23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ռուսական Lifenews գործակալությունը հադորդել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի առաջնությունում կարող է հայկական ակումբ հայտնվել: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գաղտնի բանակցություններ են վարում այդ նախագծի շուրջ»։
Թերթը գրում է, որ երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը շատ արագ ավարտվեց։ Սովորաբար պատգամավորների հարցերն այնքան շատ էին լինում, որ մինչեւ աշխատանքային օրվա վերջը՝ ժամը 18:00-ն, չէր բավականացնում, ուստի հերթագրվածներից ոմանք ստիպված էին լինում իրենց հարցը հնչեցնել հաջորդ հարցուպատասխանի ժամանակ։
«Երեկ, սակայն, հարցուպատասխանն ավարտվեց 18:35-ին. պատգամավորները հարցեր չունեին կառավարության անդամներին։ Անշուշտ, այս կառավարությանը հարցեր ուղղելը պարզապես ժամանակի կորուստ է, եւ սա շատ լավ հասակացել են անգամ մանդատավորները։Հարցուպատասխանի ավարտից հետո հեռուստաընկերությունների օպերատորներն ու լրագրողները միջանցքում դիրքավորվեցին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցեր ուղղելու համար։ Վերջինս, սակայն, չհանդիպեց լրագրողներին, եւ աշնանային նստաշրջանի առաջին հարցուպատասխանն անցավ առանց Սարգսյանի ճեպազրույցի»։
Թերթի հոդվածագիրը գրում է. «Հայաստանում աղմկահարույց պաշտոնանկությունների 90 տոկոսը «մուտիլովկաների» արդյունքում է տեղի ունենում, հետևանքն էլ, որպես կանոն, լինում է, սեփականության կամ ազդեցության ոլորտների (այսինքն՝ ստվերային եկամուտների) վերաբաշխումը։ Որևէ մեկը չի հավատում չէ՞ այն բանին, որ Հայաստանում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են նստել սրճարանում ու բանավիճել, ասենք, երկրի ռազմավարական զարգացման տարբեր հայեցակարգերի շուրջ կամ քննարկել հասարակության բարոյահոգեբանական արժեհամակարգը կատարելագործելու ուղիները։ Հայաստանում դա բացառված է։ Բարձրաստիճան պաշտոնյաները լավագույն դեպքում իրար հետ քննարկում են, թե ում բիզնեսն ինչքան եկամուտ է բերում, ով է իրենցից հարուստ և ոնց անեն՝ նրա ունեցվածքը խլեն։ Հետևաբար՝ երբ խոսք է գնում իշխանական տարաձայնությունների մասին, ակնհայտորեն մեջտեղում բիզնես–շահերն են»։
Պետական միջոցները մսխվում են ոչ միայն ոստիկանության համակարգում (և այլուր), դրանք յուրացվում են նաև Պաշտպանության նախարարության համակարգում։ Այո, զինված ուժերում դրանք անցնում են միլիոնի նշաձողը, և սա նորություն չէ ոչ ոքի համար։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ռազմական ոստիկանությունում կա հարուցված մի քրեական գործ։ Գործը հարուցվել է Պնախարարության վարչության պետերից մեկի՝ ոմն Գևորգյանի վրա, ով զբաղվել է համակարգում իրականացվող շինարարական և տեղաբաշխման աշխատանքների կոորդինացմամբ։
Թերթը հրապարակային հարցեր է ուղղում Պնախարարությանն ու Ռազմական ոստիկանությանը՝ նշելով, որ պատասխանները ստանալուն պես կհամադրեն իրենց ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը, ապա հանես կգան նոր հրապարակմամբ՝ փորձելով հասկանալ՝ Դոնբասից Հայաստան քարածուխ և մազութ մտե՞լ է, թե՞ ոչ։
«ՉԻ»–ն արձանագրում է, որ Մանուկ Վարդանյանը 800 հազար րամ չի մուծել՝որպես իր բնական գազի վարձ։ Այդքան կազմել է Մանուկ Վարդանյանին պատկանող առանձնատան, ժողովրդի լեզվով ասած՝ «դաչայի» գազի վարձը։ Ավելին՝ թերթը պարզել է, թե ինչից է գոյացել այդքան գումարը. նախարարն իր առանձնատան լողավազանն ու շոգեբաղնիքն է «աշխատեցրել», որից էլ գոյացել է 800 հազար դրամ գազի վարձը։
