Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Առավոտ
Զղջում է և խնդրում է ներել Հուլիս 20, 2011 | 11:52

ԱՆ «Երևան‑Կենտրոն» ՔԿՀ‑ի կալանավոր Անդրանիկ Պողոսյանը երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել: «Առավոտ»-ի տեղեկություններով, նա նամակ է ուղարկել հանրապետության նախագահին` խնդրելով ներել իր կատարած հանցանքի համար (ծեծի հետևանքով` մահ). «Խորապես զղջում եմ կատարվածի համար: Խնդրում եմ տալ ինձ նոր կյանքի և ճիշտ ապրելու հնարավորություն, որը կնպաստի իմ և իմ ընտանիքի բարոյահոգեբանական վիճակի վերականգնմանը»:  Թերթը հիշեցնում է, որ նախկին թիկնապահը կալանավորվել է 2006 թ.‑ին և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:

«Չունեմ քաղհայց, առհասարակ պարտք ու պահանջ`տուժող կողմի հետ: Պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումս միջգերատեսչական անկախ հանձնաժողովի կողմից, ինձ անհասկանալի պատճառով, արդեն մի քանի անգամ մերժվել է: Ծնողներս գտնվում են վատառողջ վիճակում, ունեն վիրահատության կարիք, ինչպես նաև` խնամքի կարիք: Ունեմ սոցիալական վերականգնման լուրջ խնդիրներ, որոնք կարող են իմ ընտանիքը թողնել անօթևան վիճակում: Այնքան հուսահատված եմ, որ քիչ է մնում դիմեմ ինքնասպանության»,‑ըստ թերթի` նախագահին ուղղված նամակում գրում է նախկին թիկնապահը, խնդրում` ներել իրեն և ասում, որ անզգուշության հետևանքով է ինքը դարձել անազատ:

Եթե Աբովյանին տեսնող է եղել, թող ձեն հանի Հուլիս 19, 2011 | 12:11

«Առավոտ»-ը գրում է, որ ԵՊՀ-ում երեկ տեղի է ունեցել հայոց լեզու և հայ գրականություն առարկայի բանավոր քննությունը, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 4 դիմորդ: Առարկայական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Թելյանը լրագրողներին հայտնել է, որ քննության ընթացքում բազմաթիվ զվարճալի միջադեպեր են տեղի ունեցել: Օրինակ, մի դիմորդ ասել է, թե Խաչատուր Աբովյանը երկու տարի առաջ տնից դուրս է եկել և չի վերադարձել: Մեկն էլ նշել է, թե Գրիգոր Նարեկացին 20-րդ դարի բանաստեղծ է: Ըստ մեկ ուրիշ դիմորդի` «Վարդանանք» վեպի հեղինակը Րաֆֆին է: Հուլիսի 15-18-ը կայացել և ավարտվել են բանավոր քննությունները: Անգլերենից հուլիսի 15-ին քննություն է հանձնել 75 հոգի, 3-ը` անբավարար են ստացել, միջին միավորը 11,6 է: Հուլիսի 17-ին նույն առարկայից քննությանը մասնակցել է 72 հոգի, 7-ը անբավարար են ստացել, միջին միավորն է 11,2:

Իսպաներենից քննություն է հանձնել 2 մասնակից, մեկը ստացել է 19 միավոր, մյուսը` 17: Իտալերենից քննություն է հանձնել 1 մասնակից, ստացել է 17 միավոր, ռուսերենից 2 օրերին քննություն է հանձնել 25 հոգի, գրանցվել է 9 անբավարար: Այս առարկայից միջին միավորը 9 է: Գերմաներենի քննությանը 13 հոգի է մասնակցել, 2-ը` «կտրվել են», միջին միավորը 12,5-ն է: Ֆրանսերենն ունեցել է 11 մասնակից, բոլորն էլ հաղթահարել են նվազագույնի շեմը, միջին միավորն էլ 11,9 է: Հայոց լեզու հուլիսի 15-ին հանձնել է 52 դիմորդ, 22-ը` անբավարար են ստացել:

 

«Հողային լեզվակռիվը» քաղաքական փաստարկ չէ Հուլիս 15, 2011 | 11:54

 

