23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:
Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք:
Նշենք միայն, որ շուրջ 250-հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից: Այստեղ բուժվող հիվանդներին դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է:
Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսվել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցում»:
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների
«Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին ասել է, որ իրենց ժամանակավորապես գործուղել են՝ փող աշխատելու, եւ լավ կլինի, որ Ռուսաստանի «հզոր տղաները» 50-60 տարեկանից հետո մտածեն, թե հայրենիքում ինչ են ստեղծել»:
«ՉԻ» — Սա, ինչ խոսք, տնտեսության զարգացման շատ արդյունավետ տեսլական է։ Հրանուշ Հակոբյանն արմատներով Սեւանի ավազանից է ու հենց այդպես էլ պատկերացնում է զարգացումը՝ հայերը պիտի գնան խոպան, այնտեղ դառնան «հզոր տղաներ» եւ օր ծերության մտածեն հայրենիքում ինչ-որ բան ստեղծելու մասին։
Ընդ որում պիտի համարեն, որ հայրենիքն է իրենց գործուղել փող աշխատելու (եւ ոչ թե «հայրենիքի» մի քանի պաշտոնյաների պատճառով ստիպված են եղել աշխատանք գտնել օտար ափերում՝ ինչպես խոպանչիների մեծ մասը)»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հայաստանի տնտեսության վիճակն իսկապես շատ ծանր է։ Ընդ որում, օբյեկտիվ պատճառները հաշվի առնելով (շրջափակում, նավթի ու գազի պաշարների բացակայության և այլն), կարելի է արձանագրել, որ ։ Այսինքն՝ տարեկան մի 3-4 տոկոս աճ ապահովել, մի կերպ վճարել թոշակները, «ճկռալով» մարել արտաքին պարտքը, հազար ու մի «տրյուկներով» բանակ պահել, և այսպես շարունակ։ Սա, կրկնում ենք, լավագույն դեպքում։
Բայց անգամ դա ապահովելու համար կառավարությունից մեծ ջանքեր կպահանջվեն։ Այն պարզ պատճառով, որ այդ հարցում կարող ենք հույս դնել միայն ներքին ռեսուրսների վրա, իսկ «ներքին ռեսուրսների» սեփականատերերը շատ ամուր են կառչած իրենց ունեցվածքին ու չեն ցանկանում մեկ լումա անգամ զիջել։ Դրա համար էլ ամեն նոր կառավարություն լիազորությունները ստանձնելուն պես հայտարարում է, թե այլևս վերջ, սկսում ենք լրջորեն պայքարել ստվերի և մենաշնորհների դեմ։ Բա ուրիշ ի՞նչ հայտարարեն, եթե այլ ռեսուրս չկա։
Բայց մի ուրիշ օրինաչափություն էլ է նկատվում. ամեն անգամ նման հայտարարություններից հետո անցնում է ընդամենը երկու-երեք շաբաթ, ու համապատասխան պաշտոնյան հայտարարում է, թե գիտե՞ք ինչ, պարզվում է՝ «փաստաթղթերով» ոչ մի մենաշնորհ էլ չկա, եղածներն էլ օբյեկտիվ պատճառներով են առաջացել, այնպես որ՝ բերեք այդ մասով շատ չոգևորվենք ու կենտրոնանանք ստվերի դեմ պայքարի վրա։
