23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի և ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել և կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որևէ ֆիլմ կամ որևէ հադորդում՝ նույնիսկ եթե դրանք գլուխգործոցներ չեն: Եթե մարդը [մեկն էլ՝ ես] հեռուստաէկրանից ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ է խոսում, ապա դուք տեսնում եք նրա դեմքը, միմիկան, հույզերը, և դա ավելի ջերմ, ավելի անմիջական շփում է, քան Ֆեյսբուքյան «ստատուսները», «լայքերը» և մեկնաբանությունները:
Համացանցը, որը զուտ տեսականորեն գիտելիքների և ազատ խոսքի անսպառ շտեմարան է, կարող է կատարել ճիշտ հակառակ գործառույթը՝ դուք փնտրում եք այն, ինչ ցանկանում եք կարդալ, և վանում եք այն, ինչ չեք ցանկանում: Այդպիսով ձեզ մոտ բթանում է քննադատաբար մտածելու ունակությունը, ընդհանրապես՝ մտածելու ձիրքը, որովհետև եթե դու քո մտածածը չես քննում, ապա դառնում ես ինչ-որ տեղ սովորած «ճշմարտությունները» կրկնող թութակ:
Ելքը ես տեսնում եմ, ինչպես և շատ այլ դեպքերում, կանոնակարգված լուսավորչական աշխատանքի մեջ: Դպրոցում սովորեցնում են, չէ՝, երեխաներին, որ ուտելուց առաջ պետք է լվացվել կամ՝ որ ծառերը չի կարելի փչացնել: Ճիշտ նույն ձևով կարելի է մշակել նոր առարկա, որը ես խիստ պայմանականորեն կանվանեի «մտքի հիգիենա»: Այդ առարկան պետք է սովորեցնի՝ ինչպես խուսափել համացանցային կախվածությունից և օգուտ քաղել այնտեղ զետեղված տեղեկատվությունից: Թե չէ՝ մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստnւմ է:
Առավոտ
Մեր չինովնիկների համար դեկտեմբերը գործուղումների առատ ամիս է լինելու։ Միայն երեկ ՀՀ վարչապետի ստորագրած 12 որոշումներից վեցը վերաբերում են 11 անձանց տարբեր երկրներ գործուղելուն։ Եվս չորս որոշում նվիրված է արդեն տեղի ունեցած գործուղումների ֆինանսավորմանը։ Այսպիսով միայն մեկ օրում վարչապետը ստորագրել է մեր 15 պաշտոնյաների գործուղումներին վերաբերող 10 որոշում։ Բոլոր գործուողումները ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից։ Գործուղումների աշխարհագրությունը տպավորիչ է՝ Վարշավա, Փարիզ, Բրյուսել, Լոնդոն Ստրասբուրգ, Աշխաբադ, Վալետա, Աստանա:
Հայկակա Ժամանակ
Ոչ իշխանական դաշտը լյուստրիացիայի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը (Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու) երեկ խորհրդարանում տապալվեց, սակայն Փաշինյանն ըստ ամենայնի մտադրություն ունի ոչ իշխանական դաշտում լարվածությունը դեռ երկար պահել: Նա հայտարարեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով կդրվի շրջանառության մեջ: Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում և քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում՝ օրակարգում ընդգրկվելու համար:
131 պատգամավորներից ընդամենը 3-ի ստորագրությունը դրվեց նախագծի տակ, որով առաջարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնանկության հարցը դարձնել ԱԺ քննարկման նյութ: Չնայած քառօրյայի նիստում մի վերջին անգամ Փաշինյանը հորդորեց պատգամավորներին օգտվել իրենց իրավունքից և մինչև ժամը 1:30-ը միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոփոխություններ կատարել որոշման նախագծում, սակայն պատգամավորի հորդորը որևէ ազդեցություն չգործեց: Ստորագրողներն էին «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
