Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հրապարակ
Գագիկ Ծառուկյանն ասել է` բացի սպորտի նախարարից, բոլորը մնում են իրենց տեղերում Մայիս 22, 2012 | 14:54

«Հրապարակ». Երեկ ԲՀԿ-ում ոչ ոք չգիտեր` մտնելու են կոալիցիա, թե ոչ: Բայց գիտեին, որ Գագիկ Ծառուկյանն ասել է` բացի սպորտի նախարարից, բոլորը մնում են իրենց տեղերում: Ըստ որոշ լուրերի, այդ պաշտոնի համար քննարկվում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանին նշանակելու հարցը, ով իր մերձավորների շրջանում ասել է, թե իր հետ դեռ ոչինչ չի քննարկվել:

Արգամիչը հիվա՞նդ էր, թե՞ գիտեր, որ ԳՄ նիստում ոչ մի էական բան չի լինելու Մայիս 18, 2012 | 11:45

«Հրապարակ».  Երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա էր ողջ Հանրապետական էլիտան` չէր մասնակցում միայն ԳՄ անդամ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը վատառողջ է. դեռևս նախորդ օրը ՀՀԿ-ականները տեսել էին, որ Արգամիչը գրիպով հիվանդ է և խուսափում է շփվել իրենց հետ: Սակայն, ըստ ամենայնի, նա տեղեկացված էր, որ երեկվա նիստում ոչ մի էական բան չի լինելու, դրա համար չէր եկել:

Արման Սահակյանին առաջարկվել է Շիրակի մարզպետի պաշտոնը, բայց նա հրաժարվել է Մայիս 17, 2012 | 10:57

«Հրապարակ».  «Սովռանո» ընկերության սեփականատեր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի պարտված թեկնածու Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը։ Սակայն նա հրաժարվել է, քանի որ Շիրակը և հատկապես Գյումրին ամենաբարդ տարածքն է Հայաստանում։

Զինվորների ծեծն ու դրամաշորթությունը հովանավորած Յուրի Խաչատուրովի որդին վերականգնվել է աշխատանքում Մայիս 16, 2012 | 11:20

«Հրապարակ».  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Թերթի տեղեկություններով, երկու ամիս է` նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: 2010-ի աշնանը սկանդալային բացահայտումներ եղան Արարատի զորամասում: Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, և այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու և նվաստացնելու մեջ: Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը և այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձևակերպմամբ հեռացավ համակարգից: Ըստ նախապատրաստվող նյութերի, զինակոչիկներից շորթել էին մոտ 1 միլիոն, իսկ պայմանագրային զինծառայողներից` 90 մլն դրամ:

ՕԵԿ-ում չգիտեն ինչպես խորհրդարան անցկացնեն Զուլոյանին և Կարապետյանին Մայիս 15, 2012 | 12:05

«Հրապարակ». Թեև երեկ երեկոյան հրապարակվեց Աժ մտնող ՕԵԿ պատգամավորների ցանկը, սակայն, թերթի տեղեկություններով, այն վերջնական չէ, շարունակում է քննարկվել ցուցակի 9 և 10-րդ համարների` Նելսոն Զուլոյանի և Դավիթ Կարապետյանի հարցը: Թերթի տեղեկություններով, կուսակցությունում փորձում են նրանց տեղավորել գործադիրում: Կարապետյանին առաջարկվել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի, իսկ Զուլոյանին` առողջապահության փոխնախարարի պաշտոնը, սակայն նրանք չեն համաձայնել ու շարունակում են պնդել, որ իրենց գործունեությունը պատկերացնում են միայն խորհրդարանում: Ինչպես փոխանցում են թերթին, որոշ պատգամավորների հետ բանակցություններ են վարվում, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին, սակայն նրանք դրա դիմաց պահանջում են առնվազն նախարարի պաշտոն, անգամ փոխնախարարինը համարում են վիրավորական: Այս տեսքով ցուցակի հրապարակումն առայժմ կրքերը հանդարտեցնելու համար էր: Սակայն բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է զիջողներ լինեն, խոսքը, մասնավորապես, Իշխան Խաչատրյանի մասին է:

Ծառուկյանը կատաղա՞ծ է Մայիս 10, 2012 | 10:59

«Հրապարակ».  Թերթի տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, և որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ: «Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում»,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն տրամադրել իր ներկայացնելիք ծրագրի համար:

Բոստանջյանին պաշտոն կտան Ազգային Ժողովում Մայիս 09, 2012 | 11:18

«Հրապարակ» . Թերթը գրում է, որ այս ընտրություններում «քցվածներից» մեկին՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին խոստացել են, որ իր հարցը կլուծեն:

Նրան խոստացել են, որ կնշանակվի ԱԺ վերլուծական վարչության պետ՝ փոխարինելով Արթուր Թամազյանին: Վերջինս ԲՀԿ համամասնական ցուցակում 13-րդն է, ընտրվել է պատգամավոր, եւ նրա տեղը շուտով թափուր է մնալու:

Հենց այս խոստմամբ է պայմանավորված Բոստանջյանի վարքագիծը, ով, չնայած չընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում, սակայն դուրս չեկավ կուսակցությունից եւ ոչ մի քննադատական խոսք չասաց իրեն չգնահատողների հասցեին, գրում է «Հրապարակը»:

Մենք ապարանցիներով բնազդներով ենք հավաքվում Մայիս 08, 2012 | 11:10

«Հրապարակ». Աժ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը, երեկ ՀՀԿ-ի շտաբի մոտ հանդիպելով իր «զեմլյակ» ապարանցիներին, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, Ապարանից պատգամավոր ընտրված Վրեժ Մարկոսյանին, դատախազի եղբայր, Աջափնյակ համայնքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հովսեփյանին, ջերմ ողջագուրվել է, ապա թերթի թղթակցին դիմել, թե’ մեզ ապարանցիներով նկարի: Թերթի թղթակցի ռեպլիկին` «ոչ թե ապարանցիներով, այլ ապարանյան կլանով», Ալեքսանյանն արձագանքել է. «Այ մարդ, ի՞նչ կլան, ի՞նչ բան, մենք բնազդներով ենք հավաքվում»:
Թերթի զրույցը Ալեքսանյանի հետ, որը կայացել է երեկ, երբ ՀՀԿ շտաբումիրար շնորհավորելու համար հավաքվել են ՀՀԿ-ականները, ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք տրամադրված այս անգամ, հաճախելո՞ւ եք խորհրդարան:

- Այո, այս անգամ չեմ բացակայելու:

- Օրինագծերի մտահղացում ունե՞ք:

- Այո, բայց հիմա չեմ ասելու, հենց գնամ խորհրդարան, նոր կասեմ: Հիմա լավ առիթով ենք հավաքվել:

- Ճի՞շտ է, որ Դուք Ձեր խանութների «սալաթ» սարքողներին էիք ուղարկել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու:

- էդ համայնքում Աֆրիկայից չեն գալիս-աշխւստում, «Փարվանայից», սալաթի ցեխից, խանութից են գալի-աշխատում… Ես սաղ տեղերը կամ, բոլորին աջակցում եմ: Եկեք Մալաթիա, տեսեք` հինգ հազար գնդակ եմ բաժանելու երեխեքին, բա ո՞վ պտի տեր կանգնի էդ երեխեքին:

- Փաստորեն, այս անգամ էլ չհաշողվեց ձերբազատվել գործարար պատգամավորներից:

- Ես ի՞նչ գործարար, ես պալիտիկայով եմ զբաղվելու:

- Այդ դեպքում ի՞նչ կանխատեսումներ ունեք` որպես «պալիտիկ», ի՞նչ է սպասվում քաղաքական դաշտում:

- Ախր ասեցինք` էդ հարցերի ժամանակն էլ կգա….

Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Մայիս 04, 2012 | 10:53

«Հրապարակ». Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի առաջադրած Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով` Լիսկան ասել է, թե «սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում»: Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը: Թերթին հասած լուրերով` մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի: Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով. «Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ»:

Մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը Մայիս 03, 2012 | 11:42

«Հրապարակ». Մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են: Թերթին տեղեկություններ են հասել, որ դեռևս երեկվանից և ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու` աշխատանքից հեռացում: Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, և երգով հաղթել ԲՀԿ-ին:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...