Մինչդեռ ստվերի դեմ պայքարն ու մենաշնորհների դեմ պայքարը բոլորովին տարբեր բաներ են, հաճախ՝ նույնիսկ տրամագծորեն հակադիր արդյունքների հանգեցնող։ Նախ՝ մենաշնորհներ ունեն միայն հատուկենտ մարդիկ, և բոլորը շատ ջերմ հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, մինչդեռ «ստվեր» կարող են ունենալ նաև ոչ այնքան հայտնի գործարարներ, ովքեր պարզապես «տակից» լեզու են գտնում միջին օղակների չինովնիկների հետ։ Այնպես որ՝ ստվերի դեմ պայքարելն ու անգամ ժամանակ առ ժամանակ ինչ-որ արդյունքներ ցույց տալը հնարավոր է (և անգամ ցանկալի, որովհետև Սերժ Սարգսյանը կարող է այդ «գործիքով» սեփականության թաքնված վերաբաշխում իրականացնել)։
Բայց պրոբլեմն այն է, որ ստվերի և մենաշնորհների դեմ պետք է պայքարել միայն միաժամանակ, հակառակ դեպքում՝ աչքը շինելու տեղը ունքն էլ կքանդենք։ Թե ինչո՞ւ՝ փորձենք բացատրել։ Ենթադրենք՝ նոր կառավարությունը թևքերը քշտած հարձակվում է ստվերային տնտեսության վրա ու բոլորին բերում հարկային դաշտ։ Ի՞նչ տեղի կունենա։ Բոլոր այն ընկերությունները, որոնք մինչև հիմա մասամբ գործում էին ստվերում, ստիպված կլինեն կամ հեռանալ երկրից, կամ կտրուկ բարձրացնել իրենց ապրանքների և ծառայությունների գները։ Այսինքն՝ Հայաստանում կյանքը կթանկանա։ Իսկ եթե կառավարությունը զուգահեռաբար պայքարեր նաև մենաշնորհների դեմ՝ բոլոր ոլորտներում թեժ մրցակցություն կլիներ, ապրանքներն ու ծառայությունները ոչ թե կթանկանային, այլ դեռ մի բան էլ կէժանանային։ Այսքանը, կարծում ենք, հասկանալի է։
Ու հենց այստեղ է, որ առաջ է գալիս կարևոարագույն հարցը. իսկ իշխանություններին ձեռնտու է, որ կյանքն էժանանա՞, թե՞ թանկանա։ Խնդիրն էլ հենց այն է, որ իշխանությունները չեն էլ թաքցնում՝ իրենց պետք է, որ կյանքը թանկանա։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել և ներկայացրել Հայաստանի ներդրումային «գրավչությունները»՝ բացատրելով, որ գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդը, որ Հայաստանում ներդրումներ անելով՝ կարելի է մտնել ԵԱՏՄ համարյա 200 միլիոնանոց շուկա և այլն։ Մի խոսքով՝ լավ, տեղը տեղին ելույթ է ունեցել։
Միայն թե հարց է ծագում՝ ինչո՞ւ Նյու Յորքում։ Ավելի ճիշտ չէր լինի, եթե Վաչե Գաբրիելյանը Սերժ Սարգսյանին խնդրեր իրար գլխի հավաքել ՀՀԿ վերնախավին, ու հենց նրանց «նեղ կռուգում» էլ բացատրեր, թե որքան գրավիչ է Հայաստանը ներդրումների համար։ Ի վերջո՝ միջազգային կառույցների հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, ամեն տարի Հայաստանից ապօրինի ճանապարհով մոտ 2 միլիարդ դոլար է դուրս բերվում, ու ոնց էլ հաշվենք՝ դրա առնվազն կեսը հենց բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց մերձավորներն են «փախցնում» երկրից։ Ընդ որում՝ այդ գումարները հաստատ չեն քնեցնում արտասահմանյան բանկերում, այլ բիզնեսներ են հիմնում կամ ձեռք բերում, այլ կերպ ասած՝ ներդրումներ են կատարում։ Մի խոսքով՝ Հայաստանը թողած, օգտվում են այլ երկրների ներդրումային «գրավչություններից»։ Եվ սա այն դեպքում երբ Արևմուտքում ստվերում աշխատելն ու հարկեր թաքցնելը շատ ավելի բարդ է, այնտեղ հարկային տեսուչի գրպանը ծրար խցկելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի կոռումպացված մուլտիմիլիոնատերերն այնուամենայնիվ գերադասում «մաքուրով» աշխատել արտասահմանում։