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները նորից գալիս են տարածաշրջան։ Նրանց գործուղած երկրները հասկանում են, որ մի քանի ամսից մերոնք, իսկ այնուհետև ադրբեջանցիները` կասեն. «Մեզ մոտ ընտրություններ են, մենք կարգավորմամբ չենք կարող զբաղվել»: Ժամանակը, հետևաբար, սուղ է, բայց ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից պատրաստակամություն` կատարելու իր քայլերը, համաձայնելու Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակին և հետագայում՝ «չսահմանափակված օրակարգով» հանրաքվեին, ինչպես որ դա նախատեսվում է «մադրիդյան սկզբունքներով»: Հայաստանի կողմից, որքան հասկանում եմ, համաձայնություն կա «դրա դիմաց» Ղարաբաղը շրջապատող շրջաններից դուրս գալու՝ նույն «սկզբունքների» համաձայն։ Բայց «դրա դիմաց» և ոչ թե «հենց այնպես», ինչպես որ դա ուզում է Ադրբեջանը:

Մի խոսքով, կողմերի դիրքորոշումները պարզ են` այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Բայց մեր ժողովուրդների հասարակական ընկալման մակարդակով նույնպես չկա փոխզիջումների ընկալման անհրաժեշտությունը: Այսինքն` այն, ինչին համաձայն է Հայաստանը, և այն, ինչին դեռևս համաձայն չէ Ադրբեջանը (բայց թերևս ստիպված կլինի համաձայնել` միջազգային զարգացումների տրամաբանությունն է դա հուշում), ընկալում է որպես անընդունելի և միակողմանի զիջում: Եթե դուք բացեք ցանկացած համացանցային քննարկում, ապա ականատես կլինեք երկու ազգերի լեզվակռվին, որը շատ հազվադեպ չի վերածվում երկուստեք սեռական բնույթի հայհոյանքների: Լեզվակռվի էությունը հետևյալն է. Ղարաբաղը բնիկ հայկական (ադրբեջանական) հող է, հետևաբար, դուք (մեջբերում եմ «բանավեճի» ամենամեղմ արտահայտությունը) «չմո» ազգ եք, իսկ մենք` ոչ: «Մեր պատմական հողը լինելու» փաստարկը քաղաքական չէ, անիմաստ է և տանում է փակուղի»:

 

Երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել Հուլիս 14, 2011 | 11:49

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Վերջերս ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք համոզվելու, թե որքան ծանր ու անշնորհակալ գործ է որևէ քաղաքական թիմի անդամ լինելը։ Չէ, իհարկե, դա ունի նաև անվիճելի առավելություններ՝ ուղեղդ առանձնապես չես լարում, հետևում ես քո առաջնորդի իմաստուն ճառերին ու ելույթներդ կառուցում ես այդ, այսպես ասած, «ծիրին մեջ»։ Վիճակը բարդանում է այն ժամանակ, երբ առաջնորդի կողմից այդ «ծիրը» չի նախանշվում, և դու ստիպված ես կռահել, թե ինչ է «շեֆը» մտածում այս կամ այն խնդրի շուրջ։ Այդ դեպքում, գովազդային լեզվով ասած, երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել։

Սովորաբար ամեն ինչ պարզ է։ Օրինակ, կոալիցիայի անդամ պատգամավորները մասնավոր զրույցներում ինչ ասես չեն խոսում վարչապետի և նրա կառավարության մասին։ Եվ դրա համար օբյեկտիվ հիմքեր, իհարկե, կան՝ կառավարությունն այս երեք տարում պարծենալու որևէ առիթ չունի։ Բայց քանի որ ՀՀ նախագահն ակնհայտորեն վստահում և սատարում է Տիգրան Սարգսյանին, այդ քննադատությունը երբեք չի հնչում հրապարակավ։ Այստեղ ամեն ինչ տեղի է ունենում «թիմային» խաղի դասական օրենքներով»։

 

Պատասխանը մեկն է՝ դեմ ենք առել պատին Հուլիս 13, 2011 | 11:53

«Առավոտն» իր  խմբագրականում կրկին անդրադարձել է արտագաղթի խնդրին. «Ինձ թվում է՝ մեր իշխանությունը մի տեսակ կրավորական է արձագանքում արտագաղթի մասին ահազանգերին: Որքան էլ որևէ պաշտոնական հայտարարության նկատմամբ թերահավատ լինենք, մեզ որոշ չափով կհանգստացներ, եթե կառավարությունը ասեր՝ «սուտ է, որ այս տարվա աոաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 47 հազար մարդ»: Կամ՝ «չափազանցություն է, որ մեր բնակչության 40 տոկոսից ավելին իր ապագան չի տեսնում Հայաստանում»: Քանի որ նման հերքումներ չեն հնչում, պետք է ենթադրել, որ այդ տագնապալի թվերը ճիշտ են:

Հայաստանից գնում են նաև նրանք, ովքեր ստեղծում են բիզնես միջավայրը և, հետևաբար՝ աշխատատեղեր վերոհիշյալ խմբի համար, ինչպես նաև մտավորականները, որոնց գոյությունն այստեղ կոչված է ապացուցելու, որ մենք «բոսյակների» և «չարչիների» երկիր չենք: Որքան էլ վերջին գործոնը երկրորդական թվա, իրականում շատ կարևոր է. նույնիսկ «ամենահասարակ» հայի համար միևնույնը չէ՝ նա ապրում է Վիկտոր Համբարձումյանի կամ Տիգրան Մանսուրյանի՞, թե՞ օլիգարխ դարձած նախկին համբալների երկրում: Երբ հարցնում ես այս «պասիոնար» մարդկանց՝ ինչու՞ են գնում, պատասխանը մեկն է՝ դեմ ենք առել պատին»:

Դա «անհասկացողության պատը» չի, դա կոռուպցիայի, բյուրոկրատիզմի և թայֆայականության պատն է: Յուրաքանչյուր կոմպոզիտոր, որի գործերն այստեղ չեն հնչում, որքան էլ բարվոք լինի նրա կենցաղը, ի վերջո՝ կգնա երկրից: Ցանկացած գործարար, որը հնարավորություն չունի այստեղ ներդրումներ անելու և շահույթ ստանալու (դա էլ իր «ստեղծագործական աշխատանքն» է), նույնիսկ միլիոնատեր լինելով, կլքի Հայաստանը»:

Արգենտինացիները «խո՞րթ» զավակներ են Հուլիս 12, 2011 | 11:56

Հունվարին «Առավոտ» օրաթերթը տեղեկացրել էր, որ  սփյուռքի նախարարության «Արի տուն»  ծրագիրն այս տարի կիրականացվի հունիսի 19 – հոկտեմբերի 9 հատվածում` 10 փուլով: Ըստ թերթի, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ և տղաներ, որոնց կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր` սնունդ և այլն, հյուրընկալ ընտանիքը:

Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Բարով եք եկել հայրենիք» մաղթանքով ընդունել է «Արի տուն» այս տարվա երրորդ` երեխաների թվով ամենամեծ փուլի մասնակիցներին: Թերթի տեղեկություններով` այս փուլում «տուն» է եկել 93 երեխա 16 երկրից` Շվեդիա, Կիպրոս, Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա,  Իսպանիա, Վրաստան, Թուրքիա, Բելգիա և այլն, շուտով նրանց կմիանա արգենտինահայերի մոտ 30 հոգանոց մի խումբ: Թերթի կարծիքով` ուշագրավ է, որ այս 30 հայերի հետ Հայաստան են գալու 14 արգենտինացիներ, որոնք, սակայն, իրենք են հոգալու իրենց ծախսերը, բայց մասնակցելու են «Արի տուն»-ի երեխաների համար կազմակերպվող ծրագրերին ու միջոցառումներին..

 

Գարեգին Բ-ն ցույց տվեց իր դաստիարակությունը, մտածելակերպը, էությունը Հուլիս 09, 2011 | 10:48

Օրաթերթի խմբագիրն անդրադառնում է օրերս ինտերնետում տեղադրված տեսանյութին, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զրուցում է Վրաց կաթողիկոս Իլիա Բ-ի հետ։

Այս տեսագրության մեջ Գարեգին Բ-ն ցույց տվեց իր դաստիարակությունը, մտածելակերպը, էությունը։ Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ նա ոչնչով չի տարբերվում մեր օլիգարխներից, որոնց համար հարաբերություններ պարզելու ձևը «բազարն» է ու «ռազբորկան»՝ համապատասխան բառապաշարով և փաստարկների մակարդակով։ Կաթողիկոսը նաև նման է սերիալային մաֆիոզների, որոնց «պայծառ կերպարը» օրուգիշեր կերտում են մեր հեռուստաալիքները, որպեզի երիտասարդ սերունդն ունենա իդեալ, որին պետք է ձգտել։ Հետևաբար, այն փաստը, որ մենք ունենք այդպիսի ամենայն հայոց կաթողիկոս, պատահականություն չէ՝ դա հայելին է մեր մտավոր և հոգևոր դեգրադացիայի։

Ինձ համար արտառոց էր, մասնավորապես, այն, որ Հայաստանի հոգևոր առաջնորդը փորձում էր Իլիա Երկրորդի հետ խոսել «դու»-ով, ինչին վերջինս մեղմորեն դիմադրում էր։ Ես, իհարկե, չգիտեմ, թե էթիկետի ինչպիսի նորմեր են գործում հայ եկեղեցական «բիզնես-էլիտայում»։ Բայց մեր՝ սովորական հայերի մոտ ընդունված է, որ տարիքով զգալիորեն մեծ մարդու հետ պետք է խոսել «դուք»-ով և անընդհատ չհարվածել նրա ծնկին։

