13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Այսօր զուտ Ֆորմալ առումով, բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ-ից, բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր են։ Արդեն հիմա, երբ սպասվում են տեղական ինքնակառավարման ընտրությունները, նկատելի է այն միտումը, որը մշտապես կար մեր քաղաքական դաշտում։
Ընդդիմադիրները կենտրոնանում են ոչ այնքան իշխանությանը քննադատելու, որքան իրար «գաղտնիքները» բացահայտելու վրա։ Ավելի կոնկրետ՝ քանի որ, ասենք, Գյումրիում և Վանաձորում, բացի իշխանության կուսակցությունից, ընտրություններին մասնակցելու են ևս 7-8 ընդդիմադիր կուսակցություններ, նրանք խնդիր ունեն ընտրողներին ապացուցելու, որ հենց իրենք են ամենաընդդիմադիրն ու ամենաարմատականը։
Իսկ այդ ցանկությունից անմիջականորեն բխում է այն թեզը, թե ընդդիմադիր մրցակիցները ոչ միայն արմատական չեն, այլև «գաղտնի գործարքների» մեջ են իշխանությունների հետ, դրանց «նախագիծն են», «հաճախորդն են, «դհոլը» և այլն։ Իհարկե, մի քանի ամսից, երբ մեկնարկի խորհրդարանական ընտրությունների պայքարը, այդ խոսակցությունները սաստկանալու են։ Բայց ՏԻՄ ընտրությունները «գլխավոր փորձ» են` նաև այդ առումով։
Ինչ խոսք, կարող են լինել ե՛ւ «գործարքներ», ե՛ւ «նախագծեր»՝ դա աշխարհում ընդունված քաղաքական պրակտիկա է։ Բայց ընդդիմադիրները պետք է հաշվարկեն ՝ այն քարոզչական ռեսուրսը, որը ծախսվում է «դավադրություններ բացահայտելու» վրա, չարժե՞ արդյոք նպատակաուղղել իշխանություններին քննադատելու վրա»,–գրում է թերթի խմբագիրը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
ԱՄՆ-ի հայցով Երևանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին Հայաստանի իշխանությունների կողմից Մոսկվա վերադառնալու թույլտվություն տալը ծանր կարող է նստել Հայաստանի վրա:
Մասնավորապես Հայաստանին կարող են մեղադրել միջազգային քրեական հանցավորությունը պարտակելու մեջ, էլ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից կարող են ՀՀ ֆինանսական ներհոսքերի լուրջ կրճատումներ լինել, տարբեր ծրագրերում բարդություններ: Զենքի ապօրինի առևտրի և փողերի լվացման մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացուն Հայաստանից այդքան հեշտությամբ լքել թույլ տալը կարող է լուրջ վնաս հասցնել նաև երկրի վարկանիշին: Իրավապաշտպանները վստահեցնում են, որ որևէ դեպքում չէր կարելի թույլ տալ հետախուզվող անձին լքել Հայաստանի Հանրապետությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ` այս քայլից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և կառավարությունը ստիպված են լինելու շատ տհաճ հարցերի պատասխանել: Ինչպես նաև առաջիկայում սպասենք ԱՄՆ-ի կոշտ արձագանքին:
«Առավոտ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Որևէ լուրջ իրավական և քաղաքական գնահատական չի տրվել հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության բազմաթիվ ապօրինություններին։ Մասնավորապես, ինձ թվում է, որ Հայաստանում շատ բան կփոխվի, եթե գոնե ՄԵԿ ոստիկան ազատազրկվի՝ նման իրադարձությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար։
