23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այս օրերին Հայաստանում ով չի ալարում՝ հայտարարում է, թե «եթե իշխանությունները փորձեն հանձնել ազատագրված տարածքները, ժողովրդին դուրս ենք բերելու փողոց»։ Կարծես ժողովուրդը շարժական գույք է, որը տանը նստած՝ սպասում է, թե երբ են փրկիչներն իրեն դուրս բերելու փողոց։ Ընդ որում՝ ժողովրդին ոտքի հանելը, չգիտես ինչու, հարցի լուծում է համարվում։ Խնդիրը հենց այդպես էլ ներկայացվում է։ Եթե հանկարծ Մոսկվայում (կամ մի ուրիշ տեղ) Սերժ Սարգսյանի վրա բարկանան, ու նա ստիպված լինի ստորագրել տարածքները հանձնելու «թուղթը», Երևանում հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց, մի քիչ կաղմկեն, որից հետո Սերժ Սարգսյանը կփոշմանի, և բոլորը կցրվեն տներով՝ գոհ ու երջանիկ, որ կարողացան ելք գտնել ստեղծված իրավիճակից։
Բայց նախ՝ տարածքներ հանձնելը փաստաթուղթ ստորագրելով չի լինում։ Դա երկարատև պրոցես է, իսկ փաստաթղթի ստորագրումն ազդարարում է գործընթացի ավարտը (և ոչ թե սկիզբը, ինչպես կարծում են որոշ միամիտներ)։ Եվ երկրորդ՝ հաստատ Սերժ Սարգսյանի ուշքը չի գնում տարածքները հանձնելու համար։ Նա այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե այլ ելք չունենա։ Ընդ որում՝ կարող է այդ քայլին գնալ նաև առանց փաստաթուղթ ստորագրելու։ Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա այն շարունակվում է արդեն մոտ 15 տարի։ 15 տարի է՝ իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որ ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները (կապ չունի, թե կոնկրետ ովքեր) ստիպված են լինելու տարածքներ հանձնել։ Որովհետև 15 տարի շարունակ իշխանությունները ոչինչ չեն արել այդ տարածքները վերադարձնելու հեռանկարից խուսափելու համար։ Ավելի կոնկրետ՝ չեն արել երկու բան։ 1. Չեն բնակեցրել այդ տարածքները, 2. Ինքնաբավ պաշտպանական համակարգ չեն ստեղծել։
Սկսենք պաշտպանական համակարգից։ Բոլորն «էն գլխից» գիտեին, որ այդ տարածքները հնարավոր է պաշտպանել միայն զենքի ուժով, ընդ որում՝ հասկանալի էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Հիմա տեսեք, այդ 15 տարիների ընթացքում Հայաստանում քանի՞ կոնյակի գործարան է կառուցվել։ Առնվազն մի քանի տասնյակ։ Քանի՞ սուպերմարկետ ու «մոլ» է կառուցվել։ Մի քանի տասնյակ։ Իսկ լուրջ զենք արտադրող քանի՞ գործարան է կառուցվել։ Ոչ մի հատ։ Իբր՝ այն տրամաբանությամբ, թե «հա, նորմալ է, կոնյակ-բան կծախենք, բյուջեն փող կմտնի, այդ փողով զենք կառնենք»։ Բայց պարզվեց՝ դա կեղծ տրամաբանություն էր։ Ոչ փող կա, ոչ ժամանակակից սպառազինություն վաճառող։ Իսկ Ադրբեջանում չասացին «հա, դե նավթ-բան կծախենք, զենք կառնենք»։ Դրան զուգահեռ նաև զենք արտադրող լուրջ գործարաններ կառուցեցին։ Իսկ հիմա եկել է պահը, երբ մեզ սպառնում են լուրջ պատերազմով, իսկ տևական պատերազմ մղելու մեր հնարավորությունները մեզանից չեն կախված։ Այսինքն, մեր փոխարեն ուրիշներն են որոշելու՝ մենք ի վիճակի՞ ենք պատերազմել, թե՞ ի վիճակի չենք (այս պահին որոշումը կարծես թե մեր օգտին չէ)։
Հիմա վերադառնանք ժողովրդին փողոց դուրս բերելու հարցին։ Կատարված փաստից հետո ժողովրդին փողոց եք դուրս բերում, որ ի՞նչ անեք։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Չորրորդ իշխանություն» թերթը զրուցել է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի հետ:
«Որևէ կասկած չկա, որ բանակցությունները գտնվում են վճռական փուլում, և առաջիկա ամիսներին կարող են տեղի ունենալ նշանակալի զարգացումներ: Հանրապետականի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը չի ներգրավվելու կարգավորման բովանդակային քննարկումների մեջ, հերքվեցին հենց վերջինիս կողմից ստորագրված հայտարարությամբ:
Հենց բովանդակային, հակամարտության կարգավորման մանրամասների քննարկումն է եղել այս բանակցությունների առանցքը, և դրանով էլ Սանկտ պետերբուրգի հանդիպումը տարբերվել է նախորդից:
Ավելին, մեջբերեմ հայտարարությունից մեկ հատված. «պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում»: Սա շատ հետաքրքիր արձանագրում է, հաշվի առնելով այն փաստը, որ մինչև հունիսի 20-ը կողմերի դիրքորոշումները ծայրահեղ հեռու էին իրարից:
Հիմա արձանագրվում է դիրքորոշումների մերձեցում, և այդ հանգամանքը ևս մեկ վկայություն է գործընթացի ուղղության մասին»,-ասել է Կարապետյանը»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Նոր բունտ է հասունանում Երևանում: Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, որ ամռան ամիսներն անցնում են հանրահավաքյին ակտիվ պայքարի ռեժիմով: Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները երկու տարի առաջ դարձյալ ամռանն էին, նախորդ տարի՝ էլեկտրիկ Երևանը դարձավ իրադարձությունների միակ թատերաբեմը: Հիմա էլ հուլիսը խոստանում է թեժ լինել մեկ այլ սոցիալական թեմայի պայթյունով: Արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ին, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել:Yandex Taxi-ն առաջին 2 կիլոմետրի համար կառաջարկի 100 դրամ սակագին, որը տեղական որևէ ընկերություն, անհատ տաքսու վարորդ չի առաջարկում: Արդեն իսկ շատերն այն կարծիքին են, որ այսօրինակ աշխատաոճով նորաբաց տաքսի սերվիզի սեփականատերերը գրավելու են շուկան, արդյունքում շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ: Թեման արդեն օրակարգային է հռչակել «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը տարբեր հարցերի մասով որոշակի հաջողություններ պայքարի ճանապարհով գրանցել է: Հիմա նույն նախաձեռնությունն առայժմ հրապարակային հարթակում հորդորել է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարությանը, լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին: «Մենք միանշանակ բազմամարդ և բազմամեքենա երթեր ենք խոստանում, մարդիկ իրենց աշխատանքը պաշտպանելու համար դուրս կգան փողոց»,-արդեն հայտարարել են նախաձեռնության անդամները: Իրենց հերթին տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու Yandex Taxi-ի մուտքը հայկական շուկա»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել ու ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում՝ բնականաբար, գաղտնի կմնա։ Պաշտոնական լրատվությունը կբավարարվի մի քանի ոչինչ չասող նախադասություններով։ Բայց հանդիպմանը նախորդած հրապարակային հայտարարություններում առկա շեշտադրումներն այնուամենայնիվ թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Ռուսաստանի նախագահի խոսնակն, օրինակ, հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպման հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է։ Սա, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ հայտարարություն է, որովհետև ռազմական գործողությունների վերսկսումից «ապահովագրվելու» լավագույն ձևը կլիներ կողմերի միջև ուժային բալանսի պահպանումը, ու քսան տարի շարունակ այդպես էլ կար՝ քանի դեռ բալանսը պահպանվում էր, լայնամասշտաբ գործողություններ չկային։ Հետո Ռուսաստանը որոշեց «զբաղվել բիզնեսով», և ռազմական գործողությունների վերսկսման վտանգն իրական դարձավ։ Ինչևէ։
Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է, թե հույս անի, որ ղարաբաղյան խնդիրն այնուամենայնիվ կլուծվի բանակցությունների միջոցով, ու միաժամանակ նշել է, թե «ռուսական կողմի դիրքորոշման մեղմացում» է նկատում։ Ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ու ըստ էության՝ միջնորդ երկիր, իսկ միջնորդները, որպես կանոն, դիրքորոշում չեն ունենում, նրանց գործը հակամարտության կողմերի դիրքորոշումները մերձեցնելն է։ Այսինքն՝ նման հայտարարություն անելով ադրբեջանցիներն ուզում են ասել, որ իրենք Հայաստանն ինքնուրույն կողմ չեն համարում, իրենց «խոսելիքը» Ռուսաստանի հետ է, և իրենք հույս անեն, որ Ռուսաստանը կկարողանա հայկական կողմին զիջումներ պարտադրել (ու դրանով իսկ «խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»)։
