Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայկական Ժամանակ
Շաքար և ավազ. առաջնորդող Մայիս 22, 2012 | 11:59

«Հայկական ժամանակ».  ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տնյալների, այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի մեծածախ միջին գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարվա ապրիլին` 388 դրամ: Այսինքն` այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով: Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով էլ դրամն է արժեզրկվել, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը Հայաստանում թանկացել է 11 տոկոսով: Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է: Այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամի գինը ուռճացված է 70 դրամով: Մնացածն արդեն պարզ թվաբանություն է. ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ: Յուրաքանչյուր կիլոգրամի մեջ 70 դրամ լրացուցիչ եկամուտը շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան լրացուցիչ, ուշադրություն դարձրեք` լրացուցիչ, 18 միլիոն դոլարի եկամուտ: Իսկ Հայաստան շաքարավազ միակ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի է դարձել վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է:

Ո՞վ կդառնա վարչապետ Մայիս 19, 2012 | 11:41

«Հայկական ժամանակ».  Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են Սերժ Սարգսյանին համոզել` ՀՀ վարչապետ նշանակել «երկու Կարեններից մեկին»:

«Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, թիվ 32 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է:  Մեր աղբյուրները վկայում են, որ այս տարբերակին դեմ չէ նաեւ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սերժ Սարգսյանն էլ, մեր տեղեկություններով, վերջնական որոշում դեռեւս չի կայացրել: Գործող վարչապետի թեկնածությունը նրա համար ընդունելի է միջազգային «ֆեյսի» համար: Սակայն նրան մտահոգում է Տիգրան Սարգսյանի ցածր հեղինակությունը հանրապետության ներսում:

 

 

Բեգլարյանը նախարարական պորտֆելից բացի փոխվարչապետի պաշտոնն է ուզում Մայիս 18, 2012 | 11:13

«Հայկական ժամանակ». Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ:
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Բեգլարյանին պատրաստ է նշանակել տրանսպորտի նախարար, սակայն դժվարանում է փոխվարչապետի հարցում: Եթե այնպես ստացվի, որ Տիգրան Սարգսյանը չմնա վարչապետի պաշտոնում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին այլընտրանք չի լինի, որպես միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների հասնելու ընդունակ վարչարար: Բայց Բեգլարյանին փոխվարչապետի կարգավիճակում չի ուզում տեսնել նաև Տիգրան Սարգսյանը, որը Արմեն Գևորգյանին համարում է իր կառավարության միակ ներկայանալի նախարարը:

Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մասին կա 3 տեսագրություն Մայիս 17, 2012 | 12:13

«Հայկական ժամանակ». Կա երեք տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում և նստում Կարեն Եսայանի մեքենան, և մի քանի րոպե անց մեքենան շարժվում է: Սյս մասին երեկ թերթին հայտնել է Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ տեսագրությունները արված են ավտոլվացման կետի, «Առէկսիմբանկի» և «Դղյակ» համալիրի տեսախցիկներից: Նա անդրադարձել է նաև թերթի երեկվա նյութին, որը վերաբերում էր Եսայանների ընտանիքում կասկածելի մահերին: «Մահվան այդ դեպքերը իրար հետ ոչ մի կապ չունեն, ու պետք չէ կասկածելի բաներ փնտրել»,- ասել է նա և ավելացրել, որ ինքը կասկած անգամ չունի, որ իր որդուն սպանողը արդեն կալանավորված Հարություն Սարգսյանն է: «Խանդի հող ստեղ հաստատ չկա, կոնկրետ չգիտեմ, թե ինչ կա, մենակ գիտեմ, որ մեծ պատվով տղա եմ կորցրել: Ու Վարդան Ղուկասյանն էլ տղայիս սպանության հետ ոչ մի կապ չունի: Հիմա իրա վիճակը գիտե՞ք: Ինքը մեռած ա, թաղած չի: Ինքը աղջիկ էր տվել իմ տղուն»,- ասել է սպանված Կարեն Եսայանի մայրը:

 

Ծառուկյանը Գալստյանին զրկե՞լ է իր խոսնակի պարտականություններից Մայիս 16, 2012 | 13:05