Ի՞նչ է մեզ սպասվում աշնանը։ Մի քանի օրից վերսկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը։ Զարուհի Փոստանջյանն առաջին քառօրյայի ընթացքում կփորձի խոսել հուլիսյան իրադարձությունների մասին (բնականաբար, իր՝ հեղափոխականի տեսանկյունից), Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ անջատելու է Զարուհու խոսափողը։ Ընդհանրապես սպասվում են բազմաթիվ բոցաշունչ ու չափազանց գեղարվեստական ելույթներ։ Կայքերի մեծ մասը և Ֆեյսբուքը, ինչպես ասում են, «ղժալու» են դրանց վրա։ Այդ տեղեկատվական աղմուկի ներքո կտապալվեն Ընտրական օրենսգիրքը բարելավելու բոլոր փորձերը, և երրորդ ընթերցմամբ կընդունվի հարկային օրենսգիրքը, որի նպատակն է հավելյալ գումարներ հավաքել «սպիտակ» եկամուտներ ստացող քաղաքացիներից ստվերում թողնելով «սևերին»։ Էլ չասեմ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթելու են հիմնականում իշխանության թեկնածուներն ու կուսակցությունները։
Մի խոսքով՝ սպասվում է «հետաքրքիր» աշուն»:
«Առավոտ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Հունաստան, Սամոսա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ: Փիլիսոփա Քսանֆը, որոշակի «գրադուսի» տակ գտնվելով, գրազ է գալիս իր ընկերոջ հետ, որ կկարողանա խմել մի ամբողջ ծով: Պարտվելու դեպքում նա պարտավորագիր է գրում՝ ընկերոջը հանձնել ունեցվածքը: Սթափվելով՝ նա սկսում է ելքեր փնտրել, թե ինչպես հնարավոր է հետ կանգնել իր անհեթեթ խոստումից: Օգնության է գալիս նրա ստրուկ Եզոպոսը, որը խորհուրդ է տալիս փիլիսոփային ասել հետեւյալը. «Ես պարտավորվել եմ խմել ծովը, բայց ոչ՝ այդ ծովի մեջ հոսող գետերը: Այ, եթե դուք ինձ տաք առանձին, մեկուսացված մի ծով, ես այն կխմեմ»:
Եվ քանի որ այդպիսի ծով Քսանֆին ոչ ոք չէր կարող տրամադրել, հարցն ինքնին լուծվել է:
Գիլյերմե Ֆիգեյռեդոյի պիեսի այս դրվագն ինձ հիշեցրել է Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող իրադարձությունները: Իշխանությունը խոստացել է բավարարել քվեարկության գործընթացը՝ կատարելով ընդդիմության պահանջների մի մասը: Բայց դա արել է պայմանական եղանակով՝ եթե փող լինի տեխնիկական նորամուծությունների համար: Բայց քանի որ օրերս «պարզվել է», որ եվրոպական կառույցները փող չեն տալիս, ակնհայտ է դարձել, որ այդ բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել:
Ամբողջ խնդիրն այն է, որ «փող ուզողը» հենց իշխանություններն էին, կառավարությունը: Ոչինչ չէր կարող ստիպել նրան մեծ ջանասիրություն չդրսեւորել «փող ուզելու» հարցում:Ա րդյունքում բոլոր տեսակի քննարկումները, վեճերը «4+4+4»-ը, համաձայնությունները, փոխզիջումները եւ այլն, բացարձակապես անիմաստ դուրս եկան: Իշխանությունը չի հրաժարվում կատարել Ընտրական օրենսգրքի հիշյալ բարեփոխումները՝ ցույց տվեք այն ծովը, որի մեջ գետեր չեն հոսում, եւ մարդիկ այդ ծովը կխմեն:
Հայաստանի համար արդար, հասարակության մեծամասնության համար ընդունելի արդյունքներով ընտրություններ անցկացնելը ռազմավարական, ավելին՝ անվտանգությանն անմիջականորեն առնչվող խնդիր է։ Եթե քաղաքական ուժերը վստահ են, որ նախատեսված տեխնիկական նորամուծությունները գոնե 50 տոկոսով մեղմում են 21 տարի շարունակ հնչող մտահոգությունները, ապա դրա համար ոչինչ չարժե խնայել (անգամ բյուջեի գումարները), եւ եթե իշխանությանը խաբել են, ու պատրվակ է գտել այդ նորամուծությունները չիրականացնելու, ապա դրա դեմ պետք է պայքարել բոլոր օրինական միջոցներով։