Իսկ ահա Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր հիմնական ակնկալիքն այն է, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները և չի խախտի հրադադարը, ու բանակցային գործընթացը կշարունակվի։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի ակնկալիքն այն է, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է վերջին 20 տարիներին, ձևական բանակցություններ՝ շատից-քչից կայուն հրադադարի պայմաններում։
Բայց արդյո՞ք ամեն ինչ առաջվանն է, արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ոչինչ չի փոխվել։ Համենայնդեպս՝ կողմերի հռետորաբանությունը հաստատ փոխվել է։ Օրինակ՝ նկատե՞լ եք, որ արդեն երկուսուկես ամիս է, ինչ որևէ մեկը չի օգտագործում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը, մինչդեռ 20 տարի շարունակ դա ամենահաճախ օգտագործվող բառակապակցությունն էր՝ «նորանկախ պետականություն» բառակապակցության հետ միասին։ Ու սա, ի դեպ, շատ տարօրինակ է, որովհետև ապրիլյան պատերազմի արդյունքների «պաշտոնական վարկածի» համաձայն՝ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվել է, հսկայական ուժեր կուտակելով լայնամասշտաբ պատերազմ սկսել, ու այդպես էլ համարյա ոչնչի չի հասել։ Այսինքն՝ տրամաբանական կլիներ, եթե ապրիլյան պատերազմից հետո «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը շատ ավելի հաճախ հնչեր։ Բայց դրա փոխարեն այլ բառակապակցություններ են հնչում՝ «բանակում առկա լրջագույն խնդիրներ», «80-ական թվականների զենք» և այլն:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտը: Հազարավոր քաղաքացիներ եկել էին հրաժեշտ տալու մեծանուն երգչուհուն: Եկել էին նաև իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանել է. «Անշուշտ, Օֆելյա Համբարձումյանը հատկապես ժողովրդական երգերի իր սքանչելի կատարումներով, իր արվեստով, հայկական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդով արժանացել էր համաժողովրդական հարգանքի ու մեծարման: Կանցնեն տասնամյակներ, իսկ սերունդները կշարունակեն վայելել նրա երգերը: Շատ հուզիչ էր ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանի խոսքը. «Հոգին անմեռ է և այս պահին այն սավառնում է այս սրահում, ուր հազարավոր անգամներ իր ձայնն է հնչեցրել Օֆելյա Համբարձումյանը: Այս պահից դու հավերժի ճամփորդ ես, մենք՝ ընկերներդ, երբեք չենք մոռանա քո պայծառ անունը, դու մեզ հետ կապրես ու մեզ կապրեցնես քո երգով, քո սիրով, քո սիրտ մաշող ու սիրտ հմայող ձայնով: Խաղաղ անցնես քո վերջին ճանապարհը՝ քո երգի ուղեկցությամբ և խաղաղ հանգչես, իմ հարազատ քույր»:
Մի խոսքով, և հուզիչ էր, և հանդիսավոր, տեղը տեղին ու մեկ էլ… Երեկ հազարավոր քաղաքացիների խիստ զայրացրել էր այն փաստը, որ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը մանկահասակ երեխաների էին բերել, դագաղի մոտ շարել, երեխաների հագուստին ամրացրել Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավենները: Թե դա ում գաղափարն է եղել. Երեխաներին բերել այդտեղ ու այդ անմոռուկներով թատրոն սարքել՝ առայժմ անհայտ է: Բայց պարտադիր պետք էր երգչուհու հոգեհանգստի արարողությունը հարամել, չէ՞: Առանց դրա հնարավոր չէր»:
«ՉԻ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Հարավկովկասյան երկաթուղում ճգնաժամը գնալով խորանում է, մեկը մյուսի հետևից դատարանում հայցեր են ներկայացվում երբեմնի հարուստ ընկերության դեմ, դրանից բացի՝ յուրացումների, պաշտոնական դիրքը չարաշահելու ահազանգերով էլ զբաղվում են իրավապահները։