«ՉԻ» տեղեկություններով ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի ծախսը կազմել է 800 հազար դրամ, այսինքն՝ նախարարի մի քանի ամսվա աշխատավարձի չափով։ Թե ի՞նչն է պատճառը, որ շոգ հուլիսին նախարարի ընտանիքն այդքան գազ է օգտագործել, դժվար է կռահել։ Այնուամենայնիվ. փաստ այն է, որ Մանուկ Վարդանյանի ընտանիքը մեկ ամսվա կտրվածքով 800 հազար դրամի գազ է սպառել։
Թերթը գրում է, որ գործարար Սամվել Մայրապետյանի գործերն այդքան էլ լավ չեն: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտայի» իր բաժնեմասը: «Բանն այն է, որ Սամվել Մայրապետյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ քավոր-սանիկային հարաբերություններ ունի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հիմա «ճռռում» է վարկերի տակ: Ինչպես հայտնի է, Մայրապետյանը` Քոչարյանի եւ Գեւորգյանի հովանավորությամբ, զբաղված է էլտար շինարարությամբ:
Շինարարության համար վերցված վարկերի մարման ժամանակն արդեն վրա է հասել, իսկ նրա կառուցած շենքերը դեռեւս չեն վաճառվել. դրանք շարունակում են որպես գրավ մնալ բանկերի ենթակայության տակ: Կամ Մայրապետյանը պետք է մարի վարկն ու շենքերը գրավադրումից « ազատի», կամ էլ բանկերը ստիպված կլինեն «իրենցով անել» այդ շենքերը: Ուստի գործարարը որոշել է իր որոշ բիզնեսները վաճառքի հանել եւ դրանցից ստացված գումարներով փակել վարկերը», — գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ բավականին հետաքրքիր աշխատաոճ է վերջին շրջանում որդեգրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ «Նա իր մոտ է կանչել մի շարք տնտեսվարողների, այդ թվում՝ որոշ օլիգարխների, որոնց հետ նոր խաղի կանոններ է սահմանել։ Վերջինս տնտեսվարողների եւ առանձին օլիգարխների հետ պայմանավորվել է, որ նրանց պարբերաբար, բայց շատ քիչ գումարներով տուգանելու է, որպեսզի ցուցանիշ ցույց տա, թե իբր ոլորտում դրական միտումներ են նկատվում։
Ըստ նոր խաղի կանոնների՝ իրական ստուգումներ, ըստ էության՝ չեն անցնելու, որովհետեւ այդ դեպքում շատ-շատերը պարզապես ստիպված կլինեն շաբաթը մեկ անգամ կլորիկ գումարի չափով տուգանվել։ Իսկ այս դեպքում եւ տնտեսվարողն է քիչ տուգանվում, եւ Արտակ Շաբոյանն է շահած դուրս գալիս՝ վերադասին եւ հասարակությանը ցույց տալով, թե ինչ արյունավետությամբ է աշխատում իր ղեկավարած կառույցը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է կնքել միջազգային մի համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանից աշխատուժ արտահանել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն պետական մակարդակով խրախուսում են արտագաղթը: Բանն այն է, որ այսօր Հայաստանի ցանկացած «իրեն հարգող» պաշտոնյա Էմիրաթներում սեփական բիզնես ունի, այդ թվում`նաեւ շինարարական: Այսինքն`նրանց շատ ձեռնտու է, որ այդ շինարարությունների վրա աշխատեն Հայաստանից տարած «մալյարները», «սվաղչիները», «կաֆելչիկները» եւ այլն, որովհետեւ նրանք հաստատ «էժանով» կաշխատեն:
Պարզապես Հայաստանից հավաքագրված «ուստեքին» իրավական կարգավիճակ է պետք, ինչով եւ, ըստ էության, զբաղված են Հայաստանի իշխանությունները: Պարզ ասած`նրանք կամաց-կամաց ոչ միայն իրենց բիզնեսներն են տեղափոխում արտասահման, այլեւ իրենց ճորտերին, որովհետեւ արտասահմանում հազիվ թե ճորտեր գտնեն: Եվ դա, ցավոք, կատարվում է պետական մակարդակով, այն պարզ պատճառով, որ այս իշխանությունները Հայաստանի բնակչությանը նույնպես իրենց սեփականությունն են համարում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ նախագայ Հովիկ Աբրահամյանը;
Խոսակցություններն այն մասին որ Հովիկ Աբրահամյանը ընկալվում է, որպես Ռոբերտ Քոչարյանի թիմի մարդ, այնքան էլ համոզիչ չեն թվացել Սերժ Սարգսյանին, եւ նրա ընտրությունը` շտաբի պետի մասով, կանգնել է Հովիկ Աբրահամյանի վրա:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.