23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալը «չի բացառվում», որովհետեւ չէր ցանկանում, որ ՀՀԿ-ն այլեւս իրեն քծներ, չնայած կարող էր իր ԳՄ ծերակույտին այդ մասին զգուշացնել, ինչո՞ւ այդպես չվարվեց՝ հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։
Ի դեպ, ոմանք գտնում են, որ հնարավոր է ընդդիմադիրները կրիտիկական մասսա չունենան, սակայն կարող են գնալ արմատական քայլերի` ՊՊԾ-ի գրավման պես, ինչի մասին Սերժ Սարգսյանը, ապա Դուք եւս վերջերս ակնարկեցիք։ Ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ «Յուրաքանչյուրն ընդվզելու իրավունք ունի, բայց` քաղաքական գործընթացների եւ թույլատրելիության շրջանակներում։ Մնացյալը կյանքը ցույց կտա»:
«Հրապարակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
Ճակատի անդամները հրավիրել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը եւ ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել:
Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։
Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները բացահայտելու, բայց նաեւ` այսօրվա քաղաքական գործընթացների համատեքստում, որովհետեւ իրադարձությունները կարող են բերել նրան, որ «ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում պահանջեն Սերժ Սարգսյանի հեռացումը:
2016-ի օգոստոսին գուցե քչերի համար էր ակնհայտ, սակայն այս գաղտնալսումները բացահայտում են, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունների թիրախը ոչ միայն իշխանություններն են, այլ քաղաքականությունն առհասարակ: Զինված խմբի անդամները նույն լեքսիկոնով, բառամթերքով խոսում են` ինչպես «ատելի» իշխանության, այնպես էլ` «փափկասուն» ընդդիմության մասին: Որտեղ հնչում են կրակոցներ, վերանում է քաղաքականության եւ ահաբեկչության սահմանը` այնտեղ բացարձակ անհանդուրժողականություն է այլ կարծիքի, դիրքորոշման հանդեպ: Եթե ՊՊԾ գնդի գրավումն ավարտվեր իշխանության տապալմամբ, ապա Հայաստանում որակական որեւէ փոփոխություն չէր լինելու. քրեաօլիգարխիային փոխարինելու էր ռազմական խունտան, որը դարձյալ առաջնորդվելու էր ոչ թե օրենքի, այլ միայն իրեն հասու «ճշմարտության» թելադրանքով:
Այս իրողությունների, այսօր հրապարակված հեռախոսային գաղտնալսումների համատեքստում խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին «Սասնա ծռեր»-ի համակիրներն ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրած քաղաքական ուժերը հետագայում դարձել են դաշնակիցներ` գոնե տակտիկական առումով, կոնկրետ խնդիր սպասարկելու նպատակով: Սակայն այս դեպքում, մենք գործ ունենք որակապես այլ իրավիճակի, հանգամանքների հետ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական մարտավարական հակասություններին, այլ` գլոբալ հարցադրման. քաղաքականությունն ընդունել-չընդունելու երկընտրանքին:
Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարում են «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, որոնց ընդհանուր կարգախոսն անխուսափելիորեն նրանց դաշնակիցներ է դարձնելու Ազատության հրապարակի հարթակում` նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանը սկզբունքորեն մերժում է բռնությունը:
«Սերժ, հեռացիր» կարգախոսով Ազատության հրապարակ վերադարձը ՔՊ-ին անխուսափելիորեն տանելու է միջավայր, որտեղ եղանակ են ստեղծում «գանգ փշրողները»: Պատմության փորձը ցույց է տվել, որ ատելության միջավայրում միավորված ագրեսիվ լյումպենի համար քաղաքականություն եւ իշխանություն հասկացությունները շատ հաճախ նույնանում են, եւ նրանք պատրաստ են «փշրել» ցանկացած մարդու գանգը, եթե նույնիսկ նա ելույթ է ունենում Ազատության հրապարակում` ձեռնպահ մնալով հայհոյանքներից, բռնության կոչերից: Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, քաղաքական շարժումը դատապարտված է, եթե նա անգամ տեսականորեն չի բացառում դաշինքը «գանգ փշրողների» հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադառնում է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին եւ իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին:
Պատճառը երեկ դատարանում հրապարկված «Սասնա ծռեր» խմբի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն էր: Մասնավորապես երեկ մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ, որտեղ Պետրոսյանն ասում է. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»: Ապա Գնելը հետաքրքրվում է. «Չի ասո՞ւմ՝ ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան Աշոտ Պետրոսյանը նշում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:
«ՀԺ»-ի հետ զրուցում Օսիպյանը հերքեց Աշոտ Պետրոսյանի կողմից արված հայտարարություններն իրեն ծեծելու, չափալախելու վերաբերյալ: «Այն, որ մեջքիս հետեւից մի քանի հոգով ինքնաձիգով հարվածել են, այդպես է, այն, որ Աշոտ Պետրոսյանը պոկել է իմ ուսադիրները, նույնպես այդպես է, իսկ մնացածը իրականությանը չեն համապատասխանում: Աշոտ Պետրոսյանն է ինձ երկու օր խնդրել, որպեսզի ես վերցնեմ ուսադիրներս եւ ամրացնեմ վերնաշապիկիս: Այդ ինչպե՞ս եւ որտե՞ղից էի ես փախնելու, մի փոքր սենյակի՞ց, որտեղ 8 պատանդ կար եւ բոլորս՝ ձեռնաշղթաներով: Իսկ Աշոտ Պետրոսյանի այլ խնդրանքների եւ մնացածի մասին կասեմ դատարանում»,- եզրափակեց Երեւանի փոխոստիկանապետը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակը կարող է լինել քաղաքական սերնդափոխություն իրականացնելը:
Երիտասարդներին փորձ փոխանցելու, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից երիտասարդ լիդերների ճանապարհ բացելու մասին հայտարարությունը նշանակում է հենց դա:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության մտադրության կամ առաքելության մասին, պարզապես դա այն իշխանափոխությունը չէ, որ պատկերացնում է հանրությունը: Այսինքն՝ խոսքը ընդդիմությամբ իշխանությանը փոխարինելու ներկայիս պատկերացումների կամ որոշակի դիսկուրսի մասին չէ, այլ ներհամակարգային իշխանափոխության: Խոշոր հաշվով, Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ-ին ընդդիմության պատրաստելու մասին, համենայնդեպս, կատարելով առաջին քայլն ու գործնականում հրաժարվելով իր իսկ կուսակցությունից: Կուսակցական պատկանելության տարբերություն չդնելու, քաղաքական դիրքավորման տարբերություն չդնելու մասին նրա հայտարարությունը խոսում էր հենց այն մասին, որ Սարգսյանն իրեն դասում է այլեւս կուսակցական վարչապետից ավելի վեր: Ընդ որում, միաժամանակ հետաքրքիր է, որ նա չի խոսում իր համար նախընտրելի ազգային համաձայնության կամ համերաշխության կառավարության մասին:
Գոնե առայժմ Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդօրինակ շեշտադրումներից, ինչը եւս վկայեց, որ նա իր խնդիրը չի դիտարկում ներկայիս կուսակցական կայուն մեծամասնության վերաձեւումը, այլ դիտարկում է հենց իշխանափոխության մեխանիզմի ձեւավորումը՝ սերնդափոխության միջոցով: Համենայնդեպս, առայժմ ուրվագծված հայեցակարգը կամ պատկերացումը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության ծրագրերում առկա է նոր կուսակցության ձեւավորման մտադրություն, որը պատրաստ կլինի ՀՀԿ-ին երաշխավորել սեփականության անձեռնամխելիություն: Դա կտարբերվի ԲՀԿ-ի մեխանիզմից, որ ներդրվեց եւ, մեծ հաշվով, արդյունավետ աշխատեց տասնամյակի ընթացքում:
Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն գործնականում շատ ընդհանրություններ ունեցող, այդուհանդերձ, տարբեր տնտեսական մարտավարական շահերի տեր սուբյեկտներ էին, եւ ԲՀԿ-ի իշխանության գալը ՀՀԿ համար անխուսափելիորեն ենթադրելու էր սեփականության վերաբաշխում: Ընդ որում, այդ համատեքստում հետաքրքիր է, թե Սարգսյանի վարչապետական հայեցակարգին ինչպես է արձագանքելու Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն: Խոսքը ընթացիկ արձագանքի մասին չէ՝ դրական, թե բացասական կարծիք վարչապետական հեռանկարի մասին: Խոսքը սերնդափոխության կոնցեպցիայի մասին է, որովհետեւ այն փաստորեն առնչվելու է նաեւ ԲՀԿ-ին: Այստեղ մի կողմից ձեռնոց է ամբողջ դաշտին, մյուս կողմից, իհարկե, գործակցության առաջարկ խաղի որոշակի կանոնների շուրջ, եւ այդ համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես է ԲՀԿ-ն փորձելու պահել իր երկրորդի կարգավիճակը, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հենց այստեղ է՝ ձեւավորել այն երկրորդ ուժը, որը տեսանելի հեռանկարում կարող է հավակնել իշխանափոխության մեխանիզմի կարեւոր տարր եւ դերակատար լինելուն:
Դա իհարկե չի լինի 2022 թվականին, բայց մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը ծրագրում է 2027 թվականին ապահովել համակարգ, որն ի զորու կլինի իրեն թույլ տալ իշխանափոխության՝ ընտրության միջոցով խաղաղ իշխանափոխության ճոխություն, առանց սեփականության իրավունքի ոտնահարման: Այդպիսով, Հայաստանի իշխող համակարգը կմտնի կառավարվող, կամ ինչպես Ռուսաստանում ներքին կոնցեպցիաների գորշ կարդինալներից մեկը կասեր՝ «սուվերեն դեմոկրատիայի» եզրափակիչ փուլ: Մյուս կողմից, այդ տրանսֆորմացիան իշխանության կամ ներհամակարգային պլաններից ընդամենը մեկն է, գուցե առավել «առաջադեմը» համեմատության մեջ, բայց ամենեւին ոչ միակը, եւ ըստ այդմ դեռ պարզ չէ, թե Սարգսյանի «սերնդափոխության» առաջարկին ինչպես է արձագանքելու նրա իսկ ղեկավարած մեծամասնությունը, հատկապես երբ ակնառու է, որ Սարգսյանը դե ֆակտո հրաժարվում է այդ մեծամասնության հետ ասոցացվելուց, գիտակցելով դրա ոչ նպատակահարմարությունը հանրային ընկալման տեսանկյունից:
Վերջին հաշվով, Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում թեկուզ համեմատության մեջ առաջադիմական պլանները մի քանի անգամ հայտնվել են իրագործման «առաջնագծում», սակայն պարբերաբար տրվել է նահանջի հրաման՝ համակարգի գործուն հակազդեցության ուժով, եւ պարզ չէ, թե Սարգսյանն այս անգամ որքան է հավատարիմ մնալու պլանին: Թեեւ անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ ժամանակն աշխատում է դրա օգտին, քանի որ տարեցտարի առավել բարդ ու դժվար է դառնում ոչ թե այդ պլանն իրականացնելը, այլ դրա իրագործումից հրաժարվելը: Իրավիճակը գալիս է ի վերջո մի կետի, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողությունների բերումով, որ չանելու ռիսկերն այլեւս ավելին են, քան անելու դեպքում: Ընդ որում՝ ավելին ոչ միայն զուտ քանակի, այլ նաեւ հետեւանքի ուժգնության տեսանկյունից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Երեկ` Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից հետո, «Հանուն Հայաստան պետության ճակատը» նիստ է հրավիրել։ Ինչպես տեղեկացրեց ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, քննարկել են ոչ միայն «այդ վրեժխնդրության վճիռը», այլեւ ուրբաթ օրվա հանրահավաքի եւ հետագա պայքարի ճանապարհային քարտեզը. «Եթե Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից, էսօրվա դատավճռից հետո ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա հայրենիքն ու պետականությունը մեկընդմիշտ տանուլ ենք տալու»:
Իսկ «ճակատն» ընդլայնվե՞լ է, թե՞ էլի դուք-դուք եք նիստ անցկացնում։ «Բանակցություններն ինտենսիվ շարունակվում են»: Կմիանա՞ ձեզ Սեյրան Օհանյանը: «Դեռ ինֆորմացիա չունենք»: Օհանյանին իշխանությունները փորձեցին անուղղակի «ներագրավել» Նորք-Մարաշի` Արթուր Վարդանյանի գործում. դա չի՞ խանգարի նրան` միանալ ձեզ:
«Կդժվարանամ ասել, բայցեւ կարծում եմ, որ հենց Սեյրանն ակտիվացավ, իշխանությունը դեֆակտո կփորձի նրան ներգրավել այդ գործի մեջ։ Սկզբից էլ էին փորձում նման բան անել»: Ձեր եւ Նիկոլի ճանապարհային քարտեզները կմիավորվե՞ն: «Որոշել ենք քննարկումները շարունակել ոչ միայն Նիկոլի, այլեւ մնացյալ ուժերի հետ` պայքարի մեջ ներառելով քաղաքացիական ողջ սպեկտրը»:
Իշխանությունից ո՞ւմ հետ եք աշխատում։ «Շուտ է դեռ, երբ շարժումը թափ հավաքի, իշխանական թեւերն իրենք կգան մեզ մոտ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:
Եթե Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու հիմքեր չկան, ապա ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, որ ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակել են ոստիկանների ուղղությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀԺ-ի այս հարցին պատասխանելով, նշել է, որ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինն է տալու:
«Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել եւ գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ»,-մեկնաբանեց Կոստանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները:
Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները:
Կատարվող փոփոխությունից հետո հանրապետության նախագահն առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մարտի 1-2-ի դեպքերով քրեական գործերի նախաքննության հսկողություն իրականացնող նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում շատ ողջունելի համարեց, որ դատախազությունը Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության, թեեւ ինքն այդ զեկույցին, իր խոսքով, ծանոթ չի եղել ու չի հիշում այդ զեկույցում ներկայացված փաստերը:
«Իմ ուղեղը տեւական ժամանակ է՝ անջատված է քաղաքականությունից, ձեր ասած թեմաներից, բայց ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին եւ Փաստահավաք խմբի զեկույցին, զեկույցի բովանդակությանը, անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ծանոթ եղե՞լ եմ, թե՞ ոչ։ Իսկ եթե ժամանակին ծանոթ էլ եղած լինեի, հիմա չեմ հիշում։ Ես շատ եմ նեղվում, որ երբեմն որոշ մարդկանց համարժեք պատասխան չի տրվում։
Երբ Մարտի 1-ի դեպքերը թարմ էին, եւ կոնկրետ նախաքննություն էր իրականացվում, էն անձինք, ովքեր հիմա շահարկումներով են զբաղված, կոչ էին անում մարդկանց, որ չգնան եւ ցուցմունք չտան, չաջակցեն նախաքննական մարմնին։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ ուզում են գործը բացահայտվի, իսկ էն ժամանակ չէին ուզում»,- նշեց Փիլոյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.