Առաջին և հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում վաղվա օրվա նկատմամբ վստահություն որևէ մեկը չունի, և դա վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին։ Իսկ դա նշանակում է, որ որևէ տեղացի մուլտիմիլիոնատեր Հայաստանում «երկար փողեր» չի ներդնի, այսինքն՝ չի հիմնի այնպիսի բիզնեսներ, որոնք կսկսեն շահույթ բերել միայն 10-15-20 տարի հետո։ Քանի որ մեզ մոտ և ներքաղաքական վիճակն է անկայուն (ցանկացած պահի կարող է իշխանափոխություն տեղի ունենալ, կամ Սերժ Սարգսյանը կարող է «թարս ոտից զարթնել» և ցանկացած պաշտոնյայի կամ օլիգարխի «փողերը տանել»), և արտաքին վտանգներն են շատ առարկայական (ամեն պահի կարող է նոր պատերազմ սկսվել), ուստի բոլորը ձգտում են «արագ փողերի»՝ այսօր գումար ներդրեցիր, վաղը շահույթ ստացար, հաջորդ օրը գործից հանեցին՝ փողերդ առար ու «հայդե Փարիզ»։ Իսկ այդ ձևով տնտեսություն չի զարգանում։ Քանի որ մեզանում «բարեփոխումները շարունակական բնույթ են կրում» (իշխանությունները, չգիտես ինչու, պարծենում են դրանով), պաշտոնանկություններն ու սեփականության վերաբաշխման գործընթացն էլ է շարունակական բնույթ կրում, հետևաբար՝ կապիտալի արտահոսքը չի դադարում։
Հայաստանում իսկապես տարօրինակ մեխանիզմ է գործում։ Ասենք՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյա «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսի ներքո պետությունից մի քանի տասնյակ միլիոն դոլար է գողացել, ու ի վերջո՝ ինչ-ինչ պատճառներով նրան հանել են գործից։ Եվ ի՞նչ, նա պիտի այդ գումարները ներդնի Հայաստանո՞ւմ։ Իհարկե ոչ, որովհետև պաշտոնից զրկվելով՝ նա ստիպված պիտի լինի աշխատել օրենքի դաշտում, այսինքն՝ «սպիտակով», բայց այդ դեպքում մրցակցությանը չի դիմանա. չէ՞ որ նրանք, ովքեր դեռ պաշտոն ունեն, օրենքի դաշտում չեն գործում և արտոնյալ պայմաններում են։ Այսինքն՝ ստացվում է, որ կոռուպցիայի դեմ ընտրողաբար պայքարելը հանգեցնում է կապիտալի արտահոսքի։ Հետո՞ ինչ, որ ժողովրդին կարող է դուր գալ այս ամենը՝ «ինչ լավ ա, էսինչին շուտ պիտի հանեին գործից», բայց այսօրինակ կիսատ-պռատությունը տնտեսության հերն անիծում է։ Իսկ կոռուպցիայի դեմ համատարած պայքարի համար քաղաքական կամք է անհրաժեշտ, որը չկա։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հայաստանում այո օրերին զուգահեռաբար երկու պրոցեսներ են ընթանում, մի կողմից իշխանական բուրգն է «ծյունինգ արվում», մյուս կողմից՝ քաղաքական դաշտը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթով ասպարեզից հեռացնում է իշխանական համակարգի «վարկաբեկված դեմքերին»՝ նրանց փոխարեն նշանակելով իբր չվարկաբեկված, անհայտ ծագման, որպես կանոն՝ հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող և առավելապես ռուսախոս «դրայվ ունեցողներին», ու դրան զուգահեռ՝ քաղաքական ասպարեզ են իջնում համարյա նույնքան անհայտ ծագման «նոր ընդդիմադիր ուժեր»։ Հիշենք ՕԵԿ-ի բավականին հաջող «ռեբրենդինգը», «Լուսավոր Հայաստանը», «Համախմբումը», հիմա էլ, ահա, Վիկտոր Դալլաքյանն է ասպարեզ մտնում՝ «մահապարտ ընդդիմադիրի» դրոշն աջուձախ ծածանելով («եթե իմ կամ իմ ընտանիքի հետ որևէ բան պատահի՝ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»)։ Արթուր Բաղդասարյանի ականջր կանչի, նա էլ էր կոալիցիոն հուշագիրը ստորագրելուց ընդամենը երկու շաբաթ առաջ հայտարարում, թե իշխանություններն իրեն վերացնելու համար սնայպերներ են վարձել։
