23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Գրողների միությունը «Գրողների գնացք» պայմանական անվան տակ հերթական ուղեւորությունն է կազմակերպում դեպի Ֆրանսիա, որի ժամանակ ֆրանսիացի եւ հայ գրողների համատեղ միջոցառում է լինելու, ստեղծագործական քննարկումներ եւ այլն:
Նախնական տվյալներով` մեկնողների ցանկում ընդգրկվել են Վիոլետ Գրիգորյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Հենրիկ Էդոյանը, Կարեն Անտաշյանը, Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ իհարկե` Լեւոն Անանյանը: Այս կազմը դժգոհություն է առաջացրել գրողների շրջանում, որոնք բողոքում են, թե միշտ նույն մարդիկ են գործուղումների մեկնում, մինչդեռ Հայաստանի Գրողների միությունը 500-ի չափ անդամ ունի, որոնք ՀԳՄ անդամ լինելու ոչ մի արտոնությունից չեն օգտվում:
Մինչ որոշ «մութ ուժեր» ստորագրահավաք են նախաձեռնում կաթողիկոսի դեմ՝ միևնույն ժամանակ թերևս ստիպելով որոշ հոգևորականների աշխարհիկ հաճույքներով ապրել ու բենթլիներ քշել՝ Հայ առաքելական եկեղեցին դարձնելով եկամտի աղբյուր, մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու ամիսներ ձգվող վեճը տևական ժամանակ է՝ տեղափոխվել է ֆրանսիական դատարան։ Եկեղեցին դատի է տվել տեղի Ֆրանսիայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին՝ փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ Սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգևորականների տիրապետության տակ, այդ թվում նաև եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները։ Ֆրանսիայի դատարանը գտել է, որ ճիշտը ֆրանսահայերն են, որոնք առաջնորդվել են նախկին՝ խորհրդի կողմից ընդունված եկեղեցական կարգով։ Դատական վեճը շարունակվում է։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այսօր` հուլիսի 29-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Ելույթ է ունենալու գործարար Արա Կարապետյանը, որին ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատապարտել է 15 տարի ազատազրկման:
Կարապետյանը, ըստ թերթի, ոչ միայն փորձելու է հիմնավորել իր անմեղությունը, այլեւ խոստացել է դատարանում սենսացիոն հայտարարություններ անել՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:
Ցուցակը պատրաստ է, մնում է` ընտրող գտնեն
Թերթի տեղեկություններով` արդեն գրեթե գծագրվել է ՕԵԿ պատգամավորական ցուցակը, որը, բնականաբար, գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հաջորդը Հեղինե Բիշարյանն է, ապա՝ Մհեր Շահգելդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հովհաննես Մարգարյանը, կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Ըստ թերթի, հնարավոր է` ցուցակում ընդգրկվի նաև «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը։
Քաղաքական շրջանակներից թերթին հասած տեղեկություններով` մինչև սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու. իշխանություն-ՀԱԿ երկխոսության և հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ. Քոչարյանին և ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ավելին` թերթին ասվել էմ է, որ Քոչարյանի կուսակցությունը հնարավոր է ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Երեկ «Հրապարակ»-ի հարցին, թե ճի՞շտ է, որ մինչև սեպտեմբեր կուսակցություն եք ղեկավարելու, Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Դա ճիշտ չի»: Թերթի թղթակցի դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասաց. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»:
