13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ստեփան Մարգարյանը ժամանակին փոխել է ազգանունը. Ղարագեբակյանը՝ Մարգարյանի: Ասում են՝ դա արել է, երբ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականն էր, թեև նա հերքում է այդ փաստը: Իսկ ինչո՞ւ փոխեցիք: «Որովհետև իմ տոհմական ազգանունն է Մարգարյան: Ղարագեբակյանն Էրզրումի շրջանում այսօր գոյություն ունեցող գյուղ է, դա իմ պապի պապի գյուղն է. էդ ազգանունն էդտեղից է գալիս»: Բա դե Ձեր պապի ազգանունն ինչո՞ւ էիք փոխում: «Էրզրումում մերոնք եղել են Մարգարյան… բարդ, դժվար ընթեռնելի, դժվար գրելի անուն էր…»:
Հրապարակ
Այս շաբաթվա սկզբից ՀՀ ԿԲ-ն ամեն օր 6-ական մլն դոլար է աճուրդով վաճառում, սակայն դա ոչ մի կերպ չի դադարեցնում դրամի արժեզրկումը: Երեկ դոլարի գինը Հայաստանում աճել է ևս 3 դրամ 38 լումայով:
Եթե այդ աճուրդների առաջին օրը՝ երկուշաբթի, մեկ դոլարի գինը 456 դրամ 63 լումա էր, ապա երեկ այդ ցուցանիշը հասել է արդեն 464 դրամ 7 լումայի: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԿԲ-ի իրականացրած աճուրդների 4 օրերի ընթացքում դրամը արժեզրկվել է 1.6 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.4 տոկոսով: Բայց դրան նախորդած մեկ ամսվա ամբողջ ընթացքում դրամը արժեզրկվել էր 10 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.3 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ի կանոնավոր ինտերվենցիաներից հետո դրամի արժեզրկման օրական տեմպը աճել է 33 տոկոսով: Այսքանով կարելի է արձանագրել, որ համենայն դեպս, այս փուլում դրամը դեռ չի հասել իր «հավասարակշռված» փոխարժեքին:
Հայկական Ժամանակ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Էքսպո Միլան-2015» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցը: Ըստ որոշման նախագծի, Հայաստանը Միլանում անցկացվող ցուցահանդեսին պատրաստվում է ներկայանալ իր մրգերով և դրանցից ստացված ալկոհոլային խմիչքներով: Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում, և այնտեղ ներկայացված են լինելու խաղող, նուռ, ծիրան:
Ուշագրավ է, սակայն, ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը. միայն «տաղավարի վարձակալման գումարը կկազմի 290 000 եվրո»: Սակայն, հասկանալի է, որ սա ամբողջ գումարը չէ. հարկավոր են համապատասխան ցուցանմուշներ, գովազդային նյութեր, ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ վճարներ ևս: Իսկ թե դրանք որքան գումար կարժենան, որևէ խոսք չկա այդ մասին:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՀՀ մշակույթի նախարարություն», «Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն», այս երկու, թվում է թե պատկառելի կառույցները արդեն մի քանի օր է, Ամանորի ներկայացման տոմսեր են վաճառում, որտեղ մեկ բառի մեջ կա երկու կոպտագույն սխալ: Այդ տոմսերը լայնորեն վաճառվում են նաև դպրոցներում: Եվ այսուհետ մեր երեխաները պետք է, փաստորեն, նոր ուղղագրություն սովորեն:
Ըստ Մշակույթի նախարարության և Ստանիսլավսկու անվան թատրոնի, «Ամանորի» բառը գրվում է «ամանօրյա»: Բայց նման բաների վրա, թերևս, այլևս չարժե լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ հայերենը այսուհետ, ինչպես հասկանում ենք, օժանդակ լեզու է լինելու:
Կարևորը ռուսերենն է:
Հայկական Ժամանակ
Վարդան Օսկանյանը Մոսկվայում, ապա Բրատիսլավայում մոբիլիզացիա է անցկացնում, Համաժողովրդական շարժման շտաբներ է բացում: Ասել է թե՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների ու ՀՀԿ-ի գործունեություն է ծավալում: ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ ինչպե՞ս եք վերաբերվում: «Նորմալ»: Ողջունո՞ւմ եք: «Չեմ ողջունում, բայց նորմալ եմ ընդունում. մարդիկ գործ են անում, նպատակ են դրել, պտի մի բան անե՞ն, թե չէ»: Փաստորեն, «տղա են բերում ձեր վրա»: «Մե՞զ վրա. իրե՞նք. տղա՞ են բերում… Չէ՜, չեն կարող մեզ վրա տղա բերել»: Էդ ինչո՞ւ: «Դե, որովհետեւ դրա կարիքը չկա, բոլոր տղաները մեզ հետ են:
Հրապարակ
Երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններոմ մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա:
Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների և այլ փոքր բաժանորդների գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով:
Դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը։ Ի դեպ, գազը դոլարով գնում են նաև մեր ջերմաէլեկտրակայանները, որոնք իրենց արտադրանքը վաճառում են դրամով և դրամի արժեզրկման պայմաններում նույնուպես վնասներ են կրելու: Հնարավոր է, որ շուտով էլէներգիայի սակագինը համապատասխան չավով բարձրացնելու հարց առաջանա։
Հայկական Ժամանակ
Ռեժիմը տապալելու գործին լծված ազատամարտիկների նկատմամբ դեկտեմբերի 9-10-ին տեղի ունեցած բռնության դեպքը վրդովվեցրել էր նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանին, բայց ոչ թե օրը ցերեկով մայրաքաղաքում տեղի ունեցած հանցագործության փաստից, այլ որ ազատամարտիկներն իրենց չեն բողոքել և դեպքի մասին հանրությանը տեղեկացնում են թերթերի միջոցով: «Ազատամարտիկներն իրար հետ նստել են, քեֆ են արել, հետո ինչը իրար մեջ չեն կիսել ու ինչի են թերթերով իրար հետ խոսում, հիմա զարմանալի է: Վերջերս իմ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ պատերազմ անցած մարդիկ իրար հետ թերթերով են խոսում, դա գարշանք է ներշնչում»: Հնարավո՞ր է ոստիկանապետի ջղային բնութագրումները պայմանավորված լինեն իր ունեցած տեղեկություններով: Հարցին՝ իրեն հայտնի՞ է, թե ինչպես է եղել միջադեպը, շարունակեց նույն տոնով. «Ես գիտեմ այնքանով, ինչքանով… քանի դեռ հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Ես լրատվամիջոցներից գիտեմ՝ նստել են իրար հետ հաց են, կերել, խնդիր ունեն, թող գան՝ հայտարարություն տան, ոչ թե թերթերով խոսեն, ուրիշ ժամանակ կասեն՝ կռված տղերք ենք, մենք թասիբ ու նամուս ունենք, թասիբ ու նամուս ունեք՝ իրար մի լափեք, թեմա ունեք՝ եկեք, հայտարարություն տվեք»: Վ. Գասպարյանի հայտարարությունից ժամեր անց լրահոսում հայտնվեցին դեպքի վերաբերյալ մանրամասներ, ըստ որի՝ նրա տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանն է եղել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի սեղանակիցը, ով հանդիպել է մարտական ընկերներին՝ «դարձի բերելու նպատակով»: Եղիազարյանը մեզ հետ զրույցում դեռ նախօրեին վստահեցնում էր, որ միայն ինքն ու Ռազմիկ Պետրոսյանն են եղել և հարձակվողներին չեն տեսել ռեստորանի ներսում: Նա երեկ լրագրողների հետ զրույցում ոստիկանություն դիմելը համարել է «միմոսություն», իսկ փոխոստիկանապետի հետ կերուխումի մասին մեկնաբանություն չհաջողվեց ստանալ, քանի որ լուրը տարածվելուց հետո նրանք ողջ օրը դարձան անհասանելի: Մեզ պատմեցին, որ միջադեպի ժամանակ Երանոսյանը եղել է օբյեկտում, դեպքի ժամանակ էլ իրեն տեղյակ չեն պահել դրսում տեղի ունեցող իրադարձության մասին: Երեկ մեզ վստահեցնում էին, թե Ռազմիկ Պետրոսյանն ու Երանոսյանը շատ մտերիմ են, և նրանք սովորականի պես գնացել են ռեստորան: Ոստիկանությունից տեղեկացանք, որ և այս, և Սուրեն Սարգսյանի նկատմամբ բռնության դեպքերով նյութեր են նախապատրաստվում: Երեկ ոստիկանապետին հարցեր տվեցինք նաև քաղաքական անցուդարձից: Գաղտնիք չէ, որ ոստիկանապետը համարվում է Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախը, և վերջիններիս համար օրակարգային է նրա պաշտոնանկության հարցը: Չնայած սրան, Ծառուկյանի հանրահավաքներին Գասպարյանը ոստիկանական ջոկատներ չի գործուղում, ի՞նչն է պատճառը: «Որովհետև ես կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ էն ոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:
— Զգո՞ւմ եք, թե ինչի է բերելու Ծառուկյանի գլխավորած շարժումը, առավել ևս, որ թիրախներից մեկն եք:
— Ո՞վ է թիրախը:
— Ասում են, որ Հովիկ Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախն եք:
— Ես թիրախ երբեք չեմ լինում, ես եմ թիրախավորում: Ոստիկանապետի հարցը լուծում է հանրապետության նախագահը, ով ինչ, որտեղ խոսում է, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, բացարձակապես:
— Ովքե՞ր են Ձեր թիրախները:
— Հանցագործները:
— Իսկ քաղաքական շրջանակներո՞ւմ…
— Քաղաքական շրջանակներում իմ մոտ թիրախ չկա, բոլոր նրանք, ովքեր օրենք չեն խախտում, իմ հարազատներն են, ով դա խախտում է, իմ թիրախն է:
Հրապարակ
Տիգրան Կարապետյանի հայտնվելն Ազատության հրապարակում ԱԼՄ-ի տարիների նոստալգիա առաջացրեց: «Ես եկել եմ, որովհետեւ ժողովուրդն է այստեղ», – ասաց նա: Լիդերների բացակայությունն արդարացվա՞ծ է: «Հենց էդ է էլի, որ ժողովուրդը պետք է տեսնի իրենց միասնությունը, չի տեսնում, դրա համար էլ քիչ մարդ կա ու … ինչ ասեմ, չգիտեմ»:
Հիասթափվա՞ծ չէ, ինքը Գագիկ Ծառուկյանին շարժման լիդեր էր ուզում հռչակել: «Չէ, հիասթափված չեմ, Ծառուկյանն արժանի անձնավորություն է ամեն դեպքում, ինքն այլընտրանք չունի, մենք ինչ ընդդիմադիր ունեինք, հիմա Սերժի կողքն են, փախել են, գրվել ՀՀԿ-ի ցուցակում, իսկ մենք փախնող չենք… ես եկել եմ ժողովրդի համար»:
Հրապարակ
ՀՅԴ-ում ինչ-ինչ զարգացումնե՞ր են ընթանում` փետրվարին սպասվող Ընդհանուր ժողովին ընդառաջ՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Ո՛չ, այդպես չէ, սո՛ւտ են ասում, ո՞վ է ասում»: ՀՅԴ շարքերը: «Շարքերի հետ մե՜նք ենք շփվում, ձե՞զ ինչի են տեղյակ պահում»: «Քայքայում» ենք ձեր շարքերը: «Կանեք դուք, ձե՞զ ինչ կա, բայց դա ձեզ չի հաջողվի, միևնույն է»: Իսկ շարքերը ցանկանում են, որ Բյուրոյի ներկայացուցիչ լինի Վիգեն Հովսեփյա՞նը, թե՞ մնա Հրանտ Մարգարյանը: «Շարքերն իրենց ցանկությունը հայտնելու ձևն ու եղանակը շատ լավ գիտեն և կարտահայտեն»:
Շարքերն ու դրսի կառույցները դժգոհ են, որ ՀՅԴ էլիտան համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ` հատկապես սահմանադրական փոփոխությունների մասով: «Այո, մենք այդ առնչությամբ հարցեր ենք առաջ քաշել, սակայն բանակցությունները դեռ արդյունքներ չեն արձանագրել, և եթե մեր առաջարկներն ընդունվեն, մենք գոհ կլինենք»: Հնարավո՞ր է կոալիցիա կազմեք իշխանության հետ: «Կոալիցիայի մասին խոսք չի գնում, պետք չէ շեղելու, իմաստը նսեմացնելու համար հարցեր բարձրացնել, որոնք այսօր չեն քննարկվել:
Հրապարակ
Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երևանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետև 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատությյան մեջ գտնվող ագատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթևան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա, էլ կնոջ և երկու անչափահաս դոատրերի հետ ապրում են վարձով բնակարանում, որը, ըստ Արմեն Մկրտչյանի՝ մի քարանձավ է՝ լույսից ու ջեռուցումից զրկված, քանի որ գումար չեն ունեցել կոմունալ պարտքերը մարելու:
Այսօր, ինչպես ամեն ամիս, ընտանիքի հիվանդ հորը անհանգստացնում է մի հարց՝ որտեղի՜ց պետք է գտնի գումար՝ բնակարանի վարձը մուծելու համար, «եթե հիմա վարձը չկարողանանք տալ, դրսում կմնանք: Երկու անչափահաս աղջիկներ ունեմ՝ 1 տարեկան երկու ամսական և չորս տարեկան»: Իր առողջական խնդիրների մասին քիչ է խոսում, միայն խնդրում է մի տանիք՝ «մի փտած դոմիկ», որ երեխաները գլխներին ծածկ ունենան. «Դեռ սոված են, բայց մենք սովոր ենք սոված մնալուն, կդիմանանք»,- ասում է նա: Նրա հետ զրույցից էլ պարզ է դառնում, որ սոցիալական խնդիրնեը հիմնականում «առռղջություն չունենալու» պատճառով են՝ Արթիկում համարյա աշխատավայր չկա, միակ աշխատատեղը քարի հանքն է, որտեղ աշխատելու համար ամուր առողջություն է պետք:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 17 տարեկան պատանի Արմեն Մկրտչյանը արցախյան պատերազմի մասին լսելիս ցանկացել է կամավոր զինվորագրվել, հայրենիքը պաշտպանել, մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, սակայն նաև իր ջանքերով ամրագրված հաղթանակից հետո նրան մնացել են պատերազմի հետևանքով առաջացած առողջական խնդիրները և անօթևանի ճակատագիրը. «Պատերազմի ժամանակ Ֆիզուլիում 15 օր խրամատում մնացինք, անձրև էր գալիս, ջրերի, խոնավության մեջ էինք, եթե դուրս գաինք, սնայպերը կկրակեր: Երիկամներիցս մեկը այդ ժամանակ դադարեց աշխատել,- պատմում է նա և ավելացնում,- հունվարի 14-ին էլ՝ Ֆիզուլիի գրավման ժամանակ, թշնամին կրակեց ձեռքիս, ձեռքս չի աշխատում, գնդակը մինչև հիմա էլ ձեռքիս մեջ է»:
Առավոտ
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.