13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բուժկենտրոնն է: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով պարոն Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար: Նա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն է:
«Առավոտի» հետ զրույցում Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես– ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։ «Վարդանանց» բուժկենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին։ 1996 թվականին Ալթունյանը հիմնադրել է «ԷՖես» ապահովագրական ընկերությունը, այն հետագայում վերանվանվել է «Ինգո Արմենիա», որի գործադիր տնօրենը պարոն Ալթունյանը եղել է մինչև նախարար նշանակվելը։
Մեր այն հարցին՝ երբ «Ինգո Արմենիայի» ղեկավարն էիք, առողջությունն ապահովագրվողներին ուղղորդում էիք Ձեզ պատկանող «Վարդանանց» կենտրոն, այդպե՞ս է, պարոն նախարարն ասաց. «Այո, այդպես է, նու, ուղղորդելը ո՞րն է, մենք ուղղորդելու իրավունք չունենք։ Ուղղակի ամեն ինչ այնպես ենք կազմակերպել, որ մարդիկ իրենք ուզենան «Վարդանանցում» բուժվել, բարձրորակ ծառայություն ենք մատուցում»։
Թե որը կլինի նորանշանակ նախարարի համարձակ առաջին քայլը, կադրային փոփոխություններ կանի, թե ոչ՝ պարոն Ալթունյանը դժվարացավ ասել, «ես դեռ նախարարության շենք չեմ մտել, ինչպե՞ս կարող եմ պատասխանել։ Պատկերացում ունեմ առողջապահության ոլորտի մասին, բայց այսպես հայտարարություն չեմ կարող անել, կծանոթանամ կառուցվածքին, մարդկանց հետ, նոր կորոշեմ։ Ամեն դեպքում, դա ժամանակի հարց է»:
Առավոտ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ռազմական և տնտեսական ուժերը բաժանել չի կարելի։ Յուրաքանչյուր տնտեսական գոտի ՝ լինի ԵՄ, թե ԵՏՄ, եթե պաշտպանված չէ ռազմական անվտանգության տեսանկյունից, զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այդ սկզբունքով ԵՏՄ տանիքը ՆԱՏՕ-ն է»,- երեկ «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած «Անդրկովկասը ինտեգրացիոն նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ՝ միասի՞ն, թե՞ միմյանց դեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ըստ նրա՝ ԵՏՄ անդամները հենց այդ կառույցում են տեսնում նաև իրենց տնտեսական խնդիրների լուծումները։ «Ադրբեջանը գնաց Թուրքիայի հետ մերձեցման, Վրաստանը՝ Եվրոպայի, Հայաստանը՝ Ռուսաստանի։ ԵՄ-ի հետ երկար տարիներ բանակցություններ վարեցինք, բայց երբ մեզ կանգնեցրին ընտրության առաջ՝ «կամ, կամ…», մենք ընտրեցինք ԵՏՄ-ն։ Դա ճիշտ ընտրություն է»։ Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Ադրբեջանը չի կարող սկսել լայնամասշտաբ պատերազմ, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ոազմական գործակցության հարցերը լուծում է ու տարածաշրջանում թույլ չի տալիս պատերազմ. «Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե իր կամ իր գործընկերների հանդեպ ագրեսիա լինի։ Այնպես որ՝ մենք «միջուկային հովանոցի» ներքո ենք, ինչը չունեն Ադրբեջանը և Վրաստանը»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Դե, լավ, այդպիսի շոուներ մենք ինչքան ենք տեսել։ Այս 18 տարվա մեջ շոուներ շատ ենք տեսել։ Ցավոք, խնդիրն էլ հենց դա է, որ երկիրը գնում է դեպի կործանում, իսկ այդ ամբողջ ընթացքում մեզ ցույց են տալիս շոուներ՝ պահանջկոտ նախարարների, պահանջկոտ նախագահների, պահանջկոտ վարչապետների մասնակցությամբ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պահանջկոտ կեցվածքն ու կառավարության նիստում Արծվիկ Մինասյանի նկատմամբ ցուցաբերած մոտեցումն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ «Եթե երկրի զարգացումը, առաջընթացը կախված լիներ այդ շոուներից, այսօր Հայաստանը ոչ թե Սինգապուրից, այլ Սինգապուրին, Իսրայելին և Շվեդիային միասին վերցրած՝ առաջ էր անցել։ Թեև արդեն պետք է ասել, որ շոուների հարցում էլ ենք հետ ընկնում, թուրքական սերիալներն արդեն ամբողջ Հարավային Ամերիկայում դարձել են մեծ բրենդ»։