Օրինակ՝ այժմ իրավապահները քննում են «ԱՄԳրուպ» կազմակերպության բողոքը՝ կապված վագոնների առքուվաճառքի, վերանորոգման հարցերում մոտ 40-50 մլն դրամ յուրացումների մասին։ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գործով մի շարք անձինք են հարցաքննվել. կողմերից բազմաթիվ փաստաթղթեր են պահանջել և այժմ դրանք մանրազնին քննում են։ Ի դեպ, չի բացառվում, որ այս գործով առաջիկայում հետաքրքիր զարգացումներ լինեն։
Իսկ մինչ այդ ՀԿԵ-ում սկսված թալանը շարունակվում է հաշվի առնելով նախորդ անգամ մեր հրապարակումների բուռն արձագանքը և զարգացումները՝ աշխատակիցների խոսքերով, իրենց ոչինչ չի մնում անել, քան դիմել մամուլի օգնությանը։ ՀԿԵ աշխատակիցը, ով հասկանալի պատճառներով չի ցանկանում բացահայտել իր անձը, ներկայացնում է ընդամենը մի քանի դրվագ երկաթուղում ձևավորված կլանների և իրականացվող ալան-թալանի մասին։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Երեկ միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը չի ընդգրկվել ԱԺ արտահերթի օրակարգում։ Խոսքը դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 23-ին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի մասին է։ Համաձայնագրով նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծել, որով հայկական կողմը իր հակաօդային պաշտպանության համակարգի մի մասը տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին։
Երեկ ՀՀԿ-ն կոնկրետ չի մանրամասնել, թե երբ փաստաթուղթը կդրվի քննարկման։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե համաձայնագիրն արտահերթ նիստում չհայտնվեց, քանի որ Հայաստանը հրատապության խնդիր չի դրել։ «Ձեր հետաքրքրությունն ա եղել պարզապես, որ շտապ է, մեկ օրվա, երկու օրվա խնդիր։ Չի եղել նման խնդիր դրված։ Ժամկետները որոշում ենք մենք։ Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք»,- հայտարարել է նա։
Ի դեպ, տեղեկատվություն կա, որ երկկողմ համաձայնագիրն արդեն առաջիկա շաբաթներին քվեարկության կդրվի Ռուսաստանի Պետդումայում։ Չնայած սրան՝ Բաղդասարյանը վստահեցրել է, թե այստեղ արտառոց ոչինչ չի պատահել, փոխարենը՝ ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը Հայաստանը կվավերացնի այն ժամանակ, երբ տեսնի դրա անհրաժեշտությունը։ «Թող քննարկեն։ Մի պետություն Ռուսաստանն է, մի պետություն՝ Հայաստանի Հանրա-
պետությունը»,- նշել է նա։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել Է, թե «քաղաքական ուժերը ամեն օր էլ վնասվածքներ են ստանում», իսկ կոնկրետ Դաշնակցությանը վնասվածքներ Է ստացել նաև ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո։
«ՉԻ» – Եթե այն, ինչ տեղի է ունեցել Դաշնակցության հետ վերջին մեկ տարվա ընթացքում, կոչվում է «վնասվածքներ ստանար, ուրեմն Հիրոսիման ու Նագասակին 1945-ի օգոստոսին պրծել են թեթև քերծվածքներով։ Որովհետև իշխանությունների հետ կոալիցիա կազմելուց հետո Դաշնակցությունը ոչ թե վնասվածքներ է ստացել, այլ ընդհանրապես չկա, որպես քաղաքական ում այլևս գոյություն չունի (համենայն դեպս՝ հասարակական ընկալման մեջ)։ Բայց նրանք կարող են մխիթարել իրենք իրենց՝ հայտարարելով, թե դա «մահ իմացեալ» էր։ Ու իրականում այդպես էլ կա։ Բայց՝ ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»։ Իսկ հանուն ուտելիքի վնասվածքներ ստանալը բնության մեջ շատ տարածված երևույթ է»:
«ՉԻ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Բայց այս սպանության մեղավորները միայն այդ երիտասարդները չեն եղել։ Այս սպանության սկիզբը, որքան հասկացանք, դրվել է դեռևս 2010 թվականին։ Եղիշե Խաչատրյանին սպանած երիտասարդներից մեկր՝ Խաչիկ Կոսյանը, ինչպես պարզվեց, 2010 թվականի հունիսին Հերացի փողոցում վրաերթի էր ենթարկել գյումրեցի երկու 18-ամյա աղջիկների, որոնք զարմուհիներ էին՝ բժշկական համալսարանի ուսանողներ։ Այդ աղջիկները՝ Վիկտորյա և Ալբինա Մակինյանները, մահացել են, իսկ Խաչիկ Կոսյանը դեպքի վայրից փախել է։ Մի փոքր ավելի ուշ նրան հայտնաբերել են։
