23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երեկ կեսօրին Երևանում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը հերթական անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ իշխանությունները հայտարարում են, թե իրենք աշխատանքներ են կատարել փողոցների ջրահեռացման ուղղությամբ, փաստը հուշում է, որ նրանց խոսքը տարբերվում է գործից, գրում է «Առավոտ» օրաթերթը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը. «Դժվարանցանելի էին դարձել մայրաքաղաքի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Ռուբինյանց փողոցներն ու Ազատության և Հերացի պողոտաները: Չէր գործում անգամ իշխանությունների կողմից մեծ շուքով բացված Խանջյան փողոցի թունելների ջրահեռացման համակարգը: Իսկ Նոր Նորք վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող գլխավոր փողոցում հսկայական լիճ էր գոյացել, և ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ: Այստեղ վարորդներին օգնության էր հասել աղբատար ավտոմեքենան, որը պարանի օգնությամբ մեքենաները հատ-հատ դուրս էր բերում ջրից»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, որ իր եղբորը`Տիգրան Փոստանջյանին հունիսի 3-ին համաներմամբ ազատ արձակելու որոշումը «բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում»:
Օրաթերթի դիտարկմանը, թե Տիգրան Փոստանջյանը դատավարության ընթացքում ի վերջո չառարկեց, որ իր նկատմամբ կիրառվի համաներում`«Ժառանգության» պատգամավորն այսպես է պատասխանել. «Սա ճնշման ներքո ընդունված որոշում էր: Եվ այստեղ միանշանակ է օրենքի պահանջների խախտումը: Եթե հատկապես կար համաներման ակտ կիրառելու հնարավորություն, ապա պետք է շարունակվեր դատաքննությունը, և նրան անհապաղ կալանքից ազատեին: Մինչդեռ դատարանն այդ միջնորդությունը չբավարարեց ու որոշեց, որ ավելի լավ է`այս ճանապարհն ընտրեն»…
Թոխմախի Մհերը վարչապետին չի մտահոգում
Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում երեկ հայտարարել էր, թե ինքը չի ճանաչում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս առթիվ Տիգրան Սարգսյանի մտերիմ շրջապատից մեկը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք առանձնապես չեն մտահոգվում այդ փաստի առթիվ, քանի որ կառավարության ղեկավարն ու Թոխմախի Մհերը գտնվում են այլ արժեքային հարթություններում:
«Եթե Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան դառնան Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն կդառնա ավելի վատը: Կդառնա Եվրոպայի խորհրդի նման, որտեղ կան բազմաթիվ ազգեր, ներկայացված են բազմաթիվ երկրներ, բայց, ցավոք, չկա իսկական համագործակցություն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ նշած երկրները դառնան ԵՄ անդամ, հույս ունեմ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան և միության իրական այլ անդամները կստեղծեն նոր Եվրոպական միություն»,- «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում, խոսելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրում ներգրավված երկրների`ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հեռանկարների մասին, կարծիք է հայտնել չեխ փորձագետ, Միջազգային հարաբերությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Վացլավ Նեկվապիլը:
Հարցազրուցավարի դիտարկմանը` այդ դեպքում մի տեսակ անհեթեթ չե՞ն ստացվում «Արևելյան գործընկերության» ծրագրերը, փորձագետը արձագանքել է. «Այս ծրագրերը, ընդհանրապես, ուղղված չեն ԵՄ անդամ դառնալուն, դրանց նպատակը կայուն և կանխատեսելի հարևաններ ունենալն է, որտեղ պատերազմի վտանգ չի լինի: Այս ծրագրերի շրջանակներում համագործակցող պետություններին պաշտոնապես ասվել է, որ սրանք անդամության նախապատրաստման ծրագրեր չեն: Այս ծրագրերով, եթե, իհարկե, տվյալ պետությունները և քաղաքացիները ցանկություն ունեն, կդառնան եվրոպացի, բայց ոչ երբեք` ԵՄ անդամ»…