Սակայն եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող այս նախագիծը, միեւնույն է, որեւէ շոշափելի արդյունք չի տա (ինչին, ճիշտն ասած, ես ավելի շատ եմ հակված), ապա, կներեք, բոլոր «4»–երը պետք է խոստովանեն, որ իզուր ժամանակ են ծախսել եւ զբաղեցրել հասարակության ուշադրությունը։
Իրականում արդար ընտրությունները ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր են։ Կարծում եմ՝ որեւէ քաղաքական գործիչ այդ թեզի հետ չի վիճի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սահմանադրությունը չէր խանգարում, որ Բերձորում Նախախորհրդարանի դեպքերը տեղի ունենան, Սահմանադրությունը չէր խանգարում, որ պատգամավորին օրը ցերեկով ծեծեն»,- երեկ անդրադառնալով Արցախում սահմանադրական փոփոխություններին՝ ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ մարդու իրավունքների և կառավարման մոդելի տեսանկյունից ներկա համակարգում որևէ խնդիր չի տեսնում։ Սակայն, ըստ Արմեն Գրիգորյանի, ահազանգ է այն հանգամանքը, որ փոփոխություն է կատարվում իշխանության կայունությունը պահելու համար, ինչը ամենավտանգավոր բաներից մեկն է։
«Արցախում, երբ այդ փոփոխությունները կատարվեն, անցումային դրույթներ սահմանվեն, պետք է երեք տարի անցումային դրույթներում ապրել, երբ այն կողմում պատերազմի վտանգը լուծելու փոխարեն՝ խնդիր է դրվում Սահմանադրություն փոխել լրիվ այլ նպատակով։ Որևէ մեկը չի հիմնավորել, թե ինչու Արցախում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն, և ներսից հանրության կողմից այդպիսի պահանջարկ չի ձևակերպվել։ Վերևից ներքև իջնող ինչ-որ պահանջարկ է, որն Արցախին ևս մեկ անգամ կարող է վտանգի առաջ կանգնեցնել»,– ասաց Արմեն Գրիգորյանը։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Պարզվում է՝ թարմ ու որակյալ մթերք սպառելու ձգտում ունեցող հայաստանցիները ողջ օգոստոս ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել ՌԴ-ից ներկրված հավկիթներ։ Ըստ որում՝ ճարպիկ հայ գործարարներից մեկն ինչ-ինչ նպատակներից ելնելով ռուսական հավկիթներն իրացրել է հայկականի անվան տակ։ Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներ և խանութներ մեր շրջայցը ցույց տվեց, որ ռուսական հավկիթները որոշ դեպքերում իրացվում են «Հավիցա» (Բաղրամյանի թռչնաֆաբրիկա) և ԳԹՖ (Գնդեվազի թռչնաֆաբրիկա) ապրանքանիշների դրոշմակնիքներով։ Հնարամիտ ներկրողը, սակայն, ապրանքը խանութներ մատակարարել է արկղերով, որոնց վրա արդեն իրական արտադրողի՝ ռուսաստանյան «Նովոռոսիյսկ» թռչնաֆաբրիկայի մակնշումն է։ Հետաքրքիր է, որ մի շարք խանութներում աշխատակիցները բարեխղճորեն տեղեկացնում էին, որ չնայած մակնշմանը՝ հավկիթները ռուսական ծագում ունեն։ Ըստ որում՝ ինչպես երևում է արտադրողի մակնշումից, արտադրանքը թողարկվել է օգոստոսի 12– ին, իսկ Երևանի խանութներում այն իրացվում է տարբեր արտադրման օրերով՝ օգոստոսի 18-26-ը։
