13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների, ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Օհանյանը տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հուլիսի 14-ին 15 ծառայակիցների հետ նա ավտոպատահարի է ենթարկվել։
Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին։ Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը։ Թերթը գրում է, որ պատահարի հետևանքով վիրավորվել են 15 զինծառայող, որոնցից Երևան են տեղափոխվել միայն երեքը, այդ թվում` նախարարի որդին։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքները ավելի թեթև են։ Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թևի թիակի հատվածում։ ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է։ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում։
«Ընդդիմության հետ երկխոսելու իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել, եթե Կոնգրեսը ասի, որ այդ կազմն իրեն դուր չի գալիս»,- երեկ այս մասին թերթին ասել է պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Վարդան Բոստանջյանը։
Ըստ Վարդան Բոստանջյանի, պատվիրակության իշխանական կազմը փոխելու այլ տրամաբանություն չկա։ «Առանց այդ էլ, ես չէի ասի, որ այդ պատվիրակությունը լիազորություններով օժտված մի բան է, որ հիմա էլ շատ ճռական լինի մեզնից յուրաքանչյուրի ներկայացումը կամ ոչ»,- փոխանցել է Բոստանջյանը։
Նա հայտնել է նաեւ, որ առ այսօր իշխանական պատվիրակության անդամները չեն հանդիպել։ Հանրապետական պատվիրակներ Դավիթ Հարությանը եւ Գագիկ Մինասյանը Հայաստանում չեն եւ կվերադառնան առաջիկա ոչ աշխատանքային օրերին։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով` երկուշաբթի առավոտյան նախատեսված է պատվիրակության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։ Վարդան Բոստանջյանը, սակայն, չի ցանկացել այդ մասին որեւէ բան ասել։
Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Այս տեղեկությունը «ՀԺ»-ին հայտնել է ՀՔԾ-ն: Թամամյանի կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Նա անազատության մեջ է մարտի 24-ից: Երեկվա դրությամբ Կենտրոնի դատարանը միջնորդության քննության օր չէր նշանակել:
ՀՔԾ-ից թերթին հայտնել են, որ սույն գործով նախաքննության ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին, սակայն հնարավոր է, որ մինչ այդ քննությունը չավարտվի, և նախաքննության ժամկետը նույնպես երկարաձգվի: Թերթը հիշեցնում է, որ Հ. Թամամյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): ՀՔԾ-ից «ՀԺ»-ին հայտնել են նաև, որ գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ չկան: Թամամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:
«Գազի գինը չի փոխվում, չի փոխվելու և մինչև ապրիլի 1-ը (2012թ. – խմբ.) որևէ փոփոխություն չի լինելու»,- ըստ «Հայկական ժամանակ»-ի, երեկ հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Մովսիսյանը։ Թերթն այս արձագանքը բնական է համարում, քանի որ գազի գնի բարձրացման փաստը, ըստ «ՀԺ»-ի աղբյուրների, ի սկզբանե պետք է գաղտնի պահվեր հնարավորինս երկար։ Թերթի աղբյուրները պնդում են, որ գազի գինը բարձրացել է, և դա ակնհայտ կդառնա այն ժամանակ, երբ ՀՀ և ՌԴ մաքսային ծառայությունները կհրապարակեն այս տարվա պաշտոնական տվյալները արտաքին առևտրի վերաբերյալ (ապրանքների և դրանց մաքսային արժեքների մասին), և տեղեկատվությունը գաղտնի է պահվում, քանի որ եթե ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը չփոխվի, ապա ակնհայտ կդառնա, որ անցած տարի գազի սակագինը չհիմնավորված բարձր է եղել, հետևաբար` չհիմնավորված են եղել նաև «ՀայՌուսգազարդի» եկամուտները։
Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազը: Հազար խորանարդ մետր գազը, ըստ «ՀԺ»-ի, Ռուսաստանն այժմ Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն: Այս տեղեկատվության վերաբերյալ թերթը «Հայռուսգազարդից» պաշտոնական հաստատում չի ստացել:
Թերթը գրում է, որ մաքսային ծառայությունը գազի ներկրման հետ կապված ձևակերպումները առնվազն հուլիս ամսվա համար իրականացնելու է նոր գնով: Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնին, ապա, թերթի տեղեկություններով, չի փոխվելու: «Հայռուսգազարդն» ընդամենը փոքրացնելու է իր կողմից ստացվող գազի գնի և սպառողներին վաճառվող գազի գնի տարբերությունը:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Հայաստանն այլևս երբեք չի կարող ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ֆինանսական աջակցություն ստանալ, եթե չվերականգնի կոռուպցիայի և կառավարման մասով Արդարացի կառավարման ցուցիչները: Թերթը գրում է, որ այդպիսի եզրակացության կարելի է հանգել ի պատասխան «ՀԺ«-ի թղթակցի հարցման՝ ՀՀ-ում ԱՍՆ դեսպանությունից ստացված պատասխանից, որում մասնավորապես ասվում է. «ՀՄԿ-ն գործընկերություն է անում լավ կառավարում, ազատ տնտեսություն ունեցող երկրների հետ, որոնք ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի մեջ։ ՀՄԿ ծրագրերին տվյալ երկրի համապատասխանությունը որոշվում է` հիմնվելով ՀՄԿ ցուցանիշների կատարման վրա: Դա գնահատվում է ամեն տարվա նոյեմբերին: ՀՄԿ-ի խորհրդի 2011-ի հունվարին տեղի ունեցած նիստում ՀՀ-ին երկրորդ ծրագիր տրամադրելու թեման չի քննարկվել՝ հաշվի առնելով ՀՀ-ում ՀՄԿ-ի Արդարացի կառավարման ցուցանիշի կատարումը կոռուպցիայի և կառավարման մասով»:
Օրաթերթը գրում է, որ ԱՄՆ դեսպանատան աղբյուրները հաստատել են վերը բերված եզրակացության ճշմարտացիությունը. «ՀՀ-ն նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՄԿ-ին կարող է դիմել մինչև նոյեմբեր, այսինքն՝ վերը նշված ցուցանիշները պետք է բարձրանան մինչ այդ»:
Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո, ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Բեգլարյանը այստեղ-այնտեղ հայտարարում է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Հաշվի առնելով, թե ինչ աղմուկով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բեգլարյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից, երեկ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՀԿ-ն Գագիկ Բեգլարյանին ընդգրկե՞լ է իր այն ցուցակում, որի գոյության մասին արդեն մամուլում հրապարակումներ են եղել. «Եթե Բեգլարյանը նման ցանկություն հայտնի, դա կքննարկվի կուսակցության խորհրդում։ Թե համամասնականի, թե մեծամասնականի դեպքում որոշում պետք է կայացնի կուսակցությունը, ու այդտեղ չեմ կարծում, թե խնդիր կա, մանավանդ, որ Գագիկ Բեգլարյանը շարունակում է մնալ ՀՀԿ անդամ»,- պատասխանեց Սահակյանը՝ հավելելով, որ քանի դեռ բավական ժամանակ կա մինչ ընտրություններ, ուստի որևէ ցուցակ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվում։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` իշխանական կուլիսներում մեծ թափով տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստություն: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Մենուա Հարությունյանը, որը թերևս կհեռանա «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից, ցանկանում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվել Էրեբունի համայնքում: Եվ այդ «հողի վրա» նախօրեին, ըստ թերթի ստացած հավաստի տեղեկությունների, նրա և Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ էդո) որդիների միջև կոնֆլիկտ է առաջացել: Խոսակցություններ կան, որ բանը անգամ ծեծկռտուքի է հասել:
«ՀԺ»-ի հետ զրույցում Մենուա Հարությունյանն ասել է. «Ես էլ եմ այս առավոտ լսել, որ խնդիրներ եմ ունեցել, բայց ոչ մի բան էլ չի եղել»: Ըստ նրա՝ պարզապես ինքն Էրեբունի համայնքում իր նկարներն է կախել իրեն պատկանող գովազդային վահանակների վրա, ինչից աղմուկ է առաջացել, որ նա իր թեկնածությունն առաջադրելու է խորհրդարանական ընտրություններում: «Ինչպես հասկանում եմ, էլի մարդիկ կան, որ ցանկանում են թեկնածություն դնել, և նման աժիոտաժ է առաջացել»: Թերթի հետ զրույցում Մենուա Հարությունյանը հաստատել է, որ ինքը կարող է սույն ընտրատարածքում թեկնածու առաջադրվել: «Ես մեծամասնականով որ առաջադրվեմ, կամ էրեբունիում եմ առաջադրվելու, որտեղ ապրում եմ, կամ՝ Մեղրիում, որտեղ ծնվել եմ»,- ասել է Մենուա Հարությունյանը:
«ՀԺ»-ն նշում է նաև, որ, ըստ շրջող լուրերի, սույն համայնքում իրենց թեկնածությունն են ցանկանում առաջադրել նորաթուխ ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանը կամ նրա ՀՀԿ-ական որդին՝ էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսան, գործարար Հրանտ Վարդանյանի որդին՝ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Կարեն Վարդանյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը:
Հանրային հեռուստաընկերության լրագրող Արտակ Ալեքսանյանն անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, թե ինքն արդեն նշանակվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն` «ՀԺ»-ին ասել է, որ իր նշանակումը դեռևս չի եղել:
Ըստ թերթի, օդից կախված է նաև Մենուա Հարությունյանի հարցը, որը մինչ այժմ «Արմնյուզի» տնօրենն էր: Հարցին՝ մնալո՞ւ է ինքը «Արմնյուզում», եթե՝ այո, ինչ կարգավիճակով, եթե՝ ոչ, ապա ուր է գնալու, Մենուա Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցը դեռ չի քննարկվել հեռուստաընկերության սեփականատերերի հետ, նրանք արձակուրդում են: Ես ինձ տեսնում եմ «Արմնյուզի» կոմերցիոն բլոկում:
Եթե չմնամ, կարող է կրկին կոմերցիայով շարունակեմ աշխատել «Արմնյուզի» հետ, իմ ֆիրմայով պայմանագիր կնքեմ հեռուստաընկերության հետ և շարունակեմ աշխատել: Արտակը զբաղվելու է վարկանիշներով: Ինչքան հասկանում եմ, նրա առջև խնդիր է դրված՝ բարձրացնել հեռուստաընկերության վարկանիշը»:
«ՀԺ»-ի տեղեկություններով, ՀՀ զինված ուժերում արդեն իսկ սկսվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվելիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները, որը նվիրված է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին։
Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 21-ին զորահանդես անցկացնելու մասին առաջին անգամ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ այս տարվա հունվարի 28-ին, Հայաստանի զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Սակայն այդ հայտարարությունից հետո, ըստ թերթի, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սրբագրումներ մտցրեց կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքներում։ Խոսքը այս տարվա հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած զորահանդեսի մասին է, որը, թերթի կարծիքով, ստիպել է ՀՀ իշխանություններին Երևանում անցկացնել այնպիսի զորահանդես, որը մասշտաբով և ազդեցությամբ եթե չգերազանցի, ապա գոնե չզիջի Բաքվի զորահանդեսին։
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.