13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...1980-ականների վերջին, երբ «վերակառուցումն» ու «անցյալի վերագնահատման» փորձերը արդեն որոշակիորեն մտել էին փակուղի, հայտնի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին իր հարցազրույցներից մեկում այսպիսի մի միտք էր արտահայտել. «Անցյալում մենք միայն արմատավորում ենք առկա նախապաշարմունքները: Իսկ ապագան մենք պատկերացնում ենք որպես սրիկաների, տհասների, զոմբիների հրաշալի փոխակերպում պայծառ, սպիտակ շորերով էակների: Բայց որտեղի՞ց են նրանք ի հայտ գալու»:
Խորը միտք է՝ ոչ միայն այն մասին, որ նման հրաշալի փոխակերպումներ հնարավոր չեն, այլև ներկայի և անցյայի փոխկապակցվածության մասին:
Հենց որ մեր կյանքում ինչ-որ մի այլանդակ երևույթի ենք հանդիպում, ասում ենք՝ «այդ հոգեբանությունը դեռ Սովետից է գալիս», կամ՝ «դե, ինչ եք ուզում՝ դարերով պետականություն չունեցող ազգ ենք»: Հենց որ մեկը գալիս է իշխանության, սկսում է «լաց լինել»՝ «ա՜խ, ինչ ծանր ժառանգություն եմ ես ստացել»: Այսոպիսով՝ մենք արդարացնում ենք մեր նախորդ սխալները [«այդպես էր պետք»] և թե’ այսօր սխալներ գործելու իրավունքը [«անիծյալ անցյալի բծերը»] :
Ըստ լուրերի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով:
Խնդիրն այն է, որ գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Իսկ քանի որ «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը») Ռուսաստանից գազը գնում է դոլարով (189 դոլար հազար խմ գազը), իսկ բնակիչ-բաժանորդներին վաճառում դրամով, ուստի դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիան» իբր վնասներ է կրում:
Այդ վնասներից խուսափելու համար գազի սակագինը գործող փոխարժեքի պայմաններում պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով: Սակայն, հաշվի առնելով, որ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը գրեթե համընկնում է ԵՏՄ–ին ՀՀ անդամակցության ժամկետին, չի բացառվում, որ քաղաքական որոշման արդյունքում սակագնի բարձրացումը հետաձգվի առնվազն մինչև 2015-ի ամառ:
Հայկական Ժամանակ
ԲՀԿ քաղխորհրդի նիստը տեղերում աշխատողների հետ հանդիպմամբ փոխարինած Գագիկ Ծառուկյանը խիստ առանցքային միտք է հնչեցրել այդ հանդիպմանը. «Ծառուկյան անունը չի ծախվում»: «Դա արել է, որ Փաշինյանի իմպիչմենթից հետո մենք ու ժողովուրդը չմտածենք, թե Ծառուկյանը նահանջել է ու էլ չի պայքարելու»,- տեղեկացրեց հավաքի մասնակիցներից մեկը: Ծառուկյանը հարկ է համարել կրկին շեշտել, որ իրենք երբեք չեն նահանջելու, ինչպես նաև զգուշացրել է տեղերում աշխատողներին, որ իր համար բոլորն էլ «մեկ են ու հավասար. պետք է միայն աշխատանք ու արդյունք ցույց տան»:
Հիմնական «աշխատանքը» վերաբերել է Նոր տարվան և ամանորյա նվերներին: Խոսակցություն է գնացել նաև անապահով խավին օգնելու մասին, սակայն այդ «թեզին» ևս Ծառուկյանն իր «ադաբրյամսը» չի տվել. բոլորով համերաշխ գտել են, որ «սաղին չեն կարա օգնեն, մեկին օգնեն, մեկին` չէ, ավելի վատ կլինի», ուստի Ծառուկյանն ասել է. «Գնացեք, քննարկեք, եկեք կոնկրետ առաջարկություններ արեք էդ հարցով»
Հրապարակ
Երևանը բեռնաթափելու նպատակով որոշ նախարարություններ մարզեր տեղափոխելու իդեան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ պատմության գիրկն անցավ: Այս ծրագրով առաջնահերթը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելն էր: Տիգրան Սարգսյանի և Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը նույնիսկ Գյումրի մեկնեց՝ նախարարության համար շենք գտնելու:
Ու թեև տիկին Հասմիկը շատ նեղսրտած էր իր նախարարությունը մայրաքաղաքից հայրաքաղաք տեղափոխելու գաղափարից, բայց Տիգրան Սարգսյանի պարտադրմամբ դրական էր արտահայտվում այդ մասին: Երեկ տեղեկացանք, որ Երևանի փոխարեն Հասմիկ Պողոսյանի սիրտն են «բեռնաթափել» այդ հոգսից՝ այս ծրագիրը վերջնականապես սառեցվել և ուղարկվել է արխիվ:
Հրապարակ
Իշխանության վերին օղակներում նշում են, թե հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Ջրօրհնեքը, տեղի է ունենալու մի բան, որը, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը։
Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։ Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով համարվում է 2018-ի նախագահի ամենահավանական թեկնածուն։ Սուրբծննդյան եկեղեցական արարողությունների ժամանակ, ըստ նույն շրջանակների, ընդգծվելու է այն դերը, որը Սերժ Սարգսյանը մտադիր է վերապահել Սեյրան Օհանյանին:
Հայկական Ժամանակ
Վարդան Օսկանյանի արտասահմանյան հաջորդ մոբիլիզացիան՝ ընդդեմ հայոց իշխանությունների, կլինի Բրատիսլավայում: Եթե Մոսկվայում «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանն էր ապահովել «մասսովկան», ապա Բրատիսլավայում այդ «պատասխանատու» գործը կիրականացնի ԵՀՄՖ (Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի) նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը Վարդան Օսկայանի հետ ևս շատ մտերիմ կապերի մեջ է:
Վերջին տարիներին Օսկանյանի միջոցով նա մտերմացել է նաև Գագիկ Ծառուկյանի հետ և ժամանակ առ ժամանակ ԲՀԿ առաջնորդին հրավիրում է Բրատիսլավա, ու միասին գնում են որսի: Չնայած հանգամանքին, որ Բրատիսլավայում հայ համայնքը խիստ փոքրաթիվ է, այնուհանդերձ, Աշոտ Գրիգորյանի տեղակալ, նրա աջ ձեռք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «անարգանքի սյունին» գամած երբեմնի ՀՌԱԿ ատենապետ, այժմ «վտարանդի» Հարություն Առաքելյանը, որին Ա. Գրիգորյանը «քաղաքական ապաստան» ու բնակատեղի է տվել Բրատիսլավայում, լրջորեն զբաղվում է այդ հավաքի համար հայերի «հավաքագրմամբ»՝ ողջ Սլովակիայի և Չեխիայի տարածքով մեկ։
Հրապարակ
Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչեւ գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:
Թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում՝ դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարարտի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է:
Հայկական Ժամանակ
Վերջերս մենք անդրադարձանք այն խնդրին, որ Դուբայից կառավարվող ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետների ցանցը Հայաստանում ոչ այնքան դեմոկրատական քաղաքականություն է վարում, մատակարարներից պահանջելով մեծ զեղչեր՝ մինչև 15% և ավելի: Օրերս «Քարֆուր» ընկերությունից տեղեկատվություն էին տարածել, որով հերքում էին ԶԼՄ-ների հրապարակումները, թե իրենք 15% զեղչ են պահանջում:
Բայց միայն այդքանը, ուրիշ ոչինչ՝ առանց որևէ բացատրության կամ պարզաբանման: Մինչդեռ, մեր տեղեկություններով, հանրային կարծիքի, մամուլի կողմից ճնշման և մատակարարների անզիջում կեցվածքի ազդեցությամբ «Քարֆուրում», այսպես ասած, «զադնի են դրել»՝ հրաժարվելով այդ քաղաքականությունից: Շատ մատակարարներ հրաժարվել են նման պայմաններով աշխատելուց, և ավելի ակնհայտ պատկերը կերևա մի քանի օրից, երբ սկսեն պայմանագրեր կնքել: Ւ դեպ, 15% զեղչը միջինացված թիվ է, խոսքը նորմայից ահռելի բարձր զեղչերի մասին է՝ 10 տոկոսից մինչև նույնիսկ 17-18%: Ուստի, եթե «Քարֆուրից» հերքում են դա, կարող են ավելի թափանցիկ լինել՝ հրապարակելով իրենց պահանջած զեղչերն ու համագործակցության մյուս պայմանները:
Հրապարակ
Ինձ ամենևին դուր չի գալիս Եվրասիական տնտեսական միությունը, ես չեմ տեսնում այդ կառույցի հեռանկարները, չեմ տեսնում նաև, թե մենք ինչ պիտի այնտեղ անենք: Ինչպես մարդը պետք է ձգտի շփվել իրենից ավելի խելացի, ավելի զարգացած մարդկանց հետ, այնպես էլ պետությունը պիտի ձգտի տնտեսական դաշինք կազմել այն երկրների հետ, որոնք իր համեմատ գտնվում են տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի վրա, որտեղ գործում են օրենքները, որտեղ ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը, ավելի զարգացած են քաղաքացիական ինստիտուտներն և ազատությունները, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակության առաջ: Եթե մեր ապագա եվրասիական գործընկերներն այդ պարամետրերով հիմնականում զիջում են մեզ, ապա նման դաշինքի մեջ ոչ մի իմաստ չկա:
Բայց դեկտեմբերի 4-ի խորհրդարանի քվեարկությունից հետո այնպիսի հուսահատ մեկնաբանություններ եմ կարդացել՝ կարծես իսկապես մեր պետության վերջն եկել է։ «Ինքնիշխանությունը կորցնելու», «անկախությունը տանուլ տալու» մասին պնդումները չափազանցված են: Դեկտեմբերի 4-ին մենք ավելի արմատական քայլ չենք արել, քան կատարել էինք առաջ՝ տրամադրելով մեր գույքը պարտքի դիմաց, ռուսներին տալով բաշխիչ ցանցերը, կապի մեծ մասը, գազի խողովակները և էլի շատ-շատ բաներ: Այդ ամենն, իհարկե, սխալ էր, բայց դա աշխարհի վերջը չէ, կործանում չէ: Իրավիճակի ավելորդ դրամատիզացումը Հայաստանում, կարծես թե, վիրուսի նման մի բան է դարձել:
Առավոտ
Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժեզրկմանն առնչվող հարցին ի պատասխան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ՀՀ-ում մի խումբ խարդախներ իրականացնում են բնակչության կողոպուտ՝ հաշվի առնելով նախատոնական ժամանակահատվածը և հղում անելով ռուսական ռուբլու թուլացմանը:
«Նախատոնական օրերին ստեղծում են աժիոտաժ, բարձրացնում են դոլարի կուրսը, որպեսզի մարդիկ հիմա առնեն թանկ դոլար: Երկու շաբաթ հետո սկսվելու է նախատոնական եռուզեռը, և մարդիկ ստիպված են լինելու արդեն վաճառել թանկ գնով ձեռք բերված իրենց դոլարներն ավելի էժան գնով: Եվ այդ խարդախների խումբը որոշակի ռեսուրս է աշխատելու, ինչին տարբեր ժամանակներում մենք ականատես ենք եղել»:
Ժամանակ
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.