Բայց խնդիրն, իհարկե, Սերժ Սարգսյանի ստեղծած «կեղծ ընդդիմությունը» չէ։ Ավելին՝ կարծում ենք, որ այդ ուժերից մի քանիսն իրականում այնքան էլ կեղծ չեն։ Հնարավոր է՝ դրանք իսկապես ընդդիմադիր են ու միանգամայն անկեղծորեն են իշխանությունների դեմ ելույթներ ունենում։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանի մոտեցումներն են փոխվել։ Հիմա նրան հենց այդպիսի ընդդիմություն է պետք։ Որ անկեղծ ելույթներ ունենան, միշտ լինեն քաղաքական դաշտի ամենատեսանելի հատվածում, աշխուժություն մտցնեն քաղաքական կյանքում, բայց՝ իշխահափոխություն իրականացնելու ոչ մի շանս չունենան։ Սերժ Սարգսյանին դա ձեռնտու է մի քանի պատճառներով։
- Արտաքին աշխարհին ցույց կտա, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ընդդիմությանն ազատորեն գործում է ու նույնիսկ խորհրդարանում մի 30-40 տոկոս ունի և այլն։
- Ընդդիմության սուր ելույթները նրան հնարավորություն կտան բռան մեջ պահել սեփական թիմին և ժամանակ առ ժամանակ պաշտոնանկ անել ում ուզի՝ դա բացատրելով «հասարակական դժգոհությամբ», որը հաճույքով կփոխանցեն ընդդիմադիրները (մանավանդ որ կարելի է նաև ուղղորդել նրանց)։
- Եթե Սերժ Սարգսյանր ցանկանում է իր և մերձավորների ձեռքում կենտրոնացնել Հայաստանի բոլոր նյութական ռեսուրսներն ու վերահսկել ֆինանսական հոսքերը, նա չի կարոդ թույլ տալ, որ երկրում իրենից բացի այլ օլիգարխներ լինեն։ Դա նրա վրա բավականին թանկ է նստում, որովհետև այդ օլիգարխների «աշխատածը» ինքը կարող էր «աշխատել»։ Բայց մյուս կողմից էլ՝ այդ օլիգարխները նաև այլ ֆունկցիաներ էին կատարում։
Ավելի կոնկրետ՝ տարիներ շարունակ հենց նրանք էին իրենց ռեսուրսներով ձայներ ապահովում ՀՀԿ-ի ու անձամբ իր համար։ Եվ ահա ձևը գտել է՝ եթե քաղաքական դաշտում հայտնվեն «նոր ընդդիմադիրներ», որոնք ընդդիմության բոլոր ֆունկցիաները տեղը տեղին կատարեն, բայց իշխանափոխություն իրականացնելու հավակնություններ չունենան, ինքը հանգիստ կարող է հրաժարվել օլիգարխների ծառայություններից և կամաց-կամաց խլել նրանց ունեցվածքը։ Այնպես որ՝ «նոր սերնդի» ընդդիմադիրներ ունենալը ֆինանսական տեսակետից նույնպես խիստ ձեռնտու է։ Որևէ մեկին վիրավորել չենք ուզում, բայց եթե հովիվը որոշում է, որ հովվաշները չափազանց թանկ են նստում իր վրա, չի կարող հենց այնպես «բրախել» շներին, նախ պիտի գայլերին վերացնի։ Ընդդիմադիր դաշտի «ծյունինգը» փաստորեն հենց այդ հարցն էլ լուծում է։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Մեր տեղեկություններով, մոտ երկու շարաթ առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցնլ քրեական-քաղաքական աշխարհում հայտնի Օդեսայի Արտակի ծննդյան տարեդարձի արարողությունը։ Նրա ծննդյան օրվա հանդիսությանը ներկա են եղել աշխարհի մասշտաբով հանրահայտ դեմքեր։