Մեր հարցին՝ հայտարարվեց, որ վարչապետին ազատություն են տալու և մեծ հնարավորություններ, ի՞նչ գործիքներ կան նրա ձեռքում, ինչքա՞ն մեծ ազատություն կարող են տալ նրան, որ անգամ շատ մեծ և բարի ցանկության դեպքում կարողանա որոշակի փոփոխություններ անել, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում, թե այսքան ժամանակ մեզ բացատրում էին, որ գազի և էլեկտրականության գները հնարավոր չի իջեցնել՝ հակառակ մեր պնդումների, հիմա ասում են՝ հնարավոր է, մենք հեսա իջեցնելու ենք։ Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ են այս ամբողջ ընթացքում ասում՝ ոչ, բայց հենց գալիս են ընտրությունները, ասում՝ այս հարցը կարելի է լուծել։ Ինձ թվում է հարցի պատասխանը շատ պարզ է՝ ունեն ցանկություն թալանելու, հասկանում են, որ թալանը շարունակելու կարողությունը կախված է ընտրությունների արդյունքից, և ուրեմն գոնե ընտրություններից առաջ կարելի է մի քիչ թուլացնել, թեթևացնել բոլտերը, մի կերպ անցկացնել ընտրությունները և հետո նորից անցնել սիրած գործի իրականացմանը»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ Եռաբլուրում թանկարժեք մեքենաների տեղ ու դադար չկար, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գխավորությամբ, այցելել էին՝ հարգանքի տուրք մատուցելու անկախություն կերտած մեր հերոսների հիշատակին։
Այս մեքենաներին նայելով՝ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը ճիշտ էր։ Իրոք, մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է, և կախարդական փայտիկ էլ չկա, որ այս երկաթե նժույգները նորից դարձնեն դդում, իսկ մնացած գումարով բանակին զենք մատակարարեն և տնտեսություն զարգացնեն»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես սիրում եմ սեպտեմբերի 21-ի տոնը։ Նույնիսկ ավելի շատ, քան Նոր տարին։ Որովհետև տարիները փոխվում են մի տեսակ մեխանիկորեն, մեր կամքից անկախ, իսկ սեպտեմբերի 21-ը՝ պայմանավորված մեր այդ ժամանակվա կամքով։ Շարունակում եմ դա պնդել՝ ի հեճուկս այն բավականին տարածված հայտարարությունների, թե իբր Սովետի քանդվելուց, միևնույն Է, անկախության կստանայինք։ Գուցեև ստանայինք, բայց տվյալ դեպքում կարևոր Է, թե ինչպես։
Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք (տվյալ դեպքում կարող եմ, չէ՞, ասել «մենք») ճիշտ էր իր ընթացակարգով և բովանդակությամբ՝ նաև այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ում հիվանդ մտքով կանցնի նույնիսկ հետագայում վերականգնել Խորհրդային Միությունը կամ «մտցնել» մեզ Ռուսաստանի կազմի մեջ և դրա համար գտնել «իրավական հիմնավորումներ»՝ իբր մենք «սխալ ենք դուրս եկել» ԽՍՀՄ կազմից։
Մենք «դե յուրե» անկախ երկիր ենք. մնացածը, հավատացնում եմ ձեզ, կկարգավորվի։ Կկարգավորվի այնքան շուտ, որքան ամեն մեկս կզգա իր պատասխանատվությունը։ Մեր սխալների մեծ մասը պայմանավորված էր մեր անփորձությամբ։ Մեզ թվում էր, թե բավարար է հայտարարել անկախության, ժողովրդավարության և շուկայական հարաբերությունների մասին, և դրանք ինքնաբերաբար «կիջնեն երկնքից»։ Բայց դրանք (իսկ մեծ հաշվով՝ Պետությունը) պատրաստի «մթերք» չեն, որը մնում է միայն ուտել, դրանք անվերջանալի գործընթաց են, որ պահանջում են ամենօրյա աշխատանք, տանջանք, երբեմն ինքնազրկում և միշտ՝ բարոյական անսասան սկզբունքներ։
Այդքանը գլխի ընկնելու համար 25 տարին, կարծում եմ, բավարար է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գործողություններն ու սկզբունքները պետք չէ ակնկալել «վերևներից», դրանք պետք է կիրառել սեփական կյանքում։ Շատ բարդ է խոստովանել որ մենք դա չենք անում։