Հիմա հարց է առաջանում, երկու աղջիկներին մահացու վրաերթի ենթարկելուց, փախուստի դիմելուց հետո Խաչիկ Կոսյանը ե՞րբ է հասցրել պատիժը կրել ու պատիժը կրելուց հետո էլ աշխատանքի տեղավորվել արդարադատության նախարարությունում, ավելի ճիշտ՝ ԴԱՀԿ-ում։ Ոնց որ ծաղր լինի արդարադատության նկատմամբ։ ԴԱՀԿ նախկին պետին՝ Միհրան Պողոսյանին, պետք է հարց տրվի, ի՞նչ արժանիքների համար է Խաչիկ Կոսյանին իր համակարգում աշխատանքի ընդունել, երբ նրա խղճին երկու մարդկային կյանք կա։ Միհրան Պողոսյանն էր, չէ՞, ԴԱՀԿ աշխատակիցներին տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նրանց ծնկի բերում և երդվել տալիս, թե ծառայելու են օրենքին, հասարակությանը, պետությանը։ Խաչիկ Կոսյանին էլ էի՞ք տարել։
«ՉԻ»
Ամբողջական նյութը՝ թերթի այսօրվա համարում:
Թեև պաշտոնական վիճակագրությունը վեց տոկոսանոց տնտեսական ակտիվություն է արձանագրել, այնուամենայնիվ բոլորի համար էլ հասկանալի է, որ Հայաստանի տնտեսական վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ։ Պետական պարտքը 2015-ին ավելացել է մոտ 700 միլիոն դոլարով և արդեն ՀՆԱ 50 տոկոսից ավելին է, բյուջեի համարյա 10 տոկոսը տրամադրվելու է միայն այդ պարտքի սպասարկմանը, բնակչության սոցիալական վիճակը կտրուկ վատացել է (ինչն ապացուցվում է մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների էական կրճատման փաստով) և այլն։ Ընդ որում՝ ապրիլյան դեպքերից հետո տնտեսական վիճակի վատթարացման փաստը հասարակության կողմից շատ ավելի սուր է ընկալվում, որովհետև ավելի ակնհայտ է դարձել, թե որքան մեծ է բանակի մարտունակության կախվածությունը երկրի ընդհանուր տնտեսական վիճակից։ Խոսքը և՛ անմիջական կախվածության մասին է (ժամանակակից սպառազինության համար փող չկա), և՛ անուղղակի (սոցիալական ծանր վիճակը հանգեցնում է արտագաղթի, ինչն էլ թուլացնում է երկրի պաշտպանունակությունը)։
Սա հասկացել են նաև իշխանությունները և փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նախ՝ որովհետև նրանց «ուշքը չի գնում», որ մարդիկ սոցիալական ծանր վիճակում ապրեն, ու բանակն էլ զինված լինի «80-ականների զենքերով», և երկրորդ՝ միջազգային դոնոր կազմակերպաթյուններն են պահանջում խելքի բերել տնտեսությունը (հակառակ դեպքում նոր վարկեր չեն տա)։ Բայց այստեղ մի մեծ պրոբլեմ կա..երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղիների հարցում հասարակության և իշխանությունների շահերը բացարձակապես չեն համընկնում։ Ավելին, դրանք ակնհայտորեն հակասում են միմյանց։
Հասարակությունն ակնկալում է հետևյալը.
- Կոռուպցիան պիտի արմատախիլ արվի։
- Մենաշնորհները պիտի վերանան։
- Ստվերը պիտի կրճատվի, բյուջետային մուտքերը պիտի կտրուկ ավելանան, ինչի հաշվին էլ և՛ աշխատավարձերն ու թոշակները կբարձրանան, և՛ պաշտպանության խնդիրները կլուծվեն գոնե մասամբ։
- Այդ խնդիրները չի կարելի լուծել հարկային բեռի ավելացման միջոցով, որովհետև «արտոնյալներն» այսպես թե այնպես խուսափելու են հարկերից, և բեռը ծանրանալու է «անտեր» փոքր ու միջին բիզնեսի վրա։
- Չի կարելի այս հարցերը լուծել նաև դրսից նորանոր վարկեր վերցնելու ճանապարհով, որովհետև այդ վարկերն ու դրանց տոկոսները ժողովուրդն է վճարելու, և այդ հսկայական բեռը մնալու է իրենց երեխաների վզերին։
Իսկ ահա իշխանությունների «դիրքորոշումը» բոլորովին այլ է։ Այն է՝ կոռուպցիան արմատախիլ անելը վտանգավոր է, մենաշնորհների ու ստվերի դեմ պայքարելը՝ նույնպես, հետևաբար՝ մնում է երկու ճանապարհ։
- Մեծացնել հարկային բեռը (ինչը և արվում է՝ հարկային նոր օրենսդրության ընդունմամբ)։
- Նորանոր վարկեր վերցնել (միևնույն է՝ վճարողն իրենք չեն լինելու, երբ վճարելու ժամանակը գա՝ իրենց զավակները երևի արտասահմանում կլինեն, իսկ եթե անգամ Հայաստանում լինեն՝ պրոբլեմ չկա, այնքան ունեն, որ իրենց բաժին «լրացուցիչ հարկերը» կվճարեն)։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.