Ըստ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության տարածած հաղորդագրության՝ հունիսի 6-ին Հայաստանում նշվելու է «Ռուսաց լեզվի միասնական օրը»։ Տոնակատարության միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսված, ու նաև նախատեսվում է կրթության ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և Հայաստանի ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի միջև։
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. «Վերջերս ընթերցողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ եմ ես հասկանում «պուտինահայ» տերմինի տակ, որը օտագործվել է սոցիալական ցանցում և մեջբերվել է նաև իմ տեքստում։ Թեման, իրոք, հետաքրքիր է։
Եթե կարճ, ապա «պուտինահայը» կոշտ, ավտորիտար, պուտինյան Ռուսաստանի արժեքների վրա կողմնորոշված հայաստանցին է։ Իր ղեկավարության օրոք Պուտինը ստեղծել է մի համակարգ, երբ բոլոր համառուսաստանյան հեռուստաընկերությունները ղեկավարվում էին նախագահական նստավայրից, երբ ընդդիմության հավաքները փաստացի արգելվում էին, երբ, նույնիսկ ռուսաստանյան չափանիշներով, աննախադեպ մասշտաբով ծաղկում էին կոռուպցիան և հովանավորչությունը։ Բնական է, որ Ռուսաստանի հետ հոգևոր, տնտեսական, քաղաքական բազմաթիվ կապեր ունեցող մեր երկիրը ուզած-չուզած ստեղծել է նմանատիպ համակարգ։ Պուտինյան շրջանը առանձնանում է նաև տնտեսական լավ ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին նավթի բարձր գներով և տնտեսական ճգնաժամի բացակայությամբ։
Դա մեծ չափով բարերար էր ազդում նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մեր խոպանչիների, հավանաբար, 90 տոկոսը աշխատում է Ռուսաստանում և, լավ եկամուտներ ստանալով, կարողանում էր դրանց մի մասն ուղարկել իր հարազատներին։ Պուտինյան Ռուսաստանի կարևորագույն «նվաճումներից» է ընդդիմության ոչնչացումը որպես ինստիտուտ։ Երբ չկա սոլիդ, համակարգային ընդդիմություն, փողոց են դուրս գալիս մարգինալ, ոչ ադեկվատ մարդկանց փոքր խմբեր, որոնց Ռուսաստանում անվանում են «դեմշիզա»։ Հայաստանում էլ նույնը կլիներ, եթե քաղաքականություն չվերադառնար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ՀԱԿ-ի որոշ մասում էլ կան «շիզա»-ի տարրեր…»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարականից հետո անցել է ավելի քան մեկ ամիս: Երեկ քրգործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է. «Մարտի 1»-ի ու, մասնավորապես, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման առումով նոր բան չկա: «Առավոտ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:
«Կարծում եմ, այդ գործի բացահայտումը հիմա նորից ՀՔԾ-ին չպիտի հանձնարարվեր: Պիտի հանձնարարվեր մեկ այլ մարմնի, որն այդ գործով չի զբաղվել և կաշկանդված չէ նոր փաստեր հայտնաբերելով: Մարդուն (Վահագն Հարությունյանին) դնել մի վիճակի մեջ, թե՝ քո դիրքորոշումն այս գործի վերաբերյալ պիտի փոխես, բացահայտում անես՝ չի ստացվի: Նախագահը, եթե նույնիսկ իրականում ուզում է բացահայտումներ անել, դա պիտի անի այլ մարմնի օգնությամբ: Հարցն անգամ այդ գործի նորովի քննության իմիտացիա ստեղծելը չէ, այլ այն, որ այդ հանձնարարականն էլ ի սկզբանե ձախողված է: ՀՔԾ-ն այսօր ի վիճակի չէ այդ գործի քննությունն ամբողջ ծավալով վերցնել իր ուսերին: Մենք (Փաստահավաք խումբը) հարուստ նյութեր ենք հավաքել հենց ՀՔԾ-ի քննիչների թույլ տված կոպիտ սխալների մասին, ու հանկարծ այդ նույն ՀՔԾ-ին լիազորում են այդ գործով նոր գործընթաց սկսել: Այդպես ոչ մի բացահայտում էլ չի լինի»,- ասել է Սեդա Սաֆարյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով օրեր առաջ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության էր կանչվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Օրաթերթի աղբյուրի պնդմամբ, Համբարձումյանի վիճակը լուրջ է, և չի բացառվում, որ այս գործով ներգրավվի որպես մեղադրյալ:
Թերթը հիշեցնում է, որ Թամամյանը կալանավորված է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նրան մեղադրում են 2010 թվականին սպանված Խաչիկ Մկրտչյանի սպանության գործի ընթացքը միտումնավոր խեղաթյուրելու համար:
Երեկ «Առավոտ»-ի խմբագրություն է զանգահարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը և հայտնել, որ հիմնարկի ղեկավարությունը վերջապես բացահայտել է, թե ինչու իրեն չեն համաներում: Պարզվում է՝ պարոն Հացպանյանը չի կրում ազատազրկվածների հատուկ հագուստը և առավոտյան չի կանգնում «ներկա-բացակայի»`այդպիսով չարամտորեն խախտելով կարգապահությունը: «Առավոտ»-ին հայտնի է դարձել ևս մի զավեշտալի մանրամասն. օրերս նրա տուն է այցելել թաղային ոստիկանը, որի վրա դրված էր պարտականություն`վերահսկողություն սահմանել «համաներմամբ ազատ արձակված Սարգիս Հացպանյանի վրա»: Թերթը հիշեցնում է, որ քաղբանտարկյալի «օրացուցային» ժամկետն ավարտվում է հունիսի 9-ին:
Թերթի խմբագիրը գրում է. «Ընդդիմությունը համարում է, որ իր երեք հիմնական պահանջները կատարվել են և, իր ասելով, պայքարելու է միայն մի բանի՝ արտահերթ նախագահական ընտրությունների համար։ Այդ գաղափարն ինձ, ճիշտն ասած, դուր չի գալիս։ Նախ՝ ինձ խոցելի է թվում ընդդիմության այն թեզը, թե արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնելու, քան հերթականները։ 20 տարում ամենաանարդար ընտրություններն անց են կացվել արտահերթ՝ 98 թվականին, երբ իշխանությունը (այդ թվում՝ ՀՀՇ-ական նոմենկլատուրան) ամեն ինչ արել է, որպեսզի ընտրողների բացարձակ մեծամասնության համակրանքը վայելող Կարեն Դեմիրճյանը չդառնա նախագահ։ Այնուհետև՝ բացարձակապես պարզ չէ, թե ինչու է նախապատվությունը տրվում նախագահական ընտրություններին, երբ գործող Սահմանադրությամբ նախագահը չափազանց կաշկանդված կլինի, եթե խորհրդարանում մեծամասնություն չունենա։ Հետևաբար, ԱԺ ընտրություններն ավելի կարևոր են։ Վերջապես, եթե նպատակը հանդարտ, անցնցում իշխանափոխությունն է, ապա արտահերթ ընտրություններն արդեն իսկ ցնցում են»։
Ըստ թերթի, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված ժողովրդահայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների միավորումը, որին միացել է նաև ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, երեկ երկրորդ համաժողովն է գումարել: Ընդունված հռչակագրում մասնավորապես ասվում է, որ միավորումը պատրաստվում է ձևավորել «ազգային ճակատ» և «անզիջում պայքարով տեսանելի ժամանակահատվածում հասնել այնպիսի լայն ու հզոր հասարակական շարժման, որն ի զորու կլինի վերջ դնել արատավոր վարչահրամայական, կլանաօլիգարխային ռեժիմին` գործող իշխանությունների անհապաղ հրաժարականի և արդարության ու ժողովրդավարության վերականգնմանը միտված համակարգի ստեղծման, անկախ պետականության հզորացման և հեղինակության բարձրացման»: Ի թիվս այս խնդիրների` այս ազգային ճակատում կարծում են, որ «երկրում տնտեսական կայունությունն ամրակայելու համար անհրաժեշտ է առավելագույնս խորացնել և ընդլայնել ՌԴ-ի հետ ռազմավարական և բոլոր բնագավառներում սերտ հարաբերությունները` անհրաժեշտ մակարդակի բերելով հարաբերությունները ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ մնացած պետությունների հետ հաստատել փոխգործակցություն այնքանով, որքանով կբխի Հայաստանի գերակա շահերից», գրում է «Առավոտ»-ը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.