Փաստի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Առավոտը» փորձեց կապ հաստատել հայկական երկու ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն պաշտոնապես գրանցված համարներին մեր զանգերն անպատասխան մնացին։ Մինչդեռ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անակնկալի չեկավ՝ նշելով, որ այս օրերին նույն թեմայի վերաբերյալ արդեն ութերորդ ահազանգն է ստանում՝ տարբեր լրատվամիջոցներից ու քաղաքացիներից։ «Մենք այս պահին ունենք Հայաստանում գործող յոթ թռչնաֆաբրիկա, որոնք կարող էին ապահովել սպառողական շուկայում այդ բացը։ Եվ միությանը, և արտադրողները դեմ են ներկրելուն, առավել ևս՝ ամառվա այս ծանր շրջանում։ Ներկրոմը միայն մեկ դեպքում՝ կարող Է արդարացված լինել ՝ արտադրական-տեխնոլոզիական նրբություններից ելնելով՝ տարին երկու անգամ խզվածք Է առաջանում շուկայում, մինչև որ նոր ներկրված վառեկները դառնում են ածող հավեր։ Որոշակի ժամանակահատվածում սպառողական շուկայում դեֆիցիտ Է առաջանում։ Այդ շրջանը համընկնում Է հենց օգոստոս ամսվա հետ։ Եվ այդ շրջանում է, որ ի հայտ են գալիս «ճկուն» կամ «հնարամիտ» բիզնեսմեններ, որոնք ներկրածը հրամցնում են որպես տեղական արտադրանք»,– ասաց մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Ամեն տարի ես աշխատում եմ իմ կարճատև ամառային արձակուրդն անցկացնել եվրոպական որևէ երկրում։ Դա ողջ տարվա լարված աշխատանքից հետո ոչ միայն հանգստանալու և զվարճանալու հնարավորություն է խնայած դրա մեջ էլ որևէ վատ բան չեմ տեսնում), այլև հասկանալու այն մշակույթը, այն հասարակարգը և այն ապրելակերպը, որոնց մեզնից շատերը, կարծես թե, ձգտում են։
Այս տասն օրում մենք եղանք Գերմանիայում և Շվեյցարիայում, մի քանի ժամով էլ նույնիսկ՝ Ավստրիայով և Ֆրանսիայում։ Եվս մեկ անգամ հերքեմ հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ստեղծվող մռայլ պատկերները, որոնցով, ցավոք սրտի, լվանում են նաև հայաստանցիներից շատերի ուղեղները։ Բեռլինի, Պոտսդամի, Մյունխենի, Նյուրնբերգի, Զալցբուրգի, ժնևի փողոցներում մենք չտեսանք փախստականների ամբոխներ, ագրեսիվ ասիացիներ, ինչպես նաև՝ ամեն քայլափոխի համբուրվող միասեռականների։
Եվրոպայի մայրամուտի մասին պարբերաբար, դեռևս Հին Հռոմի ժամանակներից պարբերաբար կրկնվող կանխատեսումները խիստ չափազանցված են։
Տեսնում էի հիմնականում կազմակերպված, կարգապահ, բարեհամբույր և քիչ թե շատ բարեկեցիկ մարդկանց, որոնք, իհարկե, խնդիրներ ունեն, բայց նրանց խնդիրները մերի համեմատ այլ բնույթի են և այլ որակի։
Այստեղ, կարծում եմ, ազգային առանձնահատկությունները մեծ դեր չեն խաղում. Գերմանիայում թուրքերի մեծ մասը նույնպես ապրում է «գերմանական կանոններով»։ Դա տարբերություն է մի քանի դարի պատմություն ունեցող պետությունների և 25 տարվա պետության միջև։ Կամ, եթե ավելի պատկերավոր ասենք, տարբերություն է խիստ չվացուցակով աշխատող Ժնևյան տրամվայների և 3-րդ գծից ուղևոր նստեցնող երևանյան «մարշրուտկաների» միջև»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Առավ «Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել իր քահանա լինելը, այն դեպքում, երբ շուրջ 20 տարի ինքը հոգևոր առաքելություն է իրականացրել, որը փաստված է տարբեր միջոցներով։