Ներկա են եղել աշխարհահռչակ մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը, երգիչ Նիկոլայ Բասկովը, ռուսական և հայկական էստրադայի հայտնի դեմքեր։ Տոնական արարողաթյանը մասնակցել են Հայաստանի քաղաքական ու քրեական էլիտայի կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ Ծննդյան հանդիսության պատվավոր թամադան եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության վերջին դրսևորումներն իսկապես տարօրինակ են՝ նա սկսել է հերթով ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ում շնորհիվ մինչև հիմա կարողացել է «տոկոս խփել» և պահպանել իշխանությունը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատճառն այն է, որ նա այլևս չի վախենում ընտրություններից, համարում է. որ քաղաքական դաշտը վերջնականապես բզկտել է, հետևաբար՝ «հին սերնդի ընտրակեղծարարների» ծառայությունների կարիքն այլևս չունի և կարող է հանգիստ ազատվել նրանցից։ Իրականում, կարծում ենք, ճիշտ հակառակն է՝ նա կարգին վախեցած է առաջիկա խորհրդարանական ընտրություններից, դրա համար էլ փորձում է սիրաշահել ժողովրդին՝ գործից հանելով բոլոր նրանց, ում, իր կարծիքով, ժողովուրդը չի սիրում։ Նրա կարծիքով՝ եթե այդպես վարվի, ժողովուրդը կսկսի սիրել իրեն։
Սա, համաձայնվեք, շատ պարզունակ մոտեցում է։ Նախ՝ որովհետև մարդիկ ամենաշատը հենց Սերժ Սարզսյանին չեն սիրում։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ տարիներ շարունակ նա է հովանավորել այդ օդիոզ դեմքերին, ու նրանք հենց Սերժ Սարգսյանի «դաբրոյով» են աջուձախ արել՝ ինչ ուզել են։ Եվ, ի դեպ, չեն էլ թաքցրել, որ ունեն այդ «դաբրոն»։ Երկրորդ՝ Հայաստանի բնակչության 80-90 տոկոսը դժգոհ է ոչ թե որևէ կոնկրետ պաշտոնյայից, այլ ընդհանրապես իշխանական համակարգից։ Երբ մարդիկ որևէ տեղ հավաքված քննարկում են երկրի վիճակը, առավել հաճախ հնչող միտքը սա է՝ «սրանց սաղին պտի վառես»։ Ցավալի է, բայց դա է իրականությունը։ Ուշադրություն դարձրեք՝ մարդիկ ուզում են առանձնակի դաժանությամբ «ջերմամշակման ենթարկել» ոչ թե որևէ կոնկրետ պաշտոնյայի, այլ «սրանց սաղին»։ Իսկ «սրանց սաղի» քաղաքական ու տնտեսական տանիքը հենց Սերժ Սարգսյանն է։
Կկարողանա՞ արդյոք Սերժ Սարգսյանը կադրային փոփոխություններով փոխել իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Կամ, եթե հարցն այլ ձևով դնենք՝ կկարողանա՞ արդյոք նոր վարչապետը հասարակությանը համոզել, որ այն, ինչ կատարվում է՝ լուրջ շրջադարձ է և ոչ թե կոռուպցիոն համակարգի հերթական «ծյունինգ»։ Հասարակության առավել գիտակից հատվածին, իհարկե, համոզել չի հաջողվի։ Նրանք հասկանում են, որ Հայաստանի բոլոր հիմնական պրոբլեմները համակարգային են, ու քանի դեռ համակարգի առանցքը չի փոխվել, ոչինչ չի փոխվի։ Կոպիտ ասած՝ եթե Հայաստանի բոլոր տասը մարզերից հավասարապես արտագաղթում են, նշանակում է՝ մեղավորը մարզպետները չեն (հակառակ դեպքում լավ մարզպետ ունեցող շրջաններից չէին արտագաղթի), եթե գործազրկությունն ու ցածր աշխատավարձերը տնտեսության բոլոր ճյուղերում են՝ ուրեմն մեղավորն այդ ոլորտների համար պատասխանատու նախարարները չեն և այլն։ Այսինքն՝ նախարար ու մարզպետ փոխելով հարց չի լուծվելու, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «չո՛ւրը պիտի լվալ»։