Արթուրիկը «ողջունում է» ընդդիմադիրներին Հուլիս 08, 2011 | 11:20

«Մեր հանրապետությունում բնավ չկա հեղափոխական իրավիճակ, մեր հանրապետությունում կան խնդիրներ, որոնք մենք բոլորս տեսնում ենք: և եթե այդ խնդիրների մասին չխոսենք, չի նշանակի, որ այդ խնդիրները չկան: Մարդիկ սպասում են այդ խնդիրների լուծմանը, և մենք էլ աշխատում ենք այդ խնդիրները լուծել: Եւ եթե այդ խնդիրները բարձրացնում են նաև ընդդիմադիր ուժերը, մենք դա պետք է ողջունենք, առավել ևս, եթե այդ բարձրացման դրսևորումները իրենց մեջ չունեն ծայրահեղականության, արմատականության, ջարդուփշուր անելու էլեմենտներ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյան

Մանկապիղծ հրեշը նաև շանտաժիստ է Հուլիս 07, 2011 | 11:49

«Առավոտ» օրաթերթն անդրադարձել է մանկապղծության համար մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությանը, որն անցել է դռնփակ: Թերթը մի շարք մանրամասներ է ներկայացրել գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, օրաթերթի տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը պատանիների նկատմամբ իր սեռական ոտնձգությունները նկարահանել էր և պահպանել: Որպես օրինակ` օրաթերթը նշում է 13-ամյա պատանու դեպքը, որի հետ ունեցած սեռական բնույթի գործողությունները գործարարը նկարահանել է տեսախցիկով, բացի դա, յուրաքանչյուր անգամ տղային վճարել է 50 հազար և ավելի դրամ:

Երեք այլ պատանիների հետ, ըստ թերթի, Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է խմբակային սեքսով` պարտադրելով նրանց լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ դիրքերում: Այս ամենը նա նույնպես նկարահանել է, ապա, տեղի ունեցածը հրապարակելու սպառնալիքով, նրանց պահել է կախվածության մեջ:

Երկու այլ պատանիների դեպքում Սերոբ Տեր-Պողոսյանը ստիպել է նրանց իր հետ սեքսով զբաղվելուց բացի, համանման գործողություններ կատարել նաև միմյանց հետ:

«Առավոտը» տեղեկացնում է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերն են եղել հիմնականում մոր խնամքի տակ գտնվող տղաները` թվով 10-ից ավելի:

 

16 տարում վիճակը չի փոխվել Հուլիս 06, 2011 | 11:46

«Սահմանադրությունը հայաստանցիների համար չափից դուրս վերացական հասկացություն է, և նրանք դժվար թե պայքարի դուրս գան հանուն լավ կամ վատ սահմանադրության»։ Ըստ «Առավոտ»-ի, ուղիղ 16 տարի առաջ, հուլիսի 5–ի լույս 6–ի գիշերն այդ միտքն է անձնական զրույցում արտահայտել այն ժամանակվա ազդեցիկ պաշտոնյաներից մեկը։ Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ՝ ընդդիմությունն ասում էր, որ սահմանադրության նախագիծը «բռնապետական» է, և ակտիվորեն քարոզում էր, որպեսզի ընտրողներն այդ նախագծին «ոչ» ասեն։ Մեծամասնությունը, հավանաբար, հենց «ոչ» էլ ասաց, բայց ոչ այն պատճառով, որ Հիմնական օրենքով նախագահին չափից դուրս մեծ լիազորություններ էին տրվում, այլ՝ որովհետև այն ժամանակ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին էր, որ քաղաքացիների մեծ մասը վատ էր ապրում և ցանկացած իշխանությանը ու նրա որևէ նախաձեռնությանը «ոչ» պիտի ասեր։ Այդ առումով, ըստ թերթի, վիճակը 16 տարում չի փոխվել, և «բողոքական ոչ»–ը մնում է և դեռ երկար ժամանակ մնալու է ուժի մեջ։ Բայց 95–ի վիճակը, երբ կար ընդդիմություն, և քաղաքացիներն ասացին՝ «ոչ», որն այնուհետև «այո» դարձրին, շատ ավելի գերադասելի էր, քան 2005–ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքը, երբ ընդդիմությունը կատարելապես «կազմաքանդված» էր, ըստ էության՝ ոչ մի բան չէր քարոզում (իբր «բոյկոտում» էր), ժողովուրդն ընդհանրապես չգնաց քվեարկելու, և ոչ մի հանրաքվե էլ իրականում չկայացավ։ Այդպիսով, «այո»–ի վերածվեց ոչ թե «ոչ»–ը, այլ համատարած անտարբերությունը, գրում է «Առավոտ»-ը։

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...