Արտաշես Գեղամյանն անգամ «առիթավորվեց»: «Եթե 131 հոգուց 3 հոգի է ստորագրել, նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից»,- ասաց նա:
Խորհրդարանի նիստի մեկնարկից առաջ ոչ իշխանական բոլոր խմբակցություններում նիստ էին հրավիրել: Նախաձեռնությանը չմիանալու պատճառները հետևյալն էին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես բացատրեց. «Ակնհայտ էր՝ խնդիր դրված չէր իսկապես իմպիչմենթի հարց կազմակերպել, այլապես Փաշինյանը պետք է նախապես զրուցեր այն քաղաքական ուժերի հետ, որոնց ստորագրությունն ակնկալում էր: Նման բան չի եղել: Ես կարծում եմ՝ եթե փաստաթուղթը նախապես քննարկվեր քաղաքական ուժերի կողմից, լուրջ առաջարկություններ կլինեին: Օրինակ, ես մտածում եմ, որ ամենահամոզիչ փաստարկներից մեկը պետք է լիներ առաջին կետում, և դա 2013 թվականի նախագահական ընտրությունների կեղծումն էր, որը չկա այդ փաստաթղթում»:
Հակոբյանի խոսքով, Փաշինյանն ընդամենը ոչ իշխանական դաշտում լյուստրացիա անելու նպատակ էր հետապնդում: «Բարգավաճ Հայաստանը», որը խորհրդարանում 36 պատգամավոր ունի, և, ըստ էության, այս ուժից էր կախված, թե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կդառնա՞ր, չմիանալու իր բացատրությունն ունի: Պարզվում է՝ ԲՀԿ-ն կիսում է նախագահին պաշտոնանկ անելու Փաշինյանի որոշման նախագծում տեղ գտած մտահոգությունները, բայց չի միանում դրան, քանի որ վստահ է՝ այն որևէ արդյունք չի ունենալու:
«Այն բոլոր մտահոգությունները և երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք և ընդունում ենք: Բայց վիճակն իրատեսականորեն հետևյալն է՝ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»,- կուսակցության դիրքորոշումը փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյանն էլ ավելի անկեղծացավ ու մեզ փոխանցեց, որ «այդ հարցն» իրենց օրակարգում չունեն:
«Իսկ ո՞ւմ փոփոխությունն եք պահանջում իշխանափոխություն պահանջելով» մեր հարցից պատգամավորը ժպտաց. «Ես նորից եմ կրկնում՝ այս պահին մենք այդ հարցը չենք քննարկում, եթե քննարկենք, կհայտարարենք, իսկ մենք ասել ենք, թե ինչ ենք պահանջում»: «Ո՞ւր ա ընդեղ իմպիչմենթ: Ես կարդացել եմ, ու այդ տեքստն ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր»,- ասաց ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:
Հրապարակ
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել: Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ:
Հայկական Ժամանակ
Աննախադեպ բարձր տրամադրությամբ երեկ ԱԺ ժամանած Սամվել Ալեքսանյանն անընդհատ շարժման մեջ էր. մեկ մտնում էր նիստերի դահլիճ, մեկ դուրս գալիս, հետո ներսից վերադառնում, երբ ականջին «քվեարկություն» բառն էր հասնում։ Արանքում էլ երգում էր «Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան» երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների «վոժդն» է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։
«Գնում եմ, թազա արտադրամաս եմ բացում, տրիկոտաժի գործարան, գալի՞ս ես նկարես, թե՞ մենակ վատ բաներն եք գրում, մի հատ չեք գրում, որ ես լավ գործեր եմ անում, ունիվերսալ տղա եմ։ Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզդիների ցեղասպանության դատապարտման մասին իր նախագիծը, որպեսզի ՀՀԿ-ականների առաջարկություններից հետո նորից հետ բերի, Ալեքսանյանը վրդովվեց և ՀՀԿ-ական պատգամավորին դժգոհեց. «Էս Զարուհին ոնց քաշեց ինձ, եկել էի՝ իր օրենքին դեմ քվեարկեի, էն էլ հետ վերցրեց»։ Հետո սկսեց հումոր անել ԲՀԿ-ական պատգամավորների, հատկապես Դավիթ Քոչարյանի հետ. «Հո երեկ շատ չխմեցի՞ր»՝ հիշելով Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի՝ Մեսրոպ Մանուկյանի նախօրեին կայացած հարսանիքը, որին մասնակցել էր նաև ինքը։ Իսկ գեներալը հարսանիքի քավորն է եղել:
Հրապարակ
Երեկ երեկոյան երևանյան փոխանակման կետերում մեկ դոլարի վաճառքի գինն ընդհուպ մոտեցավ 450 դրամի։ Չենջերի մեծամասնությունը դոլարը գնում էր 441 դրամով և վաճառում 448-449 դրամով։ Դրամն արժեզրկման նոր փուլ է մտնում։
Հայկական դրամի փոխարժեքի այս տատանման վրա, անշուշտ, ազդեցություն է թողել Ռուսաստանի ֆինանսական շուկայում երեկ տեղի ունեցած փլուզումը։
Վերջին 2-3 շաբաթների ընթացքում դրամը արժեզրկվել էր 5 տոկոսով և դա համատարած թանկացումների չէր հանգեցրել։ Սակայն դա այն սահմանն է, որից այն կողմ թանկացումներից խուսափելն այլևս հնարավոր չի լինի։ Դրամի հետագա արժեզրկման պարագայում մենք ականատեսը կլինենք գրեթե բոլոր ապրանքների բարձրացմանը:
Հայկական Ժամանակ
Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից օգտվելով՝ մի շարք «բիզնեսմեններ» արագությամբ բարձրացրել են գները, ինչը որոշակի խուճապի տեղիք է տվել: Որքան էլ պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, թե «շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքներն այս կամ այն չափով թանկացել են: Խանութի վաճառողներից մեկը մեզ պատմեց, որ իր հաճախորդները վերջին օրերին առևտուր անելիս «բարև»-ի փոխարեն հարցնում են՝ հիմա ինչի՞ գինն է թանկացել:
Նախօրեին, օրինակ, Սևան քաղաքի բոլոր խանութներում հացը թանկացել էր 20 դրամով՝ 300 դրամանոց մատնաքաշները դարձել են 320 դրամ: Բարձրացել են նաև սուրճի, ոսպի, երշիկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի գները: Իսկ Ծաղկաձորի որոշ խանութներում շաքարավազի գինը 500 դրամ է դարձել: Խանութներում դա բացատրում են մատակարարների կամայականությամբ, որոնք, օգտվելով անկայուն վիճակից, արագորեն բարձրացրել են մատակարարման գները:
Հրապարակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «այլընտրանք»-ից ընդդիմադիր դառնալու հարց այս պահին չի քննարկվում։ Այդ մասին երեկ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Էս պահին երբևիցե նման հարց չի քննարկվել, որ մենք նման բան ասենք, հենց լինի՝ կիմանաք»,- հայտարարեց Մելքումյանը՝ ասելով, որ նման որոշում չունեն:
Հայկական Ժամանակ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է մոտ ապագայում աշխատանքից ազատել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդիներից մեկին: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի երկու որդիներն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ավելի հավանական է, որ իր պաշտոնին հրաժեշտ տա Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական վարչության պետ Արման Սահակյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաատանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մասին զեկույց: Այս զեկույցի հմայքն այն է, որ դրանից որևէ կերպ հնարավոր չէ պարզել՝ այս տարվա ներդրումները անցած տարվա համեմատ նվազել են, թե՞ աճել:
Խնդիրն այն է, որ այս տարվա սկզբին ԱՎԾ-ն փոխել է օտարերկրյա ներդրումների հաշվակի մեթոդոլոգիան: Չար լեզուների պնդմամբ՝ մեթոդոլոգիան փոխելու հիմնական պատճառն այն է, որ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կտրուկ նվազել են:
Հայկական Ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.