Բայց խնդիրն այն է, որ հասարակության, այսպես ասենք, պակաս գիտակից հատվածին նույնպես խաբել չի հաջողվի։ Չէ՞ որ այդ մարդկանց հիմնական«տեսլականն» այն է, որ լավ իշխանությունը պիտի հարուստներից խլի փողը և բաժանի չունևորներին։ Ու հիմա տեսեք՝ «հարուստներից խլելու» գործընթացը կարծես թե սկսվում է (ՊԵԿ-ում 40 քրեական գործ է հարուցվել մոտ 2,7 միլիոն դոլար չվճարված հարկերի համար), բայց «աղքատներին բաժանելու» մասին խոսք չկա (պաշտոնապես հայտարարվել է, որ ոչ այս տարի, ոչ եկող տարի թոշակները չեն բարձրանալու)։ Պետության կարիքների վրա ծախսելու մասին նույնպես խոսք չկա (եկող տարի բյուջեի ծախսային մասը մոտ 100 միլիարդ դրամով նվազելու է): Այսինքն՝ ստացվում է, որ վաղը «հարուստներից խլելու են, տան հարուստներին»։ Իսկ սա նշանակում է, որ «կադրային ծյունինգով» որևէ մեկին խաբել չի հաջողվելու։ Եվ եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե «տոկոս խփողների» ծառայություններից հրաժարվելու արդյունքում պակաս ստանալիք ձայները կփոխհատուցի ընտրողներին մոլորեցնելով և համեմատաբար ազնիվ ձայներ ստանալով, չարաչար սխալվում է։ Կորուստը փոխհատուցել չի ստացվելու։
ՉԻ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Եվ այսպես՝ նոր կառավարությունը պաշտոնապես հայատարարեց, որ եկող տարի Հայաստանի բնակչությունն ավելի վատ է ապրելու, քան այս տարի։ Դա տեղի ունեցավ այսպես. Կենտրոնական բանկը հայտարարեց, որ դրամավարկային պայմանների մեղմացման արդյունքում 2017-ին գնաճը լինելու է «նախատեսված միջակայքում» (այսինքն՝ 4-5 տոկոս), ֆինանսների նախարարն էլ հայտարարեց, որ 2017-ին թոշակների ու նպաստների աճ չի նախատեսվում։ Մի խոսքով՝ թոշակները մնալու են նույնը, իսկ կյանքը թանկանալու է 4-5 տոկոսով։ Այսինքն՝ սոցիալապես ամենաանապահով խավերի կյանքը 4-5 տոկոսով վատանալու է։
Բայց զավեշտն այն է, որ նոր կառավարությունը փորձում է սրա տակ ինչ-որ գաղափարախոսություն դնել։ Իբր՝ այս ամենը հենց այնպես չի արվում, սա հստակ տնտեսական քաղաքականություն է: Չի կարելի վարկեր վերցել և դրանց հաշվին թոշակ բարձրացնել։ Եվ ընդհանապես՝ ֆինանսների նոր նախարարի մտքերը, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ են։ Նա ասում է, որ վիճակն իսկապես ծանր է, այս տարի բյուջեի մուտքերը նախատեսվածից 80 միլիարդ դրամով պակաս են լինելու, եկող տարի բյուջեի ծախսային մասը նվազելու է մոտ 100 միլիարդ դրամով, թոշակները չեն բարձրանալու և այլն, վերջում էլ ավելացնում է՝ բայց պետք չէ բացասական սպասումներ ձևավորել։ Բա ի՞նչ անենք, տոնական հրավառությո՞ւն կազմակերպենք հրապարակված թվերի առթիվ։