«Հայկական ժամանակ». «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վերջին օրերին կարծես խորը ընդհատակ են անցել: Նրանք, գրեթե առանց բացառության, խուսափում են շփվել լրագրողների հետ. «Բարգավաճ»-ում բավական լարված սպասողական վիճակ է:
Որոշ ԲՀԿ-ականների բջջայիններն ընդհանրապես անջատված են, ոմանք էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ենթադրվում է, որ Ծառուկյանի թիմակիցները անցած Աժ ընտրությունների, ապագա կառավարության, Աժ նոր կազմի և կոալիցիայի վերաբերյալ որևէ հայտարարություն անելու համար շեֆի «դաբրոն» չունեն և խուսափում են անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց: Անջատած է անգամ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի բջջայինը: Երեկ տեղեկություն տարածվեց, թե Ծառուկյանը Գալստյանին զրկել է իր խոսնակի պարտականություններից: Այս տեղեկությունը, սակայն, այդպես էլ ճշտել չի հաջողվել` վերոնշյալ պատճառներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վայր դնել մանդատն ու առաջադրվել նախագահական ընտրություններում Մայիս 16, 2012 | 12:22

«Հայկական ժամանակ».  Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հայտարարված ասուլիսը չկայացավ: «Ժառանգության» առաջնորդն էլի փոշմանել էր ու ասուլիսի չեկավ: Նա, ըստ երևույթին, դեռ պատրաստ չէր լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հարցեր շատ կան:
Բանն այն է, որ ըստ իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների` Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը և առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Նույն աղբյուրները հայտնում են, որ «Ժառանգության» առաջնորդն ամեն ինչ անելու է` ընդդիմադիր դաշտում տեղավորված ուժերի նախագահի միասնական թեկնածու հռչակվելու համար` այդ ընթացքում հարվածներ հասցնելով Հայ ազգային կոնգրեսին և նրա առաջնորդին: Հովհաննիսյանը, ըստ նույն աղբյուրների, փորձելու է իր շուրջը հավաքել Կոնգրեսից դուրս կամ դժգոհ մնացած որոշ շրջանակների ու հնարավորինս շուտ կոնսոլիդացնել այդ տարրերին, քանի դեո Կոնգրեսը չի հասցրել վերակազմակերպվել խորհրդարանական ընտրություններից հետո և կոնսոլիդացնել իր ուժերը: Այս ընթացքում «Ժառանգության» անդամները արդեն իսկ լծված էին Հայ ազգային կոնգրեսի դեմ բուռն գործունեություն ծավալելու «առաքելությանը». լրատվական կայքերում, սոցցանցերում «Ժառանգության» ներկայացուցիչները ԱԺ ընտրությունների ընթացքում նույնպես զբաղված էին բացառապես Կոնգրեսի դեմ քարոզչություն ծավալելով ու այնքան ինքնամոռաց էին դա անում, որ չէին նկատում, որ որևէ քննադատական խոսք չեն հնչեցնում իշխող ռեժիմի, մասնավորապես ՀՀԿ-ի հասցեին: Մի խոսքով, հող էին նախապատրաստում իրենց առաջնորդի ծրագրի իրականացման համար:

Կոալիցիան նույն ձևաչափով կպահպանվի. վարչապետը կլինի Տիգրան Սարգսյանը, Աժ նախագահը` Հովիկ Աբրահամյանը Մայիս 15, 2012 | 11:12