…Վատ անկախությունն ավելի լավ է, քան անկախության բացակայությունը»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինձ վրա միշտ ծանր տպավորություն են թողել խոսակցությունները՝ «մեկ ա՝ բան դուրս չի գա», «էս երկիրը երբեք չի դզվելու» եւ այլն։ Ինքնին «էս երկիրը», «էս ազգը» բնորոշիչների մեջ կա քաղքենիական անտարբերություն, երբ մարդը միտումնավոր իրեն հեռացնում է ամեն ինչից (արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները երբեմն սրտնեղած ասում են՝ «Ձեր երկիրը»)։ Եթե մարդը չի ասում՝ «իմ երկիրը», «ես», «մենք», ուրեմն նա ոչ մի շանս չունի ինքնադրսեւորվելու եւ, անկախ բարեկեցության աստիճանից, ունի անտունի հոգեբանություն:
Առավել ցավալի է, երբ նման բան է մտածում պետական պաշտոնյան։ Բարձրաձայն նա, իհարկե, չի տալիս այդ «խեղճացած» գնահատականները եւ միշտ բաներ է արտասանում, բայց ենթագիտակցության մեջ նա իր պետությանը վերաբերվում է որպես «էս երկիր», եւ քանի որ դա այդպես է, նա, իր կարծիքով, բոլոր հիմքերն ունի «էս երկրից» քամելու այն, ինչ իրեն պետք է՝ ստամոքսը լցնելու համար»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանի համոզմամբ՝ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը կոռուպցիայի դեմ կպայքարի ուժերի ներածի չափով։
«Տարբեր մանր ձկների կբռնի, իհարկե՝ եթե վերևից լրջագույն փոփոխություններ լինեն, իրենք էլ կսկսեն ավելի լուրջ աշխատել, խոշոր ձկների հետևից կընկնեն, գլխից կսկսեն բռնել խոշորներին, բայց սպասելիք չունեմ, որ նույն դատախազությանը կանի մի բան, որը դուրս կլինի համակարգի տրամաբանությունից։ Իսկ համակարգը անում է ամեն ինչ, որ կոռուպցիան մեր կյանքում հնարավորինս մեծ դեր խաղա, միշտ մեր մաշկի վրա զգանք»,— ասաց պարոն Հոկտանյանը։
Ըստ նրա, Գևորգ Կոստանյանը շատ ավելի խորքային էր տիրապետում կոռուպցիոն իրավիճակին, «Եկեք հիշենք՝ որտեղից եկավ Կոստանյանը։ Նա մինչ այդ հակակոռուպցիոն մոնիտորինգային հանձնաժողովի նախագահն էր, ի տարբերություն ներկայիս թեկնածուի՝ նա շատ ավելի խորն էր տիրապետում իրավիճակին։ Բայց մի պետական մարմնով գարուն չի գալիս, նույնիսկ եթե այդ պետական մարմինը որոշի լուրջ պայքարել, ի վերջո՝ դա համակարգ է, և համակարգը պետք է փոխվի։ Ինչքան էլ խոստումներ տան, շատ քիչ արդյունքներ կարող են լինել՝ լինի ներկայիս Դավթյանի, Կոստանյանի, թե Աղվան Հովսեփյանի դեպքում։ Սպասել, որ կլինեն ինչ-որ հերոսներ, վառ անհատներ, որոնք, ընդհանուր իրավիճակից ելնելով, ինչ-որ քայլերի կգնան, սա հայաստանյան իրականության հետ չի բռնում»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Երեկ մեռելոց էր, և Եռաբլուր այցելողներին անակնկալ էր սպասվում։ Եռաբլուրի պանթեոն տանող ամբողջ ճանապարհին տեղադրվել են մեր Ազգային հերոսների մասին ցուցատախտակները։ Ուշագրավ է, որ առաջին հայացքից շատերի համար զարմանալի էր՝ ինչո՞ւ է Եռաբլուրի անմիջապես մուտքի մոտ տեղադրվել ՀՀ ՌԴ ռազմավարական հարաբերությանների ջատագով՚ ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի ցուցատախտակը, իսկ Մոնթեի, Թաթուլ Կրպեյանի, բանակաշինության գործում իր մեծ ավանդն ունեցող սպարապետ Վազգեն Սարգսյանի ցացատախտակները՝ Եռաբլուրի մուտքից անհամեմատ ավելի հեռու։
Ակնհայտ է, որ փորձել են Ազգային հերոսների նկարներն ըստ կոչումը ստանալու տարեթվերի տեղադրել։ Վերջինն այդ կոչմանն արժանացել է Ռիժկովը՝ 2008-ին, 2004-ին՝ Շառլ Ազնավուրն ու Քըրք Քըրքորյանը, 1999-ին՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, և այսպես շարունակ։