Բայց վերադառնանք թոշակների հարցին։ Ֆինանսների նորանշանակ նախարարն ասում է, որ վերջին 3 տարիների ընթացքամ Հայաստանի պետական պարտքն ավելացել է մոտ 900 միլիոն դոլարով, դա շատ վտանգավոր է, բայց 2017-ին էլ ենք վարկեր վերցնելու։ Միայն թե՝ դրանց հաշվին թոշակ բարձրացնելը սխալ է։ Ճիշտ է ասում իհարկե։ Բայց հարց է ծագում՝ իսկ ի՞նչ նպատակներով վարկ վերցնելն է ճիշտ։ Կովերի կուրծքը գոլ ջրով լվալու վերաբերյալ լեկցիաներ կարդալո՞ւ, ինչ-որ գոյություն չունեցող ենթակառուցվածքներ թղթի վրա «արդիականացնելո՞ւ», կամ գուցե Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը շարունակելո՞ւ։ Թե՞ կոնկրետ նպատակը երկրորդական է՝ կարևորն այն է, որ «քյաշ փող» մտնի Հայաստան, ու տնտեսական կյանքը մի քիչ աշխուժանա։
Բայց տեսեք, թե որն է խնդիրը։ Եթե, օրինակ, թոշակներն ու նպաստները բարձրանում են և 50 հազար դրամի փոխարեն դառնում, ասենք, 60 հազար, այդ գումարն այսպես թե այնպես կայծակնային արագությամբ մտնում է տնտեսության մեջ, որովհետև թոշակառուներն այդ փողը բարձի տակ չեն դնելու։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ հավելյալ 50-60 միլիարդ դրամն անմիջապես հայտնվում է շուկայում և աշխուժացնում տնտեսական կյանքը՝ «ձեռի հետ» էլ մի քիչ թեթևացնում մի քանի հարյուր հազար թոշակառուների սոցիալական վիճակը։ Իսկ եթե վարկ է վերցվում, ասենք, ինչ-որ ոլորտ «բարեփոխելու» կամ «արդիականացնելու» համար, երկրի կյանքում գործնականում ոչինչ չի փոխվում, իսկ այդ գումարների առնվազն կեսը հայտնվում է մի քանի հոգու գրպանում։ Նրանք, որպես կանոն, այդ գումարներն անմիջապես դուրս են բերում երկրից, իսկ վարկն ու դրա տոկոսները հետագայում պիտի փակեն այսօրվա թոշակառուների զավակներն ու թոռները։ Հասկացա՞ք տարբերությունը։ Մի դեպքում՝ շահում է մի քանի հարյուր հազար մարդ, մյուս դեպքում՝ ընդամենը մի քանի հոգի։ Եվ նոր կառավարությունը, հասկանալի է, ընտրում է երկրորդ տարբերակը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ մինչեւ վարչապետ նշանակվելը՝ Ռուսաստանում աշխատելու տարիներին, նրա աշխատավարձը կազմել է ամսական մոտ 132 հազար դոլար։
ՉԻ- Կարեն Կարապետյանն, ինչ խոսք, բացառիկ հայրենասեր մարդ է։ Թողել է իր ամսական 132 հազար դոլարը եւ եկել աշխատելու 2 հազար դոլարից պակաս աշխատավարձով: Այլ հարց է, որ սա նրա հոգեկերտվածքին ամենեւին չի համապատասխանում: Չէ՞ որ տարիներ առաջ նա թողեց Երեւանի քաղաքապետի պաշտոնն ու մեկնեց Ռուսաստան հենց այն պատճառաբանությամբ, որ ավելի լավ (վճարվող) աշխատանք է գտել:
Այնպես որ՝ այստեղ երկու տարբերակ կա. կամ Սերժ Սարգսյանը նրան բացատրել է, որ Հայաստանում վարչապետ աշխատելով կարելի է ամսական 132 հազար դոլարից անհամեմատ ավելի շատ «վաստակել» կամ էլ Կարեն Կարապետյանի կարծիքն ընդհանրապես չեն հարցրել՝ Ռուսաստանում գործից հանել են եւ գործուղել Հայաստան»:
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Եվ այսպես՝ նոր կառավարության վերջին շտրիխները նույնպես դրվեցին, ու կտավն ամբողջական տեսք ստացավ. Վիգեն Սարգսյանը Սեյրան Օհանյանի փոխարեն նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը պահպանեց արտգործնախարարի պաշտոնը։ Այնպես որ՝ կառավարության կազմը հիմա իսկապես «աջափսանդալ» է հիշեցնում։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդպես էլ որևէ մեկը չհասկացավ, թե որն էր կադրային այս փոփոխությունների տրամաբանությունը։
