գնաճի արդյունք է լինելու։ Քաղաքականն էլ այն է, որ պետք է իշխանության քաղաքական մենաշնորհը վերանա։
Քննադատություններում ավելի մեղմ լինելն ու Աբրահամյանին խնայելն էլ ԲՀԿ-ական պատգամավորը պայմանավորեց զուտ տակտիկական հանգամանքներով. «Դա տակտիկական հարց է, և դրանք տարբեր նկատառումներով են լինում»։ Իսկ ինչո՞վ է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավը, որ նրան խնայում են, իսկ նախորդին անխնա քննադատում էին. «Ընդամենը ժամանակային, որ նա ապրիլից է աշխատում, էդքան բան։ Այսինքն՝ հլը որ էդ պատասխանատվության մեծ բանը, որ հին սխալները պիտի կարգավորի, չկա»,- ասաց նա:
Հրապարակ
Արարատի մարզի Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Սարգսյանն իրեն վերին արտի ցորեն է կարգել, տևական ժամանակ է, ինչ նրա ղեկավարած համայնքը խողովակաշարերի վերանորոգման պատճառով զրկված է բնական գազից, մինչդեռ Կարեն Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի իր ընտանիքն այդ անհարմարությունը չզգա, առանձին հոսքագիծ է քաշել և իր բնակարանն ապահովել բնական գազով՝ հարուցելով համագյուղացիների վրդովմունքը:
Հրապարակ
Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաև մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաև դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային…», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել այժմ դատարանի առաջ կանգնած ադրբեջանցի դիվերսանտներին:
Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձևանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը և գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը և ազգիդ: Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը [որը երբեմն սխալմամբ վերագրում են Ստալինին]՝ վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով:
Պետք է ասպարեզը թողնել մասնագետներին. զինվորականները անշտապ և մանրակրկիտ կմտածեն կանխարգելիչ քայլերի հերթականությունը, ինչի շնորհիվ հակառակորդը երկար ժամանակով, հուսով եմ, կկորցնի ոտնձգություններ կատարելու ցանկությունը:
Առավոտ
Հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել ԱԱԽ նիստին, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը զինադադարից հետո առաջին անգամ այդպիսի լարվածության էր հասել, Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց. «Վերահաստատում եմ այն փաստը, որ, այո, պրն Ծառուկյանը չի մասնակցել ԱԱԽ նիստին, որի առնչությամբ այլ լրացուցիչ բացատրությոններ չունենք»:
«Ինքնըստինքյան» անչափ հետաքրքիր են նախագահի «աթոռի» հավակնություններ ունեցող լիդերի և կուսակցության՝ ժողովրդավարության մասին պատկերացումները, երբ վերջինիս աթոռը դատարկ է երկրի ներկայացուցչական կարևորագույն մարմիններում՝ ԱԺ-ում և ԱԱԽ-ում:
Հրապարակ
«Վահանից հետո ՀՅԴ-ում ամեն ինչ այլևս այլ կերպ է ընթանում. Վահանին անգամ կոպտացիա չեն արել»,- տեղեկացրեց Դաշնակցությունը: Ի՞նչ ասել է «կոպտացիա»: «Դե, որ Բյուրոյում պետք է իր տեղը մարդ նշանակվեր. երբ Բյուրոյի անդամը դառնում է ապակուսակցական պաշտոնյա, Բյուրոն ոչ թե ընտրությունների է գնում, այլ ինքն է որևէ մեկին նշանակում:
Դաշնակցությունում այնքան խառն ու ոչ ստաբիլ վիճակ է հիմա` դրսի ու Հայաստանի ընկերների մասով, որ չեն ցանկանում ոչինչ շարժել` Բյուրոյի նոր անդամ ընտրելու, անհամաձայնությունների դաշտը չվերակենդանացնելու համար, սպասելու են Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենա մի քանի ամիս անց»: Որոշ աղբյուրների փոխանցմամբ` սպասվող Ընդհանուր ժողովն ընդհանրապես թեժ ու լարված է լինելու, և հնարավոր է Հրանտ Մարգարյանը չվերընտրվի:
Հրապարակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարության կուլիսներում մտահոգություններ են հնչում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման շուրջ: Անցած տարեվերջին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանին մատակարարվող գազի զինը առաջիկա 5 տարիներին պետք է մնա անփուիոխ, սակայն կա մի վերապահում, ըստ որի, այդ գինը ուղղակիորեն փոխկապակցված է ՌԴ-ի ներքին գների հետ:
Եթե ՌԴ-ում ներքին գները բարձրանան, ապա կբարձրանա նաև Հայաստանին մատակարարվող գազի զինը: Նախարարությունում սպասումներ ունեն, որ նավթի գների կտրուկ անկման հետևանքով նավթագազային համալիրի ֆինանսական կորուստները Ռուսաստանի իշխանությունները կփորձեն մասամբ փոխհատուցել գազի ներքին գնի բարձրացման հաշվին: Ըստ այդ սպասումների, գազի գնի փոփոխությունը հնարավոր է արդեն հաջորդ տարվա գարնանը:
Հայկական Ժամանակ
IDeA հիմնադրամի նոր ղեկավար, նախկին փոխվարչապետ, ՏԿ նախկին նախարար Արմեն Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, ըստ որի՝ վերջին 4 տարիների ընթացքում նրա կարողությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Ըստ այդմ՝ Գևորգյանի ունեցած դրամական միջոցները կազմում են 12 հազար դոլար և 1,5 մլն դրամ: 2014-ին Գևորգյանն ունեցել է 3 մլն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, ինչպես նաև 26 հազար 750 դոլար եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Վարձակալության դիմաց ստացված եկամուտ Գևորգյանը հայտարարագրել է վերջին 4 տարիներին անընդմեջ:
Գևորգյանն ունի բնակարան Ս. Պետերբուրգում, Երևանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ 2 հողամաս: Նա հայտարարագրել է նաև 1 ավտոտնակ, որը ձեռք է բերել վերջին 2 տարիների ընթացքում:
Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք նաև Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի ունեցվածքին: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ կինն ամուսնուն գերազանցում է իր հաստությամբ: Լինելով ակնաբույժ և ստանալով տարեկան 1,4 մլն դրամ աշխատավարձ՝ նա հայտարարգրել է 250 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Տիկինը տոկոսով փող է տալիս, օրինակ՝ 2013 թ. նա 8,1 մլն դրամ եկամուտ է ստացել փոխառության տված գումարի տոկոսներից:
Հայկական Ժամանակ
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ ունենալիս, դիմելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ասել էր, որ նրա կոստյումը մանկավարժի 4 տարվա աշխատավարձն արժե: Երեկ Ազգային ժողովում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ իսկ իր կոստյումն ուսուցչի քանի՞ տարվա աշխատավարձն արժե: «Միջին իմ կոստյումն իմ աշխատավարձի մոտավորապես 20 տոկոսն է կազմում»,-ասաց նա: Այդքան էժան կոստյումնե՞ր եք հագնում, Աշոտյանը հակադարձեց. «Լավ ա չասեցիր՝ այդքան բարձր աշխատավա՞րձ եք ստանում: Իմ աշխատավարձը 720 հազար դրամ է կազմում, կոստյումներս էլ դրա 20-25 տոկոսն են»:
Այնուհետև Աշոտյանն անդրադարձավ պատգամավորների հագուկապին: «Ես չեմ տեսել Ազգային ժողովում վատ հագնվող պատգամավոր, անգամ ընդդիմադիր պատգամավորները բավականին կոկիկ, ճաշակով, տեսանելի հագնված են,-ասաց Աշոտյանն ու ավելացրեց.- Եթե լինեն տեղական արտադրության բաճկոնների, տեղական արտադրության կոստյումների նմուշներ մեր պատգամավորների հագին, գուցե ես էլ լինեմ հաջորդը, ով կգնի նաև այդ տեղական արտադրանքը:
Հրապարակ
ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու է միկրոտարրերով և վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար:
Ալյուրը, ըստ մշակված նախագծի, պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով և վիտամին А-ով: Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչև 200 միլիոն դրամ տուգանքի: Ալյուրի հարստացումը նշված միկրոտարրերով ընդունված է աշխարհում, և հատկապես երկաթի պակասը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց և երեխաների ավելի քան 40 տոկոսը: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն, հղի կանանց 37 և երեխանի 25 տոկոսն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով: Օրենքի նախագիծը այսօր կքննարկվի կառավարության նիստում:
Հայկական Ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.