Տեր Արմենն «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր արժանապատվությունը, որպես քահանա և մարդ, վիրավորած Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը պետք է քրիստոնեական ազնվություն ունենա և հրապարակավ իրենից ներողություն խնդրի՝ ըստ էության, հերյուրանք տարածելու համար։
Տեր Արմենը հայտնեց, որ եթե Վահան սրբազանը դա չանի մինչև գալիք շաբաթվա վերջը, ինքը ստիպված կլինի եկող շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ հրապարակել և նաև ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին և նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչև կարգալուծության հիմք դառնալ»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ամեն հինգշաբթի կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ Է» հիշեցնում, նիստի օրերին այստեղ են կայանում մեկը մյուսից թանկարժեք ծառայողական մեքենաները։ Այս ճոխությունը հատկապես աչք Է ծակում կառավարության շենքի մոտ ցուցարար քաղաքացիների ֆոնին՝ մի մասը վաստակած թոշակն է պահանջում, մյուսը՝ պետության կարիքների համար կորցրած բնակարանը, 3-րդը՝ խաղաղ պայմաններում զոհված որդու համար արդարադատություն։ Վարչապետի հանձնարարությանը՝ կրճատել ծառայողական մեքենաները, կարծես թե տեղ չի հասնում, պաշտոնյաները չեն կարողանում հրաժարվել հարկատուների հաշվին թանկ ու հարմարավետ մեքենաներից. կրճատվեցին միայն չօգտագործվող, անշուք ու անպիտան մեքենաները»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ես միշտ զարմացել եմ, որ ամենաբիրտ, ամենավայրագ բռնությունների կողմնակիցները, իսկ երբեմն նաև՝ մասնակիցները, իշխանությունը կորցնելուն պես դառնում են այնպիսի նուրբ ու զուլալ դեմոկրատներ ու մարդասերներ, որ մայր Թերեզան կամ ակադեմիկոս Սախարովը նրանց կողքին բավականին կոպիտ են երևում։ Այդպիսի մարդիկ, ինչպես հայտնի է, կան թե առաջին և թե երկրորդ նախագահի շրջապատում։ Ես հակված չեմ դա բացատրել բացառապես դերասանությամբ կամ երեսպաշտությամբ։ Մարդիկ իսկապես փոխվում են։ Հակառակ ուղղությամբ էլ են փոխվում։ Նախկին ընդդիմադիրը դառնում է նախարար, և փոխվում է ամեն ինչ՝ դեմքը կլորանամ է, մաշկը սպիտակում է, հայացքը փոքր–ինչ բթանում է, «պարֆումն» ավելի որակյալ է դառնում, իսկ «բարևը» (ուղղված մեզ՝ շարքային մահկանացուներիս) դառնում է ավելի «ներողամիտ»։
Մարդը, մի խոսքով, փոփոխական է ։ Բայց նախ՝ ցանկալի է, որ նա հիշի, որ ոչինչ հավերժ չէ (ծեծված ճշմարտություն է, բայց չափազանց օգտակար)։ Երկրորդ՝ շատ ավելի կարևոր է, որ մարդը գոնե ինքն իրեն հաշվետվություն տա՝ իսկ որո՞նք են իր վարքի իրական շարժառիթները։
Ես որևէ կոնկրետ անձի նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ պետական և քաղաքական համակարգը, որի հիմքը դրվել է 1994 թվականին Վազգեն Սարգսյանի կողմից և, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի բացարձակ թողտվությամբ։ Համակարգի հիմքը հետևյալն է՝ կարելի է շարունակել հերոս և ազգի նվիրյալ մնալ՝ քո պետության ներսում լկտի ապօրինություններ գործելով։
Լևոն Երանոսյանը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է։ Նրա մարմնում դեռ մնացել են թշնամու բեկորներն ու գնդակները։ Դա չի արդարացնում, չէ՞, նրա գլխավորությամբ իրականացված վայրագությունները»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.