Բայց անհասկանափ է տրամաբանությունը՝ ինչո՞ւ սկսել Ռիժկովից, երբ նա վերջինն է։ Առաջինն Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, հետո՝ Վիկտոր Համբարձումյանը։ Ի վերջո՝ Ռիժկովից հետո էլ Ազգային հերոսներ չե՞ն լինելու։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտը» ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանում դժվար չէ իմանալ, թե ազդեցիկ դեմքերից ով ինչ է մտածում, որովհետև այդ դեմքերն անեն բազմաթիվ ոչ պաշտոնական «խոսնակներ»։ Նման մոտիվներ էի ես զգացել նաև այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել քաղաքապետի պաշտոնից։ Սկզբում «դրայվ» կար, հետո կորավ՝ չգիտես որտեղ։ Բայց եթե մարդը համաձայնում է որևէ պետական պաշտոնի, նա պետք է մինչև վերջ պայքարի՝ իր գաղափարներն իրականացնելու համար։ Եթե Պողոսը կամ Պետրոսը նրան խանգարում են, ապա նա կամ պետք է նրանց համոզի, որ սխալ են, կամ հասնի նրանց պաշտոնանկությանը, կամ էլ, այո, հրաժարական տա, բայց՝ հրապարակավ բացատրելով, թե որն էր իր գործընկերների սխալը։ Ոչ թե հեռանա «անձնական պատճառներով»՝ նեղացածի տպավորության թողնելով։
Ակնհայտ է, որ օլիգարխիան խանգարելու է նաև Կարեն Կարապետյանին՝ նա «յուրային չէ», որովհետև ոչ թե հայկական, այլ ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչ է։ Բայց բոլոր դեպքերում նրա պաշտոնավարման հետ կարելի է որոշակի հույսեր կապել միայն այն դեպքում, եթե նա մի քանի ամսից չնեղանա և չգնա՝ «խոսնակների» միջոցով բողոքելով, թե նրա փայլուն ծրագրերի իրականացմանը խանգարել են։ Չէ՝ որ մենք դարձյալ գործ ունենք միանգամայն չափահաս և փորձառու անձնավորության հետ»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը հասարակության մեծամասնության, այդ թվում նաև ինձ համար մի տեսակ վիրավորանքին համարժեք նշանակություն ունի։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարգանքի է արժանի, քանի որ անկախ պետականության կերտման գործընթացին «թևերը քշտեց», աշխատեց, իհարկե, մինչև այն պահը, երբ նահանջ տրամադրություններ որդեգրեց։ Նրանից հետո եկավ, այսպես ասած, մանր խուլիգանների ժամանակը։ Ռոբերտ Քոչարյանն այդ մանր խուլիգաններից առաջինն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին և դրանում հնչած տեսակետներին։
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, անդրադարձել է Ղարաբաղի հարցին, Հայաստանի արդի տնտեսական վիճակին և «Սասնա ծռերի» գործողություններին։ Երեք հարթություններում էլ Ռոբերտ Քոչարյանը բացասական երանգներով է գնահատել գործող իշխանությունների քաղաքականությունն ու կեցվածքը։
Սուրեն Սարգսյանը հիշում է, որ 1990-ականներին, երբ ինքն աշխատում էր «Լրաբեր» լրատվական ծրագրում, մի օր եթեր է հեռարձակվում կիսաօլիգարխ մի անձի հարցազրույցը։«Այդ ժամանակ պատգամավոր Վանո Սիրադեղյանը մի ամբողջ պատմություն սարքեց խմբագրի գլխին։ Հարցադրումը հետևյալն էր՝ տղերք են, աշխատում են, ապրում են, բայց նրանք ով են, որ հեռուստատեսությամբ երևան»,- պատմում է մեր զրուցակիցը ՝ վերհիշելով, որ այդ ժամանակվա «հարսանիքային» երգիչներից մեկն էլ խոստացել էր ոսկյա անիվներով մեքենա նվիրել այն մարդուն, ով հեռուստատեսությամբ կցուցադրի իր ելույթները։ «Այսինքն՝ այդքան անընդունելի էր հասարակության այդ խավին իբրև լավի օրինակ ցուցադրելը։ Բայց Քոչարյան Ռոբերտը բերեց ու այդ հանցախումբը դարձրեց ԱԺ պատգամավոր։ Քոչարյան Ռոբերտը բարոյականության բոլոր նորմերը խախտել է, և հիմա այդ մարդը խոսում է երկրից, պետությունից, «Սասնա ծռերից»։ Անկեղծ ասած, իմ կարծիքով՝ «Սասնա ծռերը» պետք է Քոչարյան Ռոբերտի առանձնատունը գրավեին և իրենից պահանջեին Հայաստանից գողացած արտաքին պարտքը ՝ շուրջ հինգ միլիարդ դոլար»,— ասում է Սուրեն Սարգսյանը՝ հարց ուղղելով ժամանակին երկրի գլխավոր դատախազ, այժմ Հատուկ քննչական ծառայության պետ Աղվան Հովսեփյանին՝ ինչո՞ւ չի քննում Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոնական չարաշահումների փաստերը, մասնավորաբար՝ այն իրողությունը, թե ինչպե՞ս է հնարավոր, որ «տրեխավոր մեկը տասը տարում, պաշտոնական թվերով, մոտ հինգ միլիարդ դոլար փող աշխատի»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.