«Հայկական ժամանակ». Մայիսի 17-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, հայտնի կդառնան վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անունները, ինչպես նաև` իշխանական կոալիցիայի կազմը:
Հանրապետական շրջանակները վստահեցնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի հարցը, ըստ էության, լուծված է և, անկախ ՀՀԿ-ԲՀԿ որոշ շրջանակների առարկությունների, ձևավորվելու է: Շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել է նաև Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ, ըստ իշխանական թերթի աղբյուրների, շատ բան հստակեցվել է: Սակայն և´ հանրապետական, և´ ԲՀԿ-ական շրջանակները զերծ են մնում սույն թեմայով որևէ բան պաշտոնապես ասելուց: Ավելին, լրագրողների հետ շփումներից խուսափելու համար այս օրերին շատերն անջատել են իրենց հեռախոսներն ու ընդհատակ անցել, շատերն էլ պնդում են, թե ոչինչ հայտնի չէ կամ իրենք ոչ մի բանից տեղյակ չեն: Իրականում, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, իշխանության ներսում, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու, կոալիցիան նույն ձևաչափով պահպանվելու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նույն պաշտոնում, ԱԺ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը: Երեկ Ազգային ժողովի գրեթե ողջ աշխատակազմի քննարկման թեման այն էր, որ Հովիկ Աբրահամյանը կրկին վերադառնում է խորհրդարան: «Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս», «Ասում են` Հովիկն է դառնալու Աժ նախագահ», «Գիտե՞ք, Հովիկ Աբրահամյանին են նորից բերում»,- իրար էին փոխանցում Աժ աշխատակազմում: Նույն շրջանակները, ինչպես նաև իշխանական աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ-ն պահպանելու է ԱԺ փոխնախագահի իր քվոտան և այդ պաշտոնում կրկին առաջադրելու է Բալասանյանին: ՀՀԿ քվոտայով Աժ մյուս փոխնախագահի պաշտոնի համար խորհրդարանում քննարկվում էր երկու անուն` Սամվել Նիկոյան և Գալուստ Սահակյան: Նայած` թե նրանցից ով կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ըստ այդմ էլ` մյուսը կդառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, չէր բացառվում, որ քարտուղարն էլ դառնա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս ամենը, սակայն, դեռևս ոչ պաշտոնական բնույթ է կրում, և հնարավոր է` վերջին պահին ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվի:

 

Եթե պարզվի, որ Արամ Սարգսյանը ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ. Լևոն Տեր-Պետրոսյան Մայիս 12, 2012 | 11:47

«Հայկական ժամանակ». Թերթի թղթակցի հարցին` ինչպես կմեկնաբանեք Արամ Սարգսյանի հայտարարությանը` իր պատգամավորական մանդատը վայր դնելու և Կոնգրեսից դուրս գալու հնարավորության մասին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.
«Նախ, մինչև մեկնաբանելը նշեմ, ես շատ բարձր եմ գնահատում Արամ Սարգսյանի հետ քառամյա սերտ համագործակցությունը և նրա մեծ ներդրումը Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, տվյալ պահին այն դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»: «Իսկ ինչպե՞ս պետք է պարզվի»,- հետաքրքրվել է «Հժ»-ի թղթակիցը: «Դա կյանքը ցույց կտա»,- պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը՞ Մայիս 11, 2012 | 12:11

«Հայկական ժամանակ».  Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Թերթը հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում:

ԲՀԿ-ն կանգնած է ծանր ընտրության առաջ Մայիս 08, 2012 | 11:04

«Հայկական ժամանակ».  Ներկայումս ՀՀԿ-ն դե յուրե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի եւ կարող է կառավարություն կազմել նույնիսկ միայնակ: Այդ մասին գրում է   «Հայկական ժամանակ» թերթը:

«Բայց կոալիցիա, ըստ ամենայնի, կկազմվի: Կոալիցիոն տարբերակները երկուսն են կամ գուցե նույնիսկ` երեքը: Առաջինը` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն», ինչը քիչ հավանական է, եւ երկրորդը` ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ ինչն ամենահավանականն է: ԱԺ-ում գործող ուժերի հարաբերակցությունը, սակայն, առնվազն երկու բան է նշանակում. Ռոբերտ Քոչարյանը չի նշանակվի վարչապետ: Իսկ 2013թ. նախագահական ընտրություններում կառաջադրվի, թե ոչ` կախված է ԲՀԿ-ի  դիրքորոշումից: Դժվար է պատկերացնել, իհարկե, որ հանուն Քոչարյանի վերադարձի` ԲՀԿ-ն կոնֆլիկտի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ: ԲՀԿ-ն կանգնած է ծանր ընտրության առաջ. Կամ` դառնալ ընդդիմություն, կամ` փորձել 2013թ. նախագահական ընտրություններում վերջին պահին «քցել» Սերժ Սարգսյանին, կամ էլ մնալ Սերժ Սարգսյանի թիմում:

Թե այս տարբերակներից որ մեկը կընտրի ԲՀԿ-ն, այս պահին դժվար է ասել: Համարձակվենք կանխատեսել, սակայն, որ առավել հավանականը երրորդ տարբերակն է»,- գրում է  «Հայկական ժամանակը»:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...