Արտահերթ` հնարավոր է, բայց ո՞րը
Ըստ «Հրապարակ»-ի, իշխանական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լուծարի խորհրդարանը, ինչից հետո անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ. հետևաբար, կլինի նաև կառավարության փոփոխություն: Թերթի կարծիքով, ըստ այդմ՝ կատարելու է ՀԱԿ–ի ու միջազգային հանրության պահանջը։
Փոխարենը, գրում է թերթը, նախագահական ընտրությունների մասով արտահերթ ընտրության պահանջի կատարումը իշխանական աղբյուրներն անհավանական են համարում»:
Եղբայրների վիճաբանության արդյունքը
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում(դատավոր Ա.Խաչատրյան)ուշագրավ դատաքննություն է: Գործին առնչվում են «Շանթ պլյուս» և «Երևան պլյուս» ՍՊ ընկերությունները,որոնք պատկանում են Վարշամ և Մանվել Ղարիբյան եղբայրներին: 2006-07թթ. Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երևան պլյուս» ՍՊԸ-ում գործադիր տնօրեն է աշխատել Վարուժան Մանուկյանը,որի աշխատանքային կենսագրությունը գրվել է ՀՀ արդարադատության համակարգում,արդարադատության փոխգնդապետ է:
Մանուկյանի «Երևան պլյուսում» աշխատելու տարիներին Ղարիբյան եղբայրների ղեկավարած մի ՍՊԸ-ից մեկին ավտոմեքենայի վաճառք է ձևակերպվել:Եվս 2 մեքենաներ են վաճառվել Ղարիբյանների ազգականին և աշխատակցին: Առքուվաճառքի ձևակերպումից մի քանի տարի անց «Երևան պլյուսի» սեփականատեր Վ.Ղարիբյանը որոշել է, որ մեքենաները վաճառվել են շուկայականից էժան գնով, հետևաբար իրեն նյութական վնաս է պատճառվել, և պատճառողն էլ տարիներ առաջ գործադիր տնօրեն եղած Վարուժան Մանուկյանն է:
Որքան էլ արտառոց լինի, Վարշամ Ղարիբյանի` իրեն պատճառված նյութական վնասի մասին դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվում Մանուկյանի դեմ: Քրեական գործ հարուցելու որոշումն այնուհետև բողոքարկվում է դատական կարգով: Ի վերջո երեք ատյան անցնելուց հետո դատարանի որոշմամբ չբավարարվելով, ենտադրելի է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շահագրգիռ ուղղորդմամբ, ՀՀ դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Բ.Պետրոսյանը ցուցում է իջեցնում «Վ.Մանուկյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու մասին»: Թե տարիներ առաջ Մանվել Ղարիբյանի ՍՊԸ-ից վաճառված ավտոմեքենաների հետ ընդամենը գործադիր տնօրենի հանգամանքով առնչված Վարուժան Ղարիբյանն ինչ աղերս ունի կոռուպցիայի կամ կազմակերպած հանցավորության հետ, անհնար է կռահել, սակայն դատախազության կամայականությամբ արդեն ավելի քան տասն օր մարդը կալանավայրում է, և այսօրվա դատավարությունում պետք է քննվի խափանման միջոցը, թեկուզ գրավի դիմաց փոխելու հնարավորությունը:
Մինչ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիմքով կազմված քրեական գործի վրա միանգամից մի քանի քննիչ է գլուխ ջարդում, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ պետական սոցիալական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «զոհերին անուղղակիորեն հորդորում է վարչապետին զեկուցագրեր գրել», «Հրապարակ»-ին հասած որոշ լուրերի համաձայն՝ «հիվանդ» Խաչիկյանն իրականում վերադարձել է Գերմանիայից և «փախած տուրիստի տեսքով» շրջում է հայրենի Լոռիում։ Անցած կիրակի, օրինակ, Խաչիկյանին շորտերով ու սանդալներով Հաղպատի եկեղեցում տեսանք, գրում է թերթը։
Հորդորել է չենթարկվել պրովոկացիաների