Սկսենք թեկուզ ապրիլյան պատերազմի «կադրային հետևանքներից»։ Այդ պատերազմն ակնհայտորեն մեր արտաքին քաղաքականության լրջագույն ձախողումն էր, ու պաշտոնական քարոզչությունը հենց այդպես էլ ներկայացնում էր խնդիրը։ Չէ՞ որ Ադրբեջանը այդ պատերազմից առաջ երեք տարի շարունակ ինտենսիվորեն զինվել էր՝ ժամանակակից սպառազինություն գնելով մեր ռազմավարական դաշնակցից, պատերազմի օրերին Հայաստանն ու Ղարաբաղն արտաքին-քաղաքական որևէ աջակցություն չստացան, անգամ ՀԱՊԿ-ը ձայն-ծպտուն չհանեց և այլն։ Փաստորեն՝ ստացվում է, որ մեր արտաքին քաղաքականությունը կոպտագույն վրիպումներ էր թույլ տվել, բայց բանակը մի կերպ շտկեց իրավիճակը։ Այդ դեպքում տրամաբանական կլիներ, որ արտգործնախարարը պաշտոնանկ արվի, իսկ պաշտպանության նախարարը մնա իր տեղում։ Բայց, չգիտես ինչու, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ապրիլյան պատերազմը նաև բանակո՞ւմ խայտառակ բացթողումներ հայտնաբերեց։ Գուցե։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ այդ բացթողումների թիվ մեկ պատասխանատու Մովսես Հակոբյանի պաշտոնը կտրուկ բարձրացվեց, ու նա դարձավ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Ո՞րն է տրամաբանությունը։
Բայց վերադառնանք Վիգեն Սարգսյանի նշանակմանը։ Արժե՞ արդյոք որևէ ակնկալիք ունենալ այդ նշանակումից։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է արձանագրել, թե որոնք են մեր բանակի հիմնական պրոբլեմները։ Դրանք չորսն են։
- Ժամանակակից սպառազինության և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակասը,
- Բանակում առկա կոռուպցիան,
- Դեմոգրաֆիակաե խնդիրները (գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում զինակոչի «պլանը կատարելը», որովհետև երկրում այդքան զինվորացու չկա),
- Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը (կրիմինալ բարքեր, «չաստ նայողներ» և այլն)։
Ուշադրություն դարձրեք՝ այս չորս հիմնական խնդիրներից առաջին երեքն ընդհանրապես պաշտպանության նախարարի իրավասության ոլորտում չեն։ Նա բանակի համար փող ճարելու հետ գործ չունի, դեմոգրաֆիական խնդիրների համար պատասխանատուն ինքը չէ, կոռուպցիան էլ հիմնականում կատարվում է ավելի բարձր օղակների հովանավորությամբ։ Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը լավագույն դեպքում կարող է լուծել միայն բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խնդիրը։ Ասում ենք «լավագույն դեպքում», որովհետև անհասկանալի է, թե ինչպես է Արևմուտքում կրթություն ստացած ու բանակում չծառայած նախարարը արմատախիլ անելու բանակում առկա կիսակրիմինալ հարաբերությունները։ Ամեն դեպքում՝ եթե ստացվի, կհամարենք, որ Վիգեն Սարգսյանը վիթխարի ծառայություն է մատուցել ՀՀ զինված ուժերին։ Բայց այսպես թե այնպես՝ դրանից ավելին սպասել պետք չէ։ Մնացած ամեն ինչի համար պատասխանատու են երկրի քաղաքական իշխանությունները։
Հիմա՝ այն մասին, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այսպիսի «աջափսանդալ» սարքել։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.