Չնայած տարբեր ՀՀԿ-ականներ, այդ թվում` մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը, պնդում են, թե ՀՀԿ համամասնական ցուցակներին անդրադառնալու են դեկտեմբերին, այնուամենայնիվ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հանրապետականներն ամառային թեժ օրերին փորձում են ստանալ «դաբրոները»: Թերթի աղբյուրների պատմելով՝ օրերս ՀՀԿ վերնախավը նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել է ճշտել նախնական ցուցակը:
Ս. Սարգսյանն ասել է, որ շուտ է այդ մասին խոսել, բայց ակնարկել է, որ ցուցակը բավականին երիտասարդ կազմ է ունենալու: Նշել է, որ անպայման կուսակցության «աքսակալներից» էլ են լինելու, բայց հիմնականում համադրված կլինի նոր դեմքերով: Ըստ թերթի, նախագահը յուրայիններին հորդորել է չենթարկվել պրովոկացիաների՝ չհավատալ այն լուրերին, որ «թարմ ուժերը» միայն ՄԻԱԿ-ից են լինելու, կընդգրկվեն նաև ՀՀԿ երիտթևից, ինչպես և անկուսակցական ջահելներ:
«Հրապարակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Ա–3 ճարտարապետներ» ընկերության միջև վեճը կարող է հարթվել առանց դատարանի միջամտության։ ԱԺ թերթի աղբյուրների փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանն իր պատվիրակների միջոցով որոշել է այնպես անել, որ բանը չհասնի դատ ու դատաստանի։ Այժմ փորձում են բանակցությունների միջոցով երկուստեք ընդունելի լուծման շուրջ համաձայնության գալ։ Թերթը հիշեցնում է, որ ԱԺ վերանորոգված դահլիճը նախագծելու համար ԱԺ աշխատակազմը ճարտարապետներին չէր վճարել 15 միլիոն դրամ, ինչը գրանցված է եղել դահլիճի վերանորոգման նախահաշիվներում։ Արգամիչը հորդորել է ավարտել աշխատանքը և խոստացել հետագայում վճարել, սակայն խոստումնազանց է եղել։ Կազմակերպությունն էլ, ըստ թերթի, պատրաստվում է իրավական ճանապարհով ստանալ իր հասանելիքը։ Հայցն արդեն պատրաստ է, սակայն դատարան մտնելուն խանգարել են վերը նշված բանակցությունները, քանի որ, ըստ թերթի, Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարում, որ այս խառը ժամանակներում «շահարկման» նոր թեմա ծագի և իր «ռեյտինգի» վրա բացասաբար անդրադառնա։
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակումների` Շենգավիթի քննչականի մի խումբ քննիչներ օրերս որոշել են մի քիչ լիցքաթափվել և խրախճանք են կազմակերպել հենց բաժնում՝ բերման ենթարկված մարմնավաճառների հետ։ Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, քեֆը տեղի է ունեցել համայնքի «օբյեկտներից» մեկում։ Խրախճանքն այնքան բուռն է եղել, որ բանը հասել է բարձրաձայն հայհոյանքների։ Կատարվածի մասին տեղեկացել է Շենգավիթի ոստիկանապետը և դրա մասին զեկուցագիր է գրել Ալիկ Սարգսյանին:
Ոստիկանության լրատվականից թերթը երեկ տեղեկացել է, որ Շենգավիթի քննչականի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ում անունը չի հրապարակվում, ծառայողական քննություն է սկսվել։ «Թե ինչու այդ մեկի, երբ մասնակիցները շատ են՝ դեռևս պարզ չէ։ Հավանաբար նա ամենաբարձրն է հայհոյել։ Կամ` ամենաանպաշտպանն է»,- գրում է «Հրապարակը»:
Երեկ, ըստ «Հրապարակ»-ի, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում ժամը 18.00-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ ուժեղ կայծակ է որոտացել, որի հարվածից սատկել են Ծաղկաբեր գյուղի բնակիչներին պատկանող 7 ոչխարներ: Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ էլ կայծակը հարվածել և սպանել էր Լոռու մարզի Լեջան գյուղի 27-ամյա բնակիչ Մայիս Մարանդյանին, որը կայծակի ժամանակ անասուններին դաշտից տուն բերելիս էր եղել:
Քոչինյանի համար դա «պրինցիպի» հարց է
Թերթը գրում է, որ ըստ Լոռիում տարածված լուրերի` մարզպետի թափուր աթոռը զբաղեցնելու է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որին այդ պաշտոնում տեսնում է ՀՀ վարչապետը: Իսկ ինքը` Լոռվա նախկին մարզպետը, ըստ թերթի, այս հարցը հայտարարել է «պրինցիպի» հարց ու ասել, որ ամեն գնով հասնելու է ուզածին: Սակայն, «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Քոչինյանին իշխանությունները, մասնավորապես հանրապետականները, դեմ են, քանի որ դեռ չնշանակված` Քոչինյանը հայտարարել է, որ «վրեժ է լուծելու նախկին աշխատակիցներից, նաև` որոշ պաշտոնյաներից, ովքեր իր դեմ խոսել ու գործել են»: Այս իսկ պատճառով, ըստ թերթի, ԱԺ և նախագահական ընտրություններից առաջ իշխանություններին ձեռնտու չէ, որ լարված իրավիճակ ստեղծվի Լոռիում, ուստիև` Քոչինյանի նշանակմանը դեմ են:
«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում, աշխատանքից ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Ժորա Գալստյանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնանկություն է սպասվում նաև մյուս տեղակալին՝ Արա Հարությունյանին, որն առայժմ արձակուրդում է, և չի բացառվում, որ հենց արձակուրդով էլ ավարտվի նրա պաշտոնավարումը։ Թերթը գրում է, որ այս տեղակալները ՀՀԿ-ական են, և ծառայության պետ Արտեմ Ասատրյանը նրանց ժառանգություն է ստացել Վազգեն Խաչիկյանից։ Թերթի աղբյուրը չի բացառում, որ այս պաշտոնանկությունները պայմանավորված են Խաչիկյանի գործով, իսկ ահա Ժորա Գալստյանի տեղը դեռ թափուր է, ըստ թերթին հասած որոշ լուրերի՝ այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել ՏՏ ոլորտի մի ներկայացուցչի։ Նախարարության թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Արտակ Գրիգորյանի վիճակը, չի բացառվում, որ նա նույնպես կադրային փոփոխությունների շրջանակում լքի նախարարությունը։ Թերթը հիշեցնում է, որ աշխատակազմի ղեկավարի նշանակումն ու ազատումը վարչապետի լիազորության շրջանակում է։
«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորները սկսել են բոլոր հնարավոր վայրերում հայտարարել, որ առաջիկայում Քոչարյանը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն։ Թերթի ենթադրությամբ` դա արվում է հենց իր՝ Քոչարյանի գիտությամբ։ «Քոչարյանը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը պահանջի»,- ըստ թերթի` ասում են նրա մտերիմները՝ չմանրամասնելով, թե դա երբ է լինելու և ինչ պարագայում։ Թերթը նաև հիշեցնում է, որ ժամանակին էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարում, որ հետ կգա, եթե ազգովին խնդրեն։
Դարձ ի շրջանս յու՞ր
Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ում բուռն քննարկումներ են ընթանում Լոռվա մարզպետի թափուր տեղի շուրջ։ Հավակնորդները շատ են, տեղը՝ մեկը։ Ոմանք, ըստ թերթի, ամենահավանականն են համարում Լոռվա նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի թեկնածությունը, որը, չնայած տարիքին (63 տարեկան է), վարչապետի կողմից առաջարկված թեկնածուն է, ուստի մեծ շանսեր ունի նշանակվելու։ Չար լեզուներն ասում են, որ Արամ Քոչարյանին հանելու հարցում Քոչինյանն ակտիվ դերակատարում է ունեցել։ Մասնավորապես, ինքն է շշնջացել Տիգրան Սարգսյանի ականջին, որ մարզպետը մեկնել է ոչ թե Սանկտ Պետերբուրգ, ինչպես զեկուցել էր վարչապետին, այլ հանգստանում է Վրաստանում, գրում է «Հրապարակ»-ը։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.